2 խաղում անընդմեջ ՀՀ հավաքականում գոլի հեղինակ են դառնում նույն ֆուտբոլիստները՝ KGB եռյակը

Հունիս ամիսն ուրախ ստացվեց ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի եւ երկրպագուների համար. 2 խաղ, 2 հաղթանակ, 6 միավոր, 6 խփած ու 2 բաց թողած գոլ: Արդյունքում Եվրո 2020-ի որակավորման փուլի J խմբում թիմը 1 քայլ է հետ ուղեգիր տվող հորիզոնականից՝ 3-րդն է: Զիջում է առաջատար Իտալիային եւ 2-րդ տեղում ընթացող Ֆինլանդիային:

Ընտրական փուլի մեկնարկային 2 պարտություններից հետո ընտրանին խիստ քննադատության էր ենթարկվել: Լիխտենշտեյնի դեմ տնային խաղում էլ նկատելի էր, որ «Հանրապետականում» երկրպագուներն ավելի քիչ էին, քան դրան նախորդած Ֆինլանդիայի դեմ խաղում: Սակայն այդ՝ հունիսի 8-ի հանդիպման հենց առաջին վայրկյաններից հայ ֆուտբոլիստները ցույց տվեցին իրենց վճռականությունը: Ագրեսիվ էին առաջին րոպեներից, ու դա իր արդյունքը տվեց: Առաջին կեսից հետո հաղթում էին 2:0, սակայն 2 կեսում չփորձեցին էներգիա խնայել Հունաստանի դեմ խաղից առաջ: Եղավ 3:0 հաղթանակ: Ու թեեւ, հաշվի առնելով հայերի ունեցած պահերը, հաշիվը պետք է ավելի խոշոր լիներ, ամեն դեպքում հաղթանակն ուրախացրեց երկրպագուներին, իսկ ֆուտբոլիստներին վստահություն ներշնչեց:

Եթե Լիխտենշտեյնի դեմ խաղում չհաղթելը ֆուտբոլասերները չէին ների, ապա հունիսի 11-ին նախատեսված Հունաստանի պարագայում պետք էր իրատես լինել՝ անկախ նրանից, որ Հուաստանը լավ օրեր չի ապրում եւ անկախ նրանից, որ ընդամենը օրեր առաջ պարտվել էր Իտալիային (0:3): Բայց հոգեբանության մեջ ինչ-որ բան փոխվել է. այս խաղում էլ հայերն ագրեսին էին հենց սկզբից ու շատ արագ անակնկալի բերեցին տանտերերին: Այստեղ էլ մի քանի պահ չօգտագործեցին, պաշտպանությունում սխալվեցին, վերջին րոպեներին էլ լարվածության մեջ պահեցին երկրպագուներին՝ 2-րդ գոլն ընդունելով, բայց ի վերջո հաղթեցին 3:2 հաշվով:

2 խաղերում էլ աշխատեց գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի ընտրած հարձակման գիծը: 2 խաղերում էլ աչքի ընկան նույն ֆուտբոլիստները՝ Ալեքսանդր Կարապետյանը, Գեւորգ Ղազարյանը, Տիգրան Բարսեղյանը կամ ինչպես իսպանական մամուլն է սիրում անունների առաջին տառերի հապավումով ներկայացնել հարձակվողներին, KGB-ն (Karapetyan, Ghazaryan, Barseghyan): Ի դեպ հապավումը ոչինչ չի՞ հիշեցնում :)

Հավաքականն արձակուրդ է գնում բարձր տրամադրությամբ եւ վերադառնալու է Իտալիայի դեմ տնային խաղով՝ սեպտեմբերի 5-ին: Հունաստանի դեմ հադնիպումից հետո երկրպագուները գուցե ավելին ուզեն, սակայն պետք չէ մոռանալ հավաքականի խորքային խնդիրները, որոնք չեն լուծվել: Պետք է նաեւ հաշվի առնել, որ այսօրվա մարզավիճակը գուցեեւ երկուսուկես ամիս հետո պահպանված չլինի: Մյուս կողմից, սակայն, կարելի է պահանջել, որ ֆուտբոլիստները խաղադաշտ դուրս գան նույն հոգեբանությամբ, նույն տրամադրվածությամբ, սեփական հնարավորություններն առավելագույնս օգտագործելու պատրաստակամությամբ, որով աչքի ընկան Լիխտենշտեյնի ու Հունաստանի դեմ: Եվ կարելի է պահանջել Գյուլբուդաղյանցի նշած արժանապատիվ ֆուտբոլը, որը վերջին 2 խաղերում նրա սաների մոտ ստացվեց:

Հ.գ. ընտրական վերջին 2 խաղերից հետո J խմբի մրցաշարային աղյուսակն ունի հետեւյալ տեսքը.

1.Իտալիա 12 միավոր

2.Ֆինլանդիա 9 միավոր

3.Հայաստան 6 միավոր

4.Հունաստան 4 միավոր

5.Բոսնիա եւ Հերցեգովինա 4 միավոր

6.Լիխտենշտեյն 0 միավոր

Տպել
1731 դիտում

Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Նարինե Հովակիմյանը բացարկ չհայտնեց

Հայտնի են Շամիրամ և Ֆիոլետովո համայնքների ղեկավարների անունները

Դժբախտ պատահար Վանաձորում. բեռնիչի կողաշրջման հետևանքով վարորդը մահացել է

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է դպրոցական արձակուրդների ժամանակացույցը

Վլադիմիր Հովհաննիսյանն ազատվել է ՀՔԾ պետի տեղակալի պաշտոնից

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1192 նոր դեպք, գրանցվել է 27 մահ

Քորթնի Քարդաշյանը նշանադրվել է (լուսանկարներ)

ԿԸՀ-ն հրապարակել է բոլոր 6 համայնքներում կայացած ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները

ՎՏԲ-Հայաստան բանկը հայտարարում է հիփոթեքային վարկավորման արտոնյալ պայմանների մասին

Գյումրիի ՏԻՄ ընտրություններում առերևույթ ընտրախախտումների վերաբերյալ 20 հաղորդումներից 4-ով նյութեր են նախապատրաստվում

Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանի և 6 մարզերի մի շարք հասցեներում

Գեղարքունիքի մարզ ներխուժած ադրբեջանական զինված ուժերը կառուցել են մեծ ապաստարաններ, բետոնապատել ճանապարհը. ՄԻՊ

Հայտնի են Գորիսում կայացած ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները

Հայտնի են Գյումրիի ՏԻՄ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարած 5 քաղաքական ուժերը

«Քաղաքացիական պայմանագիրը» հայտնում է երեք համայնքում գրանցած հաղթանակի մասին

Անցած 1 օրում հրշեջ-փրկարարները 4 հրդեհ են հանգցրել 3 քաղաքներում

Մեղրիում կայացած ՏԻՄ ընտրություններում, նախնական տվյալներով, հաղթել է «Հանրապետություն» կուսակցությունը

Սյունիքի մարզի Տեղ և Տաթև համայնքներում հաղթել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուները

Դիլիջանում 57% ձայնով հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն

Գյումրու ՏԻՄ ընտրությունների արդյունքները 61 ընտրատեղամասերից (թարմացվող)

ՏԻՄ ընտրություններում արձանագրված խնդիրները ՄԻՊ-ը կամփոփի և կուղարկի իրավասու մարմիններին

Հայտնի է Գյումրու ՏԻՄ ընտրությունների նախնական պատկերը (թարմացվող)

ՏԻՄ ընտրություններին ժամը 20։00-ի դրությամբ մասնակցել է ընտրողների 33,23 տոկոսը

Հայտնի է Գյումրու ՏԻՄ ընտրությունների նախնական պատկերը

Գյումրիում 109.453 ընտրելու իրավունք ունեցող քաղաքացուց այսօր ընտրատեղամաս է գնացել 26.417 մարդ

Ոստիկանությունն առաջարկում է 10 տարվա փոխարեն անձնագրերը տրամադրել ընդամենը 2 տարվա վավերականության ժամկետով

Ժաննա Անդրեասյանը՝ տարակարգի և կամավոր ատեստավորման նկատմամբ ուսուցիչների հետաքրքրությունների մասին

ՔՊ աջակիցը գումար չի բաժանում ընտրատեղամասերի մոտ․ Ալեքսանյանը մեկնաբանում է տարածվող տեսանյութը

ՏԻՄ ընտրություններն ավարտվեցին. բոլոր տեղամասերը փակվել են

Կազմվել է 1 արձանագրություն՝ դիմակ չդնելու, պատվաստված չլինելու կամ ՊՇՌ թեստի բացասական պատասխան չունենալու հիմքով

10.000-20.000 դրամի շնորհիվ էին գալիս, հիմա չկա, չեն գալիս. 17:00-ի դրությամբ Գյումրիում ընտրական ցուցանիշը 18.31% է

ՏԻՄ ընտրություններին մասնակցությունը ժամը 17:00-ի դրությամբ կազմել է 25.51 տոկոս․ ԿԸՀ

Հրդեհ է բռնկվել Արևադաշտ գյուղի տներից մեկի տանիքում

Չկա ահազանգ, հրապարակում, որը մեր աչքին ընկնի, ենթադրյալ հանցագործության տարրեր պարունակի և արձագանք չստանա. ՇՄ դատախազ

Մոտ ապագայում մեր քաղաքացիները կունենան ժամանցի համար լավագույն հարմարություններով հագեցած քաղաքային զբոսայգի. ՇՄՆ

Հրդեհ Նոր Երզնկա գյուղում. այրվել է մեծ քանակությամբ անասնակեր

Վլադիմիր Պուտինը ժամացույց է նվիրել Նիկիտա Սիմոնյանին

Գորիսում իրավապահները շրջափակել են «Առուշ Առուշանյան» դաշինքի շտաբը. կա դատարանի որոշում՝ խուզարկություն կատարելու

Վրաստանում ՏԻՄ ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի 20 քաղաքներում և 42 մեծամասնական ընտրատարածքներում

Մահացել է փաստաբան Ռուբեն Սահակյանը