Երևան
12 °C
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանը խոստովանում է, որ ՀԱՕԿ քայլը հոգեբանական ծանր վիճակի մեջ է դրել ՀՀ հավաքականի որոշ մարզիկների: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն առանց հավաքականի գլխավոր մարզչի համաձայնության Եվրոպական 2-րդ խաղերի համար հայտավորված թիմից հանել էր մի քանի մարզիկների ու նրանց փոխարեն ներառել այլ մարզիկների, որոնք հավաքականի ուսումնամարզական պրոցեսին չեն մասնակցել, այլ պատրաստվել են նորաստեղծ ու ԱԻԲԱ-ի կողմից չճանաչված ֆեդերացիայի ծրագրով: Այսպիոսվ Մինսկ 2019-ից զրկվել էին Էրիկ Պետրոսյանը (56 կգ), Հրայր Շահվերդյանը (60 կգ) եւ Կորյուն Աստոյանը (69 կգ): «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Գեւորգյանը ընդգծեց, որ նրանք պետք է մոռանան սա ու մտածեն աշխարհի առաջնության մասին:
«Պատրաստվում են աշխարհի առաջնությանը: Իհարկե, հոգեբանական բարդ վիճակում հայտնվեցին, բայց ոչինչ, կհաթահարեն: Նման անադրարությունները երբեմն ավելի շատ ուժեղացնում են մարզիկներին, ավելի կոփում են, այդպես էլ է պատահում: Ովքեր նրանց տեղը գնացել են, մեր մարզիկներն են եւս: Նրանց էլ եմ հաղթանակներ մաղթում: Ամեն դեպքում Եվրոպական խաղերին մասնակցելու իրավունքը պետք է ձեռք բերվի արդարացի, մրցակցային ճանապարհով, ոչ թե ծանոթ-բարեկանով»,- ասաց նա:
Ավելի վաղ ՀԱՕԿ-ի որոշման վերաբերյալ իրենց վրդովմունքն էին հայտնել ՀԲՖ մարզիկները: Մասնավորապես Եվրոպայի մինչեւ 22 տարեկանների չեմպիոն Անուշ Գրիգորյանն (51 կգ) ընդգծել էր, որ իրենք նույնիսկ պատրաստ են բոյկոտել Եվրոպական խաղերը, սակայն ի վերջո նրանք մասնակցեցին այնպես, ինչպես ՀԱՕԿ-ն էր որոշել: Գեւորգյանը կողմ է նրանց մասնակցելու որոշմանը: Նա շեշտում է, որ մարզիկի կարիերան շատ կարճ է տեւում ու պետք է դա հաշվի առնել:
«Երբեք թույլ չեմ տա, որ կառույցների վատ հարաբերություններն անդրադառնան մարզիկների ճակատագրերի վրա: Դա ինձ համար անըդունելի է: Նրանք խոսում էին իրենց մարզական ընկերների ճակատագրերին վերաբերող հարցերի շուրջ: Լավ հասկանում են, որ նույն հաջողությամբ նույն հարցը կարող է վերաբերել իրենց. եթե իրնեց ընկերները ՀՀ առաջնության հաղթողներ, Եվրոպայի մեդալակիրներ են, եւ այդ տղաներին կարողանում են հանել եւ չգիտես՝ ում դնել ուղարկել եւ հետո էլ ամեն ինչ անել, որ նրանք այնտեղ արդյունք անեն, որ չգիտես՝ ում ինչ ապացուցեն.... Իրենց վեճը ճիշտ էր, բայց ես դեմ էի, որ բոյկոտեն, որովհետեւ մարզկի դարը շատ կարճ է»,- ասաց նա՝ ավելացնելով, որ ոմանք մարզիկների ճակատագրերը խեղելով փորձում են կայանալ, ինչը հանցագործություն է համարում:
Գեւորգյանը կարծում է, որ ՀԱՕԿ-ը չի կարողանում իր ֆեդերացիայի մարզիկներին պաշտպանել Մինսկ 2019-ում: Օրերս քառորդ եզրափակչում պայքարը լքեցին Անուշ Գրիգորյանը եւ Գուրգեն Հովհաննիսյանը (+91): Ֆեդերացիայի նախագահն ընդգծում է, որ նրանցից հաղթանակները վերցրել են կասկածելի մենամարտերում:
«Ափսոսում եմ, որ Անուշիկի պես երեխան՝ բացառիկ լավ մարզավիճակում գտնվող, այսօր այդ երեխան ուժեղ էր բոլորից այդ քաշային կարգում: Նա շատ հանգիստ կարող էր հռչակվել չեմպիոն: Նման որակի ծանրքաշային բռնցքամարտիկ չենք ունեցել, ինչպիսին էր Գուրգենը, եւ չկարողանալ տիրություն անել մեր բռնցքամարտիկին, որն այս տարի կուբացի բռնցքամարտիկի էր հաղթել, իր ուժեղագույն հակառակորդներին հաղթել էր: Թույլ տալ այդ տղայի հաղթանակը նրա ձեռքից գողանալ, դրա մասին է խոսել պետք»,- ասաց նա:
ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի շուրջ այս սկանդալն առաջացել է նախագահի ընտրություններից հետո: 2018 թ. օգոստոսի 2-ին Գեւորգյանը, որը միակ թեկնածուն էր, վերընտրվեց: Դրանից հետո բռնցքամարտի մի շարք ներկայացուցիչներ ոտքի կանգնեցին՝ ասելով, որ ընտրությունները խախտումներով են եղել: Գեւորգյանը նշում է, որ իր նախագահությամբ ֆեդերացիան շատ լավ աշխատանք է տանում, ունի աշխարհի ու Եվրոպայի մրցանակակիրներ, շատ ուժեղ աղջիկ բռնցքամարտիկ, ինչի մասին, նրա խոսքով, Հայաստանը երազել չէր կարող, եւ սա, ըստ նրա, դուր չի եկել այն մասնագետներին, ովքեր ոչ թե հետեւում են մարզաձեւի նոր մոտեցումներին, այլ փորձում են աշխատել հին մեթոդներով:
«Սա (խմբ. նկատի ունի իր նախագահության օրոք գրանցված հաջողությունները) գլոբալ փոփոխությունների արդյունքն են, մարզական կյանքում տվեցին արդյունք, բայց առաջացրին մի շարք մասնագետների դժգոհությունը: Որ ասում եմ՝ տարեց մասնագետների, թող չվիրավորվեն, տարեց են, ասում ենք՝ տարեց: Եթե ուզում ենք առաջ գնալ, պետք է իսկապես առաջ գնալ, մեզ պետք չէ խաթր անել: Ամբողջ կյանքում տեղերս դոփում ենք, երբ խաթր ենք անում: Կարելի է պատվել, բայց կյանքը շարժվոմ է առաջ, մոտեցումները փոխվում են, եւ պետք է հետ չմնանք, եթե ուզում ենք համաշխարհային սպորտում լինել առաջատարներից: 30 տարի նույն մեթոդով են այս մարդիկ ուզում շարժվել: Դա արդյունավետ չէ»,- ասաց նա՝ ավելացնելով, որ հանուն մարզիկների կարող է իր ամենամտերիմ մասնագետի ծառայություններից էլ հրաժարվել:
Հենց այս աղմուկի արդյունքում է ստեղծվել բռնցքամարտի նոր ֆեդերացիան, որի մարզիկներին ՀԱՕԿ-ը ՀԲՖ մարզիկների փոխարեն ընդգրկել է Մինսկի խաղերի թիմի կազմում: Այս շրջանում ՀԲՖ-ի անդամակցությունը ՀԱՕԿ-ին սառեցված է: Օլիմպիական կոմիտեն համարում է, որ ՀԲՖ նախագահական ընտրությունները խախտումներով են անցել եւ պետք է նորը կազմակերպել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT