Մանվել Գրիգորյանի հետ առնչվող սրճարանի տարածքի վարձակալը հրաժարվել է 6 մլն դրամ վարձավճար վճարելուց

Վերջերս Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով տեղեկացրել էր, որ 2003 թվականին Մանվել Գրիգորյանի մերձավորները, իսկ իրականում Մանվել Գրիգորյանը, քաղաքապետարանի դիմացի տարածքում սրճարան կառուցելու համար քաղաքապետարանից տարածք են վարձակալել՝ 25 տարի ժամկետով, տարեկան մոտ 23 հազար դրամ վարձավճարով: Գասպարյանը նշել էր, որ ցանկանում է վարձակալության չափը սահմանել տարեկան 7 մլն դրամ եւ դրա մասին վարձակալներին տեղյակ է պահվել: Իսկ քաղաքացիներին Գասպարյանը կոչ է արել այդ սրճարանից ոչինչ չգնել եւ բոյկոտել նրանց աշխատանքը: Գասպարյանը նշել է, որ այդքան գումար վարձակալները չեն համաձայնվի վճարել եւ իրենք կկարողանան միակողմանի լուծել պայմանագիրը:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Դիանա Գասպարյանն ասաց, որ անցած տարի հայտնի իրադարձություններից հետո այդ սրճարանը չէր աշխատում, իսկ այս տարի արդեն սկսել էին կահավորանքի գործընթացը: Գասպարյանը նշեց, որ հաշվի առնելով քաղաքում տիրող տրամադրությունները՝ հորդորել է, որ եթե քաղաքացիները ցանկանում են իրենց բացասական վերաբերմունքն արտահայտել, ապա դա կարող են անել այդ սրճարանից ոչինչ չգնելով:

«Ես իմ պաշտոնի հետ կապված որեւէ պարտադիր կատարում ենթադրող հրահանգ, ցուցում չեմ տվել: Դա ուղղակի կոչ է եղել: Մարդիկ ազատ են՝ կարող են հետեւել, կարող են չհետեւել»,- ասաց Գասպարյանը:

Հարցին, թե վարձավճարը բարձրացնելու առաջարկի վերաբերյալ ինչ-որ պատասխան ստացե՞լ է, Գասպարյանը պատասխանեց. «Վարձակալը տեղեկացվել է այն մասին, որ վարձատուն՝ քաղաքապետարանը, մտադիր է կադաստրային արժեքի 100 տոկոսի չափով հարկել այդ տարածքը եւ մենք արդեն ստացել ենք իրենց պատասխանը: Այն ըստ էության կարելի է դիտարկել, որպես մերժում՝ մեր սահմանած վարձավճարին: Մնացածը ենթադրում է արդեն դատական պրոցես պայմանագիրը խզելու համար»:

Գասպարյանն ասաց, որ ցանկանում են վարձավճարը դարձնել մոտ 6 մլն դրամ: «Քանի որ քաղաքի սրտում է այդ սրճարանը, ամենակարեւոր հատվածներից է, ու քանի որ գրոշներով էր այն վարձակալված, մենք որոշել ենք բյուջե այդպես բերել այնքան գումար, ինչքան որ իմ գնահատմամբ՝ առնվազն արժե այդ տարածքի վարձակալության գինն է»:

Գասպարյանն ասաց, որ տարածքը կահավորելը առաջացրել է քաղաքացիների վրդովմունքը եւ մտահոգությունը, որ կարծես թե սրճարանն ուզում են գործարկել:

«Քաղաքապետարանը նաեւ թույլտվություն չի տվել այդտեղ գործողություններ ծավալելու»,- ասաց Գասպարյանը: Հարցին՝ հնարավոր է նաեւ թույլտվությո՞ւն չտրամադրեն, Գասպարյանը պատասխանեց. «Երբ ներկայացնեն, արդեն կքննարկենք»:

Անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք սա միակ տարածքն է, որը նույն շրջանակները վարձակալությամբ էին վերցրել նմանատիպ ցածր գներով, Գասպարյանը ասաց. «Իհարկե, ոչ: Մենք դեռեւս անցած տարի հայտարարեցինք, որ Հատուկ քննչական ծառայության վարույթում գտնվող քրեական գործի շրջանակներում բազմաթիվ վկաների ցուցմունքներով հաստատվել էր, որ մի շարք տարածքներ կամ աճուրդով օտարվել էին կամ մրցույթի արդյունքով վարձակալության էին տրվել Մանվել Գրիգորյանի մերձավորներին կամ նրա հետ կապվող անհատներին եւ ընկերություններին: ՀՔԾ-ն հաստատված էր համարել, որ մրցույթներն ու աճուրդները որպես այդպիսին չեն կայացել, ֆիկտիվ են եղել, հանձնաժողովի անդամներ են եղել, որոնք առհասարակ այդտեղ չեն եղել: Եղել են ստորագրություններ, որը իրենցը չի եղել: Սակայն հաշվի առնելով, որ բավական ժամանակ էր անցել, քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն էր լրացել, այդ մասով գործերը կարճվել էին: Այդ քրեական գործի հիման վրա այն ժամանակ տարածքային կառավարման ու զարգացման նախարարությունը մեզ մոտ ստուգումներ անցկացրեց եւ դա նաեւ իրենց կողմից արձանագրվեց: Պատրաստվում են դիմել դատարան՝ այդ գործարքները առոչինչ ճանաչելու պահանջով»:

Գասպարյանն ասաց, որ քաղաքապետարանն ամեն կերպ աջակցում է Էջմիածնում բիզնեսի կայացմանը:

Հարցին՝ 1 տարվա ընթացքում ամբողջ կլանային համակարգերը վերացե՞լ են, քաղաքապետը պատասխանեց. «Եթե խոսում ենք դասական իմաստով կլանի մասին. կլաններն առնվազն իրենց նպատակներին հասնելու համար պետք է վայելեն իշխանությունների հովանավորչությունը, այդ իմաստով կարող եմ վստահեցնել, որ որեւէ խումբ Էջմիածնում առավելություն կամ հովանավորչություն չի վայելում ու որեւէ մեկը մյուսից առավել չէ: Քաղաքային իշխանությունների մակարդակի իմաստով վստահաբար հովանավորչություն չկա եւ քաղաքապետարանը բոլորի նկատմամբ դրսեւորում է անաչառ վերաբերմունք: Այլ իմաստով կլանների վերաբերյալ որեւէ մեկնաբանություն չեմ կարող անել, որովհետեւ դա արդեն իրավապահ մարմինների տիրույթում է, եթե մենք խոսում ենք արդեն հանցավոր կլանի երեւույթների մասին»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2325 դիտում

FPWC-ն սատարում է կենդանաբանական այգու գործողությունները․ առյուծի անկման պատճառը բուն տեղափոխման գործընթացը չէ

ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողներ են զոհվել

Կարո՞ղ է կասկածում եք ձեր թիմակիցներին, հարգելի թույլիկներ․ սպասում ենք ԱԺ-ում, թեկուզ 105-ով պակաս․ Թորոսյան

Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության անկախությունը պետք է երաշխավորված լինի․ ՄԻՊ

Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը 3-րդ անընդմեջ հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում

Քարահունջից մինչև Գորիսի Այգեստան թաղամաս ճանապարհին գայլը հարձակվել է մարդկանց վրա․ տուժածների թվում երեխա կա

Նոր ԱԺ-ն չձևավորված՝ կալուգացու դաշինքն արդեն քանդվում է․ վերջում մնալու են հոպարն ու հոպարի գանձերը․ Չախոյան

Պետք է տալ պատերով, ծեփել գետնին. չենք հանդուրժի այլանդակությունը. պետություն ենք, թե պրոխոդնոյ դվոր

Ռուսաստանն ամբողջական արգելք է սահմանել դիզվառելիքի արտահանման նկատմամբ

Ընտրակաշառքների լայնածավալ բաժանումն ի ցույց դրեց մեր պետության խոցելիությունները, որոնց շուրջ պետք է մտածենք

Վիզաների ազատականացման երկխոսությունը գտնվում է ակտիվ փուլում․ ՆԳ նախարար

Գագիկ Ծառուկյանը ոչինչ չսովորեց. փողոցային պայքար սկսելը գոռգոռացող գլուխներ ունենալով չէ. Եղոյան. տեսանյութ

ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա. Թրամփ

GIZ-ը Հայաստանի համար վստահելի գործընկեր է․ ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Թոմ Լանդեսի ղեկավարած պատվիրակությանը

«Ուժեղների» մոտ ամառային ուժեղ մանդատաթափ է, եթե այսպես շարունակվի, մինչ աշուն ցուցակում մարդ չի մնա․ Ղազարյան

2026-ի ընտրությունները ՀՀ քաղաքական զարգացման նոր հանգրվանն են․ հանդիպել են վարչապետն ու Վահագն Խաչատուրյանը

Ինչ կարդալ հաջորդիվ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

ԿԳՄՍՆ-ն և Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը համագործակցության հուշագիր են ստորագրել

Մարիա Կարապետյանն ընտրվել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի 105 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել․ անուններ

Ծառուկյանի առանձնատնից տեղափոխված առյուծներն ու վագրերը ադապտացիոն շրջանից հետո կտեղափոխվեն ազատավանդակներ

Գյումրիում ընթացքի մեջ է Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոցի շինաշխատանքը

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք

Քարտեզագրել ցորենի մշակմանը հարմար չօգտագործվող գյուղատնտեսական հողերը, մշակել ներդրումային ծրագրի նախագիծ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ անձրևներ կլինեն, առանձին վայրերում՝ հորդառատ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 8-ին

ԿԸՀ-ն վերադարձրել է որոշ միջնորդություններ. Ծառուկյանն ու մի շարք անձինք այլևս պատգամավորի թեկնածուներ չեն

Ծառուկյանին առնչվող վարույթի շրջանակում ևս երկու անձ է կալանավորվել

Արմավիրի մարզի լցակայաններից մեկում կասեցվել է հեղուկ գազի և բենզինը վաճառքը

1 օրում գրանցվել է 12 ավտովթար. 16 մարդ վիրավորում է ստացել

Իրանի հետ հրադադարն ինձ համար ավարտված է. նրանք հիվանդ մարդիկ են. Թրամփ

Հանցավոր ծագում ունեցող 29.4 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե

Կա ներուժ՝ Հայաստանը վերածելու էներգետիկ ոլորտում տրանզիտի յուրահատուկ օղակի. Իրանի դեսպան

Օձերի ակտիվացման շրջանում զգոնությունն ու իրազեկվածությունը լավագույն պաշտպանությունն են. ՆԳՆ ՓԾ

Ինչպես դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար. ՆԳՆ-ն իրազեկում է

Ալի Խամենեիի մարմինը տեղափոխվել է Իրաք՝ հրաժեշտի արարողության համար. տեսանյութ

Իրանի խորհրդարանի խոսնակը ԱՄՆ-ին մեղադրել է հուշագրի «լուրջ խախտումների» համար

Դատախազությունը հայց է ներկայացրել Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող ընկերության գույքը վերադարձնելու մասին

Խոշոր ու ողբերգական ավտովթար Երևան-Երասխ ճանապարհին․ կան զոհ և տուժած

Դատարանի դահլիճում 18 անձի կատարած խուլիգանության վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է