«Տեսնել Գյումրին, նշանակում է տեսնել ամբողջ Հայաստանը». ՀՀ-ում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպան

Երեւանում անցկացվող հայ-իտալական համաժողովի երկրորդ օրը Իտալիայից ժամանած պատվիրակության անդամները Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Վինչենցո Դել Մոնակոյի գլխավորությամբ անցկացրեցին Գյումրիում: «Բարով եք եկել»,- Գյումրու քաղաքապետարանի նիստերի դահլիճում հյուրերին ողջունեց քաղաքապետ Սամվել Բալասանյանն ու ավելացրեց՝ ողջույնը բոլոր գյումրեցիների անունից էր: Իսկ որպեսզի Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Վինչենցո Դել Մոնակոյի գլխավորած պատվիրակության անդամները նախապես ծանոթանային Գյումրիին, յուրաքանչյուրը որպես նվեր եռալեզու Գյումրի գիրքը ստացավ:«Ես գիտեմ, որ շատ մեծ հետաքրքրություն կա Գյումրու նկատմամբ, որպես պատմական քաղաքի: Ես, որպես քաղաքապետ, ուզում եմ ասել՝ անպայման արեք Գյումրի, կատարեք ներդրումներ: Ձեր այսօրվա շրջայցի ընթացքում դուք կհամոզվեք, թե ինչ քաղաք է Գյումրին»,- ասաց Սամվել Բալասանյանը:

Դեսպան Վինչենցո Դել Մոնակոն ասաց՝ հատուկ վերաբերմունք ունի Գյումրիի նկատմամբ: Մինչ այս այցն էլ շատ բան գիտեր այս պատմական քաղաքի մասին: «Ես Գյումրին իմ երկրորդ նստավայրն եմ համարում Երեւանից հետո: Իմ անձնական վերաբերմունքից եւ պատմական նշանակության տեսանկյունից Գյումրին ինձ շատ է հիշեցնում այն քաղաքների մշակութային շերտերը, որոնք ես գիտեմ Իտալիայում: Մի քաղաք, որն ունեցել է փառահեղ անցյալ, շատ բան արել, եւ անում է Հայաստանի համար: Մի քաղաք, որը նաեւ շատ դժվարություններ է տեսել պատմության ընթացքում, բայց այդ դժվարությունները չեն կարողացել ոչնչացնել քաղաքի դեմքն ու այն դրական էներգիան, որը հորդում է այս քաղաքից»,-ասաց դեսպանը:

«Շիրակի մարզը, մասնավորապես, Գյումրին բացառիկ քաղաքներից է, որի ճարտարապետությունն ու քաղաքաշինական դիմագիծը հիանալի հնարավորություն են տալիս զբոսաշրջիկներին գրավելու, նոր ներդրումների համար եւս հիանալի հնարավորություններ կան: Շիրակի մարզը նաեւ էքստրեմալ տուրիզմի, գաստրոտուրիզմի և այլ ասպարեզներում իր ներուժն օգտագործելու լայն հնարավորություն ունի: Մենք բաց ենք համագործակցության համար, պատրաստ ենք քննարկելու ցանկացած առաջարկ՝ նպաստելու տեղի և Իտալիայի գործարարների հանդիպումներին ու համագործակցությանը»,-համաժողովի ընթացքում ներկաներին ասաց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:

Սամվել Բալասանյանը ներկաներին առաջարկեց մտածել ներդրումային լուրջ ծրագրերի մասին: «Ես գիտեմ, որ տարբեր մասնագիտությունների եւ տարբեր ընկերություններ ներկայացնող կազմակերպությունների անդամներ կան այսօր այստեղ: Վստահաբար ասում եմ, որ ցանկացած ներդրումային ծրագիր եթե ներկայացվի, կանգնած կլինենք Ձեր կողքին, եթե ունենք ծրագրեր, պարոն դեսպան, ապա արեք: Մենք այս մասին շատ ենք խոսել, մենք ունենք Կումայրի արգելոց թանգարան, դրանով բոլորն են այսօր պարծենում, դա պատմական մեծ արժեք է»:

Դեսպանն էլ ընդգծեց՝ հստակ մտադրությամբ են համաժողովի երկրորդ օրը Գյումրիում: «Դուք գիտեք իմ հատուկ վերաբերմունքը Գյումրիի նկատմամբ, մի այսպիսի մոտեցում կա՝ երբ ասում ենք՝ գնում ենք Գյումրին տեսնելու, նշանակում է՝ տեսնում ենք ամբողջ Հայաստանը: Մենք Գյումրի հաճույքով ենք գալիս եւ նպատակներս միայն մշակութային չէ: Տնտեսական նկատառումներ նաեւ ունենք: Ձեր ուղերձը լուրջ ենք ընդունել եւ դրա համար ենք այստեղ մեծ պատվիրակությամբ եւ կարեւոր առաքելությամբ: Ես նաեւ խնդրել եմ, որ այս հանդիպմանը մասնակցի Իտալիայի արտաքին գործերի նախարարությունը եւ Իտալիայի Շինարարների միությունը ներկայացնող իմ կոլեգան, այստեղ է նաեւ Իտալիայի առեւտրի վարչության պետը, որի նստավայրը Մոսկվան է, բայց լուրջ կապեր կան նաեւ Հայաստանի հետ: Այստեղ է նաեւ մի կարեւոր կազմակերպություն, որը ներկայացնում է Իտալիայի ճարտարապետության ոլորտը: Այնպես որ լուրջ անելիք կա»:

Համաժողովն անցկացվեց բացառապես հետևյալ առաջնահերթ ոլորտների շեշտադրումներով՝ մարզային նախաձեռնություններ և ֆինանսական գործիքներ, վերականգնվող էներգիա և էներգիայի արդյունավետացում, թափոնների վերամշակում և շրջանառություն, խելացի քաղաքներ, քաղաքային տրանսպորտ, Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք, քաղաքային հատակագծում և Գյումրի քաղաքի պատմական կենտրոնի վերականգնում:

Համաժողովից հետո հյուրերը Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի ուղեկցությամբ շրջեցին քաղաքում, եղան սբ Յոթ Վերք եկեղեցում, ծանոթացան քաղաքի ճարտարապետությանը:Հիշեցնենք, որ հունիսի 10-ին առաջին անգամ Երևանում անցկացվեց հայ-իտալական բիզնես համաժողով, որին մասնակցեցին Իտալիայի Կառուցապատող ընկերությունների ազգային ասոցիացիան (ANCE), Իտալիայի Ճարտարագիտական և վարչական-տեխնիկական խորհրդատվության կազմակերպությունների ասոցիացիան (OICE), Խառը մեխանիկայի կոնֆինդուստրիան (ANIMA) և Իտալիայի Արտաքին առևտրի ազգային ինստիտուտը (ICE):

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3098 դիտում

Մխիթար Հայրապետյանը չի շարունակի պաշտոնավարումը ԲՏԱ նախարարի պաշտոնում

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Փաշինյանը և Միշուստինը. վարչապետը մանրամասներ է հայտնել

Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 10-ից 29-ը ներառյալ կգտնվի արձակուրդում

Կառավարությունը հունիսին արտահանում իրականացրած տնտեսվարողներին 3,14 մլրդ դրամի աջակցություն կտրամադրի

Հայաստանը բարձր է գնահատում Արգենտինայի հետ ձևավորված երկարամյա բարեկամական հարաբերությունները. Փաշինյան

Մարզական համալիրներից մեկում ՊԵԿ-ը բացահայտել է 2.6 մլրդ դրամի թաքցված շրջանառություն. նախաձեռնվել է քրվարույթ

Կիևյան կամուրջը կբացվի նախատեսված ժամկետից շուտ. տեսանյութ

Մոսկվան ուղերձ է հղում կաթողիկոսին՝ վերջին շրջանում որդեգրած չեզոք դիրքորոշումը չի բխում ոչ իր, ոչ ՌԴ շահերից

Զելենսկին ավելի շատ խոսում է Ուկրաինայի համար հատկացվող գումարի, քան հակամարտության ավարտի մասին․ Թրամփ

Ադրբեջանի և Հայաստանի միջև տարվում է սահմանազատման, սահմանագծման աշխատանք, էքսկլավների հարցը կլուծվի. Բայրամով

Հայտնի է՝ ինչի համար է ձերբակալվել և ինչում է մեղադրվում Արեգնազ Մանուկյանը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու ևս մեկ հողատարածք

Շուքեյրը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ Լիբանանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար

Մեր նահատակ առաջնորդը Հայաստանն անվանում էր ազնիվ հարևան. Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին

ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների հերթական ալիքը

21-րդ դարի «անտեսանելի համաճարակ»-ը. որոնք են ալերգիայի դրսևորումները, և երբ է պետք դիմել բժշկի

Ձերբակալվել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը

FPWC-ն սատարում է կենդանաբանական այգու գործողությունները․ առյուծի անկման պատճառը բուն տեղափոխման գործընթացը չէ

ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողներ են զոհվել

Կարո՞ղ է կասկածում եք ձեր թիմակիցներին, հարգելի՛ թույլիկներ․ սպասում ենք ԱԺ-ում, թեկուզ 105-ով պակաս․ Թորոսյան

Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության անկախությունը պետք է երաշխավորված լինի․ ՄԻՊ

Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը 3-րդ անընդմեջ հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում

Քարահունջից մինչև Գորիսի Այգեստան թաղամաս ճանապարհին գայլը հարձակվել է մարդկանց վրա․ տուժածների թվում երեխա կա

Նոր ԱԺ-ն չձևավորված՝ կալուգացու դաշինքն արդեն քանդվում է․ վերջում մնալու են հոպարն ու հոպարի գանձերը․ Չախոյան

Պետք է տալ պատերով, ծեփել գետնին. չենք հանդուրժի այլանդակությունը. պետություն ենք, թե պրոխոդնոյ դվոր

Ռուսաստանն ամբողջական արգելք է սահմանել դիզվառելիքի արտահանման նկատմամբ

Ընտրակաշառքների լայնածավալ բաժանումն ի ցույց դրեց մեր պետության խոցելիությունները, որոնց շուրջ պետք է մտածենք

Վիզաների ազատականացման երկխոսությունը գտնվում է ակտիվ փուլում․ ՆԳ նախարար

Գագիկ Ծառուկյանը ոչինչ չսովորեց. փողոցային պայքար սկսելը գոռգոռացող գլուխներ ունենալով չէ. Եղոյան. տեսանյութ

ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա. Թրամփ

GIZ-ը Հայաստանի համար վստահելի գործընկեր է․ ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Թոմ Լանդեսի ղեկավարած պատվիրակությանը

«Ուժեղների» մոտ ամառային ուժեղ մանդատաթափ է․ եթե այսպես շարունակվի, մինչ աշուն ցուցակում մարդ չի մնա․ Ղազարյան

2026-ի ընտրությունները ՀՀ քաղաքական զարգացման նոր հանգրվանն են․ հանդիպել են վարչապետն ու Վահագն Խաչատուրյանը

Ինչ կարդալ հաջորդիվ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

ԿԳՄՍՆ-ն և Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը համագործակցության հուշագիր են ստորագրել

Մարիա Կարապետյանն ընտրվել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի 105 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել․ անուններ

Ծառուկյանի առանձնատնից տեղափոխված առյուծներն ու վագրերը ադապտացիոն շրջանից հետո կտեղափոխվեն ազատավանդակներ