Զրո հանդուրժողականություն՝ սեռական և ընտանեկան բռնությանը. Արսեն Թորոսյան

03/07/2019 schedule11:48

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան գրառման մեջ անդրադարձել է ընտանեկան և սեռական բռնության խնդիրներին՝ նշելով, որ բռնությունը սկսվում է դեռ ներարգանդային կյանքում, երբ մայրը կամ հայրը սկսում են մտածել հղիությունը ընդհատելու մասին, քանի որ պտուղը իգական սեռի է։

«Չեխ աղջկա պատմությամբ սկսված և վերջին օրերին Լյուսի Քոչարյանի միջոցով բարձրաձայնվող սեռական բռնությունների մասին պատմությունները սարսափեցնող են։ Հատկապես սարսափեցնող են մանկահասակ երեխաների նկատմամբ և ընտանիքի ներսում կատարվող բռնության դեպքերը։

Իհարկե հիասթափեցնող են բռնության զոհերին մեղադրող և բռնարարներին արդարացնող ստոր մեկնաբանությունները, սակայն մենք բոլորս պետք է հասկանանք, որ պարտավոր ենք անցնելու ավելի հասուն, բռնության նկատմամբ զրո հանդուրժողականություն ունեցող հասարակություն ունենալու ճանապարհը։ Հատկապես կանանց ու աղջիկների նկատմամբ այս բռնությունների արմատները շատ խորն են, նույնիսկ ավանդութային և մշակութային։

Բռնությունն այս սկսվում է դեռ ներարգանդային կյանքում, երբ մայրը կամ հայրը սկսում են մտածել հղիությունը ընդհատելու մասին, քանի որ պտուղը իգական սեռի է։ Հետո այդ բռնությունը շարունակվում է սեփական աղջիկ երեխաներին տղա երեխաներից տարբերակելով, վերջիններիս ամեն բան թողնելով, մյուսներին արգելելով»,-ասվում է գրառման մեջ։

Նախարարը նշել է նաև, որ բռնությունն այդ սնում են հենց զոհերի ծնողները, ովքեր դեռ մանկուց ճնշում են արտահայտվելու և պաշտպանվելու նրանց իրավունքը։

«Եվ այստեղ պետությունն անելիք ունի՝ ընտանեկան և սեռական բռնության կանխարգելման և բռնության զոհերի պաշտպանության հարցում։ Անելիք ունի բռնարարներին արժանի պատժի ենթարկելու հարցում։ Անելիք ունի մանկապարտեզներից ու դպրոցներից սկսած կանանց դերը բարձրացնող կրթություն ու դաստիարակություն տալու հարցում։ Անելիք ունի բոլոր երեխաներին՝ պաշտպանվելու համար անհրաժեշտ գիտելիքներով և հմտություններով օժտելու հարցում։Այսպես այլևս չի կարող շարունակվել, մենք պետք է փոխվենք։ Ներսից դուրս և դրսից ներս»,-ասվում է գրառման մեջ։

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ օտարերկրյա քաղաքացուհու նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու դեպքի առթիվ։ Ըստ ՔԿ հաղորդագրության, մարտի 2-ին Չեխիայի քաղաքացի 28-ամյա աղջիկը հաղորդում է տվել, որ նախորդ օրը՝ մարտի 1-ին Գուգարքում հեծանվով զբոսնելիս մոլորվել է ու հայտնվել ամայի դաշտում, որտեղ իրեն է մոտեցել մի երիտասարդ և փորձել բռնությամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարել:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1878 դիտում

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է