Ում դեմ են բողոքում վրացիները և ինչ կարող է անել Հայաստանը

Նախորդ շաբաթ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում դրամատիկ իրադարձություններ էին ծավալվում: Հունիսի 20-ին Թբիլիսիում անցկացվող Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի 26-րդ նստաշրջանը պետք է նախագահեր ռուսաստանցի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը: Նրա՝ խորհրդարանի խոսնակի աթոռը զբաղեցնելուց եւ ռուսերեն ելույթից հետո ընդդիմությունը նախ վիճաբանություն սկսեց խորհրդարանի դահլիճում, ապա, երբ պարզ դարձավ, որ վեհաժողովի 26-րդ նստաշրջանը բարեհաջող կերպով տապալված է՝ Վրաստանի խորհրդարանի շենքի առջեւ քաղաքացիներին հրավիրեց «արժանապատվության ցույցի»:

Առաջին օրվա բողոքի ցույցը ուներ հստակ ընդգծված հակառուսական ուղղվածություն: Ցուցարարները նաեւ պահանջում էին խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեի, ուժային կառույցների ղեկավարների հրաժարականը: Պահանջները չկատարելու դեպքում խոստանում էին մտնել խորհրդարանի շենք: «Վերջնագրի» ժամկետի ավարտին նրանք փորձեցին ներխուժել օրենսդիր մարմնի շենք, սակայն հանդիպեցին ոստիկանների բիրտ ուժին: Կեսգիշերն անց ոսիտկանությունը հատուկ միջոցների՝ արցունքաբեր գազի, ջրցան մեքենաների եւ ռետինե փամփուշտների օգնությամբ կարողացավ ցրել ցույցը: Բախումների արդյունքում բերման ենթարկվեցին շուրջ 300, հիվանդանոցներ տեղափոխվեցին՝ 240 քաղաքացի:

Հաջորդող օրերին տեղի ունեցած ցույցերն անգամ գերազանցում էին առաջին օրվա հանրահավաքին, սակայն լուրջ բախումներից հաջողվեց խուսափել: Հատկանշական է, որ երկրորդ օրվանից ցույցերին միացած ուսանողությունը վճռականորեն ապաքաղաքականացրեց դրանք. ցույցի ընթացքում կարճ ելույթով հանդես եկավ Միացյալ ազգային շարժում կուսակցության առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Գրիգոլ Վաշաձեն, ինչը ոչ միանշանակ ընդունվեց ակցիայի մասնակիցների՝ առաջին հերթին հենց ուսանողության կողմից եւ ՄԱՇ-ի առաջնորդը ստիպված էր հեռանալ հարթակից: Ցույցն անցավ ընդհանուր առմամբ հանգիստ մթնոլորտում, իսկ ուշ երեկոյան ցուցարարներն ինքնուրույն լքեցին տարածքը: Հանգստյան օրերին ցույցերը շարունակվեցին նույն ոգով:

Հատկանշական է, որ Վրաստանի ինչպես ներկայիս, այնպես էլ նախկին իշխանական շրջանակներն իրենց համերաշխությունը հայտնեցին բողոքի դուրս եկած քաղաքացիներին: Սակայն, եթե ներկայիս վարչապետ Մամուկա Բախտաձեն բողոքը համարեց արդարացի եւ խաղաղության ու օրինականության սահմաններում մնալու կոչ արեց, ապա նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ուղղակիորեն դիմեց «իր ստեղծած ոստիկանությանը»՝ կոչ անելով «միանալ ժողովրդին»: Դրան հաջորդեցին փոխադարձ մեղադրանքներ Վրաստանի եւ Ռուսաստանի տարբեր պաշտոնյաների կողմից, իսկ ճգնաժամի գագաթնակետը դարձավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրած հրամանագիրը, որով ավիաընկերություններին արգելվում է հուլիսի 8-ից փոխադրումներ կատարել ՌԴ-ից Վրաստան։

Հետաքրքրական է ռուսական լրատվամիջոցներում տարածվող տեղեկատվական ֆոնը, որի ներքո զարգանում էր ռուս-վրացական ճգնաժամը: Թբիլիսիի ցույցերը ներկայացվում էին որպես քաոսային իրավիճակ ողջ Վրաստանով, մինչդեռ դրանք սահմանափակված էին Ռուսթավելիի պողոտայով, իսկ առաջին օրվա վերջում, ուժայինների գրոհով պայմանավորված՝ նաեւ հարակից մի քանի փողոցներով: Իհարկե, տարբեր վայրերից կազմակերպվել էին նաեւ երթեր, որոնց վերջնակետը, սակայն, Ռուսթավելիի պողոտայի՝ խորհրդարանին հարող հատվածն էր: Բացի դրանից՝ ցույցերի ընթացքում որպես ռուսատյաց տրամադրություններ է ներկայացվում ռուսական իշխանությունների, ՌԴ վարած քաղաքականության եւ անձամբ Պուտինի դեմ հնչող բողոքը, մինչդեռ ռուսների նկատմամբ ատելություն Վրաստանում չկա, իսկ բողոքի ցույցերի հասցեատերը Վրաստանի իշխանություններն են:

Ռուս-վրացական ճգնաժամի նոր փուլն առավել հետաքրքրական է Հայաստանի վրա դրա հնարավոր ազդեցության տեսանկյունից: 2008 թ. պատերազմից հետո Հայաստանը պարբերաբար հայտնվում է երկու քարի արանքում. երկու բարեկամական երկրների հետ հարաբերություններն էլ ունեն ռազմավարական նշանակություն: Այս փուլը բացառություն չէ: Իհարկե, կարելի է «ագահաբար» լծվել Վրաստանում հանգստի մեկնող ռուսաստանցիների հնարավորինս լայն սեգմենտ Հայաստան գրավելու գործին: Դա, սակայն, բավական անհեռանկարային է, քանի որ կարող է օգտագործվել մեր իսկ դեմ: Նման վարքագիծը միանշանակ չի վրիպի Վրաստանի ոխերիմ բարեկամներ Ադրբեջանի եւ Թուրքիայի ուշադրությունից, որոնք, գրեթե վստահաբար կարելի է ասել, որ եթե ոչ պաշտոնական մակարդակով, ապա գոնե լրատվական դաշտում փորձելու են ֆոն ապահովել, թե իբր Հայաստանն օգտվելով առիթից «գողանում է» Վրաստանի ռուս զբոսաշրջիկներին: Այդ քայլը միջնաժամկետ հեռանկարում խիստ բացասական ազդեցություն կունենա հայ-վրացական հարաբերությունների վրա:

Ավելի խելամիտ կլինի հանդես գալ որպես տարանցիկ երկիր՝ Ռուսաստանից Հայաստան, Հայաստանից Վրաստան ձեւաչափով: Նման մոտեցումն ավելի քիչ եկամուտ է ապահովում, քան այլընտրանք հանդիսանալը, սակայն նվազեցնում հետագա ռիսկերը կապված թե՛ ռուսական, թե՛ վրացական դիրքորոշման հետ: Այս ուղղությամբ, ըստ ՀՀ վարչապետի քաղաքավիացիայի գծով խորհրդական Հակոբ Ճաղարյանի, արդեն իսկ կատարվել են քայլեր եւ երեք հայկական ավիաընկերություններ կավելացնեն դեպի Վրաստան ուղեւորափոխադրումներ կատարող օդանավերի թիվը:

Բացի դրանից, որքան էլ հակասական հնչի՝ ռուս-վրացական հարաբերությունների նոր լարումը լավ հնարավորություն է գոնե այս փուլում երկու բարեկամ երկրների միջեւ միջնորդ հանդիսանալու համար: Առավել եւս, որ ռուս-վրացական կապերի վերջնական խզումը հղի է վտանգներով ողջ տարածաշրջանի համար:

Տպել
18479 դիտում

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց