Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց միաբանական համագումարի մասնակիցների հետ

Հունիսի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնում հանդիպում ունեցավ հունիսի 18-22-ը Մայր Աթոռում անցկացվելիք միաբանական համագումարի առիթով Սուրբ Էջմիածին ժամանած միաբանների (ծայրագույն վարդապետ, վարդապետ և աբեղա) հետ: Համագումարին մասնակցում են նաև ներկայացուցիչներ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից և Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությունից:

Ինչպես հայտնում են Մայր աթոռի մամուլի ծառայությոնից, միասնական Տերունական աղոթքից հետո Նորին Սրբությանը և ներկա միաբաններին ողջունեց ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի Լաս Վեգաս քաղաքի Սուրբ Կիրակոս եկեղեցու հոգևոր հովիվ Հոգեշնորհ Տ. Սասուն ծայրագույն վարդապետ Զմրուխտյանը: Իր խոսքում Հայր Սուրբը գոհունակությամբ ընդգծեց, որ յուրաքանչյուր միաբանի համար ուրախություն է վերադառնալ Մայր Աթոռ` ծնրադիր իր աղոթքը բարձրացնելու առ Աստված հայոց հավատքի օրրանում և ստանալու Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրական օրհնությունը:

Այնուհետև համագումարի մասնակիցներին ողջունեց և իր օրհնությունը բաշխեց Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Հայոց Հովվապետը գոհունակությամբ նշեց, որ Արարատյան տոների շրջանում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների համախմբումը Մայր Աթոռում գեղեցիկ ավանդույթ է դարձել: Նորին Սրբությունը կարևոր նկատեց միաբանական համագումարի պարբերական կազմակերպումը միաբանական ուխտի վերանորոգման, հոգևոր կյանքի զորացման և միջանձնային շփումների շնորհիվ եղբայրասիրական ոգու ամրապնդման համար: Նորին Սրբությունը միաբանական հավաքը պատեհ առիթ նկատեց խորհրդածելու ազգային կյանքը հուզող խնդիրների ու Եկեղեցու առջև ծառացած մարտահրավերների շուրջ, նաև միմյանց հետ կիսվելու հովվական փորձառությամբ:

Իր գնահատանքը բերելով եկեղեցականներին` Հայոց Հովվապետը հաստատեց, որ միաբանների նվիրյալ ծառայության շնորհիվ այսօր զորանում է Եկեղեցու առաքելությունը ժողովրդի կյանքում: Նորին Սրբությունը մաղթեց, որ առաջիկա շաբաթը լինի արդյունավետ աշխատանքի և համատեղ աղոթական կյանքի հոգենորոգ մի շրջան:

Զրույցի ընթացքում Վեհափառ Հայրապետն ու միաբանները անդրադարձան հոգևոր առաքելության իրականացման ճանապարհին առկա խնդիրներին, ազգային և հայրենական կյանքը հուզող հարցերին:

Տպել
392 դիտում

«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը 50 մլն. դրամ սուբսիդավորում կտրամադրի Վարդենիս համայնքի մի շարք ծրագրերի իրակնացմանը

Ucom-ի աշխատակիցը պարգևատրվել է ՀՀ քննչական կոմիտեի «Համագործակցության համար» մեդալով

Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով

ՎՏԲ Բանկն առաջարկում է շուկայի ամենացածր սակագինը՝ Հայաստանից Ռուսաստան դրամական փոխանցումներ իրականացնելու համար

Բանկային համակարգին սպառնացող աղմկահարույց գործը Վճռաբեկ դատարանում է

Բացվեց Յունիբանկի «Սիսիան» մասնաճյուղը

Նավը, որը անվանվեց Առնո Բաբաջանյանի անունով, պատրաստ է մեծ նավարկության (լուսանկարներ)

Պայքարի օրենքը. Սևրի պայմանագրի 100-ամյակը

«Նոան» դարձավ Հայաստանի սուպերգավաթակիր՝ կրկին «քամբեք» անելով «Արարատ-Արմենիայի» դեմ խաղում

ՎՏԲ-Հայաստան Բանկը բարելավել է սպառողական վարկերի պայմանները

Նոր դաստիարակները մասնագիտական նրբություններով կկիսվեն երիտասարդ երկաթուղայինների հետ

Գնացքների երթևեկության անվտանգությունը՝ տրանսպորտային անվտանգության բաղադրիչ

IDBank -ում համավարակի ընթացքում աշխատանքն ընթանում է ամբողջ թափով

Վիվա-ՄՏՍ-ն ավելացնում է սպասարկման կենտրոնների թիվը

ԳեոՊրոՄայնինգ Գոլդ ընկերությունը շնորհավորում է երկաթուղային գործընկերներին մասնագիտական տոնի կապակցությամբ

Յունիբանկի դոլարային պարտատոմսերը ցուցակվել են Մոսկվայի բորսայում

Վիվա-ՄՏՍ. անվճար զանգի հնարավորություն՝ ընկերությունների հաճախորդների համար

ՎՏԲ-Հայաստան Բանկը Renault Armenia-ի հետ համատեղ առաջարկում են ավտովարկավորման ամենաշահավետ պայմանները շուկայում

Այգեպարում վերսկսվել է կիսակառույց տան շինարարությունը

Արտագնա աշխատանքի հնարավորությունից զրկված քանի հոգի է դիմել Հայաստանում աշխատելու համար. մարզերում թվերը շատ տարբեր են