Ռուսական թատրոնի տնօրենի մրցույթը չի կայանա. միակ թեկնածուն տնօրենի ԺՊ-ն է

Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրենի մրցույթը չի կայանա: Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատեց Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի տնօրենի ԺՊ Յուրի Իգիթխանյանը՝ նշելով, որ նախատեսված մրցույթը չի կայանա, քանի որ ընդամենը մեկ մասնակից է ունեցել:

Ռուսական թատրոնի տնօրենի մրցույթը պետք է կայանար հուլիսի 3-ին: ԿԳՄՍ-ն ամեն կերպ գաղտնի է պահում մրցույթների մասնակիցների տվալները: Մինչեւ օրս մրցույթի մասնակիցներից թերեւս մեկ անձի անուն էր հայտնի, խոսքը տնօրենի ԺՊ-ի մասին է, որը բազմիցս կրկնել է, որ մրցույթին միանշանակ մասնակցելու է:

Մեր զրույցում Իգիթխանյանը նշեց, որ շատ մանրամասների չի տիրապետում եւ շուտով մրցույթի մասին հավելյալ տեղեկատվություն կտրվի` մամուլի հաղորդագրության տեսքով: Տնօրենի ԺՊ-ն նշեց, որ այս պահին որոշ ճշգրտումներ են կատարվում թատրոնի իրավաբանական ծառայության կողմից:

Նշենք, որ Յուրի Իգիթխանյանի պայմանագրի ժամկետը մինչեւ ս.թ. հուլիսի 8-ն է:

Ավելի վաղ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի տնօրենի մրցույթին մասնակցության ցանկություն էր հայտնել թատրոնի նախկին տնօրեն Ֆրեդ Դավթյանը: Նախկին տնօրենը տեղյակ էր մրցույթի անցկացման օրվա մասին, սակայն վերջին պահին որոշումը փոխել է:

Տպել
1549 դիտում

«Նուբարաշեն» ԿՔՀ են փորձել տեղափոխել կանաչ, փոշենման զանգված

Մայր Աթոռում տեղի ունեցավ գիտաժողով` նվիրված Տ.Տ. Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսին

Իրանի դեմ սահմանված նոր պատժամիջոցները վկայում են Թրամփի վարչակազմի հուսահատության մասին. Ռոհանի

Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Իտալիայի Հանրապետություն

Պուտինը կառավարությանը հանձնարարել է գումար հատկացնել Աբխազիայի բանակի արդիականացման համար

Վանաձորի մանկատան տնօրենի մրցույթը տեղի կունենա վաղը. 4 թեկնածու կա

Եղեգնուտ գյուղում ապօրինի 65 ծառ էր հատել. ոստիկանության բացահայտումը (տեսանյութ)

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 6-7 աստիճանով. Հայպետհիդրոմետ

Վաղը տեղի կունենա ՀՀ ֆուտբոլի սուպերգավաթի խաղարկությունը

Արա Սաղաթելյանն իմ 22 տարվա ընկերն է, որի մասին տեղյակ են բոլորը. Վանեցյանը՝ աղմկահարույց լուսանկարի մասին

Ի՞նչ պետք է իմանա իրավաբանական անձը ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրից Հայաստան ավտոմեքենա ներմուծելիս. ՊԵԿ-ի պարզաբանումը

Սյունիքում Իրանի քաղաքացու՝ հեղուկ գազ տեղափոխող բեռնատարի կցորդիչը 30մ գլորվել է դեպի ձորը. ԱԻՆ (տեսանյութ)

Արցախում զինծառայողը վիրավորվել է զենքի օգտագործման կանոնների խախտման հետեւանքով. նախնական տվյալներ

Եթե կա տեղեկատվություն, որը պետական գաղտնիք չի պարունակում, ապա պարոն Վանեցյանը պետք է հրապարակի այն․ Մակունց

Հնարավորություն կունենան ընդլայնվել. Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին

1,3 մլրդ եվրո արժողությամբ ներդրումային փաթեթ ու 178 ծրագրեր. Ավինյանն ընդունել է ՎԶԵԲ առաջին փոխնախագահին

«Գահերի խաղը» «Էմմի» մրցանակի է արժանացել՝ անկախ երկրպագուների դժգոհություններից

Ուշադիր ընթերցողը հասկացել է՝ ինչ նկատի ունեի ես. Վանեցյանը արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը. Hraparak.am

ՎՏԲ-Հայաստան բանկը և Armenian Assembly հ/կ-ն հուշագիր են ստորագրել

Սուրեն Պապիկյանի մարտահրավերը լրագրողներին. միասին անցնենք 48.3կմ երկարությամբ «Արփա-Սևան» թունելով