Ծօ՛, մաքուր պահե համայնքդ. «UPSHIFT Հայաստան»

20/06/2019 schedule12:17

ՅՈւՆԻՍԵՖ-ի UPSHIFT Հայաստանի թիմերն արդեն գործի են անցել: Կարողացել են տարբեր խնդիրներ հաղթահարելուց հետո մոտենալ վերջնագծին: 3 տղա 2 աղջիկ Գյումրու թիվ չորս արհեստագործական ուսումնարանի «Էկոլոգիապես մաքուր տոպրակներ» թիմն են ներկայացնում: Վերջ պոլիէթիլենին: Այսպես որոշել, հաղթել, գործի են անցել: Շուտով բոլոր գյումրեցիներին Լյուդվիգը, Լիանան, Նարինեն, Լիդան եւ Սուրենը կառաջարկեն իրենց ձեռքով պատրաստված թղթե տոպրակներն օգտագործել:

«Նախ տգեղ է, երբ  փողոցներն  աղտոտված են այդ պոլիէթիլենային տոպրակներով: Եվ քաղաքի բնակիչների համար է տհաճ այդ տեսարանը, եւ  տուրիստների: Հետո էլ այդ տոպրակները վտանգավոր նյութից են պատրաստվում եւ բնության մեջ չեն քայքայվում: Մենք առաջարկում ենք ապրել անվտանգ եւ մաքուր միջավայրում: Դա է մեր նպատակը, բայց մեզ օգնել է պետք»,-ասում է Լյուդվիգը:Թիմի ասած օգնելն էլ իրազեկումն է: Ուզում են հովանավորներ գտնեն, ովքեր պատրաստ կլինեն ապահովել իրենց բռնած գործի շարունակականությունը: «Թղթե տոպրակներից բացի նաեւ կտորից ենք պատրաստելու, դրանք մենք ստանալու ենք հին իրերից: Այսինքն վերամշակելու ենք հին իրերն ու դրանցից տոպրակներ ենք ստանալու: Հին հագուստներից կստանանք տոպրակներ: Այդ հարցում մեզ աջակցում է մեր ուսումնարանը»,-ասում է թիմի անդամ Լիդա Մինասյանը:

Տոպրակները պատրաստում են կրավ տեսակի թղթից: Հենց դա էլ թիմի ունեցած միակ լուրջ խնդիրն է: Գյումրիում գտնել հնարավոր չէ, ստիպված են հասնել Երեւան: Թղթե տոպրակները կգունազարդի թիմի անդամ Սուրենը: Կնկարի միայն Գյումրուն հատուկ պատկերներ, նաեւ կլինեն գյումրվա բարբառով գրված խորհուրդներ ու կոչեր:Երիտասարդները մեր պապիկ-տատիկների թղթե տոպրակներ օգտագործելու մշակույթը Գյումրի կվերադարձնեն հուլիսի յոթից: Թատերական հրապարակում դրանք կբաժանեն, նաեւ տեղում մարդկանց կօգնեն, որ տոպրակներ պատրաստեն: Տնային առաջադրանք էլ կա: Յուրաքանչյուր տոպրակի մեջ կլինի թերթոն, որը կպատմի պոլիէթիլենի վտանգավորության մասին, եւ  թղթից ինքնուրույն տոպրակ պատրաստելու քայլերը կլինեն գրված:

Լավ գաղափար ունի նաեւ Գյումրու «Երիտասարդներ տուն. բաց երիտասարդական  կենտրոն»-ի «Համայնքը մեր ձեռերով» թիմը: Տաթեւիկն ասում է իրենք մտածել եւ կենտրոնն էներգաանկախ դարձնելու, նաեւ տարածքն ընդլայնելու տարբերակներ են գտել: Նախ կենտրոնի բակում  փայտե սեղան-աթոռներ կտեղադրեն, հետո էլ ամենագլխավոր քայլը կանեն` արեւի էներգիայով աշխատող հենասյուն կտեղադրեն, որը տարծքի երեկոյան լուսավորության հարցը կլուծի: Կկարողանան իրենց հեռախոսներն ու այլ տեխնիկական միջոցներ լիցքավորել` առանց Երիտասարդների  տան էլեկտրականությունից օգտվելու: Նպատակ ունեն  «Երիտասարդներ տուն. բաց երիտասարդական  կենտրոն»-իշահառուների եւ հարակից թաղամասերի երիտասարդների համար ստեղծել բացօթյա ապահով տարածք, որը կօգնի ավելի հետաքրքրիր կազմակերպել առօրյան:Այս կերպ կընդլայնեն Երիտասարդների տան տարածքն ու չեն բացառում, որ տարբեր աշխատարաններ հենց դրսում էլ կկազմակերպվեն: Այս թիմն արդեն համագործակցում է «Կանաչ տեխնոլոգիաների կենտրոն» հիմնադրամ կենտրոնի հետ, մասնակցել դասընթացների, հասկացել ինչ է վերականգնվող էներգիան: Նադեժդան,Արարատն ու Արտյոմը ցույց են տալիս այն նյութերը, որոնցով պատրաստելու են սեղաններն ու աթոռները: Էլեկտրալարերի հին կոճեր, ծառի կոճղեր: Դրանցով էն կարողանալու ստեղծել նոր միջավայրը: Գործը գլուխ բերելու հարցում նաեւ ծնողները կօգնեն: Հուլիսի  տանհինգին կազմ ու պատրաստ կներկայանան ծրագրի պատասխանատուներին:ՅՈւՆԻՍԵՖ-ի UPSHIFT Հայաստանի բոլոր թիմերն էլ հաջողությամբ են կարողացել դժվարությունները հաղթահարել ու իրենց ներկայացրած ծրագրերը գործի վերածել: Ասում են տրամադրված դրամաշնորհն օգտագործվել է նպատակային:

Տպել
1980 դիտում

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն