2019-ին նախատեսվում է զբոսաշրջային այցելությունների 10-12% աճ. բացարձակ թվով աճ ապահոված այցելությունները` ըստ երկրների

Ռուս-վրացական հարաբերությունների տարաձայնությունների ֆոնին այս տարի հուլիսի 8-ից Ռուսաստանից Վրաստան ուղիղ չվերթներ տեղի չեն ունենալու: «Հայկական ժամանակ»-ը գրավոր մի քանի հարցեր էր ուղարկել ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտե՝ պարզելու համար, թե ինչ քայլեր են ձեռնարկվում՝ այս տարի զբոսաշրջիկների ավելի մեծ հոսք ապահովելու համար՝ հաշվի առնելով նաեւ վերոնշյալ հանգամանքը: ՀԺ-ի եւ կոմիտեի հարց ու պատասխանը՝ ստորեւ:

- Ի՞նչ քայլեր է ձեռնարկել Զբոսաշրջության կոմիտեն՝ Հայաստանն ավելի գրավիչ զբոսաշրջային կենտրոն դարձնելու եւ մեծ քանակությամբ զբոսաշրջիկների հոսք ապահովելու համար:

- Հայաստանում զբոսաշրջության կայուն զարգացման եւ զբոսաշրջային հոսքերի շարունակական ավելացման համար զբոսաշրջության կոմիտեն իր գործառույթներն իրականացնում է հիմնական 7 ուղղություններով, դրանք են՝ ոլորտի ինստիտուցիոնալ բարեփոխումները, զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացումը, թիրախավորված մարքեթինգային քաղաքականությունը, զբոսաշրջության ոլորտում մարդկային ռեսուրսների կարողությունների բարելավումը, զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացումը, միջազգային արդյունավետ համագործացությունը եւ զբոսաշրջության ոլորտի բոլոր շահառուների, այդ թվում՝ միջազգային դոնոր կազմակերպությունների եւ մասնավոր հատվածի համակարգումը։

Պետությունը կարեւորում է այս բոլոր գործոնները եւ զբոսաշրջությունը դիտարկում որպես տնտեսության գերակա եւ արագ զարգացող ճյուղ: Ներկա պահին կոմիտեի կողմից լրամշակվում է երկու կարեւոր փաստաթուղթ` «Զբոսաշրջության մասին» ՀՀ նոր օրենքի նախագիծը եւ Զբոսաշրջության զարգացման հնգամյա ռազմավարությունը, որոնք ուղղված են լինելու Հայաստանում զբոսաշրջության ոլորտի իրավական դաշտի կարգավորմանը եւ զարգացման համակարգված ուղղությունների ու հեռանկարների ձեւավորմանը:

Վերջին տարիներին Զբոսաշրջության կոմիտեի կողմից իրականացվում է խոշոր եւ թիրախավորված մարքեթինգային քաղաքականություն՝ ուղղված Հայաստանի, որպես զբոսաշրջության համար գրավիչ երկրի, նկարագրի ձեւավորմանը եւ ճանաչելիության բարձրացմանը:

Հետազոտությունների արդյունքում ձեւավորված թիրախային շուկաներում իրականացվող մարքեթինգային արշավները տալիս են իրենց զգալի արդյունքները եւ տարեց տարի այդ նպատակային շուկաներից արձանագրվում են զբոսաշրջային հոսքերի ավելացումներ:

Զբոսաշրջության տարեկան ծրագրի շրջանակներում, պետական աջակցությամբ, ոլորտի մասնավոր հատվածը Հայաստանը ներկայացնում է աշխարհի խոշոր միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսներում: Մասնավորապես, 2018 թվականին ապահովվել է Հայաստանի եւ հայկական զբոսաշրջային արդյունքի ներկայացումը մի շարք միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսներին (ITB Berlin 2018, WTM 2018, JATA 2018, Arabian Travel Market, T.I.T.E (Tehran International Tourism Exhibition)):

Յուրաքանչյուր տարի ճանաչողական այցերով Կոմիտեի կողմից Հայաստան են հրավիրվում բազմահազարանոց լսարան ունեցող լրագրողներ եւ բլոգերներ, որոնք Հայաստանում ունեցած սեփական փորձառության հիման վրա իրենց հետեւորդներին պատմում են մեր երկրի մասին: 2018 թվականին կոմիտեի կողմից կազմակերպվել է ավելի քան 50 լրագրողների եւ բլոգերների ճանաչողական այց դեպի Հայաստան: Այցերի արդյունքում Հայաստանի եւ հայկական զբոսաշրջային արդյունքի վերաբերյալ հեռարձակվել է 20-ից ավել տեսանյութ, հրապարակվել 100-ից ավել հոդված 3 միլիոնից ավել լսարանի համար:

Հայաստանի ճանաչելիության բարձրացման համար կիրառվում են արդի բոլոր գործիքները, Կոմիտեի կողմից իրականացվում է թվային մարքեթինգ բոլոր թիրախային շուկաներում։ Այժմ լրամշակման փուլում է գտնվում նաեւ Armenia.travel Հայաստանի պաշտոնական զբոսաշրջային կայքէջը:

Համաշխարհային շուկայում Հայաստանի դիրքի բարելավման, թիրախային շուկաների աշխարհագրության ընդլայնման եւ արտաքին կապերի զարգացման նպատակով Կոմիտեն ձեռնարկում է հստակ քայլեր՝ ուղղված օտարերկրյա պետությունների հետ իրավապայմանագրային դաշտի ստեղծմանը եւ համատեղ միջոցառումների կազմակերպմանը, արդյունավետ միջազգային համագործակցության ապահովմանը, երկրի հասանելիության բարձրացմանը եւ ուղեւորահոքերի ավելացմանը:

Թիրախային շուկաների աշխարհագրությունն ընդլայնելու նպատակով ակտիվ աշխատանքներ են իրականացվում նաեւ վիզային քաղաքականության դյուրացման նպատակով։ Այսօր Հայաստանն ունի ազատ մուտքի արտոնագրի ռեժիմ ավելի քան 50 երկրների հետ: Զբոսաշրջության բնագավառում օտարերկրյա պետությունների հետ համագործակցությունն իրականացվում է նաեւ իրավապայմանագրային դաշտի շրջանակներում: Ներկայումս դրանց թիվը գերազանցում է 30-ը: Հատկանշական է նաեւ այն փաստը, որ Հայաստանի Հանրապետությունը 1997 թվականից հանդիսանում է ՄԱԿ Զբոսաշրջության Համաշխարհային Կազմակերպության լիիրավ անդամ:

- Կա՞ն մոտավոր հաշվարկներ, թե առնվազն որքան զբոսաշրջիկ այս տարի կայցելի Հայաստան:

- Զբոսաշրջությունը կարեւոր դեր է խաղում երկրի տնտեսության եւ սոցիալական կյանքի համար, եւ այս առումով մեծ է ոլորտի ճշգրիտ վիճակագրական տվյալների հավաքագրման պահանջը:

Հայաստանի Հանրապետությունում պաշտոնական վիճակագրությունը, այդ թվում նաեւ զբոսաշրջության բնագավառում, վարվում է ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից: Սակայն ոլորտի վերլուծությունների եւ հետազոտությունների համակարգի բարելավման նպատակով Կոմիտեի կողմից մշակվել են Սահմանային էլեկտ­­րո­նային կառա­վար­ման տեղեկա­տվական (ՍԷԿՏ) համակարգի օգտա­գործմամբ զբոսաշրջության վիճակագրության վարման մեթոդի կատարելագործման մեխանիզմները, ինչը հնարավորություն է տալու մոտ ապագայում ունենալ առավելագույն ճշգրտությամբ տվյալներ Հայաստան այցելած զբոսաշրջիկների քանակի վերաբերյալ, այդ թվում` ըստ քաղաքացիության, սեռատարիքային խմբերի, սահմանային անցման կետերի, ինչպես նաեւ զբոսաշրջային այցելությունների թվում կրկնվող այցելությունների քանակի վերաբերյալ:

Համաձայն պաշտոնական վիճակագրական տվյալների` 2018 թ. Հայաստան ներգնա զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 1.651.782` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ցուցանիշը աճել է 10.5 տոկոսով: 2019թ. ընթացքում նախատեսվում է զբոսաշրջային այցելությունների 10-12% աճ:

- Ո՞ր երկրներից են հիմնականում այցելում Հայաստան՝ վերջին ամիսների ընթացքում:

- Ներկայացնում ենք 2019 թ. հունվար-մարտ ամիսների ընթացքում բացարձակ թվով աճ ապահոված այցելությունները` ըստ երկրների.

N

Երկիր

2018 թ. հունվար-

մարտ

      2019 թ.

հունվար-մարտ

 

Աճը %

 

 

1

ՌԴ

112260

129892

+15.7

2

Վրաստան

76973

74759

-2.8

3

Իրան

48806

27723

-43

4

ԱՄՆ

4489

4680

+4.2

5

Ուկրաինա

5549

5721

+3.0

6

Ֆիլիպիններ

7045

7039

-6

7

Գերմանիա

2492

2271

-8.8

8

Ֆրանսիա

2419

2435

+0.6

9

ԱՄԷ

2414

3338

+38 

10

Հնդկաստան

3838

9024

+135

11

Մեծ Բրիտանիա

1213

1250

+3

12

Չինասատան

1088

1526

+40

13

Բելառուս

1363

1470

+7.8

14

Լեհաստան

843

991

+17

15

Իտալիա

709

845

+19

16

Ճապոնիա

341

318

-6.7

17

Ավստրալիա

291

337

+15

18

Ավստրիա

353

383

+11

         

- Հաշվի առնելով նաեւ Վրաստանում տեղի ունեցող պրոցեսները, լրացուցիչ ի՞նչ քայլեր է ձեռնարկել կոմիտեն՝ ռուս զբոսաշրջիկներին Հայաստան հրավիրելու համար:

- Ռուսական շուկան մշտապես եղել է Հայաստանի համար թիրախային շուկաներից, ինչի ապացույցն է վերջին տարիներին ռուսական շուկայում վարվող ակտիվ մարքեթինգային քաղաքականությունը, որի արդյունքում մշակվել է «Ռուսական հետքը Հայաստանում» զբոսաշրջային արդյունքը, իրականացվել է Հայաստանի եւ հայկական զբոսաշրջային արդյունքի պատշաճ ներկայացում եւ խթանում ռուսական հարթակներում: Ռուս զբոսաշրջիկների համար Հայաստան ներքին անձնագրերով մուտքի թույլտվությունը եւս վերջին տարիների ձեռքբերումներից է:

2019 թվականի ընթացքում նախատեսվում են մի շարք մարքեթինգային միջոցառումներ ռուսական շուկայում, մասնավորապես թիրախավորվեն Ռուսաստանի 1 մլն-ից ավելի բնակչություն ունեցող քաղաքները։

Հարցի առնչությամբ տվյալ պահին քննարկման փուլում են գտնվում մի քանի խոշոր մարքեթինգային միջոցառումների իրականացման տարբերակներ՝ կախված իրավիճակից։ Քննարկվում են տարբերակներ ռուս եւ վրացի մեր գործընկերների հետ իրավիրճակի համակարգված կառավարման եւ արդյունավետ օգտագործման ուղղությամբ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
11721 դիտում

20 տարի Շենավանը մանկապարտեզ չուներ. Խուդաթյանը ներկա է եղել նոր մանկապարտեզի բացման արարողությանը

Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը

Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են հոսանքազրկումներ

Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին և Լարսում

Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա

Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ

Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին

Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր

Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են

Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից

Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում

Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ

Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով

Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ

Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ

1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում

«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում

Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը

Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ

Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան

Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն

Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն

«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում

Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում

Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց

ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը

Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները

Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ

Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը

Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ

Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել

Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը