Հակակոռուպցիոն կոմիտեն պետք է հնարավորինս անկախ լինի կառավարությունից եւ իշխող քաղաքական ուժից․ Սիսակ Գաբրիելյան

Առաջիկայում կառավարության նախաձեռնությամբ ստեղծվելու է բավականին լայն լիազորություններով օժտված նախաքննական մարմին՝ Հակակոռուպցիոն կոմիտե։ Ըստ ամենայնի՝ այս կառույցը գործելու է Հատուկ քննչական ծառայության փոխարեն․ ՀՔԾ-ն լուծարվելու է եւ իր, Քննչական կոմիտեի, ԱԱԾ-ի, հարկային եւ մաքսային մարմինների կոռուպցիոն հանցագործությունների քննությամբ զբաղվող քննիչների հաստիքները եւ գործիքակազմը փոխանցվելու են հենց այս Հակակոռուպցիոն կոմիտեին: Կոմիտեի ծառայողների կատարած հնարավոր հանցագործությունների նախաքննությունն էլ իրականացնելու է ԱԱԾ-ն:

Սրան զուգահեռ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշման համաձայն ստեղծվել է հակակոռուպցիոն քաղաքականության խորհուրդ՝ ՀՀ վարչապետի նախագահությամբ, որի հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիայի դեմ պայքարի, կոռուպցիայի հաղթահարման ուղղությամբ նախանշվող առաջնահերթությունների եւ առաջարկվող լուծումների քննարկումն է, ինչպես նաեւ կոռուպցիայի կանխարգելմանը նպաստող քաղաքականության, ծրագրերի եւ իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ դիրքորոշում հայտնելը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի կարծիքով՝ ստեղծվելիք հակակոռուպցիոն խորհուրդը մշակելու է հակակոռուպցիոն ռազմավարությունն ու գործողությունների պլանը, իսկ հակակոռուպցիոն կոմիտեն այդ ամենն իրագործողն է լինելու, այսինքն՝ մեկը մյուսի հետ հակասության մեջ չի մտնելու․

«Ինչպես ես եմ հասկանում՝ հակակոռուպցիոն խորհուրդը հիմնականում մշակելու է առաջիկա 10 տարվա համար հակակոռոպցիոն ռազմավարության հայեցակարգը, թե ինչ գործիքակազմ է դրա համար անհրաժեշտ, իսկ այդ գործիքակազմի բաղկացուցիչ մասերից մեկն էլ հենց այդ հակակոռուպցիոն մարինն է»,- մեր զրույցում ասաց Գաբրիելյանը՝ նշելով, որ թեեւ Հակակոռուպցիոն հանձնաժողովը դեռեւս չի ձեւավորվել, սակայն, ինչպես ավելի վաղ ներկայացրել էր ԱԺ նախագահը, ընդդիմությունը եւս կարող է առաջադրել թեկնածուներ, ինչպես նաեւ կառավարությունն ու Դատավորների ընդհանուր ժողովը։

Գաբրիելյանը նկատեց, որ այս թեման արդեն մի քանի տարի է՝ շրջանառվում է թե՛ խորհրդարանում, թե՛ քաղաքական ուժերի շրջանակներում, թե՛ միջազգային կազմակերպությունների կողմից․

«Աշխարհում կա հակակոռուպցիոն մարմինների երկու մոդել՝ ունիվերսալ եւ ոչ ունիվերսալ։ Մեկն իր մեջ ներառում է կանխարգելիչ գործառույթ, այսինքն՝ ուսումնասիրություններ եւ այլն, եւ երբ ի հայտ են գալիս քրեական հանցակազմի տարրերը, ապա այդ մարմինը գործն արդեն փոխանցում է նախաքննական մարմնին, մյուս տարբերակը, որն այս պահին քննարկվում է, նախաքննությունը պատվիրակել այս մարմնին, այսինքն՝ այն ուսումնասիրի այդ գործերը եւ բացահայտի, ու եթե արդեն կլինեն հանցակազմի տարրեր, ապա հարուցի քրեական գործ եւ ինքն էլ հենց շարունակի նախաքննությունը։ Եվրոպական տարբեր երկրներում մի տեղ շատ լավ աշխատում է ունիվերսալ մոդելը, մեկ այլ տեղ՝ այս մյուս մոդելը։ Մենք էլ մեր հերթին պետք է հասկանանք, թե որն է հատուկ մեր հայաստանյան պայմաններին»։

Պատգամավորն ասաց, որ եթե խորհրդարանում քննարկումների արդյունքում ընդհանուր հայտարարի գան, որ մեզ էլ է հարկավոր մի մարմին, որը կուսումնասիրի եւ ինքն էլ քրեական գործը կհարուցի եւ կանցկացնի նախաքննությունը, ուրեմն կընտրվի այդ մոդելը։

Մեր հարցին՝ ո՞վ կարող է լինել այս կառույցի ղեկավարը, հնարավո՞ր է հենց ՀՔԾ ներկայիս ղեկավար Սասուն Խաչատրյանը, Գաբրիելյանը դժվարացավ պատասխանել՝ մեկնաբանելով, որ դեռ պետք է հասկանալ, թե ինչ չափանիշներ են դրվելու․

«Միգուցե, ինչպես դատավորների նկատմամբ, այնպես էլ այստեղ, պարտադիր պահանջ լինի միայն բարձրագույն իրավաբանական կրթությունը կամ, օրինակ, տասը տարվա աշխատանքային ստաժ, դեռ չենք կարող ասել»։

Մեր դիտարկմանը, որ քննարկումներ կան, թե այս կառույցը բավական անկախ չի լինի, եթե նրա ղեկավարը նշանակվի կառավարության կամ վարչապետի կողմից, Գաբրիելյանն արձագանքեց․

«Մենք գործ ունենք ինքնավար մարմնի հետ, իսկ ինքնավար մարմնի ղեկավարին չի կարող նշանակել վարչապետը կամ կառավարությունը։ Ինքնավար մարմնի ղեկավարն ու անդամները, ըստ մեր Սահմանադրության, ընտրվում են խորհրդարանի կողմից, կարող է առաջադրում լինել կառավարության կամ վարչապետի կողմից, բայց այդ անդամներին ընտրում է խորհրդարանը, ինչպես օրինակ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովի կամ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի դեպքում։ Այս բոլոր կառույցների անդամներին, այո, առաջադրում է կառավարությունը կամ վարչապետը, բայց նրանք ընտրվում են ԱԺ-ի կողմից։ Այս դեպքում էլ բացառում եմ այն տարբերակը, որ նոր ձեւավորվող այդ հակակոռուպցիոն մարմնի ղեկավարին կամ անդամներին կարող է նշանակել վարչապետը։ Դա սխալ մոտեցում կլինի՝ մի պարզ տրամաբանությամբ, որ այդ մարմինը նախեւառաջ ուսումնասիրելու է հենց այդ նույն կառավարության անդամների հայտարարագրերը կամ հնարավոր կոռուպցիոն կապերը եւ այդ պարագայում այս մարմինը պետք է հնարավորինս անկախ լինի կառավարությունից եւ ինչու չէ՝ նաեւ իշխող քաղաքական ուժից եւ մնացյալ բոլոր քաղաքական ուժերից»,- ընդգծեց պատգամավորը։

Անդրադառնալով հարցին, թե մարմնի ստեղծումից հետո դրա աշխատանքը ինչ հնարավոր ռիսկեր է պարունակում, Սիսակ Գաբրիելյանն ասաց, որ իր համար անհասկանալի է, թե ինչ ռիսկեր կարող է այն պարունակել, այս պահին նույնիսկ հակակոռուպցիոն մարմին չունենալու դեպքում հանրապետությունում բոլորն ընդունում են՝ կոռուպցիան էականորեն նվազել է․

«Գոնե համակարգային կոռուպցիայի մասով անգամ ընդդիմադիր խմբակցություններն էլ են նշում, որ, այո՛, այսօր Հայաստանում չկա համակարգային կոռուպցիա։ Հիմա․ եթե այս մարմինը մենք դեռ չենք էլ ստեղծել ու հանրապետությունում չկա այդ համակարգային կոռուպցիան, ապա, բնականաբար, շատ դժվար է ասել՝ այս մարմնի ռիսկերը որոնք կլինեն»։

Ինչ վերաբերում է հարցին, թե Հակակոռուպցիոն կոմիտեն ուսումնասիրելու եւ քննելու է միայն գործող եւ գալի՞ք պաշտոնյաների կառուպցիոն կապերն ու հանցագործությունները, թե հնարավոր է նաեւ անդրադառնա նախկինների կատարած հանցագործություններն, Սիսակ Գաբրիելյանն ասաց, որ այս մարմին ինքն իր հայեցողությամբ չի որոշելու, թե ում գործերն ուսումնասիրի, այլ առաջնորդվելու է բացառապես օրենքով, եւ եթե օրենսդիր մարմինն իրեն պատվիրակի ուսումնասիրել նաեւ նախկինում կատարված կոռուպցիոն հանցագործությունները եւ հայտնաբերել դրանց մեջ ներգրավված անձանց, ապա կառույցը պարտավոր է լինելու կատարել այդ աշխատանքը։

Ինչ վերաբերում է 2014 թվականին Հովիկ Աբրահամյանի վարչապետության ժամանակ Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդին ու դրա գործունեությանը՝ Սիսակ Գաբրիելյանն ասաց, որ այն ստեղծվել էր վարչապետին կից, վարչապետից հետո լուծարվել է, եւ երբ գործում էր, մեկ-երկու նիստ է անցկացրել միայն․

«Այդ մարմնում ներգրավված էր նաեւ Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնը, առաջին հանդիպումից հետո որոշակի ոգեւորվածութուն կար, որ իրենց տեսակետները կարողացել էին ներկայանցել, բայց ամիսներ հետո եղավ գիտակցումը, որ սա կարծես թե ձեւական բնույթ է կրում, իսկ առաջարկներն էլ պարզապես մնացին թղթի վրա։ Այդ թվականներին էլ Հայաստանը կոռուպցիայի դեմ պայքարի սանդղակում առաջընթաց չունեցավ։ Այսինքն՝ այդ խորհուրդը «աչքին թոզ փչելու» միջոց էր»։

Պատգամավորը հույս հայտնեց, որ ստեղծվելիք մարմինը աշխատելու է լավ ու գործելու է արդյունավետ։ Նա քաղահասարակության ներկայացուցիչներին կոչ արեց այս մարմնում քվոտաներ ունենալու դեպքում ակտիվ մասնակցություն ցուցաբերել։ Իսկ ինչ վերաբերում է երկու մարմիններում ներգրավվող անձանց՝ Սիսակ Գաբրիելյանն ընդգծեց՝ նրանք պետք է հանրության մոտ բարձր վստահություն ունենան։

Նշենք, որ կառավարությունն արդեն իսկ հայտարարել է մրցույթ՝ հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի կազմում հասարակական կազմակերպություններ ընդգրկելու նպատակով:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7645 դիտում

Սառը հաշվարկն ու ռուսական բենզինը. ինչու իրականում Իսրայելը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս․ Սրբուհի Գալյան

ՀՀ Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց ԿԸՀ-ի որոշումը. ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն

Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար և Արարատի մարզի մի քանի բնակավայր, ծանոթացել իրականացվող ծրագրերի ընթացքին

Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում․ տեսանյութ

Վեդի համայնքի Եղեգնավան բնակավայրում ևս մանկապարտեզ է կառուցվում․ վարչապետ

Խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր չեն ճանաչվի․ ՍԴ-ն հրապարակեց որոշումը

Գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել․ առաջին անգամ պաշտոն ստանձնող դատախազները երդվել են

Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Հայտնի է՝ ժամը քանիսին ՍԴ-ն կհրապարակի ԱԺ ընտրությունների վերաբերյալ որոշումը

Սյունիքում քննարկվել են հանրակրթական դպրոցների ենթակայության փոփոխությունը, կառավարման նոր մոդելը

Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ է լինելու

Նիկոլ Փաշինյանն այցելել է Դաշտաքար բնակավայր․ տեսանյութ

Հայաստանը և ԱՄՆ-ն վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը․ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել

Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը

Մենք աշխարհի ամենաուժեղ և ամենահզոր երկիրն ենք․ Թրամփը ելույթ է ունեցել ԱՄՆ անկախության 250-ամյակի միջոցառմանը

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ անձրևներ կտեղան, առանձին հատվածներում՝ հորդառատ

Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար․ կապահովվի Արարատյան դաշտավայրի շուրջ 3220 հա հողերի ոռոգումը․ տեսանյութ

ԲՏԱ նախարարը ներկայացրել է մրցունակ, պատասխանատու և ներառական ԱԲ էկոհամակարգ ձևավորելու Հայաստանի տեսլականը

«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին․ ինչպես մասնակցել

Հայաստանն ու Ադրբեջանն ապրում են խաղաղության մեջ. Ալիևը շնորհավորել է Թրամփին՝ անկախության 250-ամյակի առիթով

Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկում են ունեցել

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի դագաղը դուրս է բերվել Մեծ Մոսալայից․ տեսանյութ

Թեհրան-Երևան հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից, առաջնորդվեն երկրների անկախ կամքով

ԱՄՆ-ն տոնում է անկախության հռչակագրի 250-ամյա հոբելյանը

Քննարկվել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում

Երևանում և Գեղարքունիքում քամին ավերածություններ է գործել

ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը ձեռք է բերել նոր բովանդակություն․ վարչապետի ուղերձները Թրամփին և Վենսին

Արևիկ գյուղի բնակելի տնակներից մեկում գազի բալոն է պայթել

Չենք մոռանում ՀԴՄ կտրոնի մասին․ վարչապետ

Առավոտը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Մայիսյանի տներից մեկի բակում ավտոմեքենա, տախտակ և այլ իրեր են այրվել․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն

Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության իրականացմանը․ Քոուլ

Նեթանյահու-Թրամփ հեռախոսազրույց է տեղի ունեցել

Ընտրվել եմ ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածու, շնորհակալ եմ վստահության համար․ առջևում պատասխանատու գործ ունենք

Ուժեղ տեղատարափ անձրև Գյումրիում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Սեղանի թենիս ԳՇ պետի հետ՝ նորակառույց մասնաշենքում․ Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար

ԵՄ-ն 450-միլիոնանոց շուկայի դռներն է բացում ՀՀ-ի առաջ. ՌԴ-ն մեզ ընկալում է որպես իր ազդեցության գոտի

Դավիթ Խուդաթյանը մասնակցել է ՀՀ համայնքների միության ժողովին, անդրադարձել առաջիկա ՏԻՄ ընտրություններին