Երևան
12 °C
Արցախում ՀՖՖ նախկին նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի մասնակցությամբ տեղի ունեցած մահացու ելքով ավտովթարը, դատելով ամեն ինչից, փորձ է արվում կոծկել:
Մայիսի 24-ին Արցախի Հանրապետության ոստիկանությունը հետեւյալ հաղորդագրությունն էր տարածել. «Մայիսի 23-ին՝ ժամը 14:45-ի սահմաններում, ՀՀ Երեւան քաղաքի բնակիչ, 1992թ. ծնված Հ. Ն-ն վարելով «LEXUS LX 470» մակնիշի ավտոմեքենան, Ասկերան-Ստեփանակերտ ավտոճանապարհի 12-րդ կիլոմետրին վրաերթի է ենթարկել Ասկերանի շրջանի բնակիչ, 1986թ. ծնված Գ. Ս-ին այնուհետեւ շրջել ավտոմեքենան, ինչի հետեւանքով Գ. Ս-ն տեղում մահացել է, իսկ վարորդ Հ. Ն-ն եւ ուղեւորներ՝ ՀՀ Երեւան քաղաքի բնակիչներ՝ 1975թ. ծնված Հ. Ա-ցը, 1975թ.ծնված Ս. Ս-ն եւ Մարտունի քաղաքի բնակիչ, 1990թ. ծնված Է. Ա-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հանրապետական բժշկական կենտրոն», որտեղ նույն օրը ժամը 16:10-ին Է. Ա-ն մահացել է»:
Հենց դեպքի հաջորդ օրը ֆեյսբուք սոցիալական ցանցում օգտատերերից մեկը գրեց, թե վերոնշյալ միջադեպի պատճառն այն է, որ Ռուբեն Հայրապետյանի ավտոշարասույնը եռակի գերազանցել է սահմանված արագությունը:
ՀԺ-ի Արցախի աղբյուրները մի շարք մանրամասներ են հայտնել միջադեպից: Ավտովթարի զոհ դարձած Գեւորգ Սարուխանյանը Ասկերանի շրջանի Իվանյան գյուղի բնակիչ էր, պայմանագրային հիմունքներով ծառայում էր Արցախի զորամասերից մեկում: Նա ավտոբուսով աշխատանքից գնալիս իջել է տարածքի կանգառում, անցել է ավտոբուսի դիմացի մասով, որպեսզի հակառակ մայթ հասնի, սակայն ավտոբուսի կողքով 2 ամենագնաց չափից դուրս արագ սլացել են։ Առաջինն ավելի արագ է անցել, քան Սարուխանյանն այդ կողմ է հասել, իսկ 2-րդը՝ վերոնշյալ «LEXUS» մակնիշի ավտոմեքենան, վրաերթի է ենթարկել Սարուխանյանին եւ այդ արագության տակ շրջվել է: Ամենագնացի մեջ գտնվող Էրիկ Ավագյանը, որին, ըստ մեր տեղեկությունների, Հայրապետյանի թիկնապահները ճանապարհին են հանդիպել եւ որոշել տեղ հասցնել, մահացել է (նա աշխատել է Արցախի շտապօգնությունում, իսկ հետո՝ Արյունաբանական կենտրոնում, Արցախի Մարտունու շրջանից էր): Վարորդը՝ Հարություն Նազարյանը, եւ մյուս 2 ուղեւորները՝ Երեւան քաղաքի Ավան վարչական շրջանի բնակիչներ Սամվել Սիրեկանյանը եւ Հայկ Ադոնցը, տեղափոխվել են Արցախի «Հանրապետական բժշկական կենտրոն»: Հայկ Ադոնցը շատ վնասվածքներ չի ստացել եւ դուրս է գրվել, իսկ մյուս 2-ը տեղափոխվել են Երեւանի հիվանդանոցներից մեկը։ Մասնավորապես, նրանցից մեկն այս պահին «Էրեբունի» ԲԿ-ում է, ընդունվել է հիվանդանոցի ռեանիմացիոն բաժին՝ ծայրահեղ ծանր վիճակում, բայց վերջին օրերին նրա մոտ դրական դինամիկա է արձանագրվում:
Ըստ մեր աղբյուրի՝ 2 ամենագնաց ավտոմեքենաներից առաջինում եղել է Ռուբեն Հայրապետյանը, որը վերջին շրջանում ապրում է Շուշիի իր առանձնատանը, իսկ 2-րդ ավտոմեքենան ուղեկցել է նրան։
Մեր աղբյուրները պնդում են, որ ավտովթարից հետո «տարօրինակ» կերպով անհետացել են վթարված ավտոմեքենայի համարանիշները։ ՀԺ-ին հաջողվեց պարզել, որ մեքենայի վրա ի սկզբանե եղել են «08 LL 888» համարանիշները: Մեզ հաջողվեց գտնել նաեւ լուսանկար, որտեղ երեւում է, որ այդ ավտոմեքենայի ուղեկցությամբ Հայրապետյանը շրջում է Երեւանում:



Ավտովթարից հետո

Արցախի ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության ծառայությունից ՀԺ-ին միայն հաղորդեցին, որ նյութերը գտնվում են ստուգման փուլում եւ նշանակված են դատաբժշկական եւ դատաավտոտեխնիկական փորձաքննություններ: Մեր տեղեկություններով՝ պետական մարմինների՝ արտակարգ իրավիճակների պետական ծառայության եւ ոստիկանության աշխատակիցներին ասվել է, որ դեպքի վերաբերյալ խոսելուց չշոշափվի Հայրապետյանի անունը։
ԱՀ դատախազությունից տեղեկացանք, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ԱՀ քրեական օրենսգրքի 253-րդ հոդվածի 3-րդ մասով (Ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ: Պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից տասը տարի ժամկետով): Փորձաքննություններ են նշանակվել, քննչական գործողություններ են ընթանում: Գործը քննում է ԱՀ ոստիկանությունը՝ դատախազության վերահսկողությամբ: Այս պահին ոչ մեկին մեղադրանք չի առաջադրվել, սպասում են փորձաքննությունների արդյունքներին:
«Հայկական ժամանակ»-ին հաջողվեց նաեւ զրուցել զոհված Գեւորգ Սարուխանյանի մոր՝ Գյուլչորա Սարուխանյանի հետ։
Մեր հարցին՝ տեղյա՞կ է, որ այդ վթարի պատճառ է հանդիսացել Ռուբեն Հայրապետյանին ուղեկցող ավտոմեքենան, Սարուխանյանը պատասխանեց․ «Ես չգիտեմ՝ ովա եղել, ինչա եղել, չեմ իմանում։ Ես ոչ մեկին չեմ տեսել»։
Դիտարկմանը, թե ասում են, որ կորտեժ է եղել՝ 2 մեքենայով անցել են, Սարուխանյանն արձագանքեց․ «Դե դեպքի վայրում ով եղել է նա կիմանա։ Ես հասել եմ այնտեղ, արդեն ավարտված է եղել»։
Սարուխանյանից հետաքրքրվեցինք՝ ճի՞շտ է, որ վթարի ենթարկված ավտոմեքենայի համարանիշները հանել են, ի պատասխան նա ասաց․ «Չէ, հիմա չեմ իմանում։ Ես խելագարված հասել եմ այնտեղ, ոչ մի բան չեմ տեսել։ Առավոտն եմ հասել այնտեղ։ Մինչեւ այսօր ուշքի չեմ գալիս»։
Դիտարկմանը, եթե դեպքի մանրամասներն արդեն Երեւանում էլ գիտեն, ապա իրենք էլ պետք է, որ որեւէ տեղեկություն ունենային, Սարուխանյանն արձագանքեց․ «Չէ, այդ համարները հանելը բանը չգիտեմ։ Ես գիտեմ, որ մի մեքենան անցել է, ինքն էլ անցնելուց է եղել, մյուս մեքենան ուժեղ է եկել։ Չգիտեմ՝ այդպես են ասում»։
Հետաքրքրվեցինք նաեւ՝ ճի՞շտ է, որ ծայրահեղ արագ են վարել ավտոմեքենան, Սարուխանյանը պատասխանեց․ «Հա, տենց են ասում»։
Հարցին՝ դեպքից հետո փորձե՞լ են իր հետ կապ հաստատել, ինչ-որ օգնություն առաջարկե՞լ են, Սարուխանյանը պատասխանեց․ «Եղել է, չգիտեմ ես, այդ գործով տալիս տղան է զբաղվում»։
Հարցին՝ ինչպե՞ս է, որ Արցախում նման խոսակցություններ են պտտվում, սակայն իրենք տեղյակ չեն այդ մասին, Սարուխանյանը պատասխանեց․ «Համ էլ, որ մենք հասել ենք այդտեղ, բռնել են ձեռքիցս, որ չմոտենանք։ Թե տղաս ինչ վիճակում էր, ես չեմ տեսել այդ օրը։ Այդ ճանապարհը կանգառ է, բոլոր սպաները գալիս այդտեղ են կանգնում, որ գնան»։
Հետաքրքրվեցինք՝ գործի վերաբերյալ նյութերին իրեն ծանոթացրե՞լ են, թե փորձում են կոծկել, Սարուխանյանը պատասխանեց․ «Քննիչը 2 անգամ կանչել է։ Ուշքի չեմ գալիս, որ գնամ։ Ճնշումով մարդիկ ենք, ես էլ, ամուսինս էլ, բայց այնպես չի, որ չենք գնալու։ Օրենք է էլի, ինչպես ասեն՝ կանենք»։
ՀԺ-ն փորձեց կապ հաստատել նաեւ Ռուբեն Հայրապետյանի հետ, սակայն նրա հեռախոսահամարներին պատասխանող անձը ասաց, որ սխալ ենք զանգահարել։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT