ԴԱՀԿ-ն կալանք է դրել Խորեոգրաֆիայի նախկին տնօրենի հաշվին. դերասաններն էլ 6 ամիս աշխատավարձ չեն ստացել

Խորեոգրաֆիայի պետական թատրոնի նախկին տնօրեն Գայանե Կարապետյանը դատի էր տվել մշակույթի նախարարությանը: Այսօր «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Կարապետյանը հայտնեց, որ դատաքննությունն ավարտված է, հուլիսի 4-ին կհրապարակվի վճիռը: «Բոլոր փաստերը հիմնավոր կերպով ներկայացվեցին մեր կողմից, նախարարությունը հակառակ փաստարկներ չկարողացավ ներկայացնել»,-ասաց Գայանե Կարապետյանը:

Կարապետյանը դատարան է դիմել ընդդեմ մշակույթի նախարարության: Հայցապահանջն իրեն աշխատանքից ազատելու հրամանն անվավեր ճանաչելու եւ հարկադիր պարապուրդի դիմաց գումար բռնագանձելու պահանջի մասին է:

Խորեոգրաֆիայի թատրոնի նախկին տնօրենը հայտնեց, որ անկախ դատավարական պրոցեսներից եւ վերջին մի քանի ամիսների լարվածությունից՝ շարունակում է զբաղվել մշակութային գործունեությամբ: Վերջինս ակտիվ կապ է պահում թատրոնի անձնակազմի հետ, որն այդպես էլ չընդունեց նորանշանակ տնօրենի ԺՊ Լիլիթ Փալանջյանին:

Գայանե Կարապետյանն այս ընթացքում արդեն հասցրել է հանդիպել մշակույթի գծով փոխնախարար Արա Խզմալյանի հետ. «Շատ ոգեւորված եմ նրա այն արտահայտությունից, որ ավգյան ախոռները մաքրելու ժամանակն է: Անչափ ուրախ եմ, որ ոլորտը ղեկավարելու է մի մարդ, որը հիմնովին գիտի թատերական ոլորտը, էլ չեմ խոսում մնացածի մասին»:

Կարապետյանը Խզմալյանին է ներկայացրել իր փաստարկները, հայտնել, թե ինչ խախտումներ եւ անարդարացի քայլեր են իրականացվել նախկին փոխնախարար Նազենի Ղարիբյանի թելադրանքով: «Մեր տարածքը պատկանում է պետգույքին, այն նախարարությանը չէ, սակայն նախարարության միջամտությամբ է դուռը կոտրվել: Ներկայացրել եմ նոր նշանակված ԺՊ-ի հապճեպության մասին փաստաթուղթ եւ հայտնել, որ առ այս պահը հարկային դաշտում ես եմ գրանցված որպես տնօրեն»,-ասաց նախկին տնօրենը:

Գայանե Կարապետյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվել էր 2018 թվականի դեկտեմբերի 28-ին: Նախկին նախարար Լիլիթ Մակունցի կողմից ստորագրվել էր Լիլիթ Փալանջյանին ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու հրամանը, բայց Կարապետյանը չէր վերադարձրել կնիքը եւ չէր պատրաստվում ազատել տարածքը: 

Կարապետյանից տեղեկացանք, որ թատրոնի անձնակազմն արդեն 6 ամսից ավելի է՝ աշխատավարձ չի ստացել, վերջնահաշվարկ չի ստացել նաեւ ինքը: Մինչ այդ Կարապետյանը բողոքել էր նաեւ կառավարությանը: «Եթե ասեմ, որ կառավարությունը մեր բողոքին չի արձագանքել՝ սուտ կլինի: Այն բոլոր խախտումները, որոնք թույլ է տվել մշակույթի նախարարությունը, հիմնավոր ներկայացրել եմ, որպեսզի հասկանան, որ չի կարելի վարչապետին պատասխանել սխալ տեղեկություններ տալով: Մինչեւ Նազենի Ղարիբյանի չակերտավոր թագավորության ավարտը՝ անընդհատ ոչ ճիշտ տեղեկատվություն է տարածվել»,-ասաց նախկին տնօրենը:

Կարապետյանի հետ զրույցից պարզ դարձավ, որ վերջինս դարձյալ չի հրաժարվել տնօրենի իր պարտականություններից: Մեր ճշտող հարցին՝ իսկ ինչ է անում թատրոնի տնօրենի ԺՊ Լիլիթ Փալանջյանը, Կարապետյանն ասաց. «Բացառապես ոչ մի բան: Նա ընդամենը 6 ամիս նստեց նախարարությունում՝ Ղարիբյանի կողքին, 6 ամիս պետությանը վնաս տվեց: Թատրոնի արտաբյուջեն չի կայացել, եւ չէր էլ կարող կայանալ: Մեր հաշվապահին արգելվել է հաշվետվություններ տալ: Փալանջյանը հարկային դաշտում չի գրանցվել որպես տնօրեն, ինձ էլ չի հանել հարկային դաշտից, որը պետք է նա աներ: Հարկայինից ինձ փաստաթուղթ են ուղարկել, որտեղ ասվում է՝ նշված ժամկետում հաշվետվություն չներկայացնելու համար տուգանել Գայանե Կարապետյանին 10 հազար դրամով»:

Նախկին տնօրենը նշեց, որ խախտումների համար որպես անձ են վճարում, այլ ոչ որպես պաշտոնյա, ԴԱՀԿ-ն էլ կալանք է դրել իր հաշիվների վրա. «Այս պահին ես հարկադիրում ունեմ գրանցված վարչական տույժ, այդ ամբողջն իրենց մեղքով»: Խորեոգրաֆիայի պետական թատրոնի դռները նորանշանակ տնօրեն Լիլիթ Փալանջյանի առջեւ բացվել էին ԱԻՆ-ի աշխատակիցների միջամտությունից հետո: Հունվարի 9-ից նա պետք է փոխարիներ նախկին տնօրեն Գայանե Կարապետյանին, որը, սակայն, այդպես էլ տեղի չի ունենում: 

Տնօրենի ԺՊ Լիլիթ Փալանջյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ դեռեւս չի ցանկանում որեւէ հարցի շուրջ մանրամասն խոսել, քանի դեռ չի հանդիպել փոխնախարար Արա Խզմալյաին: Տնօրենի ԺՊ-ն հայտնեց, որ այս ընթացքում ինքն էլ աշխատավարձ չի ստացել, քանի որ գրանցված չէ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
24200 դիտում

ՄԹ թագավոր Չարլզ III-ի հրավերով ՇՄ նախարարը Սենթ Ջեյմսի պալատում բարձր մակարդակի ընդունելության է մասնակցել

«Apple» ընկերությունը առանց նախազգուշացման «App Store»-ից հեռացրել է «VK» խմբի հավելվածները

Միքայել Աջապահյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվել է

Շարունակում եմ ներկայացնել «Կրթվելը նորաձև է» շարժման ռազմավարական ծրագիրը. Աննա Հակոբյան

ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին

Անգրավ բիզնես վարկ՝ մինչև 15 մլն դրամ

Պետք է սովորենք՝ մենք պետք է գնանք Թուրքիա, իրենք գան Հայաստան. Փաշինյան

Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցել ավագանու նիստին՝ հայտնելով պատճառը

Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ հայազգի ոստիկանապետ է նշանակվել

Ինչպիսին են ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ

Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական ծրագրում փոփոխություններ են կատարվել. մանրամասներ

Երևանում և Արմավիրում ուժգին քամին ծառեր է տապալել, տանիքների թիթեղներ պոկել

Բջջային հեռախոսների շուկան ամենաստվերայինն է. մենք կատաղում ենք, թռնում վերև, իջնում ցած, իրենք շարունակում են

Ցանկանում եմ շարունակել ղեկավարել Առողջապահության նախարարությունը. Անահիտ Ավանեսյան

Առողջության ապահովագրության համակարգի գործունեությունը գնահատում եմ լավ. Փաշինյան

Վարչապետը հայտնել է՝ սպասվո՞ւմ են Կառավարության կազմում փոփոխություններ

Այսօր պարզ կլինի՝ ով է լինելու Ազգային ժողովի նախագահը. փակ, գաղտնի քվեարկությամբ կընտրենք. Փաշինյան

ԵԱՏՄ-ն պետք է ասի՝ ինքը կա՞, թե՞ չկա. եթե կա, ուրեմն թյուրիմացություն է եղել, եթե չկա, ի՞նչ կարող ենք անել

Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի տանը խուզարկություն է իրականացվել

Մեկնարկել են Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները․ հետևել է նախարարը

Ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագրի շահառուներին մայր գումարի մարման արտոնյալ ժամկետ կտրամադրվի. Պապոյան

Ելակը անսովոր բարձր գին ունի. թանկացել են նաև կեռասը, ծիրանը, սա ի՞նչ է նշանակում. Փաշինյանը՝ Պապոյանին

Արարատ Միրզոյանը երկշաբաթյա արձակուրդ է մեկնում

«Էս գեղում քո հարցը լուրջ ա», «Ինձ ով ինչ խոստացել ա, անի, ծով ա», «ես անեմ, դուք չերևաք». ձայնագրություններ

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող չորրորդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Ճապոնիայի հյուսիսում 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Պապոյանը հրավեր է ստացել ռուս գործընկերոջից՝ մասնակցելու Եկատերինբուրգում կայանալիք առևտրատնտեսական ֆորումին

Մոսկվան սպասում է, որ Երևանը որոշում կայացնի ՀԱՊԿ-ին իր մասնակցության վերաբերյալ. Ռուսաստանի ներկայացուցիչ

Գազամատակարարման դադարեցումներ կլինեն Լոռու և Արարատի մարզերի մի շարք հասցեներում

Հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել Կարապետ Գուլոյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը

ԱՄՆ-ի վարչակազմը դիտարկում է Թուրքիային F-35 կnրծանիչներ փոխանցելու հնարավորությունը. Վենս

Ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ ԱՄՆ-ում մշակութային կամ մարզական միջոցառման մասնակցի վիզայի համար

Հզոր երկրաշարժեր Վենեսուելայում. զոհերի թիվը կարող է հասնել տասնյակ հազարների

Երևանի Վարդաշենի շենքերից մեկից ընտանիք է տեղափոխվել հիվանդանոց. ինչն է պատճառը

Գյումրուն հստակ կառավարում է պետք․ կվերցնի՞ պատգամավորական մանդատը Շիրակի մարզպետը, թե՞ ոչ․ տեսանյութ

Կիրանցը անկլավ համարող սուտ փրկիչները իրական փորձանք են Հայաստանի համար․ Չախոյան

Կալիֆոռնիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Նոր Հաճընի կամրջի վրա 5 ավտոմեքենա է բախվել․ հղին տեղափոխվել է հիվանդանոց

Երևանն այս գիշեր․ Ազիզյանը տեսանյութ է հրապարակել

Հունիսի 30-ից հուլիսի 1-ը Երևանը կընդունի 13 երկրի ավելի քան 170 ըմբիշի