«Ես չեմ կարող կիսատոնի վրա ճիշտ լինել, կիսատ բաներ չեմ սիրում». այսօր Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է

«Միշտ մտածել եմ, որ մեռնեմ` դրոշակ կդառնամ, անկուսակցական դրոշակ, որը վարակված է բոլորի ու ամեն ինչի հանդեպ սիրով, որը օդի հետ շփվելիս մաշվում է, մանանա դառնում ու եթերից ցողում մարդկանց».Մհեր Մկրտչյանն այսօր կդառնար 89 տարեկան:

Գյումրիում Ֆրունզի ծնունդը կենդանի շունչ ուներ, առանց պաթոսի, բայց անսահման հույզերով լցված, պարզ ու հասկանալի այնպես, ինչպես ինքն էր իր էությամբ: «Ես չեմ ասի այսօր տարելից է, այսօր Մհեր Մկրտչյան 89-ամյակն է, քանի որ նա չի մեռել, որ սգալով խոսք ասենք: Այս տարի նրան նվիրված միջոցառումներն առավել ընդլայնված արեցինք»,-ՀԺ-ի հետ զրույցում ասաց Գյումրու քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը:

Իսկ այն, որ Մհերը կենդանի է, Գյումրիում չի հերքում ոչ ոք: Նա իր մշտական ներկայությունն ու ազդեցությունն ունի յուրաքանչյուր գյումրեցու խոսքում, մտքում եւ ժեստերում: Մհեր Մկրտչյանի խաղացած բոլոր ֆիլմերն այստեղ մեծից-փոքր անգիր գիտեն:

Եւ այսպես, իր ծննդյան տոնի առավոտը Մհերը բոլորին հավաքեց Գյումրու քաղաքային զբոսայգում՝ «Գորկի սադ»-ում: Սպասված ու թանկ հյուրերի էր ներկայացնում: Այգու այն հատվածում, որտեղ նկարահանվել են «Մեր մանգության տանգոն» ֆիլմի պարային դրվագներից մի քանիսը, գյումրեցիներին անակնկալ էր սպասում: Մեծ մի վահանակի մոտ հուզված եւ կարոտած հայացքով բոլորին ողջունեցին ֆիլմում նկարահանված դերասաններ Արմենն ու Վարդուշը՝  Սամվել Սարգսյանն ու Վարդուշի դերակատար, ՀՀ վաստակավոր արտիստ Էլինա Աղամյանը: Ֆիլմի նկարահանումից հետո 35 տարի անց նրանք նույն այգում են, որտեղ ռուսաստանաբնակ Արթուր Գալստյանի նախաձեռնությամբ ֆիլմից մի դրվագ է ամբողջական վերականգնվել եւ տեղադրվել:«Նկարվե՜ք, նկարվե՜ք» անունը ստացած վահանակի մասին է խոսքը, որի մեջ բոլոր ցանկացողները կարող են հայտնվել ու լուսանկարվել: Սա ֆիլմում այն պահն է, երբ Գալյա Նովենցը՝ Սիրանուշը, Ֆրունզին ու Վարդուշին տեսնում է այդ լուսանկարահանման տաղավարում եւ ասում՝ նկարվե՜ք, նկարվե՜ք: Խորհրդանշական ձեւով, ֆիլմի նկարահանումից տասնամյակներ անց Վարդուշը կրկին կանգնեց այն նույն տեղում, որտեղ եղել էր կանգնած 35 տարի առաջ: Արթուր Գալստյանը կուզեր, որ գյումրեցիները լավ պահեին այս նվերը, քանի որ այն ձեռքով է նկարված եւ դժվար է եղել ֆիլմից առանձնացնելն ու նույնությամբ կրկնօրինակելը:Ծնունդն այնուհետ շարունակվեց Գյումրու Թատերական հրապարակում: «Ուրախ ու տխուր մարդը»: Մհեր Մկրտչյանի հայտնի բնորոշումներից մեկն է այս արտահայտությունը: Նույն անվամբ էլ արձան է տեղադրված հրապարակում, որտեղ Ֆրունզից 3 պատկեր, 3 հոգեվիճակ է ներկայացված, 3-ն էլ տարբեր իրարից: «Ասվում է ուրախ եւ տխուր մարդը, որովհետեւ ինքն իր ողջ հռչակի մեջ նաեւ ամենադժբախտն էր եւ իր ամենամեծ երջանկության մեջ գուցե նաեւ ոչ լիակատար երջանիկիներից մեկը, քանզի կյանքի նման հակասություն, երբ հռչակն իր ասելիքն ասում է, բայց մյուս կողմից կա անձնականում շատ բարդ իրադրություն: Իրականում չհասկացված կերպար էր, գուցե իր անձնական դրաման շատ ավելի մեծ էր երբեմն, քան իր հռչակն էր»,-ասաց Լիլիթ Թովմասյանը: Այդ հոգեվիճակը արձանի մոտ արտացոլվեց պարային բեմադրության միջոցով: «Մեր մանկության տանգո»-ում հնչած մեղեդին էր ընտրված: Ներկայացվեց հոգու երկվությունը՝ փառքի լինելիության բախումն անձնական դրամայի հետ: Հայտնի դերասանները կատարմանը Ֆրունզի ոտքերի տակ նստած հետեւեցին, մտքով 3 եւ ավել տասնամյակ հետ գնացին, վերապրեցին երիտասարդության պայծառ օրերն ու հիշեցին այն ամենն, ինչը կապված էր Մհեր Մկրտչյանի հետ:Այնուհետեւ օրը շարունակվեց Մհեր-Մկրտչյանի հուշատուն-թանգարանում, որտեղ շատ կարեւոր եւ նորարարական քայլ էր կատարված: Առաջին անգամ Գյումրու թանգարանային պատմության մեջ Մհեր Մկրտչյանի հուշատուն-թանգարանում աուդիո-վիդեո էքսկուրսիայի հնարավորություն է ստեղծվել: Քաղաքապետարանի Մշակույթի բաժնի պետն ասաց՝ արել են հնարավոր ամեն բան, որ Ֆրունզի ծննդյան օրն այն պատրաստ լինի ներկայացման: Գործը գլուխ են բերել «Թվային նուռ» ընկերության համագործակցությամբ: «Սա փաստորեն ընկերության ղեկավարի՝ Թոդի անձնական նվերն էր թանգարանին: 10 պլանշետ է նվիրվել, որոնք բեռնված են Ֆրունզի կյանքի, ֆիլմերի, տուն-թանգարանի մասին պատմող նյութերով: Այցելուն այսուհետեւ կարող է ինքնուրույն այդ էլեկտրոնային սարքի միջոցով ծանոթանալ ոչ միայն թանգարանային պատմությանը, Մհերի կյանքին ու գործունեությանն, այլ այն եզակի նմուշներին, որոնք պահպանվում են թանգարանում: Օրինակ, այցելուն պլանշետը պահում է ենթադրենք կամոդի վրա, միանգամից հայտնվում է կամոդի մասին այն տեղեկատվությունը, որն առկա է պլանշետում: Ինֆորմացիան տրամադրվել է թանգարանի կողմից, հիմնականում այն, ինչը գիդն է ներկայացնում, տեքստերը կարդացել է ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Գաբոյանը: Կատարվել է նաեւ համացանցային համահավաք մեծ աշխատանք: Տեղեկատվական բազան բաց է եւ լրացման հնարավորություններ կան»,-բացատրեց Թովմասյանը:Ներկա պահին աուդիո-վիդեո էքսկուրսը միայն հայերենով է, սակայն ընթացքի մեջ են ռուսերենով եւ անգլերենով տարբերակները եւս: Հետագայում խոստանում են այլ լեզուների մասին էլ մտածել:Օրվա առիթով թանգարանն էլ նվեր ուներ: Այսօրվանից ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Հովհաննիսյանի ղեկավարությամբ թանգարանում գործում է «Մհեր» թատրոնը:Դերասանները հիմնականում Թատերական ինստիտուտի Գյումրու մասնաճյուղի ուսանողներն են: Հիմնականում կլինեն մոնո ներկայացումներ, կարճ տեւողությամբ՝ մինչեւ 25, առավելագույնը 30 րոպե:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3560 դիտում

Մխիթար Հայրապետյանը չի շարունակի պաշտոնավարումը ԲՏԱ նախարարի պաշտոնում

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Փաշինյանը և Միշուստինը. վարչապետը մանրամասներ է հայտնել

Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 10-ից 29-ը ներառյալ կգտնվի արձակուրդում

Կառավարությունը հունիսին արտահանում իրականացրած տնտեսվարողներին 3,14 մլրդ դրամի աջակցություն կտրամադրի

Հայաստանը բարձր է գնահատում Արգենտինայի հետ ձևավորված երկարամյա բարեկամական հարաբերությունները. Փաշինյան

Մարզական համալիրներից մեկում ՊԵԿ-ը բացահայտել է 2.6 մլրդ դրամի թաքցված շրջանառություն. նախաձեռնվել է քրվարույթ

Կիևյան կամուրջը կբացվի նախատեսված ժամկետից շուտ. տեսանյութ

Մոսկվան ուղերձ է հղում կաթողիկոսին՝ վերջին շրջանում որդեգրած չեզոք դիրքորոշումը չի բխում ոչ իր, ոչ ՌԴ շահերից

Զելենսկին ավելի շատ խոսում է Ուկրաինայի համար հատկացվող գումարի, քան հակամարտության ավարտի մասին․ Թրամփ

Ադրբեջանի և Հայաստանի միջև տարվում է սահմանազատման, սահմանագծման աշխատանք, էքսկլավների հարցը կլուծվի. Բայրամով

Հայտնի է՝ ինչի համար է ձերբակալվել և ինչում է մեղադրվում Արեգնազ Մանուկյանը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու ևս մեկ հողատարածք

Շուքեյրը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ Լիբանանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար

Մեր նահատակ առաջնորդը Հայաստանն անվանում էր ազնիվ հարևան. Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին

ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների հերթական ալիքը

21-րդ դարի «անտեսանելի համաճարակ»-ը. որոնք են ալերգիայի դրսևորումները, և երբ է պետք դիմել բժշկի

Ձերբակալվել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը

FPWC-ն սատարում է կենդանաբանական այգու գործողությունները․ առյուծի անկման պատճառը բուն տեղափոխման գործընթացը չէ

ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողներ են զոհվել

Կարո՞ղ է կասկածում եք ձեր թիմակիցներին, հարգելի՛ թույլիկներ․ սպասում ենք ԱԺ-ում, թեկուզ 105-ով պակաս․ Թորոսյան

Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության անկախությունը պետք է երաշխավորված լինի․ ՄԻՊ

Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը 3-րդ անընդմեջ հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում

Քարահունջից մինչև Գորիսի Այգեստան թաղամաս ճանապարհին գայլը հարձակվել է մարդկանց վրա․ տուժածների թվում երեխա կա

Նոր ԱԺ-ն չձևավորված՝ կալուգացու դաշինքն արդեն քանդվում է․ վերջում մնալու են հոպարն ու հոպարի գանձերը․ Չախոյան

Պետք է տալ պատերով, ծեփել գետնին. չենք հանդուրժի այլանդակությունը. պետություն ենք, թե պրոխոդնոյ դվոր

Ռուսաստանն ամբողջական արգելք է սահմանել դիզվառելիքի արտահանման նկատմամբ

Ընտրակաշառքների լայնածավալ բաժանումն ի ցույց դրեց մեր պետության խոցելիությունները, որոնց շուրջ պետք է մտածենք

Վիզաների ազատականացման երկխոսությունը գտնվում է ակտիվ փուլում․ ՆԳ նախարար

Գագիկ Ծառուկյանը ոչինչ չսովորեց. փողոցային պայքար սկսելը գոռգոռացող գլուխներ ունենալով չէ. Եղոյան. տեսանյութ

ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա. Թրամփ

GIZ-ը Հայաստանի համար վստահելի գործընկեր է․ ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Թոմ Լանդեսի ղեկավարած պատվիրակությանը

«Ուժեղների» մոտ ամառային ուժեղ մանդատաթափ է․ եթե այսպես շարունակվի, մինչ աշուն ցուցակում մարդ չի մնա․ Ղազարյան

2026-ի ընտրությունները ՀՀ քաղաքական զարգացման նոր հանգրվանն են․ հանդիպել են վարչապետն ու Վահագն Խաչատուրյանը

Ինչ կարդալ հաջորդիվ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

ԿԳՄՍՆ-ն և Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը համագործակցության հուշագիր են ստորագրել

Մարիա Կարապետյանն ընտրվել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի 105 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել․ անուններ

Ծառուկյանի առանձնատնից տեղափոխված առյուծներն ու վագրերը ադապտացիոն շրջանից հետո կտեղափոխվեն ազատավանդակներ