ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարարը հանդիպել է Իրաքի բարձրաստիճան պաշտոնյաների

21/06/2019 schedule19:43

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գեղամ Վարդանյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 17-19-ն աշխատանքային այց է կատարել Բաղդադ: Պատվիրակության կազմում ընդգրկված էին Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների ղեկավարներ։ 

 ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ այցի շրջանակներում նախարարի տեղակալը և նրա գլխավորած պատվիրակությունը հանդիպել են Իրաքի կապի և տեղեկատվության նախարար դոկտոր Նայեմ Թ. Յուսիրի և փոխնախարար Ահմադ  ալ Բայաթիի հետ: Նախարարի տեղակալը իրաքյան կողմին ներկայացրել է հայկական գիտական ներուժը և հաջողված փորձը բարձր տեխնոլոգիական կրթության ոլորտում, պայմանավորվածություն է ձեռք բերվել փորձի փոխանակման ծրագրեր իրականացնել: Գեղամ Վարդանյանը նախարարին հրավիրել  է մասնակցելու Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին: 

Երկու երկրների բարձր տեխնոլոգիական ոլորտը համակարգող գերատեսչությունների կողմից կազմակերպված բիզնես ֆորումի շրջանակներում Իրաքի գործարարներին հայկական պատվիրակության անդամները ներկայացրել են հայկական ընկերությունների հաջողված փորձը, գիտելիքները, գրանցած հաջողությունները, այլ երկրներում ծավալած գործունեությունը: Կողմերը ընդգծել են, որ կա երկկողմ համագործակցության մեծ ներուժ, որը  պետք է օգտագործել՝ ի շահ երկու երկրների բարձր տեխնոլոգիական ոլորտների զարգացման: 

Գեղամ Վարդանյանը հանդիպումներ է ունեցել Իրաքի բարձրագույն կրթության և լուսավորության նախարարի տեղակալ դոկտոր Սալամ Խոշնաուի, Իրաքի առողջապահության նախարարի տեղակալ դոկտոր Հազեմ Աբդելռզակ ալ Ջումայլիի հետ, որին ներկայացվել են Հայաստանում բժշկության ոլորտի թվայնացման գործում ունեցած հաջողությունները և հայկական կազմակերպությունների լուծումները:  

Նախարարների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել խորացնել երկկողմ փոխգործակցությունը հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։

Նախարարի տեղակալը և նրա գլխավորած պատվիրակության անդամները հանդիպումներ են ունեցել նաև Իրաքի պետական մարմինների ներկայացուցիչների, ինչպես նաև մասնավոր հատվածը ներկայացնող առաջատար ընկերությունների ներկայացուցիչների հետ։ 

Հունիսի 19-ին  ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գեղամ Վարդանյանը և նրա  գլխավորած պատվիրակությունը մեկնել են Իրաքյան Քուրդիստանի մայրաքաղաք Էրբիլ, որտեղ հանդիպումներ են ունեցել փոխվարչապետ Քուբադ Թալաբանիի, կապի, կրթության և լուսավորության, առողջապահության ոլորտները համակարգող նախարարների հետ: 

Հանդիպումների ընթացքում ներկայացվել են ՀՀ կառավարության առաջնահերթությունները բարձր տեխնոլոգիական ոլորտում, նորաստեղծ նախարարության ուղղություններն ու առաջիկա ծրագրերը: Գեղամ Վարդանյանն ընդգծել է հայ մասնագետների ունեցած մեծ ներուժը՝ սկսած դեռևս խորհրդային տարիներից մաթեմատիկայի, արհեստական բանականության, ռադիոֆիզիկայի, միկրոէլեկտրոնիկայի բնագավառներում։ Անդրադարձ է եղել ստարտափների գործունեության, թվային օրակարգի ձևավորման, տեխնոլոգիական արդյունաբերության զարգացման ուղղություններին։

Քննարկվել են երկկողմ գործակցության ընդլայնմանը և զարգացմանը առնչվող մի շարք հարցեր:  

Գեղամ Վարդանյանը փոխվարչապետ Թալաբանիին է փոխանցել Երևանում հոկտեմբերի 6-9-ը կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի («WCIT-2019») հրավերը:

Տպել
1698 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց