Երևան
8 °C
Հունիսի 25-ին երգիչ Հարութ Փամբուկչյանը այցելեց պրոֆեսոր Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն։ Երգչի այցի նպատակն էր՝ հանդիպել քաղցկեղով հիվանդ երեխաներին, երգել նրանց համար եւ մի փոքր ուրախացնել:
Լրագրողների հետ զրույցում Փամբուկչյանն իր այցը կարեւորեց հատկապես նրանով, որ այն նախատեսված էր օնկոլոգիայով հիվանդ երեխաների համար. «Երեխաներն իմ թույլ կողմն են, միշտ պատրաստ եմ ուժերիս ներածին չափով օգտակար լինել նրանց: Երբ «City of smile ժպիտների քաղաք» հիմնադրամը Լոս Անջելոսում դրամահավաք կազմակերպեց, որտեղ գտնվում էր նաեւ տիկին Աննան, ինձ առիթ ընձեռվեց այնտեղ ելույթ ունենալ: Երեկոն շատ արդյունավետ անցավ: Կարողացանք բավականաչափ գումար հավաքել այդ երեկո եւ հենց այդտեղից ծագեց իմ այսօր այստեղ ներկա գտնվելու միտքը: Հոգեւոր բավականությունը մեծ նշանակություն ունի մեր երեխաների համար, ինչքանով կարողանամ՝ օգտակար կլինեմ»,-ասաց Հարութ Փամբուկչյանը:
Երգիչը նկատեց, որ նման հիվանդություն ունեցող երեխաների հետ երբեւէ առիթ չի ունեցել շփվելու: Այցի ընթացքում նա մի քանի երգեր կատարեց, նվագեց կիթառի վրա, լուսանկարվեց եւ ջերմորեն շփվեց սրահի բոլոր փոքրիկների հետ՝ ասելով. «Եթե հարյուր տարեկան պապիկ էլ լինեմ, ձեռնափայտով պիտի գամ ձեր հարսանիքներին երգելու»:
«Երբ ես սկսել եմ երգել, այս փոքրիկները դեռ ծնված չեն եղել եւ հիմա ես պետք է փորձեմ շփվել, նայել իրենց աչքերի մեջ, եթե իմ ներկայությամբ կարողանամ ապրելու հույսը փոխանցել իրենց, ուրեմն ես իմ գործն արած կլինեմ»,-ասաց Հարութ Փամբուկչյանը:
Հանդիպմանը ներկա էր նաեւ ՀՀ վարչապետի տիկին, «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը, որը նույնպես հերթական շփումը ունեցավ կենտրոնում բուժվող փոքրիկների հետ, ողջունեց Հարութ Փամբուկչյանին, լսեց նրա կատարումները:
Հունիսի 30-ին Հրազդան մարզադաշտում կկայանա երգչի՝ «30 տարի անց՝ Հրազդան մարզադաշտում» խորագիրը կրող համերգը: Երգիչը կենտրոնում բուժվող բոլորին հրավիրեց իր համերգին՝ ասելով, որ բոլորը տոմսեր կունենան եւ ներկա կգտնվեն իր համերգին:
«City of smile Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանի վստահեցմամբ՝ Հարութ Փամբուկչյանն այսուհետ «City of smile Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի բարեկամն է եւ իրենց համագործակցությունը դեռ երկար կշարունակվի:
«Հայտնի մարդկանց ներկայությունը եւ այցելությունը շատ-շատ կարեւոր է եւ ինչպես նշեց Հարութը, մեր համագործակցությունը ԱՄՆ-ից է սկսվել, որտեղ ինքը մեծահոգաբար մեր միջոցառումներից մեկին մասնակցեց եւ իր կիթառը նվիրաբերեց աճուրդին: Գտնվելով Հայաստանում՝ նորից պատրաստակամություն հայտնեց գալ հիվանդանոց, այցելել երեխաներին, նորից ինչ-որ ձեւով խրախուսել եւ ոգեւորել մարդկանց»,-ասաց «City of smile Ժպիտների քաղաք» հիմնադրամի գործադիր տնօրենը՝ ընդգծելով, որ կենտրոնում բուժում ստացող մարդիկ բոլորն էլ միանշանակ կարիք ունեն ուշադրության եւ ոգեւորության:
Արցախի ժողովուրդը հայության յուրահատուկ հատվածն է, և մենք պետք է ամուր կանգնենք. Դավիթ Բաբայան
Ձեր հետ տարեք նաև ձեր մեդալները, կեղծ ու պաթոսային հայրենասիրությունը. Ստյոպա Սաֆարյանը՝ Էրիկ Իսրայելյանին
Միացյալ Նահանգները հանդես է գալիս Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության օգտին. Բայդենի ուղերձը Ալիևին
Հանրային քննարկման է ներկայացվել «Ակադեմիական քաղաք» հիմնադրամ ստեղծելու մասին որոշման նախագիծը
Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 40 մետր
«5-րդ շարասյան» «վինտիկները» ակտիվ նպաստել են, մենք ոչ թե պարտվել ենք հակառակորդին, այլ ներքին թշնամուն. Կոռնիձորի Արո
Նոր նշանակում ԶՈՒ գլխավոր շտաբում
Կուսակցական գործիչ լինելով հանդերձ՝ երբեք չի առաջնորդվել նեղ կուսակցական շահերով. Լևոն Տեր-Պետրոսյանի ցավակցությունը
Հայաստան-Թուրքիա խաղի պարտությունն ինձ վրա ազդել է, կյանքում ես քիչ եմ պարտվել. Ալեքսանդր Պետրակով (տեսանյութ)
Հայտնի է Հայաստան-Կիպրոս հանդիպման մրցավարական կազմը
Արցախում ՌԴ ՊՆ-ն հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրել
Ֆրանսիայի դեսպան Էրվե Մագրոն կանչվել է Թուրքիայի ԱԳՆ
Հայաստան-Թուրքիա խաղը խաղ չէր, որի համար պետք է ամաչել, դա է վկայում երկրպագուների՝ մինչև վերջ չհեռանալը. Գիլոյան
Ռուսաստանն ունի բացառիկ զենք, որը կարող է ոչնչացնել ցանկացած հակառակորդի, այդ թվում՝ ԱՄՆ-ին. Պատրուշև
ԱՀ նախագահի գլխավորությամբ անցկացվել է Անվտանգության խորհրդի արտահերթ ընդլայնված նիստ (տեսանյութ)
4,6 մլն դրամ ԿԳՄՍՆ-ից, 1200 դոլար և 1,2 մլն դրամ՝ Օլիմպիական կոմիտեից. ինչու է քաղաքացիությունից հրաժարվում Իսրայելյանը
Մեղրի-Ագարակ ավտոճանապարհին «ՈՒԱԶ» է այրվում
Մեզ հասանելիք ջուրը տալիս են պաշտոնյաներին. բողոքի ակցիաներ Ադրբեջանում
«Հետքի» փոխխմբագիրը նույնպես բնակարան է գնել «Բյուրեղ»-ում. Պապիկյանի տան դեպքում կոռուպցիոն ռիսկ էին տեսնում. «Civic»
Դոլարն ու եվրոն թանկացել են․ Կենտրոնական բանկը հրապարակել է նոր տվյալներ
Բացահայտվել են Երևանում կատարված բնակարանային գողության և գողության փորձի բազմաթիվ դեպքեր
Հրդեհ է բռնկվել Արմավիրի մանկապարտեզներից մեկում
Թուրքիայի նախագահը հրապարակել է ուկրաինական շարժիչով նոր «Բայրաքթար»-ը (լուսանկար)
Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել
Հետմահու պարգևատրվել են սեպտեմբերյան ագրեսիայից զոհված տավուշցի զինծառայողները
ՀՀ նախագահին են ներկայացվել Սահմանադրական դատարանում ընթացող բարեփոխումները և ծրագրերը (տեսանյութ)
Գնել Սանոսյանը Քիշնևի քաղաքապետի հետ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել
Կառավարության բարեփոխումների ծրագիրը նպատակ ունի նորովի արժևորել թատրոնի հանրային նշանակությունը. Ժաննա Անդրեասյան
Քանի գրառում է առկա Անիի և Սիսիանի ՏԸՀ-ների գրանցամատյաններում. ԿԸՀ-ն հաղորդագրություն է տարածել
Հայաստանը հավատարիմ է տարածաշրջանում խաղաղության հաստատման իր դիրքորոշմանը. ՀՀ նախագահը՝ Հունաստանի դեսպանին
Ադրբեջանի սադրանքներն ու ագրեսիան չեն նպաստում տարածաշրջանում կայունության հաստատմանն ուղղված ջանքերին. ԱԳ նախարար
Արցախում քննարկվում է վերացնել քաղպաշտպանության աշխատանքներին զինապարտ քաղաքացիների ներգրավումը
Հպարտ եմ, որ հայ եմ․ Հայաստանի ազգային հավաքականի նորեկ Հրանտ-Լեոն Ռանոս
Իրանի ԱԳ նախարարը Մոսկվայում կհանդիպի Սերգեյ Լավրովի հետ
1 մլրդ 21 միլիոն դրամ, Վահագնի թաղամասի՝ 2 անշարժ գույք. ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ևս մեկ հայցադիմում
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պատրաստվում է դիմել դատարան
ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարը կմեկնի ԱՄՆ
Պարեկային ծառայողի հանկարծամահության դեպքով հարուցվել է քրեական վարույթ
Վարչապետին ներկայացվել է Վիճակագրական կոմիտեի 2022 թվականի կատարողականը
Այսօր Թատրոնի միջազգային օրն է. Լևոն Հովհաննիսյանը շնորհավորել է ոլորտի նվիրյալներին
© 2023 Հայկական ժամանակ