Շիրակ գյուղը կարկտահարվել է, ոչնչացած է ցորենն էլ, գարին էլ

27/06/2019 schedule18:30

Այսօր՝ հունիսի 27-ին, ժամը 14:10-ի սահմաններում ուժեղ կարկուտ է տեղացել Շիրակի մարզի Շիրակ համայնքում: Մոտ 20 րոպե տեղացած սառցահատիկները հողին են հավասարեցրել գյուղացու ապրուստը: Դաշտերում կոտրված թափված է եւ ցորենը, եւ գարին: Վնասված են նաեւ բանջարաբոստանային կուլտուրաներն՝ առանց բացառությունների: Մինչ այս պահը գյուղում դեռ  20 սմ հաստությամբ կարկտի շերտ կա:«Տռասի վրա ոնց որ սպիտակ ձյուն դրած լիներ, նույնիսկ ավտոներն էին ճամփից դուրս թռել»,-ՀԺ-ի հետ զրույցում պատմեց Շիրակի վարչական ղեկավար Համլետ Ասատրյանը: Նախնական տեղեկություններով Շիրակի ցանքատարածությունները վնասված են 80-ից 100 տոկոսով: «Գարին սաղ ջարդած, թափած է, ընդհանրապես որպես խոտ էլ չի քաղվի: Բայց լավ բերք էր եղել, չնայած տարին չորային էր, երաշտ էր, բայց շատ էինք ջրել: Էն էլ կարկուտն եկավ, տարավ: Սպիտակ կոմբայնները կարմիրներից շուտ եկան, էլի»,- հուսահատ կատակեց Ասատրյանը:Շիրակում 1000 հա հացահատիկային կուլտուրա էր մշակված, 200-ից 300 հա բանջարաբոստանային կուլտուրա ուներ Շիրակը: Գյուղը հակակարկտային կայանք չունի: Շիրակի վարչական ղեկավարն ասում է՝ այս տարի սուբվենցիոն ծրագրով ցանկացել են 5 հատ ձեռք բերել, տեղադրել, ԱԻՆ-ը, սակայն, դրական եզրակացություն չի տվել: Ասել են՝ հարեւան համայնքներում տեղադրված են, սակայն դրանց աշխատանքը ռացիոնալ չէ, օգուտ չի տալիս, այսինքն, իմաստ չունի նման կայանքներ տեղադրելը:Շիրակի վարչական ղեկավարն ասաց՝ շուտով կարկուտի հետեւանքները կզգան բոլորը: Գյուղացին այս տարի հարկ ու տուրք չի կարողանա վճարել: Վաճառելու ոչինչ չունի, որ վճարելու հնարավորություն ունենա: «Չեն կարողանա հաստատ, որովհետեւ մեկն էլ ես, 15 հա ցորեն ունեի, հմի կարկուտը տարավ, հազիվ 20 տոկոսն է մնացել: Չնայած որ աշխատող եմ, բայց կհասկնամ, որ չեմ կարողանալու հարկ ու տուրք վճարել: Ծախսերի 20 տոկոսն էլ էդ չի փակե, որ հարկ ու տուրք տաս: Էս տարի երաշտ էր, սաղ ժողովուրդը ըդքան ջրի ծախս էր էրել, սովորականից շատ էլի»:Շիրակի վարչական ղեկավարը կարկուտի մասին արդեն զեկուցել է Շիրակի մարզպետարանի գյուղվարչության պատասխանատուին, ասել են՝ առավոտ կլինեն գյուղում, կուսումնասիրեն: Նման հանձնաժողով Շիրակը նախորդ տարի էլ է տեսել: 2018-ի կարկուտի ժամանակ վնասը գնահատվել է 60 տոկոս, սակայն փոխհատուցում չի եղել: Ճշտումներից հետո ասել են՝ ոչ թե 60, այլ վնասը 50 տոկոսից ցածր է եղել, դրա համար էլ պետության կողմից չի փոխհատուցվել: «Բայց դե վնասը 60 տոկոս էր, հենց 60 տոկոսով էլ կազմվել էր ակտը, տեսել էինք: Բայց անցած տարի քիչ էր մեր վնասը, գյուղի 10 տոկոսն էր վնասվել, էս տարի 100 տոկոսով է գյուղը վնասված, ամբողջ տարածքով է եկել կարկուտը էս տարի»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4076 դիտում

ԱՄՆ-Իրան պատերազմն ավարտված է, հրապարակվել է կնքված 14 կետանոց նախագիծը, կողմերը գոհ են. ինչ է ներառվում

Հրդեհ՝ Ձորափի փողոցում գտնվող ռեստորաններից մեկում. այրվել է պահեստը

Ինչպես է Քոչարյանը «Զվարթնոց» օդանավակայանով փորձում լքել Հայաստանը. լուսանկարներ

Հայտնի է՝ որ ուժը քանի մանդատ կունենա խորհրդարանում

Ռոբերտ Քոչարյանը փորձել է լքել Հայաստանը․ իրավապահները թույլ չեն տվել

Ընտրակաշառքով ԱԺ-ում հայտնված ընդդիմադիրները չեն կարող ներկայացնել մեր ժողովրդին, նրանք լեգիտիմ չեն. Պապոյան

Ժողովրդի իշխանությունը զավթել փորձածները հայտնվելու են ճաղերի հետևում. հետհաշվարկը սկսված է. Կոնջորյան

Դուք քաղաքական ուժ չեք, դուք փողի տոպրակ եք, որը ՀՀ Ազգային ժողովում անելիք չունի. Ղազարյան

Հայաստանը պետություն է. այն զավթելու փորձ արած եռագլուխ մաֆիան զգալու է պետության համը իր բերանում. Խուդաթյան

Միլիոնավոր դոլարների ընտրակաշառք բաժանեն, հետո պատառոտվեն, թե իշխանությունն արդյունքները կեղծել է. Սինորյան

Ընտրակաշառք տված կուսակցությունները մանդատ չունեն. դրանք պետք է փակվեն, իսկ սեփականատերերը գնալու են բանտ

ՀՀ պաշտպանության նախարարը ժամանել է Ֆրանսիա. տեսանյութ

Մի հատ հայելու առաջ կանգնեք ու ինքներդ ձեզ հարց տվեք՝ առանց փողի մեկ մանդատի կարժանանայի՞ք. Հակոբյան

ԿԸՀ-ն ամփոփել է ընտրությունների արդյունքները. վերջնական հաշվարկով որ ուժը քանի ձայն է ստացել

Ամեն քաղաքացու ճակատին փակցված գնապիտակի համար հատ-հատ ամբողջական ցուցակներով պատասխան եք տալու. Ալեքսանյան

Դիլիջանում հանդիպել են Արմեն Գրիգորյանն ու Հիքմեթ Հաջիևը

Բրիտանական ծովային ուժերն առաջին անգամ ռուսական «ստվերային նավատորմի» տանկեր են առգրավել. մանրամասներ

Հայաստանում հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը Վարդենիսում․ Գագիկ Սուրենյան

Տավուշի մարզի Բագրատաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Ռուսաստանը ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը․ ՌԴ ԱԳՆ

Դոդը, Ռոբը, կալուգացին հացին կակա պիտի ասեն, որ մտքներով չանցնի այլևս ընտրակաշառք բաժանել. Փաշինյան

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Լյուքսեմբուրգում

Ակնկալում ենք Ձեր վարչակազմի հետ կնքել ավելի շատ պատմական համաձայնագրեր. Փաշինյանը շնորհավորել է Թրամփին

Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա, ջերմաստիճանն աստիճանաբար զգալի կբարձրանա. Սուրենյանը մանրամասներ է հայտնել

Սևանա լճի մակարդակը բարձրացել է 40սմ-ով

Առաջիկա օրերին Երևանում ու մարզերում անձրևոտ եղանակը կպահպանվի. որոշ շրջաններում սպասվում է կարկուտ

Հայաստանն ավելի է բարելավել իր դիրքերը Գլոբալ խաղաղության ինդեքսում

ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. վարչապետ

Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են «Մերսեդես»-ը և «ԿամԱզ»-ը. 5 տուժած հոսպիտալացվել է

Բերման է ենթարկվել Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի հուշարձաններից ոսկեգույն տառերը պոկած տղամարդը

Պտտահողմ է դիտվել նաև Վարդենիսում. տեսանյութ

Ուժեղ պտտահողմ է դիտվել Մարտունիում. Սուրենյան

Հորդառատ անձրևներից հետո հեղեղվել են Մոսկվան և հարակից շրջանները. լուսանկարներ

Արյուն հանձնելն անվերապահ հոգատարություն է մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես ճանաչի. հունիսի 14-ը դոնորի օրն է

Երևանում ոչ սթափ վարորդը «Tesla»-ով մխրճվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց կայանված ավտոբուսի մեջ

Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. երթևեկությունը վերականգնվել է

Հրդեհ Բաղրամյան գյուղում․ այրվել է մեծ քանակությամբ անասնակեր

Արման Ծառուկյանը RAF 10-րդ մրցաշարում հաղթել է Թոնի Ֆերգյուսոնին

ԱՄՆ-ն և Իրանը վիրտուալ ձևաչափով հուշագիր կստորագրեն. Axios

«BMW»-ն հայտնվել է ուժեղ կայծակի հետևանքով պայթած կամրջի մոտ առաջացած փոսում