Զոդի կամրջի ողբերգական վթարի 12 վիրավորներից մեկի վիճակը ծանր է, եւս մեկինը՝ ծայրահեղ ծանր. նախարար

Նախնական տվյալներով, որոնք ամեն պահի թարմացվում են, Արարատի մարզում՝ Զոդի կամրջի վրա այսօր տեղի ունեցած ավտովթարի հետևանքով վիրավորվել է 12 մարդ, որոնցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, ևս մեկինը՝ ծանր: Այդ մասին Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում լրագրողների հետ զրույցում հայտնեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, փոխանցում է «Ազատություն»-ը:

Վիրավորներից 4-ը, ըստ նախարարի, «Արարատ» բժշկական կենտրոնում բուժօգնություն ստանալուց հետո արդեն դուրս են գրվել: «Մնացել է ևս երկու հիվանդ Արարատի բժշկական կենտրոնում՝ մի երեխա և մի 42-ամյա տղամարդ, որոնց վիճակը գնահատվում է միջին ծանրության, այսինքն՝ կյանքին վտանգ չի սպառնում որպես այդպիսին», - շարունակեց Թորոսյանը:

«Եվս մեկ պացիենտ հիմա գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում՝ նյարդավիրաբուժական բաժանմունքում, մեկ պացիենտ՝ երեխա, գտնվում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում, եթե չեմ սխալվում՝ ձեռքի կոտրվածքով, չորս պացիենտ գտնվում են այրվածքաբանության կենտրոնում, որից մեկը շուտով կտեղափոխվի «Արմենիա» բժշկական կենտրոն, որովհետև բուն այրվածքային խնդիրը այդքան ծանր չէ, ինչքան մյուս խնդիրները, այսինքն՝ խրոնիկ հիվանդություններ ունի և նաև կոտրվածքներ, դրա համար տեղափոխում ենք բազմապրոֆիլ բժշկական կենտրոն, մնում են երեքը, որից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, և բժիշկները պայքարում են նրա կյանքի համար, մյուս երկուսից մեկի վիճակը ծանր է, մյուսինը՝ միջին ծանրության», - փոխանցեց նախարարը:

«Ամեն ինչ արվում է բժշկական օգնության տեսանկյունից, հույս ունեմ, որ կունենանք դրական արդյունքներ», - ասաց Արսեն Թորոսյանը:

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում գտնվող երեխայի կյանքին, ինչպես «Ազատության» հարցին ի պատասխան նշեց Թորոսյանը, վտանգ չի սպառնում:

Ծայրահեղ ծանր վիճակում գտնվողը, ըստ նախարարի, «երիտասարդ աղջիկ է»․ մանրամասներ նա չկարողացավ հաղորդել:

«Նաև եղել են զոհեր, որոնց թվաքանակը հիմա ճշտվում է: Իմ նախնական տվյալներով՝ 6 զոհ են, վերջնական ինֆորմացիա կտրամադրվի», - ասաց Թորոսյանը՝ «Ազատության» հարցին պատասխանելով, որ «դատաբժշկական փորձաքննությունը վերջնական մահվան պատճառը կասի՝ միգուցե, հնարավոր է, նաև տրավմաներից մարդիկ զոհված լինեն, ոչ միայն այրվածքներից»:

Տեսանյութը՝ «Ազատություն» Ռ/Կ-ի

Տպել
7505 դիտում

Շենկանի գյուղում հրդեհի հետեւանքով այրվել է մոտ 270 հակ անասնակեր

Երևանի և 3 մարզերի որոշ հասցեներում մի քանի ժամով լույս չի լինի

Հայաստանի ներդրումային քաղաքականությունը պետք է արմատական փոփոխությունների ենթարկվի. Քերոբյան

Թրամփը հրահանգել է կազմակերպել Բայդենին իշխանության փոխանցման գործընթացները, թեպետ դեռ պայքարում է

Մասիս Մայիլյանը ԿԽՄԿ առաքելության բարձրաստիճան ներկայացուցչի հետ քննարկել է պատանդների վերաբերյալ մի շարք հարցեր

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Սերժ Սարգսյանին

Լուսաղբյուր համայնքում 30-35 հեկտարով կավելանա ոռոգվող հողերի մակերեսը

Արտակարգ իրավիճակների արձագանքման ծրագրեր և միջոցառումներ Շիրակի մարզում՝ Արցախից տեղահանված ընտանիքների համար

Հայաստանի պատմության թանգարանը հավաքագրում է Արցախյան պատերազմի նահատակների լուսանկարներն ու իրերը (տեսանյութ)

Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի հետ

1 հատ ընկույզը 1000 դրամով վաճառելուց հետո փոքրիկ Վահեն այլ գործ է ձեռնարկել․ զինվորներից մեկը բուժման կարիք ունի

«Իմ քայլը» սպասում է բանակի ազդակներին. ռազմական դրությունը վերացնելու հարցով վաղը ԱԺ-ում հանձնաժողովի նիստ է հրավիրվել

Հայ ֆուտբոլիստների թիմերը Ղազախստանի առաջնությունում պայքարում են մրցանակային տեղերի համար

Սգո ծառայություններ մատուցող կազմակերպությունների համար սահմանվել են Covid-անվտանգության առանձին կանոններ

Ոսկետափ համայնքում ավարտվել է ներհամայնքային փողոցների ասֆալտապատումը

Զավեն Սարգսյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով

Վարչապետը կրկին հանդիպում է ունեցել գերեվարված և անհետ կորած անձանց ընտանիքների անդամների հետ (լուսանկարներ)

Վաղը երեկոյան Ֆրանսիայի Սենատում կսկսվեն Արցախի ճանաչման բանաձևի քննարկումները

Նորածնային ինկուբատորներ, սոնոգրաֆիկ սարքեր. Գյումրու բուժհաստատությունները նոր բուժսարքավորումներով են համալրվել

Խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի ուղիղ պատասխանատուն Ադրբեջանի իշխանություններն են. ՀՀ ՄԻՊ