Եթե դասեր չքաղենք, թավշյա հեղափոխությունը կդառնա թավշյա հեռացում․ Սասուն Միքայելյան

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը ԱԺ մի քանի նիստերին բացակայելուց հետո այսօր եկել էր խորհրդարան։ Լրագրողների հետ զրույցում Միքայելյանն անդրադարձավ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանին:

Միքայելյանն ասաց, որ ինքն ու Պետրոսյանը միասին աշխատել են, ինքը շտաբ է վերցրել, Պետրոսյանին նշանակել շտաբի պետ եւ աշխատել են:

«Էս վերջերս մի հետաքրքիր անեկդոտ եմ հիշել, որ դիպուկ է էսօրվա իրավիճակի հետ, Ռոմանոսի հետ ա կապված: Պիտի ռուսերեն ասեմ, որ ավելի արտահայտիչ լինի՝ грузины открывают памятник неизвестного солдата, բացման ժամանակ շիրիմը բացում են, там написано – Коте Махарашвили, родился в таком году, умер в таком. Один спрашивает, слушай, там дата, все написано, какой он неизвестный? А тот отвечает – дело не в том, что он когда родился, когда умер, дело в том он вообще был солдатом, или не был. Հասկանո՞ւմ եք: Դրանից հետո, չգիտեմ, վերցնենք Աբովյանի ընտրությունները, ասում են՝ Միքայելյան Սասունը չի մասնակցել, դրա համար ենք պարտվել, էն Մաուգլու մեջի շակալի պես տղեն ասում ա՝ Окела промахнулся»,- ասաց Ս.Միքայելյանը՝ նշելով, որ Ռ. Պետրոսյանը ցանկացել է դառնալ դեմք, թեկնածու է բերել ներկայացրել վարչության նիստին, որին Միքայելյանը դեմ է քվեարկել, չի միջամտել ընտրություններին:

Սասուն Միքայելյանն ասաց, որ ինքը պահել է ՔՊ-ի կարգուկանոնը, ասել է, որ ճանաչում է քաղաքապետ Գրիգորյանին 1995թ-ից, երբ նա եղել է ԱԺ պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության հանձնաժողովի փորձագետը երկար տարիներ:

«Ես ասել եմ, ասում եմ, որ պետք չէ տանել ցնցումների, այդ քաղաքապետը կիրթ եւ նորմալ երիտասարդ է, բյուջեն կատարել է 105 եւ ավելի տոկոսով, այսինքն՝ բյուջեն գերակատարել է, ինչը ՀՀ-ում չի եղել: Պետք չի բերել ուրիշ դաշտ, որը ՔՊ-ին վայել ա: Եթե մարդ կա, որ իրոք արժեք ունի, պիտի գնահատվի եւ նշանակվի էդ գործին: Էս ա եղել ընդհանուր իրավիճակը, որ ես չեմ պաշտպանել, ոչ թե չեմ պաշտպանել, այլ չեմ խառնվել ընդհանրապես, ՔՊ-ի թիկունքից չեմ խփել, որեւէ մեկին չեմ ասել՝ պիտի գնաք ընտրեք գործող քաղաքապետին: Իսկ Աբովյանի ընտրությունները ՔՊ-ն պարտվեց հենց Ռոմանոսի միջոցով, որովհետեւ ինքը անձնավորեց իրա դերակատարությունը Աբովյանի քաղաքապետի ընտրությանը, պլյուս դրան պատկերացրեք՝ վարչապետը հանկարծ չգնար Աբովյան, ինչ էր կատարվելու: Պարզ ա, որ էս շարժման մեջ իներցիայի տակ ժողովուրդը ինչ-որ հարցի շուրջ ձայն ա տալիս, իրանք գիտեն՝ դեմք են դարձել կամ մեծ դերակատարում են ունեցել հայոց պատմության կամ այսօրվա իրողության կամ ընդհանրապես թավշյա հեղափոխության հետ կապված»,- ասաց Միքայելյանը՝ հավելելով, թե Ռ.Պետրոսյանը այդպես ակտիվ էլ չէր հեղափոխության ժամանակ․

«Եթե դասեր չքաղենք, թավշյա հեղափոխությունը կդառնա թավշյա հեռացում: Դրա համար համակարգում նորմալ աշխատած մարդկանց պարտադիր չէ փոխել, եթե նա նորմալ է աշխատել: Բոլորն էլ գիտեն, թե ինչ ճնշումների տակ են այն ժամանակ մարդիկ աշխատել»,-ասաց պատգամավորը։

Նա նշեց, որ ինքը երբեք չի խանգարի, որ ՔՊ-ն իր աշխատանքը շարունակի, Միքայելյանն ընդգծեց, որ երբ ինքը ՔՊ վարչության նախագահ է եղել, այդ ժամանակ ՔՊ-ն հաղթանակ է տարել։

Ինչ վերաբերում է նիստերից բացակայելուն՝ Միքայելյանն ասաց, որ առողջական խնդիրներ ուներ եւ որոշակի հարցեր կային՝ սպասում էր՝ իրավիճակը հանդարտվի։

Առավել մանրամասն՝ տեսանյութում․

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5301 դիտում

«Էս գեղում քո հարցը լուրջ ա», «Ինձ ով, ինչ խոստացել ա, անի, ծով ա», «ես անեմ, դուք չերևաք». ձայնագրություններ

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող չորրորդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Ճապոնիայի հյուսիսում 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Պապոյանը հրավեր է ստացել ռուս գործընկերոջից՝ մասնակցելու Եկատերինբուրգում կայանալիք առևտրատնտեսական ֆորումին

Մոսկվան սպասում է, որ Երևանը որոշում կայացնի ՀԱՊԿ-ին իր մասնակցության վերաբերյալ. Ռուսաստանի ներկայացուցիչ

Գազամատակարարման դադարեցումներ կլինեն Լոռու և Արարատի մարզերի մի շարք հասցեներում

Հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել Կարապետ Գուլոյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը

ԱՄՆ-ի վարչակազմը դիտարկում է Թուրքիային F-35 կnրծանիչներ փոխանցելու հնարավորությունը. Վենս

Ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ ԱՄՆ-ում մշակութային կամ մարզական միջոցառման մասնակցի վիզայի համար

Հզոր երկրաշարժեր Վենեսուելայում. զոհերի թիվը կարող է հասնել տասնյակ հազարների

Երևանի Վարդաշենի շենքերից մեկից 1,5-ամյա երեխան ընտանիքի անդամների հետ տեղափոխվել են հիվանդանոցներ

Գյումրուն հստակ կառավարում է պետք․ կվերցնի՞ պատգամավորական մանդատը Շիրակի մարզպետը, թե՝ ոչ․ տեսանյութ

Կիրանցը անկլավ համարող սուտ փրկիչները իրական փորձանք են Հայաստանի համար․ Չախոյան

Կալիֆոռնիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Նոր Հաճընի կամրջի վրա 5 ավտոմեքենա է բախվել․ հղին տեղափոխվել է հիվանդանոց

Երևանն այս գիշեր․ Ազիզյանը տեսանյութ է հրապարակել

Հունիսի 30-ից հուլիսի 1-ը Երևանը կընդունի 13 երկրի ավելի քան 170 ըմբիշի

Ապարանի ջրամբարի ջրի մակարդակը հասել է առավելագույն նիշին՝ կիսով չափ ծածկելով Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին

Մարդկանց վրա խաղադրույք են անում. Քոչարյանի որդին հորը թող ասի՝ հայրի՛կ, քոքը վերջապես մաշեցրել ես. տեսանյութ

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՎԶԵԲ պատվիրակությանը

Իրանը Հորմուզի նեղուցով անցման տուրքեր չի գանձում, եթե սխալ տեղեկություն է, բանակցությունները կավարտվեն․ Թրամփ

ՌԴ-ն մեծ գումարներ է ծախսել, հիմա հաշիվ է պահանջում Քոչարյանից ու Կարապետյանից. պատասխան պետք է տան. տեսանյութ

Խցանման դեպքում խաչմերուկ մտնելն արգելված է․ կանոնի խախտումը կառաջացնի տուգանք և տուգանային միավորի կորուստ

Ուրախությամբ արձանագրում ենք՝ Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ 50%-ը կանայք են․ ԱԳՆ

Կալուգացի միկրոսուլթանին խաբեցին. ինչ կատարվեց, և ինչու վերընտրվեց Նիկոլ Փաշինյանը

Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և տնօրենը

Ընդգծվել է ագրոպարենային համակարգերի առանցքային դերը պարենային անապահովության հաղթահարման գործում

«Կրթվելը նորաձև է» շարժման աջակից ծրագրի շրջանակում Հայաստանի չորս մարզում գործում են կանանց ակումբներ

Ավետիք Չալաբյանը կալանավորվել է

«Կաթնառատ» ապրանքանիշի «Լոռի պանիր 50%» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է

Գողթ գյուղում «Նիսսան»-ը բախվել է երկաթե խողովակներին, գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս

Տևական ժամանակով Էրեբունի վարչական շրջանում ճանապարհահատված կփակվի

Մեզ անհրաժեշտ են պատասխանատու լրատվամիջոցներ․ Հռիփսիմե Գրիգորյանի ելույթը ԵԽԽՎ-ում․ տեսանյութ

AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները

Վահագն Խաչատուրյանն ու ՀԾԿՀ նախագահը Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող հարցեր են քննարկել

Կասեցվել է «Դիլի» ընկերության գործունեությունը․ արտադրվել է վտանգավոր սննդամթերք

Խաղաղ օվկիանոսը մտնում է մինչ այժմ չտեսնված փուլ․ Նինյո 3.4 ինդեքսը հասել է պատմականորեն բարձր արժեքի

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 24-ին

Հայաստանի անդամակցության հետագա հարցը մանրակրկիտ կքննարկվի. ՀԱՊԿ

Փաշինյանն ու Մոդին անդրադարձել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով փոխգործակցության հարցերին, համագործակցությանը