«Սեւ արկղ» ներկայացումից մեկ տարի անց ռեժիսոր Արշալույս Հարությունյանը համանուն ֆիլմն է նկարում

Սեպտեմբերին տեղի կունենա ռեժիսոր Արշալույս Հարությունյանի «Անհայտ բաժանորդը» խաղարկային ֆիլմի պրեմիերան: ֆիլմի նկարահանումները մեկնարկել են մայիսի 13-ից: Աշխատանքի մեծ մասն արդեն արվել է: «Անհայտ բաժանորդը» իտալական հայտնի «Կատարյալ անծանոթները» ֆիլմի հայկական տարբերակն է, որ տարբեր մեկնաբանություններով նկարահանվել է մի շարք երկրներում՝ Ֆրանսիայում, Իսպանիայում, Մեքսիկայում, Հունաստանում, Հարավային Կորեայում եւ Ռուսաստանում:

Ֆիլմի ռեժիսոր Արշալույս Հարությունյանը նախ, «Անհայտ բաժանորդը» ֆիլմը թատերական բերադրության տարբերակով էր ներկայացրել հանդիսատեսի դատին, այն կոչվում էր «Սեւ արկղ»: Նախորդ տարի Երեւանի Պետական Կամերային թատրոնում եղավ «Սեւ արկղ»-ի պրեմիերան, այն մինչեւ հիմա էլ խաղացանկում է:

Մեր զրույցում Արշալույս Հարությունյանը նշեց, որ «Անհայտ բաժանորդ»-ի աշխատանքային վերնագիրը եւս «Սեւ արկղ» է: Ի դեպ, այն հենց այդպես էլ ներկայացված է Ազգային կինոկենտրոնի պետական ֆինանսավորմամբ ընտրված լիամետրաժ նախագծերի թվում: Ազգային կինոկենտրոնի 2019 թվականի գարնանային նստաշրջանում անցկացված մրցույթի շրջանակներում 20 միլիոն դրամ հատկացրել է ֆիլմին:

«Սեւ արկղ» ներկայացման հիմքում Ջոն Փրիսթլիի «Վտանգավոր շրջադարձ» պիեսն է: Նախորդ դարի 80-90-ականներից պիեսը ադապտացվել եւ էկրանավորվել է տարբեր երկրներում, բազմաթիվ մրցանակների, ինչպես նաև քննադատությունների է արժանացել:

Ռեժիսորը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում մի քանի գաղտնիք բացեց, խոսեց նախնական տարբերակի՝ ներկայացման, ապա համանուն ֆիլմի ստեղծման մասին: Արշալույս Հարությունյանը պատմեց, որ տարբեր տարբերակներով է տեսել ֆիլմը եւ շատ է հավանել, սակայն ֆիլմ նկարելու գումար չունենալու պատճառով բեմադրել է ներկայացում, այնուհետեւ հայտնվել են պրոդյուսերներ, որոնք ցանկացել են համագործակցել եւ էկրանավորել այն: «Ինձ զանգահարեց պրոդյուսեր Արման Միտոյանն ու ասաց՝ գնել են ֆիլմի հեղինակային իրավունքները եւ ինձ առաջարկում են նկարահանել հայկական տարբերակը: Ես մեծ ուրախությամբ ու ոգեւորությամբ ընդունեցի առաջարկը»,- պատմեց ռեժիսորը:

Ֆիլմի գլխավոր դերերում հանդես են գալիս դրասաններ Խորեն Լեւոնյանը, Նազենի Հովհաննիսյանը, Բաբկեն Չոբանյանը, Մարջան Ավետիսյանը, Սոս Ջանիբեկյանը, Անի Խաչիկյանն ու Արթուր Մանուկյանը:

«Անհայտ բաժանորդը» ֆիլմի հիմքում մարդկային փոխհարաբերություններն են: Ներկայացվում է մի քանի ընկերների կյանքից մեկ ճակատագրական օրվա մասին, որը փոխում է նրանցից յուրաքանչյուրի կյանքի բնակոն ընթացքը: Ընկերները հավաքվում են միասին ճաշելու: Երեկոյի ընթացքում հերոսուհիներից մեկն առաջարկում է խաղ խաղալ: Խաղի կանոնները պարզ են. նրանցից յուրաքանչյուրը սեղանին է դնում իր բջջային հեռախոսը եւ հեռախոսազանգ կամ հաղորդագրություն ստանալու դեպքում ընկերները դրանք միասին են ընթերցելու, կամ զանգերին պատասխանելու:

Ֆիլմի պրոդյուսերներն են Արման Միտոյանը, Ռուբեն Դիշդիշյանը եւ Արմեն Հայրապետյանը: Սցենարի հեղինակներն են՝ Պաոլո Ջենովեզեն, Ռոլանդո Ռաֆաելոն, Պաոլո Կոստելլան, Ֆիլիպպո Բոլոնյան եւ Պաոլո Մամիննին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
65920 դիտում

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը