Երևան
12 °C
Հունաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն իր ամենալավ օրերը չի ապրում, սակայն դա չի նսեմացնում նրա նկատմամբ Հայաստանի արտագնա հաղթանակը (3:2): Այն կարելի է նույնիսկ պատմական անվանել: Եվրո 2020-ի ընտրական փուլի այս հաջողությունը Հայաստանի համար հերթական էր Եվրոպայի չեմպիոնի կոչում ուենցող թիմի դեմ խաղում: Հունաստանը Եվրոպայի չեմպիոն է դարձել 2004 թ.:
Օրերս՝ հունիսի 11-ին, Աթենքում կայացած խաղում ՀՀ ընտրանու կազմում գոլի հեղինակ դարձան Ալեքսանդր Կարապետյանը, Գեւորգ Ղազարյանը եւ Տիգրան Բարսեղյանը: Հունաստանի թիմից Կարլոս Զեկայի ու Կոստաս Ֆորտունիսի գոլերը բավարար չեղան:
Եվրոպայի նախկին չեմպիոններից Հայաստանից տուժել է նաեւ Դանիան: 1992 թ. չեմպիոնը Հայաստանին պարտվեց 2013 թ. հունիսին սեփական հարկի տակ (0:4) աշխարհի 2014 թ. առաջնության ընտրական փուլում: Այդ խաղում դուբլի հեղինակ դարձավ Յուրա Մովսիսյանը: Աչքի ընկան նաեւ Արաս Օզբիլիսը եւ Հենրիխ Մխիթարյանը:
Այդ ընտրական փուլում սա Հայաստանի միակ հնչեղ հաղթանակը չէր: Թիմը պարտության մատնեց նաեւ Չեխիային: Դա տեղի ունեցավ 2013-ի սեպտեմբերին: ՀՀ կազմում աչքի ընկան Կառլեն Մկրտչյանը եւ Գեւորգ Ղազարյանը: Վերջինս հաղթական գոլը խփեց ավելացված ժամանակում: Չեխերից միակ գնդակն իր հաշվին գրանցեց Թոմաշ Ռոսիցկին:
Չեխիան համարվում է Եվրոպայի 1976 թ.: Այն ժամանակ տիտղոսը նվաճել է Չեխոսլովակիան, սակայն Չեխիայի ու Սլովակիայի առանձնանալուց հետո ՈՒԵՖԱ-ն չեմպիոնությունը վերագրել է Չեխիային:
Այդ ընտրական փուլը Հայաստանը 13 միավորով՝ նույնքան, որքան Բուլղարիան, ավարտեց նախավերջին՝ 5-րդ տեղում: Առաջ անցավ միայն Մալթայից (3 միավոր), իսկ Բոլղարիային զիջեց լրացուցիչ ցուցանիշներով:
Սլովակիային Հայաստանը նույնպես հաղթել է այն էլ 2 անգամ: 2 հաղթանակներն էլ եղել են ՀՀ ընտրանու լավագույն տարիներին՝ Եվրո 2012-ի ընտրական փուլում: Տանը Հայաստանն առավելութան հասավ 3:1 հաշվով: ՀՀ կազմում գոլերի հեղինակ դարձան Յուրա Մովսիսյանը, Գեւորգ Ղազարյանը, Հենրիխ Մխիթարյանը, իսկ հյուրերի կազմում՝ Վլադիմիր Վայսը:
Նույն ընտրական փուլի պատասխան խաղում սլովակները սեփական հարկի տակ ոչ միայն չկարողացան ռեւանշի հասնել, այլեւ ավելի ցավալի պարտություն կրեցին՝ 0:4: Հայաստանից աչքի ընկան Յուրա Մովսիսյանը, Հենրիխ Մխիթարյանը, Գեւորգ Ղազարյանը եւ Արթուր Սարկիսովը:
Ընտրական խմբում ՀՀ-ն բավական մոտ էր ուղեգրերի համար պայքարին: 17 միավորով գրավեց 3-րդ տեղը: Զիջեց առաջին հորիզոնականը զբաղեցրած Ռուսաստանին (23 միավոր) եւ 2-րդը դարձած Իռլանդիային (21): Սա հենց Իռլանդիայի դեմ ցավալի հանդիպման ընտրական փուլն էր, որում Ռոման Բերեզովսկին կարմիր քարտ ստացավ:
Լեհաստանը Եվրոպայի չեմպիոն չի եղել, սակայն նրա նկատմամբ հաղթանակը նույնպես հնարավոր չէ մոռանալ: Դա տեղի ունեցավ 2007 թ. հունիսին Եվրո 2008-ի ընտրական փուլի շրջանակներում: ՀՀ-ն Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում հաղթեց 1:0: Գոլի հեղինակ դարձավ Համլետ Մխիթարյանը:
Ընտրական A խմբում Հայաստանն այն ժամանակ 9 միավորով զբաղեցրեց նախավերջին՝ 7-րդ, տեղը: Գերազանցեց միայն Ադրբեջանին (5 միավոր): ՀՀ-ն եւս 2 հաղթանակ կարող էր տանել, եթե որակավորման փուլի՝ Ադրբեջանի դեմ 2 հանդիպումները չչեղարկվեին:
Հոգեբանական տեսանկյունից Հայաստանի համար շատ կարեւոր է եղել Չեռնոգորիայի նկատմամբ 2016 թ. նոյեմբերի տնային հաղթանակը: Հայերը պարտվում էին 0:2, սակայն կարողացան կամային բարձր հատկանիշներ դրսեւորել ու հաղթել 3:2 հաշվով: Ընտրական E խմբում Հայաստանը 7 միավորով զբաղեցրեց նախավերջին՝ 5-րդը, տեղը՝ գերազանցելով միայն Ղազախստանին (3 միավոր):
Ինչ վերաբերում է այս ընտրական փուլին, ապա Լիխտենշտեյնի ու Հունաստանի դեմ 2 անընդմեջ հաղթանակներով ՀՀ-ն վաստակեց 6 միավոր ու այժմ J խմբում 3-րդն է: Զիջում է գլխավոր ֆավորիտին՝ Իտալիային, որը 12 միավորով առաջիին է, եւ Ֆինլանդիային (9 միավոր): Հայաստանի հաջորդ հանդիպումը սեպտեմբերի 5-ին է: Այդ օրը «Հանրապետականում» հյուրընկալելու է ահեղ Իտալիային:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT