Լոռու մարզպետը հանդիպել է Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիրցների հետ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «ԷՅ-ՍԻ-ՓԻ» ընկերության ղեկավարի հետ հանդիպումից հետո Ալավերդու պղնձաձուլարանի՝ աշխատանքից ազատված աշխատակիցները փակել են Երևան-Թբիլիսի երկաթգիծը
Գործարանի 5 աշխատակիցներ` Ալավերդի համայնքի ղեկավար Սասուն Խեչումյանի ուղեկցությամբ, ժամեր առաջ հանդիպել են Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանին:

Լոռու մարզպետարանի լրատվության բաժնից ՀԺ-ին հայտնեցին, որ մարզպետը համայնքի ղեկավարի միջոցով անձամբ էր հրավիրել աշխատակիցներին՝ հանդիպելու և ստեղծված իրավիճակը գնահատելու համար: 
Մարզի ղեկավարը պատրաստվում է հուլիսի 8-ին այցելել Ալավերդու պղնձաձուլարան և Թեղուտի հանքավայր՝ աշխատակիցների հետ զրուցելու, կառավարության դիրքորոշումն ու գործարանի հետագա ճակատագրի հետ կապված իրական պատկերը ներկայացնելու նպատակով: 
Մարզպետը  վստահեցրել է, որ հանդիպմանը կլինի նաև գործարանի ղեկավարությունը, աշխատակիցներին խնդրել է դադարեցնել երկաթգծի արգելափակումն ու սպասել առաջիկա հանդիմանը:

ՀԺ-ի հետ զրույցում Ալավերդու քաղաքապետ Սասուն Խեչումյանն ասաց, որ երկաթգիծը ներկայումս բաց է. «Որոշվեց, որ այս օրերին մարզպետը բոլոր հնարավոր տարբերակներով կներկայացնի խնդիրն ու համապատասխան ճշտումներ կանի: Մեկ շաբաթից մարզպետը կգա Ալավերդի, տեղում կքննարկեն իրավիճակը: Աշխատակիցները ցանկանում են ու հույս ունեն, որ կառավարությունից եւս ներկայացուցիչներ կլինեն»,-ասաց համայնքի ղեկավարն ու հավելեց, որ հանդիպման եկած աշխատակիցները ներկայացրել են իրենց խնդիրները, մարզպետից խնդրել քայլեր ձեռնարկել նաեւ վարկերի սառեցման մասով, մինչեւ որ կհասկանան՝ ինչ է լինելու իրենց հարցը:

Տպել
879 դիտում

Սամվել Բաբայանը նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ոչ մեկին չի սատարի

Տարեց և անժառանգ արվեստագետների համար աջակցության ծրագրեր են նախատեսվում

Հանրային հետաքրքրությունը մշակույթի հանդեպ շեշտակի աճել է. Արա Խզմալյան

Այսօրվանից ջերմաստիճանը կնվազի 6-8, որոշ տեղերրում՝ 12-15 աստիճանով, տեղումներ են սպասվում

Սիրելի մայրեր ու դուստրեր, այս դժվարին և բարդ պայմաններում առավել ուշադրություն ցուցաբերեք ձեր ընտանյաց անդամներին

«Վանաձոր» ՔԿՀ-ում-ում փորձել են քրեական հեղինակություններով խնդիրներ պարզել, այլ ՔԿՀ-ում արգելված իրեր են տարվել

Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ նա 2 միլիոն դրամ փոխհատուցում է պահանջում

Բացահայտվում են հեռավար կրթության նոր հեռանկարներ, որ կգործարկվեն նաև արտակարգ դրության ավարտից հետո

Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը, կմնա կալանավորված. դատարանը մերժել է պաշտպանի բողոքը

ՊՎԾ-ն խնդիրներ է արձանագրել հանրային հատվածի կազմակերպություններում աուդիտի գնման գործընթացներում

«Արմենիա» ավիաընկերությունը չեղարկում է մինչև ապրիլի 30-ը ներառյալ բոլոր չվերթները

Արքան մերկ է. գերմանացի բժշկագետը ուռճացված է համարում կորոնավիրուսի վտանգավորությունը

Yandex.Taxi-ն կորոնավիրուսից տուժած վարորդներին աջակցություն ցուցաբերելու համար հիմնադրամ է գործարկում

Գործարկվել է սոցիալական աջակցության www.online.ssa.am կայքը. աջակցությունը պետք է ստանալ բանկից

Ջերմորեն շնորհավորում եմ բոլոր մայրերին եւ մայրության բերկրանքին սպասող մեր քույրերին. Մարության

Այսուհետ կգործեն ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդի հետ հետադարձ կապի միջոցներ

Երևանի Թումանյանի այգու մոտակա ձորակն ընկած քաղաքացուն հոսպիտալացրել են

ՀԿԵ-ն հայտնում է երկաթուղային ճանապարհով ներկրման անկման մասին

1400 մահճակալ ունենք կորոնավիրուսի համար, բայց դրանց կեսն է զբաղված․ Նիկոլ Փաշինյան

Առողջության համաշխարհային օրն է. ԱՀԿ-ն առաջարկում է գտնել մեկ րոպե, շնորհավորել բուժաշխատողներին