Առաջիկա 7-10 օրվա ընթացքում, մասնագետների գնահատականներով, կանաչ գույնը կանհետանա. Գրիգորյան

Այսօր կառավարության նիստից հետո Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Սեւանա լճի ջրի կանաչելու մասին հարցերին ասաց, որ դրանք մի քանի գործոնների հետեւանք է. «Այն հնարավոր է վերացնել, բայց այստեղ կան նաեւ ոչ մարդկային գործոններ: Մարդկային գործոնը սնուցող նյութերը, կեղտաջրերն են, այսինքն՝ ֆոսֆորի, ազոտի լրացուցիչ քանակությունը»:

Գրիգորյանը նշեց, կան մի շարք խնդիրներ, կարվեն ավելի լայնածավալ ուսումնասիրություններ, կհայտնաբերվեն աղբյուրները եւ գործողությունները կիրականացվեն արդեն հիմնված գիտական ուսումնասիրությունների վրա:

«Ջրում ճահճացած տարածքներն ամբողջությամբ ուսումնասիրվել են՝ 2 մասնագիտական խմբերով, դրոններով, տիեզերական պատկերներով։ Մոտ 770 հա տարածքի մասին է խոսքը, եւ այս տարի արդեն մաքրման մրցույթ է հայտարարված։ Կանենք ավելին, քան նախատեսված է։ 2020-2021 թվականներին այս ամբողջ տարածքը կմաքրվի»,- ասաց Գրիգորյանը։ 

Նախարարն առանձին անդրադարձավ նաեւ Սեւանում ցանցավանդակային տնտեսություններին. «Եթե համապատասխան ուսումնասիրությունից հետո, պարզվի, որ Սեւանի ցանցային ձկնաբուծական ընկերության գործունեությունը նպաստում է լճի հատակի ֆոսֆորային նստվածքի կուտակմանը, ինչն էլ իր հերթին նպաստում է լճի ջրի ծաղկմանը, ընկերության գործունեությունը կարգելվի: Ես նաեւ իմ սուբյեկտիվ կարծիքն եմ ասել, որ ցանցավանդակային տնտեսությունները փակ ջրային տարածքների համար նպատակահարմար չեմ համարում»:

Գրիգորյանն ասաց, որ Գեղարքունիքի մարզի բոլոր կեղտաջրերը, կոյուղաջրերը լցվում են Սեւան. «Նույնիսկ երեք մաքրման կայաններում, որոնք կան, մեխանիկական մաքրման աշխատանքներ են իրականացնում, որակական փոփոխություններ չկան, որպեսզի ավելի բարձր որակի ջուր գնա Սեւան»:

Թե որքանով է կանաչած ջուրը վտանգավոր մարդու առողջության համար, նախարարն ասաց, որ Առողջապահության նախարարությունը պետք է պատասխանի այդ հարցին. «Ես կարող եմ ասել, որ ֆոսֆորը նվազում է: Առաջիկա 7-10 օրվա ընթացքում, մասնագետների գնահատականներով, կանաչ գույնը կանհետանա: Բայց, պետք է հաշվի առնել նաեւ գլոբալ տաքացումը, որը եւս իր ազդեցությունն ունի»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7199 դիտում

Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա

Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ

Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին

Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր

Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են

Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից

Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում

Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ

Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով

Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ

Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ

1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում

«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում

Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը

Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ

Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան

Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն

Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն

«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում

Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում

Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց

ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը

Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները

Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ

Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը

Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ

Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել

Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել

Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ