Երևան
12 °C
Վերջին տեղեկություններն, ինչ հրապարակել ենք, դեռեւս այդ փուլում է, անհանգստացնող որեւէ ազդակ այս պահին չունենք:
Այսօր դատախազության օրվան նվիրված միջոցառումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում, խոսելով Միհրան Պողոսյանի արտահանձման գործընթացից, ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ վստահեցնելով, որ ռուս գործընկերների հետ ապահովում են համագործակցությունը։
«ՀԺ»-ի դիտարկմանը, թե Մարտի 1-ի գործով տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը պնդում է, որ ՀՀ գլխավոր դատախազությունում գործել է գաղտնի շտաբ, Արթուր Դավթյանն արձագանքեց. «Ճիշտն ասած, չգիտեմ՝ ժամանակը կհերիքի հիմա շրջենք դատախազությունով, տեսնենք՝ այստեղ ինչ գաղտնիության պայմանների մասին է խոսքը»։ Ճշտմանը, որ խոսքը 2008-ի մարտիմեկյան դեպքերից հետո ստեղծված շտաբի մասին է, Արթուր Դավթյանը պատասխանեց. «Ինձ այդպիսի տեղեկություններ դեռ հայտնի չեն, որ պահին ինձ այդպիսի տեղեկություններ հայտնի դառնան, նրանք, ովքեր այդ պայմանական շտաբի կազմում դրսեւորել են հանցավոր վարքագիծ, կհամալրեն ձեզ հայտնիների շարքը»,- ասաց նա։
Հարցին՝ Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ Արցախից զինծառայողներ բերվե՞լ են Հայաստան, թե՞ ոչ, Արթուր Դավթյանը պատասխանեց. «Ես առաջարկում եմ սպասել հրապարակային դատաքննության ընթացքին, դուք կտեսենք, թե որտեղից ինչ զորամիավորումներ են բերվել ու որ զորամիավորումները ինչ դերակատարություն են ունեցել։ Մեզ համար էական նշանակություն ունեցողը հետեւյալն է՝ բանակը ներգրավվել է, հիմա բանակ ասածը ամենալայն իմաստով ենք մենք հասկանում՝ առանց կոնկրետ տեղակայման կամ առանց կոնկրետ նշանակության»։
ՀՀ գլխավոր դատախազը նշեց, որ դատախազության նկատմամբ տեղեկատվական առումով ճնշումներ են գործադրվում։
«Վարկաբեկիչ հոդված են գրում, սկսում են նեղացնել ամենատաբեր արտահայտություններով, սրանք բոլորը փորձեր են, որ որեւէ մեկն իր պաշտոնեական պարտականությունները ռիսկով չկատարի, բայց ես ուզում եմ՝ բոլորը իմանան, որ, ճիշտ է, վախն էլ մարդկային զգացում է, բայց դատախազները չունեն էդպիսի բան», - ասաց գլխավոր դատախազը։
Դիտարկմանը, որ այսօր ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի կողմից իրեն պարգեւատրելը կաշկանդող հանգամանք չե՞ն կարող լինել, Արթուր Դավթյանն արձագանքեց. «Դու հավատո՞ւմ ես, չի կարող այդպիսի բան լինել, դրանք երբեք կաշկանդող նշանակություն չեն կարող ունենալ։ Ուզում եմ մի բան իմանաք, ժողովուրդ, ես եմ պարգեւատրում, ԱԱԾ տնօրենն է պարգեւատրում, ով է պարգեւատրում, մեր տնից չենք բերում, դա մեր անձնական պարգեւը չէ, դա այս պետության կառույցի անունից տրվող պարգեւ է, հետեւաբար, չի կարող որեւէ պարգեւ ստացողի կաշկանդել պարգեւ տվողի անձը, դա ուզում եմ մեկընդմիշտ իմանաք, իմ մոտեցումն այդպիսին է, վստահ եմ՝ իմ գործընկերներինը՝ նույնը»,- ասաց դատախազը։
«ՀԺ»-ի դիտարկմանը՝ այս համատեքստում արդյոք դատարանների շենքերը արգելափակելու հետ կապված դատախազությունը հանցագործության հատկանիշներ չնկատեց, դատախազը պատասխանեց. «Դուք տեսել եք դատախազության վարքագիծը այդ օրերին: Որպեսզի մենք միասնական մոտեցում ցուցաբերենք, այսինքն՝ համընդհանուր գնահատականի արժանանար, ապահովեցինք, որ պատշաճ սուբյեկտը դրանով իրականացներ քննություն, իրականացվել է քննություն, տրվել են իրավական գնահատականներ։ Քանի որ այդ որոշումը ֆորմալ առումով դեռ բողոքարկման գործընթացի մեջ է ու բողոքարկվելու է դատախազությանը, ես չեմ ուզի նախնական կարծիք այդ մասին այսօր հրապարակել, որ չկաշկանդեմ կոնկրետ վարույթն իրականացնող վերադաս դատախազին»։
Արձագանքելով Ռոբերտ Քոչարյանի մինչ կալանավորվելը արած այն հայտարարությանը, որ ոչ օրենք կա, ոչ օրինականություն, Արթուր Դավթյանը ասաց. «Շատ քիչ եմ հանդիպել դատավարական այնպիսի կարգավիճակ ունեցող անձանց, ովքեր ասում են՝ կեցցե արդար դատարանը, միայն հայտնի ֆիլմում է այդպես»: Դիտարկմանը, որ դատավորը խորհրդակցական սենյակ գնաց՝ առանց Քոչարյանի պաշտպաններին լսելու, Արթուր Դավթյանն արձագանքեց. «Ես խնդրեցի չէ, Էդ թեմային էսօր չանդրադառնանք, բայց ուզում եմ մի բան միշտ իմանաք՝ քրեադատավարական գործընթացները կամ դատավարական իրավունքները տրամաբանություն ունեն, դրանք տրված չեն չարաշահման համար, իրենք արդարադատության լեգիտիմ շահ պետք է ապահովեն, իսկ երբ դու քո կոնկրետ իրավունքը սկում ես իրացնել այնպես, որ դրանով վնասվում է արդարադատության շահը, չի կարող այդ գործընթացը դուրս գալ հունից»։
Հարցին՝ եթե առանց դատախազությանը լսելու գնայի՞ն խորհրդակցական սենյակ, գլխավոր դատախազը պատասխանեց. «Շատ լավ կանեին։ Եթե պաշտոնապես կտեսնենք, որ որեւէ դատախազ որեւէ քննության ընթացքում նմանատիպ վարքագծի կեսը նույնիսկ կցուցաբերի, թող նույն կերպ դիտարկեն մեր կողմից իրավունքի չարաշահում ու մեզ չլսեն։ Եթե պրոցեսները հունից դուրս գան, իրենք կարող է ոչ թե ձգձգման հանգեցնեն, այլ արդարադատության իրականացման անհնարինության հանգեցնեն, ուրեմն դատարանն էդպիսին գնահատեց»:
Պատասխանելով լրագրողների հարցին, Արթուր Դավթյանը ասաց, որ տեղեկություն չունի՝ Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ տասից ավելի է եղել զոհերի թիվը, թե ոչ:
«Այս պահի դրությամբ չունենք այդպիսի տեղեկություն, դա կարեւոր բան է: Այսքան ժամանակ չի եղել նման տեղեկություն: Մեր պրակտիկայում, որպես կանոն, օրինակ մահվան ելքով դեպքերը, հատկապես, սպանությունները, դասում ենք լատենտայնություն գրեթե չունեցող դեպքերի շարքին, որովհետեւ մարդը մահանա ու դրա վերաբերյալ պետությունը կամ հանրությունը, կոպիտ ասած, տեղյակ չլինի, մի քիչ, կարծում եմ, անհնար է», - ասաց ՀՀ գլխավոր դատախազը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ըմբիշ Սամվել Տերտերյանը՝ ԵԱ Մ20 չեմպիոն
ԲՀԿ-ի այն պնդումը, որ ընդամենը 153 ձայն է պակասել, որպեսզի ԱԺ-ում ներկայացված լինի, բավարար փաստարկ չէ․ ՍԴ
«Մշակութային վերջին զանգ» միջոցառմանը հաղթող է ճանաչվել 22 դպրոց՝ 2-ական դպրոց յուրաքանչյուր մարզից և Երևանից
Նիդեռլանդներն Ուկրաինայի հետ համաձայնագիր է ստորագրել անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության վերաբերյալ
Շնորհակալ եմ այն պարեկներին, որոնք նպաստում են Ոստիկանության բարեփոխումների իրականացմանը․ ՆԳ նախարար
Սարգիս Խանդանյանը վերընտրվել է ԵԱՀԿ ԽՎ հանձնաժողովի նախագահի պաշտոնում
Ժաննա Անդրեասյանը կմեկնի արձակուրդ․ ով կփոխարինի նախարարին
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Էնքան պլոճիկ չունեն, որ հրաժարվեն մանդատից. 100 մլն դոլար են ծախսել, որ ՔՊ-ն չդառնա իշխանություն. տեսանյութ
Մանդատները վերցնելով` ընդդիմությունն ընդունեց, որ հունիսի 7-ի ընտրությունները լեգիտիմ են․ Ստեփանյան
Գագիկ Ծառուկյանի գործով հանցավոր խմբի ևս մեկ անդամ կալանավորվել, ևս մեկն էլ ձերբակալվել է
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Ծառուկյանի առանձնատան խուզարկությունից և նրա ձերբակալությունից
Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է
Հեքիաթ է, թե ՌԴ-ն մեր փրկիչն է. ՔՊ-ի թևերը հնարավոր չէ կտրել. ՔՊ-ի թևերը, զենքը ՀՀ ժողովուրդն է. տեսանյութ
Հայաստանում կարգելվեն պլաստիկե տոպրակներն ու սպասքը
Վերահաստատվել է Լիբանանին աջակցելու ՀՀ կառավարության պատրաստակամությունը
Էգ առյուծի՝ քնեցումից չարթնանալու հանգամանքները կդարձվի քննության առարկա․ ՔԿ
Նախօրեին տեղափոխված էգ առյուծը քնեցումից չի արթնացել․ Կենդանաբանական այգին հայտնել է պատճառը
Ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների․ ԿԳՄՍՆ-ն իրազեկում է
Վարչապետին է ներկայացվել Գյումրիում նախատեսվող ներդրումային առաջնահերթությունների պլանը․ ինչ է քննարկվել
Դատախազությունը միջնորդել է դադարեցնել Սևանա լճի ափամերձ՝ 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքը
Դատախազական ներգործության արդյունքում վերականգնվել է շուրջ 30 միլիոն դրամի վնաս
Քննարկվել են Հայաստան-Ինդոնեզիա առևտրատնտեսական և գործարար համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերը
Կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվել և բացվել է երթևեկության համար․ տեսանյութ
Ծանրացնող հանգամանքներով գողություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավապահներին
Դիլիջանում գիշերը գետը վարարել, դուրս է եկել հունից․ քաղաքի ջրամատակարարումը դադարեցվել է․ տեսանյութ
Հայաստանն ու ԱՄԷ-ն վարորդական վկայականները փոխադարձաբար ճանաչում են․ ուժի մեջ է մտել փոխըմբռնման հուշագիրը
Կոնվերս Բանկը ավարտել է ՎԶԵԲ-ի պարտատոմսերի տեղաբաշխումը
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Երևանում և Գյումրիում Կառավարության ներդրումային առաջնահերթությունները
Ծառուկյանի կալանքի հարցով նիստն ավարտվել է․ դատարանը խորհրդակցական սենյակում է
Էդվարդ Ասրյանն այցելել է հատուկ բանակային զորամիավորում, անձնակազմին ներկայացրել նորանշանակ հրամանատարին
Օձունում ավտոգազալցակայանի գործունեություն է կասեցվել
Տեղեկատվություն՝ ի գիտություն մասնագիտական ուսումնական հաստատության դիմորդների
Էդուարդ Սպերցյանը փոխել է ակումբային գրանցումը՝ համալրելով սաուդյան «Ալ-Ահլիի» շարքերը. պաշտոնական
Թրամփը ժամանել է Անկարա. նրան դիմավորել է Էրդողանը. տեսանյութ
Շղթայական ավտովթար Մարտունիում. մեքենաներից մեկը հայտնվել է ծառերի մեջ. կան տուժածներ
Պետությանը կվերադարձվի 2 մլն 490 հազար դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է
ՀՀ-ից բուսասանիտարական ենթահսկման առևտրային խմբի բեռների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից արգելվում է. ՍԱՏՄ
Զելենսկին ժամանել է Անկարա՝ ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթնաժողովին
Սպասվում են անձրև և ամպրոպ. մի քանի օրից ջերմաստիճանը զգալի կբարձրանա
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT