Շիրակի մարզում անչափահասների կողմից կատարվող հանցագործության դեպքերը նվազել են

Շիրակի մարզի դատախազությունում ուսումնասիրվել և ամփոփվել է անչափահասների շրջանում իրավախախտումները կանխարգելելու, դրանք ծնող պատճառներն ու պայմանները վերացնելու նպատակով դատախազությունում իրականացված միջոցառումների և դրանց արդյունքների վերաբերյալ կատարված աշխատանքները:

Ներկայացված ցուցանիշները փաստում են, որ մարզի տարածքում շարունակվում է անչափահասների կողմից կատարված հանցագործությունների էական նվազման միտումը: Մասնավորապես՝ 2018թ. ընթացքում արձանագրվել է 24 անչափահասի կողմից կատարված 20 հանցագործության դեպք՝ նախորդող տարվա 34 դեպքի համեմատ: Իսկ 2019թ. նման հանցագործության դեպքերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ըստ նախնական տվյալների, նվազել են գրեթե կրկնակի չափով:     

Շիրակի մարզի դատախազության հսկողության տակ գտնվող քրեական գործերով քրեական օրենսգրքով չթույլատրված արարք կատարած բոլոր անչափահասների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ծնողի հսկողությանը հանձնելը: 

 Նշված դրական միտումների վրա էական նշանակություն են ունեցել 2018թ. ընթացքում ծավալված և այս տարի շարունակված՝ անչափահասների կողմից հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ կիրառվող դատախազական ներգործության միջոցները, իրավասու գերատեսչությունների հետ համագործակցությամբ պրոֆիլակտիկ աշխատանքների իրականացումը: 

 Մասնավորապես, Շիրակի մարզի դատախազի կողմից միջնորդագրեր էին ուղարկվել ՀՀ կրթության և գիտության նախարարություն, ՀՀ Շիրակի մարզպետին, ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետին՝ իրենց իրավասությունների շրջանակներում համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու և բացառելու անչափահասների՝ հանցավորության դեմ տարվող պայքարում դեռևս մտահոգության տեղիք տվող խնդիրները: 

Այդ համատեքստում առաջ էին քաշվել  նաև իրենց աշխատանքում թերացած պաշտոնատար անձանց  կողմից թույլ տրված խախտումների, նրանց նկատմամբ կարգապահական ներգործության միջոցներ կիրառելու  անհրաժեշտության, տարվող պրոֆիլակտիկ աշխատանքների ակտիվացման, պետական և տարածքային կառավարման մարմինների համագործակցության մակարդակի բարձրացմանը վերաբերող հարցեր: 

 Արձանագրված դրական միտումները զարգացնելու, անչափահասների կողմից կատարվող հանցագործությունները կանխելու և այդ գործընթացում ուսումնասկան հաստատությունների ներգրավվածությունն ընդլայնելու նպատակով Շիրակի մարզի դատախազներն օրերս այցելել են  մարզի Ազատանի, Արևշատի, Անիի և Աշոցքի դպրոցներ: Այդ այցերի շրջանակներում Շիրակի մարզպետարանի կրթության վարչության աշխատակիցների և ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության անչափահասների գործերով բաժանմունքների և խմբերի աշխատակիցների մասնակցությամբ ուսումնական հաստատությունների մանկավարժական կոլեկտիվների հետ կազմակերպվել են քննարկումներ: 

 Հանդիպումների ընթացքում դատախազների կողմից կարևորվել է  դպրոցներում և ուսումնական հաստատություններում  տարբեր իրավական թեմաներով զրույցների անցկացումը, խոցելի խավի երեխաների՝ սոցիալապես անապահով, թափառելու, մուրացիկության հակումներ ունեցող աշակերտներին օժանդակելը՝ հատկապես տարբեր միջոցառումներում նրանց  ներառականությունն ապահովելու, ընտանիքներում բռնության հնարավոր առկայության նկատմամբ առավել մեծ ուշադրության ցուցաբերումը: 

Քննարկումների ընթացքում դատախազների կողմից մանկավարժների ուշադրությունը հրավիրվել է հատկապես աշակերտների մոտ կտրող-ծակող, ջարդող-փշրող առարկաների առկայության նկատմամբ առավել զգոն լինելու, այդպիսիք հայտնաբերելու դեպքում նրանց մոտից վերցնելու և այդ մասին ծնողներին և  տարածքային ոստիկանության անչափահասների գործերով բաժանմունքների աշխատակցին տեղեկացնելու անհրաժեշտության վրա: Բացի այդ, անհրաժեշտ է համարվել դասերից երեխաների բացակայության փաստի պարտադիր արձանագրումը,  իսկ աշակերտի տևական ժամանակով բացակայելու դեպքում ծնողների և տարածքային ոստիկանության անչափահասների գործերով բաժանմունքների աշխատակցի հետ քննարկումներով ու լրացուցիչ միջոցառումներով դրանց պատճառների վերացմանը նպաստելը: Ընդգծվել է մանկավարժների կողմից բարոյահոգեբանական աշխատանքների միջոցով անչափահասների պատշաճ վարքագծի դրսևորումը խրախուսելու, հանցավոր ենթամշակույթի նկատմամբ բացասական վերաբերմունք սերմանելու, կրիմինոգեն ազդեցությունները բացառելու և իրավապահ մարմինների նկատմամբ վստահություն ներշնչելու կարևորությունը: 

Հանդիպում-քննարկումների ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել նման հանդիպումները պարբերական դարձնելու վերաբերյալ:  

Տպել
3013 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց