«Հայկական ժամանակ»-ի հարցերին պատասխանում է Եղեգնաձորի փոխքաղաքապետը

Վայոց Ձորի մարզկենտրոն Եղեգնաձոր համայնքը 9200 բնակիչ ունի: Ամենամեծ խնդիրը թերեւս աշխատատեղերի բացակայությունն ու համայնքի բնակիչների համայնքային կառավարմանը պասիվ մասնակցությունն է: Համայնքի խնդիրների ու առաջընթացի մասին «Հայկական ժամանակ»-ը զրուցել է Եղեգնաձորի համայնքապետի տեղակալ Վարդան Ավագյանի հետ:

- Պարոն Ավագյան, ինչո՞վ է զբաղվում Եղեգնաձորցին այսօր:

- Մարզը քանի որ համարվում է գյուղատնտեսական մարզ, մեզ մոտ եւս զարգացած է գյուղատնտեսությունը: Ակտիվությունը պայմանավորված է նաեւ վերջին տարիներին Եղեգնաձորում գործող պահածոների գործարանով, որը գյուղացիներին ազատել է բերքի մթերման խնդրից: Բայց ամեն դեպքում, օբյեկտիվ եւ սուբյեկտիվ հարցերով պայմանավորված՝ հողերի մշակման խնդիր ունենք, որի մասով անհատական աշխատանքներ ենք տանում: Արդյունաբերություն ասվածը չկա մեզ մոտ: հաջորդ ճյուղը տուրիզմն է, այս տարի հոսքը ավելի է շատացել, ինչի հետ կապված մարդիկ սկսել են նոր հյուրատներ կառուցել, սպասարկման օբյեկտներ բացել:

- Ի՞նչ խնդիրներ ունի համայնքն այսօր:

- Առաջնահերթ խնդիրը աշխատատեղերի բացակայությունն է, զբաղվածությունը լուրջ խնդիր է: ԽՍՀՄ տարիներից հետո գործարաններ չեն բացվել, եղածներն էլ ինչ-ինչ պատճառով փակվել են, մի քանի փոքր գործարան ունենք, բայց դրանք չեն աշխատում այն թափով, որով նախատեսված է եղել: Գուցե պետությունը պետք է հարկային քաղաքականությունը վերանայի, գուցե պետք է որեւէ կերպ աջակցություն ցուցաբերի… չգիտեմ, բայց պետք է ակտիվացնել այս գործարանները, որովհետեւ նախկինում դրանք լուծում էին ոչ միայն եղեգնաձորցու աշխատանքի հարցը, այլ նաեւ հարակից համայնքների: Հիմնական խնդիրը գործազրկությունն է, որն իր հետ բերում է սոցիալական մի շարք խնդիրներ:

- Ստացվում է՝ գործազրկության մակարդակը բարձր է քաղաքում:

- Այո, գործազրկության մեծ թիվ ունենք, կարծում եմ՝ նոր ու պրոֆիլային մոտեցումներ են պետք: Պետք է վերլուծել, թե որ ուղղությամբ կարելի է կոնկրետ Եղեգնաձորը զարգացնել:

- Արտագաղթ որպես այդպիսին կա՞ Եղեգնաձոր քաղաքում:

- Արտագաղթ չկա մեզ մոտից, առավել եւս մեծ տոկոս չի կազմում:

- Ի՞նչ ծրագրեր են այս պահին իրականացվում Եղեգնաձորում համայնքային ու պետական միջոցներով:

- Կառավարության սուբվենցիոն ծրագրերով ընթացքի մեջ են մի շարք ծրագրեր՝ փողոցների ասֆալտապատոււմ, լուսավորություն, նաեւ 2 մանկապարտեզ է վերանորոգվում: Մենք ունենք շատ լուրջ խնդիր Նորավան թաղամասում: Ի սկզբանե այս թաղամասը կոյուղատար չի ունեցե մինչեւ այսօր: Ողջ կոյուղին լցվում է գետը: Դա համայնքի ուժերով պարզապես անհնար է կառուցել: Մեր ուժերով նախագիծ արեցինք, էդ նախագծանախահաշվային փաթեթն ունենք, բայց չգիտենք՝ ում ներկայացնենք: Չենք էլ կարող համաֆինանսավորմամբ անել, քանի որ նախ էլի մեծ գումար է պետք լինելու, եւ հետո՝ մենք կառուցելու ենք, բայց չենք կարողանալու սպասարկել: Ստացվում է՝ մենք կառուցելու ենք, տանք Վեոլիա ընկերությանը, իրենք շահույթ ստանան: Միկոյան 16 շենքում վթարայնության 4-րդ կարգ ունեցող բազմաբնակարան շենք ունենք, որը ենթակա է քանդման, այստեղ եւս անելիքներ ունենք, բայց բյուջեն շատ մեծ է…: Մենք փորձում ենք մեր ուժերով վերացնել վթարները, պահպանում իրականացնել, սակայն խնդիրը խորքային է: Կառավարությունն այս տարի փոխել է մոտեցումը համաֆինասնավորմամբ իրականացվող ծրագրերի, էս տեմպերով եթե գնանք, տարիներ անց ամեն ինչ հրաշալի կլինի:

- Համայնքի բյուջեն 270 մլն դրամ է …:

- Բյուջեն շատ քիչ է, դրանով պահպանման ծախսերն ենք իրականացնում, ներկայացուցչական ծախսեր չունենք, չունենք ծառայողական ավտոմեքենաներ ու հետեւաբար նաեւ՝ վարորդներ: Ամեն տեղից հավաքում ենք գումարները, դնում ֆոնդային մաս, որ կարողանանք մի բան անել: Մենք պարգեւատրել ենք միայն կանաչապատման ու սանմաքրման աշխատակիցներին, բայց միայն աշխատակիցներին: Համատարած պարգեւատրումներ մենք չենք անում:

- Բնակիչներն ասում են, որ Եղեգնաձորում չկա մասնակցային կառավարում, ինչո՞վ է պայմանավորված:

- Մեր մոտ ժողովուրդը պետք է ակտիվանա, մենք բաց ենք ցանկացած քննարկման համար, մանավանդ երիտասարդների… մի քանի խմբեր ունենք, բայց մասսայական չի դա: Մենք էլ ենք ուզում, որ գան, առաջարկեն, պահանջեն մեզնից, բայց մեզ մոտ շատ են պասիվ, ակտիվություն է պետք: Հետո այսպիսի խնդիր կա՝ երիտասարդները գնում են Երեւան, սովորում ու այնտեղ էլ մնում, քանի որ այնտեղ է ամեն ինչ կենտրոնացած, ինչպես նաեւ աշխատավարձն է այնտեղ բարձր: Այստեղ եւս պետական մոտեցում է պետք, այնպիսի բաներ պետք է մտածեն, որ ապակենտրոնացում լինի:

Տպել
1923 դիտում

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ