Որդիս ինչո՞ւ սպանվեց, բա ես ի՞նչ անեմ հիմա, ասեք. մարտի 1-ի զոհերից Տիգրան Աբգարյանի մայրը՝ դատարանում

19/06/2019 schedule16:47

Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստում այսօր ելույթ ունեցավ նաեւ մարտի 1-ի զոհերից Տիգրան Աբգարյանի մայրը՝ Ռուզաննա Հարությունյանը:

Նրան հետաքրքրող հիմնական հարցը հետեւյալն է՝ ինչո՞ւ սպանվեց իր տղան: Որդեկորույս մոր համար կարեւոր չէ՝ Քոչարյանը կդատապարտվի՞, թե չէ, նա ընդամենը ուզում է նայել որդու վրա կրակողի աչքերին ու հարցնել՝ ինչու:

Ռուզաննա Հարությունյանի ելույթը ներկայացնում ենք ստորեւ: Ի դեպ, դատավոր Արմեն Համլետի Դանիելյանը նրան ելույթի ընթացքում առաջարկեց նստած խոսել, եթե կանգնել դժվարանում է: Ռուզաննա Հարությունյանը նկատելիորեն հուզված էր ու ձայնը կերկերում էր: Այդուհանդերձ, նա մինչեւ վերջ խոսեց կանգնած:

«Ես ներքին զորքերի զինվոր Տիգրան Աբգարյանի մայրն եմ: Եթե ցուցարարները ինչ-որ տեղ անկարգություններ էին անում, խանութներ էին ջարդում, չգիտեմ ինչեր էին անում (ընդունենք, որ հրաման էին տվել, որպեսզի կրակեն ցուցարարների վրա), բա իմ որդին ինչու զոհվեց, Լեոյի փողոցի վրա ոչ ցուցարար է եղել, ոչ անկարգություն է եղել, ոչ ինչ-որ մեկն է եղել: Շարքի մեջ՝ «պագոնի» տակ իմ երեխան կանգնած է եղել՝ իր հրամանատարների հրամանի տակ: Ո՞վ եկավ, հասավ Լեոյի փողոց, որ սնայպերի գնդակով խփեց, իմ երեխայի վիզը ջարդեց: Այն ժամանակ, որ իմ որդին դեռ կենդանի էր, կանգնած էր Լեոյի փողոցում: Մենք ամուսնուս հետ երեկոյան ժամը յոթին իմ որդուն տեսանք Օպերայի հրապարակում, ասաց՝ մամ, մեզ կարող է արդեն տանեն զորամաս, ոնց որ թե ամեն ինչ վերջացավ:

Մինչեւ մենք իջանք կանգառ, ավտոբուսներով երեխային տարան Լեոյի փողոց, էնտեղ սկսվեց կռիվ, պատերազմ, մենք վախեցանք ամուսիններով, չգիտեինք՝ ինչ անել, մի կերպ հասանք տուն: Ժամը 21:30-ին պարոն Քոչարյանը հեռուստատեսությամբ ելույթ է ունենում, եւ ասում է, որ մեր կողմից էլ զոհեր կան: Այդ ժամանակ իմ որդին դեռ կենդանի էր: Ինչի համար, միայն նրա համար, որ ինքը կարողանար արտակարգ դրությո՞ւն մտցնել քաղաքում:

Պարոն Նիկոյանը տարիուկես ինձ ասում էր՝ քյոռ գյուլլա էր, եկավ կպավ քո երեխուն: Ես չեմ ընդունում 3 սմ-անոց պատահականությանը, իմ երեխայի վիզը երկար էր, ընդամենը 3 սմ բաց էր երեխայիս վիզը: Ով կրակեց քո զինվորի վրա, թուրքը եկավ քաղաքի կենտրոն, քո զինվորին խփեց ու ոչ մեկը չիմացա՞վ ով է խփել: Ես 11 տարի պայքարում եմ դրա համար, ասում եմ՝ լավ, այնտեղ՝ ներքեւում անկարգություններ էին, բա Լեոյի փողոցի վրա ով կար, որ իմ երեխային խփեցին կամ ինչի համար խփեցին: Որպեսզի ապացուցեն, որ զորքում էլ զոհեր կան ու արտակարգ դրությո՞ւն մտցնեն:

Զորքը կանգնած էր երեք շարքով՝ միլիցիոներ էին, երեխեքն էին, հետեւում էլ՝ դիմակավոր հատուկ ջոկատայիններ: Ես հարյուր տոկոսով համոզված էի, որ այն ժամանակ այնտեղ եղել է գեներալ Գրիգոր Գրիգորյանը, որը եկել է, ջղայնացել է, թե ինչու եք երեխեքին մտցրել այդտեղ, կամ, վերջում պարզվեց, որ հատուկ ջոկատային: Բայց հատուկ ջոկատային ասելով՝ ով է դա: Կամ ինչու է սպանել, ով է հրաման տվել:

Կարո՞ղ են իմ այդ հարցին պատասխանել: Իմ որդին իրավաբանականի երկրորդ կուրսի ուսանող էր, առանց տարկետման էր ընդունվել: Այնպիսի ծրագրեր ուներ իր կյանքի, իր ապագայի նկատմամբ: Կարող է հիմա ձեզ նման մեկի փոխարեն իմ որդին նստած լիներ այստեղ, բայց ինչու 11 տարի է՝ ես չեմ կարողանում հասկանալ, թե իմ երեխան ինչու զոհ գնաց:

Իմ ամուսինը չդիմացավ, երկրորդ տարում մահացավ, գնաց, ես մինչեւ հիմա պայքարում եմ, որ գոնե իմանամ՝ այդ որ շուն շան որդին էր, որ քաշեց այդ ձգանը, իմ երեխայի վիզը կոտրեց կանգնած տեղը: Ինձ պատասխանեք, տեսնեմ, որ մեկը ինձ կպատասխանի՝ ինչի համար զոհվեց իմ որդին: Ինձ համար միեւնույն է հիմա՝ կդատվի՞ Քոչարյանը, չի դատվի, կնստի՞ որեւէ մեկը, իմ որդին հետ չի գա արդեն, բայց ինչն էր պատճառը, որ իմ որդին զոհվեց, իմ որդին իրավաբան էր դառնալու, իմ որդին զինվոր էր, սպորտսմեն էր, պարապած տղա էր, բա ես ինչ անեմ հիմա, ասեք:

Անկարգություննե՞ր էր արել, մեքենա՞ էր վառել, թալանե՞լ էր, գողությո՞ւն էր արել, որ խփեցին երեխայիս: Ես մինչեւ հիմա ապրում եմ այն հույսով, որ կարողանամ տեսնել՝ այդ ո՞ր, շատ կներեք, շուն շան որդին է, նայեմ աչքերին, ասեմ՝ ինչի՞ համար: Նիկոյանն ասում էր՝ քո երեխան չլիներ, ուրիշը կլիներ: Ինչ տարբերություն: Բայց ինչի համար, երբ որ նրանք շարքի մեջ կանգնած են եղել»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4450 դիտում

Նոր գործառույթ Yandex Go հավելվածում՝ վիրտուալ հերթի ձևավորում ծանրաբեռնված ժամերի ուղևորություններ պատվիրելիս

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը գործուղվել է Մանչեսթեր

Վարչապետի կողմից չկա և չի եղել որևէ որոշում՝ ԼԳԲՏ շքերթի անցկացման վերաբերյալ. լուրն ապատեղեկատվություն է

Հունիսի 1-ից «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցի մուտքը կդառնա վճարովի

Անգլերենի թեստերում եղել է խոտան. ովքեր համաձայն չեն արդյունքի հետ, կարող են մասնակցել նոր քննության. ԿԳՄՍՆ

Օդային ճանապարհով քաղաքացին ՀՀ է ներմուծել 845 գրամ կոկաին տեսակի թմրամիջոց

Նորատուսում վիճաբանություն-ծեծկռտուքից հետո 3 քաղաքացի տեղափոխվել է Գավառի հիվանդանոց

Սիմոնյանն ու ՀՀ-ում Իրանի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող հարցերի

Իսրայելի յուրաքանչյուր թշնամի ԱՄՆ-ի թշնամին է. դեսպան Մայք Հաքաբի

Դատարանը մերժել է Սամվել Շահրամանյանի հայցն ընդդեմ Նժդեհ Հովսեփյանի և ՀՀ ԿԳՄՍՆ-ի

Կոչս գործատուներին և աշխատանք փնտրողներին. Արսեն Թորոսյան

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Հնդկաստանի ԶՈՒ պաշտպանության շտաբի պետի հանդիսավոր դիմավորումը

Հայաստանի 5 ներկայացուցիչ կմասնակցի Ձմեռային 25-րդ օլիմպիական խաղերին. ժամանակացույց

«Մուրացան» մանկական հիվանդանոց է տեղափոխվել 2 ամսական տղայի մարմին

ԿԸՀ-ն համալրել է Երևանի և Արտաշատի ԸԸՀ-ների անդամների թափուր պաշտոնները

Australia Open-ի եզրափակիչում Կառլոս Ալկարազը հաղթել է Նովակ Ջոկովիչին՝ դառնալով ռեկորդակիր

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի պաշտոնատար անձինք մեղադրվում են կաշառք ստանալու համար. նախաքննության ավարտ

Հույզեր, էմոցիաներ, քաղաքական կոչեր, սկանդալային զգեստներ. կայացել է «Գրեմմի» մրցանակաբաշխությունը. լուսանկար

Կապանի և Ագարակի որոշ հասցեներում վթարային ջրանջատումներ են սպասվում

Երևանում բախվել են 3 մեքենա. կան վիրավորներ

Կրակոցներ Երևանում․ հրազենային վնասվածքներով բժշկական կենտրոն է տեղափոխվել 44-ամյա տղամարդ

Ովքեր են Հայաստանի 10 լավագույն շախմատիստն ու շախմատիստուհին

ԱՍՀՆ-ն հրապարակել է կարևոր իրազեկում գործատուների համար

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Արմավիր» և «Գորիս» քրեակատարողական հիմնարկներ

Զարթոնք գյուղում 19 տարի անց նորից մանկապարտեզ է գործում. ինչպիսին էր այն նախկինում և հիմա

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է

Գավառի և Գորիսի տարածաշրջաններում բուք է

Իրանի գերագույն առաջնորդը զգուշացրել է, որ ԱՄՆ-ի ցանկացած հարձակում կհանգեցնի պատերազմի տարածաշրջանում

Հայաստան է ժամանել Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանը

Կառավարությունն աշխատանքներ է տանում ԱՀԿ-ի հետ՝ Գազայից երեխաների բուժումը Հայաստանում կազմակերպելու նպատակով

Ավտովթար Երևան-Սևան ճանապարհին. կան տուժածներ

Կներեք, իսկ ադեկվատ ընդդիմություն ե՞րբ է լինելու. Իոաննիսյան

Իրանում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար

Խոշոր ավտովթար Արգավանդից Երևան ճանապարհին. կան տուժածներ

Միրզոյանը հրապարակել է 2025-ի կարևոր այցերն ու հանդիպումները նշանավորող 10 չհրապարակված լուսանկար

Երևան-Երասխ ավտոճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորում. կան տուժածներ

Երևանում բախվել են «Ժոնգ-թոնգ» մակնիշի ավտոբուսն ու ևս 3 մեքենա․ կա վիրավոր

Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել հացահատիկի նոր խմբաքանակ. տեսանյութ

Մրգաշատի Սուրբ Աստվածածին եկեղեցում. վարչապետը լուսանկարներ է հրապարակել