Մինսկ 2019-ում այսօր ՀՀ-ն դեռ 2 մարզիկ կունենա. վաղը մասնակից կունենանք 4 մարզաձեւում

Ավարտվում է Մինսկ 2019-ի մրցումային 5-րդ օրը: Այսօր՝ հունիսի 25-ին, Հայաստանը ներկայացուցիչներ ուներ բռնցքամարտի, ազատ ոճի ըմբշամարտի, թիավարության եւ բադմինտոնի մրցումներում:

Թիավարությունում տղամարդկանց երկտեղանոց կանոեի 1000 մետրի մրցումներում ՀՀ-ն ներկայացնող Արա Վիրաբյանն ու Դավիթ Մարաբյանը որակազրկվեցին, քանի որ մարզիչը՝ Ավետիք Մալխասյանը, չէր պահպանել կանոնակարգը: Նա պետք է հետեւեր, որպեսզի մեկնարկից առաջ մարզիկները հավատարմագրում անցնեին, ինչը չէր արել:

Ազատ ոճի ըմբշամարտում ելույթ ունեցան Գարիկ Բարսեղյանը (57 կգ) եւ Անդրանիկ Գալստյանը: Բարսեղյանը 1/8 եզրափակչում հաղթեց ռումինացի Անդրեյ Դուկովին, սակայն քառորդ եզրափակչում պարտվեց ռուս Զավուր Ուգուեւին: Գալստյանը 1/8 եզրափակչում հաղթեց ավստրիացի Յոհանես Լուդեշերին, սակայն քառորդ եզրափակչում զիջեց ուկրաինացի Օլեքսանդր Խոցիանիվսկիին: Այն, թե արդյոք հայ մարզիկները կշարունակեն պայքարել մեդալների համար, կախված է նրանց հաղթած մրցակիցներից: Եթե վերջիններս եզրափակիչ հասնեն, Բարսեղյանն ու Գալստյանը կփորձեն բրոնզ նվաճել:

Բռնցքամարտիկներից քառորդ եզրափակիչ են դուրս եկել Գոռ Ներսեսյանը (81 կգ), Կարեն Տոնականյանը (60 կգ) եւ Հովհաննես Բաչկովը (64 կգ): Հաջորդ փուլում Ներսեսյանի մրցակիցը կլինի թուրք Բայրամ Մալքանը, Տոնականյանինը՝ Մեծ Բրիտանիան ներկայացնող Քելըմ Ֆրենչը, իսկ Բաչկովինը՝ հույն Ալեքսանդրոս Ցանիկիդիսը: Մենամարտերը կկայանան վաղը:

Հայ բռնցքամարտիկներից այսօր դե հանդես պետք է գա Արթուր Հովհաննիսյանը (49 կգ): Քառորդ եզրափակչում նրա մրցակից ռումինացի Պետր Ջիրլեանուն է:

Բադմինթոնում էլ իր 2-րդ խաղը կանցկացնի Լիլիթ Պողոսյանը: Խմբային փուլի նրա 2-րդ մցրակիցը կլինի մոլդովացի Վլադա Ջինգան: Առաջին խաղում Պողոսյանը պարտվել է Իսրայելի ներկայացուցիչ Քսենիա Պոլիկարպովային: Վաղը 3-րդ խաղում նրա մրցակիցը կլինի դանիացի Լին Կյաերսֆելդը:

Բացի նշված բռնքամարտիկներից ու Լիլիթ Պողոսյանից՝ բռնցքամարտում քառորդ եզրափակչի մենամարտը կանցկացնի Բարեղամ Հարությունյանը (52 կգ), որի մրցակիցն իսպանացի Գաբրիել էսկոբարն է: Բռնցքամարտիկներից նույն փուլում կպայքարի նաեւ Գուրգեն Հովհաննիսյանը (+91 կգ): Մրցակիցը կլինի գերմանացի Հես Նելվին: Բռնցքամարտի կանանց 51 կգ քաշային կարգի քառորդ եզրափակչում Անուշ Գրիգորյանը կպայքարի լեհ Սանդրա Դրաբիկի դեմ:

Հրաձիգներից վաղը հանդես կգա Հրաչիկ Բաբայանը:

Վաղը ազատ ոճի ըմբշամարտում պայքարը կսկսեն 97 եւ 65 կգ քաշայինները: Առաջինում ՀՀ-ն կներկայացնի Սարգիս Հովսեփյանը, 2-րդում Վալոդյա Ֆրանգուլյանը: Տեղի կունենան 57 եւ 125 կգ քաշայինների մեդալային գոտեմարտերը:

 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2283 դիտում

Կալուգացի միկրոսուլթանին խաբեցին. ինչ կատարվեց, և ինչու վերընտրվեց Նիկոլ Փաշինյանը

Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և տնօրենը

Ընդգծվել է ագրոպարենային համակարգերի առանցքային դերը պարենային անապահովության հաղթահարման գործում

«Կրթվելը նորաձև է» շարժման աջակից ծրագրի շրջանակում Հայաստանի չորս մարզում գործում են կանանց ակումբներ

Ավետիք Չալաբյանը կալանավորվել է

«Կաթնառատ» ապրանքանիշի «Լոռի պանիր 50%» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է

Գողթ գյուղում «Նիսսան»-ը բախվել է երկաթե խողովակներին, գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս

Տևական ժամանակով Էրեբունի վարչական շրջանում ճանապարհահատված կփակվի

Մեզ անհրաժեշտ են պատասխանատու լրատվամիջոցներ․ Հռիփսիմե Գրիգորյանի ելույթը ԵԽԽՎ-ում․ տեսանյութ

AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները

Վահագն Խաչատուրյանն ու ՀԾԿՀ նախագահը Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող հարցեր են քննարկել

Կասեցվել է «Դիլի» ընկերության գործունեությունը․ արտադրվել է վտանգավոր սննդամթերք

Խաղաղ օվկիանոսը մտնում է մինչ այժմ չտեսնված փուլ․ Նինյո 3.4 ինդեքսը հասել է պատմականորեն բարձր արժեքի

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 24-ին

Հայաստանի անդամակցության հետագա հարցը մանրակրկիտ կքննարկվի. ՀԱՊԿ

Փաշինյանն ու Մոդին անդրադարձել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով փոխգործակցության հարցերին, համագործակցությանը

ՀՀ-ն փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդը և ենթակառուցվածքները վերածել արտահանման արտադրանքի. Forbes

ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը

Սիմոնյանն «առաջարկել է» Փաշինյանի օգտին քվեարկած հայերին բացահայտել սոցցանցերով և արգելել նրանց մուտքը ՌԴ

Ամառը չի սպասում․ AMIO Mobile-ի օնլայն վարկը՝ քո պլանների համար

Պապոյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ դեսպանների հետ. քննարկվել են արտահանման աջակցության ծրագրերը

ՀՀ ընտրություններին ՌԴ միջամտության բոլոր գիտակցված մասնակիցները պետք է կանգնեն դատարանի առաջ. Իոաննիսյան

Սեդա Սաֆարյանը կմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը

ՌԴ-ն հույս ունի, որ Երևանը վերջնական հաշվով ընտրություն կկատարի հօգուտ Եվրասիական տնտեսական միության. Պեսկով

Երևանում բացվել է ընտանի շների համար նախատեսված 13-րդ առանձնացված զբոսայգին. տեսանյութ

Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկել է համատեղ ծրագրերի ընթացքը

Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կզարգանան․ մենք բազմաթիվ ընդհանուր գործեր ունենք. Պեսկով

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ

Չալաբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. ՔԿ-ն մանրամասնել է՝ ինչ քրվարույթով է անցնում նա

Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյան

Արագած լեռան ձյան շերտի բարձրությունը հասել էր 324 սմ-ի, որը ռեկորդային է կայանի ողջ պատմության համար. Ազիզյան

Տեղումները՝ նորմայից ավելի, շոգը՝ նորմայի սահմաններում. ինչ եղանակ է սպասվում հուլիս ամսին

Ջերմաստիճանը կնվազի մոտ 4-5 աստիճանով. մինչև հունիսի 27-ը Հայաստանը ցիկլոնի ազդեցության գոտում է. Սուրենյան

Թուրքիան բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացը, գրանցված առաջընթացը. Քուրթուլմուշ

Յունիբանկում այժմ կարելի է գրանցել ԱՁ և ՍՊԸ

ԵՄ-ն խորհրդատվական աջակցություն կցուցաբերի Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ռազմավարական ճանապարհների աշխատանքին

Հերոսության բան չկա, ուղղակի մարդ պետք է խղճով ապրի. ջրասուզակ Վահեն՝ իր կատարած աշխատանքի ու ապրումների մասին

«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը տեղադրվել է Երևանի կենտրոնում. տեսանյութ

Ռուսաստանում հայ գործարարների վրա ճնշում գործադրելու կոչ անող Չալաբյանը շատ բան կունենա պատմելու իրավապահներին

Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ