Ծանուցագիրը, որ ստանում եմ, պետք է դնեի ռամկայի մեջ, կախեմ պատին՝ Այվազովսկու նկարի կողքի՞ն․ Գագիկ Ծառուկյան

Այսինքն՝ ծանուցագիրը, որ ստանում եմ, պետք է դնեի ռամկայի մեջ, կախեմ պատին՝ Այվազովսկու նկարի կողքի՞ն։ Ստացել եմ, ուրիշ հարցեր կա՞ն։ Այսօր լրագրողների հետ զրույցում ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն այսպես պատասխանեց լրագրողի այն հարցին, թե ինչու է պատռել Քննչական կոմիտեից ուղարկած ծանուցագիրը․

«Առանց ծանուցագրի, որ գնայի, չէին ընդունելո՞ւ։ Բոլորը օրենքի առաջ հավասար են, եւ ես միայն մի բան եմ ուզում ասել, որ բոլորն իմանան, որ մեր Սահմանադրության 96-րդ հոդվածի համաձայն՝ պատգամավորն իր կարծիքն ասելու համար ոչ հետապնդման, ոչ պատասխանատվության են ենթարկվում»,-ասաց Ծառուկյանը՝ ներկայացնելով, թե իրեն միայն կարծիք հայտնելու համար են հրավիրում հարցաքննության։

Ծառուկյանը, ըստ ամենայնի, չի ուզում ներկայանալ ՔԿ։ Նա ասաց, որ ներկայանալու կարիք չի տեսնում, քանի որ իր փաստաբանի միջոցով իր ստորագրությամբ գրություն է ուղարկել Կոմիտե․

«Դրա կարիքը չկա գնալու, ինչ-որ պետք էր, ես թուղթը ստորագրած փաստաբանի միջոցով ուղարկել եմ»։

Ինչ վերաբերում է իր խմբակության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի այն հայտարարությանը, թե Ծառուկյանի հանդեպ գրոհ է իրականացվում, վերջինս ասաց, թե չգիտի՝ ով է գրոհը կազմակերպողը։

Ըստ Ծառուկյանի՝ հարցաքննության հրավիրելն իր հանդեպ անհարգալից վերաբերմունք է, իսկ իր կողմից ծանուցագիրը պատռելը անհարգալից վերաբերմունք չէ։

Հիշեցնենք՝ Քննչական կոմիտեն Ծառուկյանին հրավիրել է հարցաքննության՝ Աբովյանի ընտրությունների ժամանակ ՔՊ-ական թեկնածուի շտաբի պետերից մեկի ավտոմեքենան եւ տունը հրկիզելու դեպքի առնչությամբ։ Ծառուկյանը ՔԿ-ի առաջին ծանուցագիրը պատռել էր։ Երկրորդ անգամ հարցաքննության ներկայանալու գրությունն ուղարկվել է ԱԺ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
25647 դիտում

«Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի հաջողված պատմություններ Լոռիից. մշտադիտարկում

Հայտնի է՝ երբ կկայանա ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլը

Անհայտ անձը կրակ է բացել Ֆլորիդայի համալսարանական շենքում․ կան վիրավորներ

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը

Նորակերտի դպրոցում չհաշվառված զինամթերք է հայտնաբերվել

Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը` Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

Իրանցի վարորդը բեռնատարով դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել Որոտան գետը․ նրան տեղափոխել են հիվանդանոց

Ալեքսանդր Կոնյուկն ազատվել է Հայաստանում Բելառուսի դեսպանի պաշտոնից

Վերանայվել է փոխնակ մոր ծառայություններից օգտվելու ծախսերի փոխհատուցման գումարի առավելագույն չափը

Ալեն Սիմոնյանը մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նիստին

Կառավարությունը հաստատել է բուհերի 2025-2026 ուսումնական տարվա ընդունելության տեղերը

Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է Իրանի ԱԳ նախարարին

Պետք է պարզել՝ սա ՀԸ-ների՞ համար է, թե՞ հեռուստադիտողների. կստեղծվի «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամ

Ինչ КГБ, հո Բելառուսում չե՞նք, մենք ստացել ենք 14 մանդատ և ծառայեցնելու ենք մեր գյումրեցիներին. Սարիկ Մինասյան

Ներողություն եմ խնդրում սխալ թիվ արտաբերելու համար. Սուքիասյան

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

ՊԵԿ-ի և Հայաստանի ամերիկյան համալսարանի միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել

Թվային ինքնություն, թվային նույնականացում և ապահով գործարքներ. պաշտոնապես բացվեց imID-ի գրասենյակը

Ե՞րբ կմեկնարկի ամառային զորակոչը

«Coffee House»-ի սեփականատերերի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Հրաչյա Զաքոյանը՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր. Կառավարությունը հաստատեց թեկնածությունը

Կայուն և համապարփակ խաղաղության հաստատումը հրամայական է. Բրյուսելում ԱԽ քարտուղարը հանդիպել է Ռալֆ Մորոյի հետ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 10-13 աստիճանով. առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում

ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

ՆԳՆ ՓԾ տնօրենը Սյունիքում խորհրդակցություն է անցկացրել, տվել հանձնարարականներ

Ավարտվել է Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի փոխարտգործնախարարների հանդիպումը. ի՞նչ ընդգծումներ են արել կողմերը

5․237․825 դրամ՝ «Հերոսների վերականգնողական քաղաքին»․ ապրիլի շահառուն «4090» հիմնադրամն է

Միջպետական հետախուզման մեջ գտնվող տղամարդը հայտնաբերվել է

Եվրոն թանկացել է. ի՞նչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին

Ավանեսյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի աշխատակազմին է ներկայացրել տնօրենի պաշտոնակատար Նարեկ Զեյնալյանին

Հայաստան-Ադրբեջան նոր սրացում ու նոր պատերազմ չի լինելու, մոռացե՛ք այդ մասին. վարչապետ

Ղարաբաղյան շարժումը շարունակելու ամեն փորձ կործանարար է, այն եղել է անկախությունը թույլ չտալու համար. վարչապետ

Ի սկզբանե կատարյալ «Ժիգուլի» եք եղել, քաղաքական դինոզավր․ Կոնջորյանը՝ ընդդիմությանը

Թմրամոլության պես է՝ շատ կարճ, հաճելի, հետո պարզվում է՝ քաղաքական բոմժ ես կամ խեղկատակ. Սիմոնյանը՝ Վարդանյանին

Հայաստանի քաղաքացիները Ռուսաստանի և Բելառուսի միջև սահմանը արդեն կարող են հատել նաև ցամաքային տրանսպորտով

Վերականգնվել է համայնքին պատճառված շուրջ 90 միլիոն դրամի խոշոր չափերով վնասը

Չեք ուզում ունենանք սահման, որ հեշտ լինի մեզ տարբեր պետությունների տակ պառկեցնելը. Թորոսյանը՝ ընդդիմությանը

Բայրամովն Անթալիայում Միրզոյանի հետ հանդիպումը բավական օգտակար է համարել

Գրիգորյանն ու Ալիշերովը քննարկել են 2024-ին մակրոտնտեսական ոլորտում ԵԱՏՄ երկրների արձանագրած ցուցանիշները

Ռազմական ուժ չպետք է կիրառվի, Թեհրանը պատրաստ է աջակցել Երևանին ու Բաքվին՝ հասնելու խաղաղության. Ռավանչի