Մեկ տարի է՝ հանրապետության նախագահը ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելու գործընթացի մեջ է․ դա նորմա՞լ է․ Էմիլ Տարասյան

Այս երկրում շատ չկան անհատ իրավաբաններ, որոնք, ըստ Հանրապետության նախագահի, կարող են հավակնել այդ պաշտոնին, եւ հետեւաբար, մենք 1 տարի հավաքագրել ենք թեկնածուներ, եւ այդ եղած շրջանակից ներկայացվել է Վահե Գրիգորյանը: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչու է Արմեն Սարգսյանը 2 անգամ ՍԴ դատավորի թեկնածուի պաշտոնում առաջադրել Վահե Գրիգորյանին:

Տարասյանի պնդմամբ՝ Արմեն Սարգսյանը ներկայացրել է հետգրություն, որի մեջ մանրամասն ներկայացված է, թե ինչու է առաջադրել Գրիգորյանի թեկնածությունը․

«Մեկ տարի է, որ հանրապետության նախագահը գտնվում է այդ գործընթացի մեջ: Դա նորմա՞լ է։ 4 թեկնածու ներկայացվել է, եւ չեն ընտրվել: Հայտարարության մեջ հստակ նշված էր, որ այդ գործընթացը չէր կարող անվերջ տեւել»,- ասաց նա՝ հավելելով, որ անընդհատ թեկնածու առաջադրելն ու չընտրելն արդեն խնդիր է:

Դիտարկմանը, թե Արմեն Սարգսյանի հայտարարության հետգրությունը քաղաքական նկատառում է պարունակում, Տարասյանն ասաց, որ դա լրագրողի դիրքորոշումն է, եւ որ ինքը ոչինչ չի կարող ասել: 

Տարասյանն ասաց, որ այստեղ խնդիրը քաղաքական շահարկումներից զերծ մնալն է, եւ Արմեն Սարգսյանը թեկնածուներ առաջադրելիս առաջնորդվել է միայն համապետական ու համազգային շահերով, եւ գնահատում է մարդու մասնագիտական որակը:

Այն կարծիքին, որ սահմանադրագետները խնդիր են տեսնում նույն թեկնածուին 2 անգամ առաջադրելու մեջ, Տարասյանն ասաց, որ նախագահը առաջադրողն է, ընտրողը չէ, եւ, որ դա արվում է Սահմանադրական դատարանի օրենքի համաձայն:

Հիշեցնենք՝ Արմեն Սարգսյանը ՍԴ դատավորի թեկնածու է առաջարկել Վահե Գրիգորյանին: Դրանից առաջ նա մի քանի թեկնածուների էր ներկայացրել, սակայն խորհրդարանը նրանց չէր ընտրել: Գրիգորյանի թեկնածությունն Արմեն Սարգսյանն առաջադրում է երկրորդ անգամ։ Առաջին անգամ հայտնի իրավաբանին չէր ընտրել ՀՀԿ խմբակցությունը։

Իսկ Արմեն Սարգսյանը Վահե Գրիգորյանին առաջադրելու հայտարարության մեջ հետգրությամբ նշել էր․

«Հաշվի առնելով անցած մեկ տարվա փորձը, Հանրապետության նախագահն անհրաժեշտ է համարում, որ ապագայում քննարկվի իր իսկ կողմից ՍԴ դատավորի նշանակման հնարավորությունը՝ փոփոխելով գործող ընթացակարգերը՝ նկատի ունենալով Սահմանադրության 138-րդ հոդվածում (Պաշտոնատար անձանց ժամանակավոր նշանակումը) առկա կարգավորումների տրամաբանությունը»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
12303 դիտում

Մահացել է բրիտանացի երգչուհի Բոնի Թայլերը

Ժաննա Անդրեասյանը պաշտոնական այցով մեկնել է Փարիզ

TRIPP նախագծի իրականացումն ուղղակիորեն բխում է նաև Իրանի շահերից. Փաշինյան

Քարտեզի վրա տարածքները արտահայտված են, չենք կարող մկրատը վերցնել, կտրել. Ադրբեջանն էլ մկրատը կվերցնի. վարչապետ

ՀՀ վարչապետը հայտնել է՝ որտեղ է պլանավորում անցկացնել արձակուրդը

Երբ իմ այցի ժամանակ պատրիարքարանի դռները փակել էին, ինչո՞ւ ոչ ոք չասաց Թուրքիայում, թուրքերի հրահանգով և այլն

Ալեն Սիմոնյանի «քաղաքական ճակատագրի» մասին խոսք չի կարող լինել, որոշում լինի՝ կտեղեկացնենք. Նիկոլ Փաշինյան

Մխիթար Հայրապետյանը չի շարունակի պաշտոնավարումը ԲՏԱ նախարարի պաշտոնում

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Փաշինյանը և Միշուստինը. վարչապետը մանրամասներ է հայտնել

Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 10-ից 29-ը ներառյալ կգտնվի արձակուրդում

Կառավարությունը հունիսին արտահանում իրականացրած տնտեսվարողներին 3,14 մլրդ դրամի աջակցություն կտրամադրի

Հայաստանը բարձր է գնահատում Արգենտինայի հետ ձևավորված երկարամյա բարեկամական հարաբերությունները. Փաշինյան

Մարզական համալիրներից մեկում ՊԵԿ-ը բացահայտել է 2.6 մլրդ դրամի թաքցված շրջանառություն. նախաձեռնվել է քրվարույթ

Կիևյան կամուրջը կբացվի նախատեսված ժամկետից շուտ. տեսանյութ

Մոսկվան ուղերձ է հղում կաթողիկոսին՝ վերջին շրջանում որդեգրած չեզոք դիրքորոշումը չի բխում ոչ իր, ոչ ՌԴ շահերից

Զելենսկին ավելի շատ խոսում է Ուկրաինայի համար հատկացվող գումարի, քան հակամարտության ավարտի մասին․ Թրամփ

Ադրբեջանի և Հայաստանի միջև տարվում է սահմանազատման, սահմանագծման աշխատանք, էքսկլավների հարցը կլուծվի. Բայրամով

Հայտնի է՝ ինչի համար է ձերբակալվել և ինչում է մեղադրվում Արեգնազ Մանուկյանը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու ևս մեկ հողատարածք

Շուքեյրը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ Լիբանանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար

Մեր նահատակ առաջնորդը Հայաստանն անվանում էր ազնիվ հարևան. Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին

ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների հերթական ալիքը

21-րդ դարի «անտեսանելի համաճարակ»-ը. որոնք են ալերգիայի դրսևորումները, և երբ է պետք դիմել բժշկի

Ձերբակալվել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը

FPWC-ն սատարում է կենդանաբանական այգու գործողությունները․ առյուծի անկման պատճառը բուն տեղափոխման գործընթացը չէ

ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողներ են զոհվել

Կարո՞ղ է կասկածում եք ձեր թիմակիցներին, հարգելի՛ թույլիկներ․ սպասում ենք ԱԺ-ում, թեկուզ 105-ով պակաս․ Թորոսյան

Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության անկախությունը պետք է երաշխավորված լինի․ ՄԻՊ

Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը 3-րդ անընդմեջ հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում

Քարահունջից մինչև Գորիսի Այգեստան թաղամաս ճանապարհին գայլը հարձակվել է մարդկանց վրա․ տուժածների թվում երեխա կա

Նոր ԱԺ-ն չձևավորված՝ կալուգացու դաշինքն արդեն քանդվում է․ վերջում մնալու են հոպարն ու հոպարի գանձերը․ Չախոյան

Պետք է տալ պատերով, ծեփել գետնին. չենք հանդուրժի այլանդակությունը. պետություն ենք, թե պրոխոդնոյ դվոր

Ռուսաստանն ամբողջական արգելք է սահմանել դիզվառելիքի արտահանման նկատմամբ

Ընտրակաշառքների լայնածավալ բաժանումն ի ցույց դրեց մեր պետության խոցելիությունները, որոնց շուրջ պետք է մտածենք

Վիզաների ազատականացման երկխոսությունը գտնվում է ակտիվ փուլում․ ՆԳ նախարար

Գագիկ Ծառուկյանը ոչինչ չսովորեց. փողոցային պայքար սկսելը գոռգոռացող գլուխներ ունենալով չէ. Եղոյան. տեսանյութ

ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա. Թրամփ

GIZ-ը Հայաստանի համար վստահելի գործընկեր է․ ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Թոմ Լանդեսի ղեկավարած պատվիրակությանը