Երևան
12 °C
Հայաստանի շուրջ զարգացումներն ավելի ու ավելի մտահոգիչ են դառնում: ԱՄՆ-Իրան ռազմական բախումը փաստորեն կանխվեց վերջին պահին, բայց իրավիճակն աստիճանաբար լրջանում է, Վրաստանում կրքերը չեն հանդարտվում, ու դա կարող է որոշակի բարդություններ ստեղծել մեզ համար, շփման գծում լարվածությունը չի թուլանում, եւ այլն: Հայաստանի իշխանությունները, բնականաբար, արձանագրում են այս ամենը եւ փորձում ցանկացած իրավիճակի համար լուծումներ գտնել: Նախօրեին, օրինակ, տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում հենց այս հարցերն էլ քննարկվել են:
Իսկ ի՞նչ է տեղի ունենում ներքաղաքական դաշտում: Արտաքին քաղաքական լարվածության ֆոնին ընդդիմությունը, բնականաբար, ակտիվացել է ու իշխանություններին մեղադրում է ինչի մեջ ասես. է՛լ բռնապետության հաստատում, է՛լ քաղաքական հետապնդումներ, է՛լ Արցախի դեմ դավադրություն, է՛լ երկրի ղեկավարումն «օտարերկրյա լրտեսներին» հանձնել... Ու այդ ամենը ներկայացվում է այսպես՝ իբր պատերազմը քթներիս տակ է, իսկ իշխանությունները բացառապես կուսակցական մանր-մունր հարցերով են զբաղված: Մի խոսքով՝ «երկիրը թողել են անտեր ու նստած՝ թիթեռ են նկարում»:
Փորձենք հասկանալ: Իսկապե՞ս վտանգն այդքան լուրջ է, եւ կանգնած ենք լայնամասշտաբ պատերազմի շեմին: Տարբերակներն ընդամենը երկուսն են: Առաջին՝ այո, պատերազմի վերսկսման հավանականությունը շատ մեծ է, եւ ՀՀԿ-ն ու ընդդիմադիր մյուս ուժերը (եթե, իհարկե, կարելի է ընդդիմություն անվանել անհասկանալի-ագրեսիվ սադրիչների խմբերն ու նրանց սպասարկող քարոզչամիջոցները) գիտակցում են դա՝ ի տարբերություն իշխանությունների (ինչպես իրենք են պնդում): Այդ դեպքում ինչպե՞ս հասկանալ, որ պատերազմի նախաշեմին սրանք հնարավոր բոլոր մեթոդներով փորձում են վարկաբեկել գերագույն-գլխավոր հրամանատարին, հասարակության մեջ անվստահություն սերմանել նրա նկատմամբ, նրան անվանում են «դրսից ղեկավարվող» ու «հող հանձնող», փորձում են փչացնել մեր հարաբերությունները կարեւորագույն ռազմավարական դաշնակցի հետ եւ այլն:
Եթե առջեւում իսկապես մեծ պատերազմ է, ապա հիբրիդային պատերազմի բոլոր կանոններով՝ ռազմական գործողություններից առաջ հենց ադրբեջանցիները պիտի մեր հասարակության մեջ նման կասկածներ սերմանեին սեփական իշխանությունների նկատմամբ, ու հարց է ծագում՝ ինչո՞ւ են դրանով զբաղվում Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի կողմնակիցները: Որպեսզի Հայաստանն ու Արցախը պարտվեն, ու իրենք դժգոհության ալիքի վրա վերադարձնե՞ն իշխանությունը (ինչպես 1993-ին Ալիեւն Ադրբեջանում վերադարձրեց իշխանությունը՝ 7 շրջանների կորստից հետո): Եթե այդպես է, ապա գործ ունենք սովորական դավաճանության հետ, եւ հասարակությունը պիտի հստակ գնահատական տա այդ վարքագծին:
Տարբերակ երկրորդ՝ իրականում պատերազմի վերսկսման հավանականությունն ավելի մեծ չէ, քան, ասենք, մի քանի ամիս կամ մի քանի տարի առաջ: Այս դեպքում էլ ստացվում է, որ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի կողմնակիցներն արհեստականորեն խուճապ են առաջացնում երկրում, հասարակական գիտակցության մեջ անպաշտպանվածության զգացում են ներարկում, այդ ամենն իր հերթին անդրադառնում է տնտեսական ակտիվության ու ներդրումային միջավայրի վրա, եւ այլն: Համաձայնվեք՝ սա նույնպես ծանր հարված է պետությանը, եւ կարելի է չկասկածել, որ ընդդիմությունը գիտակցաբար է անում դա: Նրանց երեւի թվում է, որ եթե իշխանությունները ձախողվեն, ժողովուրդն իրենց է վերադարձնելու իշխանության կամ առնվազն սուսուփուս հանդուրժելու է, եթե իրենց հաջողվի հեղաշրջումով-բանով հեռացնել նորերին:
Մի խոսքով՝ մինչ իշխանություններն արտաքին նորահայտ մարտահրավերներին դիմակայելու միջոցներ են գտնում, նախկինները փորձում են այդ նույն մարտահրավերներն օգտագործել ընդդեմ իշխանությունների ու մեծ հաշվով՝ ընդդեմ Հայաստանի: Մինչդեռ այդ մարտահրավերներից շատերն ընդհանրապես չէին լինի կամ շատ ավելի հեշտ հաղթահարելի կլինեին, եթե 20 տարի շարունակ իրենք պետություն ղեկավարելու փոխարեն զբաղված չլինեին անձնական հարստություն կուտակելով: Ու եթե նրանց թվում է, թե մարդիկ մոռացել են դա, չարաչար սխալվում են:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ինչպես է Քոչարյանը «Զվարթնոց» օդանավակայանով փորձում լքել Հայաստանը. լուսանկարներ
Հայտնի է՝ որ ուժը քանի մանդատ կունենա խորհրդարանում
Ռոբերտ Քոչարյանը փորձել է լքել Հայաստանը․ իրավապահները թույլ չեն տվել
Ընտրակաշառքով ԱԺ-ում հայտնված ընդդիմադիրները չեն կարող ներկայացնել մեր ժողովրդին, նրանք լեգիտիմ չեն. Պապոյան
Ժողովրդի իշխանությունը զավթել փորձածները հայտնվելու են ճաղերի հետևում. հետհաշվարկը սկսված է. Կոնջորյան
Դուք քաղաքական ուժ չեք, դուք փողի տոպրակ եք, որը ՀՀ Ազգային ժողովում անելիք չունի. Ղազարյան
Հայաստանը պետություն է. այն զավթելու փորձ արած եռագլուխ մաֆիան զգալու է պետության համը իր բերանում. Խուդաթյան
Միլիոնավոր դոլարների ընտրակաշառք բաժանեն, հետո պատառոտվեն, թե իշխանությունն արդյունքները կեղծել է. Սինորյան
Ընտրակաշառք տված կուսակցությունները մանդատ չունեն. դրանք պետք է փակվեն, իսկ սեփականատերերը գնալու են բանտ
ՀՀ պաշտպանության նախարարը ժամանել է Ֆրանսիա. տեսանյութ
Մի հատ հայելու առաջ կանգնեք ու ինքներդ ձեզ հարց տվեք՝ առանց փողի մեկ մանդատի կարժանանայի՞ք. Հակոբյան
ԿԸՀ-ն ամփոփել է ընտրությունների արդյունքները. վերջնական հաշվարկով որ ուժը քանի ձայն է ստացել
Ամեն քաղաքացու ճակատին փակցված գնապիտակի համար հատ-հատ ամբողջական ցուցակներով պատասխան եք տալու. Ալեքսանյան
Դիլիջանում հանդիպել են Արմեն Գրիգորյանն ու Հիքմեթ Հաջիևը
Բրիտանական ծովային ուժերն առաջին անգամ ռուսական «ստվերային նավատորմի» տանկեր են առգրավել. մանրամասներ
Հայաստանում հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը Վարդենիսում․ Գագիկ Սուրենյան
Տավուշի մարզի Բագրատաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Ռուսաստանը ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը․ ՌԴ ԱԳՆ
Դոդը, Ռոբը, կալուգացին հացին կակա պիտի ասեն, որ մտքներով չանցնի այլևս ընտրակաշառք բաժանել. Փաշինյան
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Լյուքսեմբուրգում
Ակնկալում ենք Ձեր վարչակազմի հետ կնքել ավելի շատ պատմական համաձայնագրեր. Փաշինյանը շնորհավորել է Թրամփին
Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա, ջերմաստիճանն աստիճանաբար զգալի կբարձրանա. Սուրենյանը մանրամասներ է հայտնել
Սևանա լճի մակարդակը բարձրացել է 40սմ-ով
Առաջիկա օրերին Երևանում ու մարզերում անձրևոտ եղանակը կպահպանվի. որոշ շրջաններում սպասվում է կարկուտ
Հայաստանն ավելի է բարելավել իր դիրքերը Գլոբալ խաղաղության ինդեքսում
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են «Մերսեդես»-ը և «ԿամԱզ»-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Բերման է ենթարկվել Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի հուշարձաններից ոսկեգույն տառերը պոկած տղամարդը
Պտտահողմ է դիտվել նաև Վարդենիսում. տեսանյութ
Ուժեղ պտտահողմ է դիտվել Մարտունիում. Սուրենյան
Հորդառատ անձրևներից հետո հեղեղվել են Մոսկվան և հարակից շրջանները. լուսանկարներ
Արյուն հանձնելն անվերապահ հոգատարություն է մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես ճանաչի. հունիսի 14-ը դոնորի օրն է
Երևանում ոչ սթափ վարորդը «Tesla»-ով մխրճվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց կայանված ավտոբուսի մեջ
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. երթևեկությունը վերականգնվել է
Հրդեհ Բաղրամյան գյուղում․ այրվել է մեծ քանակությամբ անասնակեր
Արման Ծառուկյանը RAF 10-րդ մրցաշարում հաղթել է Թոնի Ֆերգյուսոնին
ԱՄՆ-ն և Իրանը վիրտուալ ձևաչափով հուշագիր կստորագրեն. Axios
«BMW»-ն հայտնվել է ուժեղ կայծակի հետևանքով պայթած կամրջի մոտ առաջացած փոսում
12-ամյա երեխային թմրանյութ տալու դեպքով մեկ անձ ձերբակալվել է
Հատվածն է, որտեղ կառուցվելու է Իջևանի ստադիոնը, և ես՝ իմ հեծանիվով. վարչապետը տեսանյութ է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT