Աղբահանության նորաստեղծ հիմնարկի տնօրենը կվարձատրվի այնքան, որքան քաղաքապետը՝ 850 հազար դրամ, հավաքարը՝ 200-300 հազար

Երեւանի ավագանու այսօրվա նիստը հատկապես բուռն ընթացք ունեցավ «Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը, պաշտոնային դրույքաչափերը նախատեսող որոշման նախագծի քննարկման ժամանակ: Այս հիմնարկը, որպես «Սանիթեքին» այլընտրանք ստեղծելու մասին որոշումն ավագանին ընդունել էր ապրիլի վերջին:

Ավագանու ընդդիմադիր «Լույս» խմբակցության անդամները նիստերի դահլիճում անծանոթ դեմքեր տեսան, այդ թվում՝ նորաստեղծ կազմակերպության տնօրենի պաշտոնակատարին: Բողոքեցին, որ նախապես չեն իմացել նրանց մասին: Տարակուսեցին, թե ինչու է «Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրենի պաշտոնակատարը ներկայացել, չէ՞ որ դեռ հայտնի չէ՝ ավագանին կառուցվածքի մասին նախագիծը կհաստի՞, թե չէ: Քաղաքապետի տեղակալները պարզաբանեցին, որ նրա նշանակումն օրենքի խախտում չէ: Ավելին, օրենքի պահանջն է, որ կազմակերպությունը պետռեգիստրում գրանցվելիս ունենա նաեւ տնօրեն:

Որոշման նախագծով սահմանվել է, որ նորաստեղծ հիմնարկը կունենա 424 հաստիք՝ ամսական 96 միլիոն 570 հազար դրամ ամսական աշխատավարձի ֆոնդով:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը հարցրեց՝ չե՞ք կարծում, որ մի փոքր բարձր են աշխատավարձերը, մանավանդ վարչական մասում: Դրանք քաղաքապետի ու նրա տեղակալի աշխատավարձերի սահմաններում են: Նախատեսվում է, որ «Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրենի աշխատավարձը կլինի 850 հազար դրամ, տեղակալինը՝ 650 հազար, գլխավոր ինժեներինը՝ 600 հազար: Բաժնի պետ- գլխավոր հաշվապահի համար նախատեսված է 650 հազար դրամ աշխատավարձ, հաշվապահի համար՝ 350 եւ այլն:

«Այո, կարծում եմ, որ բարձր է մի փոքր: Քաղաքապետի աշխատավարձից բարձր է այս ընկերության տնօրենի աշխատավարձը: Կարծում ենք՝ դա օրինաչափ է՝ կախված աշխատանքի ծավալից եւ բնույթից, որն իրականացնելու է այս հիմնարկը, որովհետեւ այն իրականացնելու է քաղաքապետի ամենակարեւոր լիազորություններից մեկը՝ աղբահանության իդեալական վիճակի ապահովումը: Համենայնդեպս, մեր հավակնություններն այդպիսին են այս ընկերության նկատմամբ: Բարձր աշխատավարձերն այն հենքն ու երաշխիքն են, որ մեզ հնարավորություն են տալու իրականացնել այս գործառույթը անգամներ ավելի լավ, քան նախկինում իրականացրել են մասնավոր ընկերությունները, որովհետեւ մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ ձախողման պատճառներից մեկը նաեւ եղել է աշխատակիցների ոչ բավարար վճարումները: Նույն մեքենաների վարորդները մեքենաների նկատմամբ չեն ցուցաբերել բավական չափի խնամք եւ հոգատարություն, ինչի արդյունքում մեքենաների ծախսատարությունը եռակի եւ քառակի ավելի է դառնում, քան բարձր վճարվող ավելացման տարբերությունը, ես ձեզ վստահեցնում եմ»,- ավագանու անդամի հարցին պատասխանեց քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը:

Նշված որոշման նախագծի համաձայն, փողոցները մաքրող հավաքարարների, ինչպես նաեւ բանվորների աշխատավարձը սկսվում է 200 հազար դրամից: Ավելի բարձր օղակներում վարձատրությունը համեմատաբար բարձր է:

Նախագիծն ընդունվեց միաձայն: «Լույս» խմբակցությունը չմասնակցեց քվեարկությանը:

Տպել
5536 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց