Վաշինգտոնում առկա է լայն կոնսենսուս. հայ-ամերիկյան գործընկերությունը ռազմավարական բնույթ է ստանում

26/06/2019 schedule12:10

«Հայաստանին հատկացվող ամերիկյան օգնությունը 40 միլիոն դոլարով ավելացնելու մասին կոնգրեսական Սփիրի առաջարկը, որն ընդունվեց ձայների զգալի մեծամասնությամբ, ինչպես նաեւ կոնգրեսական Փալոնի ներկայացրած հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության առաջարկն անհրաժեշտ է դիտարկել միասնական, որպես Հայաստանի զարգացմանն ուղղված ընդհանուր ծրագիր», - «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում ասաց Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայըն Արդունին:

Նույն տրամաբանության մեջ է նաեւ ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Դեյվիդ Հեյլի հետ Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները:

Կոնգրեսականներ Սփիրի եւ Փալոնի առաջարկները, ինչպես նաեւ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում ընդունված կոնգրեսական Թիջեյ Քոքսի՝ Լեռնային Ղարաբաղում ականազերծման աշխատանքների համար ամերիկյան բյուջեից գումար հատկացնելու առաջարկը քաղաքական լուրջ նշանակություն ունեն, համոզված է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանը.

«Օրինակ, այդ օգնությունը այլ պայմաններում կարող էր ուղղվել Հայաստանի փոխարեն այլ երկրների՝ նույն Ուկրաինային կամ Վրաստանին, որոնք այլ աշխարհաքաղաքական մոտեցումներ ունեն, սակայն, Սփիրի նախաձեռնության լուրջ աջակցությունը, Փալոնի նախաձեռնության կողմնակիցների աճող թիվը վկայում են, որ Վաշինգտոնում առկա է լայն կոնսենսուս՝ հայ-ամերիկյան գործընկերությունը ռազմավարական բնույթ է ստանում»:

Համբարյանի կարծիքով, անցած տարիների ընթացքում Միացյալ Նահանգներում փոխվել է Հայաստանի եւ Ադրբեջանի նկատմամբ նախկինում հավասարազոր մոտեցումը. «Այսօր Վաշինգտոնում բոլորն են համաձայն, որ ժողովրդավարության, խաղաղության եւ գործընկերության տեսանկյունից Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ աճող անդունդ է առկա: Հայաստանը ԱՄՆ-ի համար շատ ավելի լավ գործընկեր է, շատ ավելի ժողովրդավար երկիր»:

ԱՄՆ-ի հայ համայնքի ներկայացուցիչները համոզված են՝ Հայաստանում վերջին մեկ տարվա ընթացքում տեղի ունեցած փոփոխությունները հայ-ամերիկյան համագործակցության լայն հեռանկար են բացում:

«Իրականում, հաշվի առնելով զգալի փոփոխությունները եւ ժողովրդավարական առաջընթացը Հայաստանում, մենք նույնիսկ կոչ կանեինք է՛լ ավելի մեծ աջակցություն հատկացնել Հայաստանի ժողովրդավարական հաստատություններին», - նշում է Արդունին:

Տպել
3320 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)