Ոստիկանությանը կոչ են անում դադարեցնել անօրինական հետապնդումները. բաց նամակ՝ վարչապետին, դատախազին ու ոստիկանապետին

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության գործադիր մարմնի անդամ, Քաղաքացիական հասարակության ինստիտուտի ղեկավար Արտակ Կիրակոսյանը, իր ղեկավարած կառույցի անունից բաց նամակով դիմել է

ՀՀ Ոստիկանության պետ՝ Վ․Օսիպյանին

ՀՀ Գլխավոր դատախազ՝ Ա․ Դավթյանին

ՀՀ Վարչապետ՝ Նիկոլ Փաշինյանին

Նամակը ներկայացնում են ստորեւ. «Մեղավորության կանխավարկածի հիմքով ոստիկանության ապօրինի գործողություններ

Քաղաքացիական հասարակության ինստիտուտի բաց նամակը

8 Հուլիս, 2019

2019 թ․ հուլիսի 6-ին, ժամը 18։00-21։00 Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնության անդամ, բնապահպան իրավապաշտպան Աննա Շահնազարյանը համաձայն սոցիալական ցանցերում նախապես հայտարարվածի՝ Երևան քաղաքում աջակիցների հետ միասին դրամահավաք էր իրականացնում Ամուլսարի պաշտպանության համար։ Ժամը 20։50-ի սահմաններում նրան են մոտենում ոստիկաններ և պահանջում ներկայացնել դրամահավաք իրականացնելու թույլտվություն քաղաքապետարանից, ինչպես նաև պայմանագիր քաղաքապետարանի հետ և քաղաքապետարանի կողմից դրամահավաքի արկղի դրոշմակնքում։ Ոստիկանները հրաժարվում են ներկայացնել, թե նման պահանջներ ներկայացնելու համար իրենք ինչ օրինական հիմքեր ունեն։ Այնուհետև նրանք ոստիկանության մեքենայով Աննա Շահնազարյանին հարկադրաբար տեղափոխում են ոստիկանության Կենտրոն բաժին, որտեղ տեղեկացնում են, թե նյութեր են նախապատրաստում խարդախության կասկածանքով։ Աննա Շահնազարյանին ժամը 23։00-ի սահմաններում բաց են թողնում, տեղեկացնելով, թե ընթանում է խարդախության կասկածանքով հետաքննություն։

ՀՀ Ոստիկանության հաղորդագրության մեջ նշվում է․

“Պարզաբանենք, որ հուլիսի 6-ին' ժամը 21.40-ի սահմաններում, պարեկային ոստիկանները Արամ Խաչատրյանի արձանի մոտ նկատել են դրամահավաքությամբ զբաղվող մի խումբ անձանց։ Նրանցից Աննա Շահնազարյան ներկայացած անձը հայտնել է, որ դրամահավաքն իր նախաձեռնությամբ է։ Քաղաքացին ոստիկաններին չի ներկայացրել նման գործունեություն ծավալելու վերաբերյալ որևէ փաստաթուղթ կամ թույլտվություն, ուստի խարդախության կասկածանքով ներկայացվել է ոստիկանության Կենտրոնական բաժին։ Համապատասխան ստուգումներից և անհարժեշտ պարզաբանումներից հետո Աննա Շահնազարյանը բաց է թողնվել։”

Ոստիկանության գործողությունները մի շարք հարցեր են առաջացնում, մասնավորապես.

  1. Աննա Շահնազարյանը բերման է ներկայացվել ոստիկանություն։ Ոստիկանություն կիրառում է անձին ազատությունից զրկելու նոր տերմին "ներկացվել է բաժին"։ Սա անընդունելի է։
  2. Քաղաքացին բերման է ենթարկվել ակնհայտ անհիմն հիմքերով. ի՞նչն է հիմք հանդիսացել հնարավոր խարդախության կասկածի։
  3. Ի՞նչ է պարզվել բերման ենթարկելուց հետո, որ թույլ է տվել քաղաքացուն ազատ արձակել, ինչո՞ւ դա հնարավոր չէր անել տեղում։

«Դրամահավաքները, նաև փողոցում, հանրային համերաշխության կարևոր գործիքներից է։ Ոստիկանության "պարզաբանումը" ոչ օրինական գործողությունների նկարագրություն է, բայց ոչ իրավական հիմքերի հիմնավորում։ Քաղաքացին զրկվել է ազատությունից, նրա առջև խնդիր է դրվել ապացուցելու, որ իր գործողությունները չեն կրում հակաօրինական բնույթ։ Հետագայում նրա առջև խնդիր է դրվել ապացուցել նաև խարդախության բացակայության փաստը։ Փաստացի ՀՀ Ոստիկանությունը տվյալ դեպքում առաջնորդվել է սովետական տոտալիտար տարիներին բնորոշ «մեղավորության կանխավարկածով»»․ - նշում է Քաղաքացիական հասարակության ինստիտուտ հկ-ի տնօրեն, Մարդու Իրավունքների Միջազգային Ֆեդերացիայի (FIDH) փոխնախագահ Արտակ Կիրակոսյանը։

Քաղաքացիական հասարակության ինստիտուտը կոչ է անում․

- ՀՀ Ոստիկանությանը դադարեցնել քաղաքացիների անօրինական հետապնդումները

- ՀՀ Դատախազությանը կատարել համապատասխան քայլեր ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը ապահովելու և ՀՀ Ոստիկանության ապօրինի գործողությունների կասեցման, մեղավորներին պատժելու ուղղությամբ,

- ՀՀ իշխանություններին իրավական և քաղաքական գնահատական տալ ՀՀ Ոստիկանության գործողություններին»։

Տպել
7924 դիտում

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից