Երևան
12 °C
Կինոռեժիսոր, «Պարալլելս Ֆիլմփրոդաքշն» կինոընկերության հիմնադիր Հովհաննես Գալստյանը գրեթե մեկ տարի է՝ պայքարում է «Տատիկիս վարսեր»-ին հատկացվելիք ֆինանսավորումը վերականգնելու եւ նախագիծն իրականացնելու համար: Մինչեւ այս պահը կինոռեժիսորը ոչ մի դրական արդյունքի չի հասել: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Գալստյանը:
Նա նշեց, որ պայմանավորվածություն էր ձեռք բերել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հետ, որ եթե բանակցությունների միջոցով հասնեն դրական եզրակացության, այսինքն, խաղաղության ճանապարհ գտնեն Ազգային կինոկենտրոնի հետ, ապա դատական պրոցեսները կդադարեցվեն:
Գալստյանը 2019 թվականի փետրվար 3-ից վերսկսած կրկնահացադուլը դադարեցրել էր նախարարի հետ հանդիպումից հետո: Ռեժիսորը Արայիկ Հարությունյանի հետ քննարկել էր Ազգային կինոկենտրոնի կողմից «Տատիկիս վարսերը» հայ-բուլղարա-գերմանական կինոնախագծի արգելափակման ու հացադուլի պահանջների ամբողջ փաթեթը, որից հետո էլ ձեռք էր բերվել վերը նշված համաձայնությունը:
«Բազմիցս նշել եմ, որ դատական պրոցեսները խնդրահարույց են, որովհետեւ միջազգային ներդրողները ներդրումների կորստի եւ ակնկալվող շահույթի համար դատեր են հարուցելու, դրա համար էր պարոն Հարությունյանը հորդորում Կինոկենտրոնի տնօրինությանը՝ խաղաղության գալ, բայց նրանք չեկան դրան, պահանջեցին, որ դատական պրոցեսով գնա: Կինոկենտրոնը սպասում է, որ կա՛մ պարոն Հարությունյանն իմպերատիվ կերպով հրաման տա կամ՝ դատարանը»,-ասաց Գալստյանը:
Ռեժիսորի փոխանցմամբ՝ Ազգային կինոկենտրոնը շարունակում է տարբեր պատճառաբանություններով դատերին չներկայանալ ու ձգձգել գործը:
«Հունիսի 26-ին ՀՀ Վարչական դատարանում պետք է կայանար Պարալլելս Ֆիլմպրոդաքշն կինոընկերությունն ընդդեմ ՀՀ մշակույթի նախարարության եւ Հայաստանի ազգային կինոկենտրոնի հայցի նախնական լսումների առաջին նիստը։ Հայցվոր կողմը՝ Պարալլելս ֆիլմպրոդաշնը, կտրվելով ֆիլմի նախապատրաստական փուլի անհետաձգելի գործերից, դատարան էր եկել ճիշտ ժամին։ ՀՀ կառավարության ներկայացուցիչը՝ իրավաբան Անուշ Ղազարյանը, եկավ ու մասնակցեց նիստին, ու միայն Կինոկենտրոնի՝ էս ամբողջ բորշի հիմնական հեղինակի, ներկայացուցիչը չկար ու բավարարվել էր նիստը հետաձգելու վերաբերյալ միջնորդություն ուղարկելով»,-պատմեց Գալստյանը:
Վերջինիս համոզմամբ՝ ֆիլմի հայտը բավարարելու եւ արտադրության վերադարձնելու փոխարեն՝ կինոկենտրոնն ընկերությանը միտումնավոր տանում է սնանկացման` անընդհատ մեծացնելով պետության վնասները:
«Կինոկենտրոնը սա չի հասկանում, ուղղակի մտել է կոշտ հակամարտության մեջ: Անգամ դատավորն է ամեն նիստից հետո հորդորում Կինոկենտրոնին՝ գնալ հաշտության: Վարչական դատարանում էլ երկրորդ հայցն ենք ներկայացրել»,-ասաց Գալստյանը:
Հիշեցնենք, որ «Տատիկիս վարսերը» ֆիլմի ֆինանսավորումը դադարեցնելու համար «Պարալլելս Ֆիլմփրոդաքշն» կինոընկերության հիմնադիր Հովհաննես Գալստյանը դատի էր տվել Ազգային կինոկենտրոնին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վթարային ջրանջատում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT