Մանվել Գրիգորյանի պաշտպանը միջնորդեց գործը քննել դռնփակ. դատարանը մերժեց

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպաններից Կարեն Քամալյանը միջնորդեց սույն գործով նիստերը անցկացնել դռնփակության կարգով:

Պաշտպանը որպես միջնորդության հիմնավորում նշեց, որ ուսումնասիրելով գործի ողջ նյութերը՝ պաշտպանական կողմը հանգել է այն հետեւության, որ դրանում առկա են ռազմական գաղտնիք պարունակող տեղեկություններ, որոնք հիմք են դատաքննությունը դռնփակ անցկացնելու վերաբերյալ: Ըստ Քամալյանի՝ այդ տեղեկությունների հրապարակումը չի բխում պետության շահերից: Պաշտպանն ասաց, որ գործում առկա են ապացույցներ քառօրյա պատերազմի սկզբնական հատվածում Երկրապահ կամավորների միության կողմից մարտի դաշտ ուղարկված ազատամարտիկ զինվորների քանակի վերաբերյալ: Քամալյանն ասաց, որ դատաքննության ընթացքում պաշտպանական կողմը ամբաստանյալի մեղավորությունը հերքող ապացույցներ ներկայացնելու շրջանակում պարբերաբար չի կարող չանդրադառնալ այդ օրերին օգտագործվող մեքենաներին, վառելիքին, որոնք ըստ պաշտպանի՝ պարունակում են ռազմական գաղտնիք պարունակող տեղեկություններ: «Փաստացի դրանց հրապարակումը վտանգի տակ գտնի Հայաստանի Հանրապետությունը»,- ասաց պաշտպանը:

Մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանը առարկեց միջնորդության դեմ՝ նշելով, որ քրեական գործն իր ծավալով ամբողջութամբ չի կարող վկայել այն մասին, որ քրեական գործում ապացույց հանդիսացող տեղեկությունները պարունակում են ռազական գաղտնիք: Նա նկատեց, որ պաշտպանների կողմից ներկայացված միջնորդությունը ժամանակավրեպ է եւ անհիմն, ուստի, խնդրեց դատարանին մերժել այն:

Դատարանը լսելով կողմերի դիրքորոշումը՝ որոշեց մերժել պաշտպան Քամալյանի ներկայացրած միջնորդությունը: Նշենք, որ պաշտպան Քամալյանը նմանատիպ միջնորդություն ներկայացրել էր նաեւ գործի սկզբնական փուլում, ինչը մերժվել էր:

Տպել
935 դիտում

Կյանք չի, ելակի մուրաբա է. Սմբատ Գոգյանը՝ պաշտոնից ազատվելու եւ դրա համար երկրորդ դիմումը գրելու պատճառների մասին

Վլադիմիր Զելենսկին չեղարկել է այցը Բելառուս

30 տարի Հրայր Թովմասյանն ու մի խումբ մարդիկ նրա փաստաբանությամբ ՀՀ-ի հետ արել են ամեն ինչ, ինչ հնարավոր է. Ալեն Սիմոնյան

Սա մեր ՈՒԱԶ քշող հարեւաններն են ուղարկում. Ադրբեջանն անցել է տեղեկատվական պատերազմի

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար

Վատ գաղափար. Իբրահիմովիչը վարակվել է կորոնավիրուսով

Եղել են դեպքեր, երբ երեխան զանգել է ոստիկանություն եւ ասել՝ ինձ ծեծում են. Նելլի Դուրյան

Նավալնիի թունավորման պատճառով կարգելափակվի՞ «Հյուսիսային հոսք-2» նախագիծը

Մտածում եք, եթե Միքայել Մինասյանի տեղը գիտենք, պետք է գնանք, գողանանք, բերե՞նք. Ալեն Սիմոնյան

Որևէ ազգի իրավունք վերապահված չէ սպանություն իրագործել ինքնիշխանության շղարշի ներքո. ԱԳ նախարարի ելույթը

ՀՀ իշխանությունը մշտապես ուղիղ կապի մեջ է ՀՀ քաղաքացիների հետ, մեզ ժողովրդով վախեցնելը ճիշտ չէ. Ալեն Սիմոնյան

«Արարատ-Արմենիան» ևս մեկ արգելք հաղթահարեց Եվրոպայի լիգայի որակավորման փուլում

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենա է բախվել․ կան տուժածներ

Զինծառայողները հանձնել են ֆիզիկական պատրաստության ստուգարքներ

ԱՀԿ-ն Հայաստանը դասել է ՊՇՌ թեստը հաջողությամբ իրականացրած երկրների շարքին. ապահովվել է 100 % ճշգրտություն

Սմբատ Գոգյանն ազատվել է Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի պաշտոնից

Գեորգի Ավետիսյանն ազատվել է սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից

Ջրառատ համայնքում մեկնարկել են սուբվենցիոն երկրորդ ծրագրով նախատեսված աշխատանքները

Գրիշա Թամրազյանն ազատվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնից. հրապարակվել է վարչապետի որոշումը

3 անշարժ գույք, 90 հազար դոլար, 10 հազար եվրո․ ՀՔԾ պետի տեղակալի հայտարարագիրը