Երևան
18 °C
Կառավարության 2019թ-ի հունվարի 31-ի թիվ 62 N որոշմամբ սահմանված կարգով` մարզի 25 համայնքներից 60 ծրագրային հայտ է ներկայացվել տարածքային կառավարման եւ զարգացման նախարարություն, որտեղ առաջին փուլով մերժվել է 2 ծրագիր՝ Լերմոնտովոյի գերեզմանատան ցանկապատման եւ Լեռնավանի եկեղեցու բակի բարելավման ծրագրերը: Այս մասին հայտարարեց Լոռու մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը՝ մարզի համայնքների հետ մարզպետի կողմից անցկացվող ընդլայնված խորհրդակցության ժամանակ:
Հավանության արժանացած 58 ծրագրային հայտերից 2-րդ փուլով տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության կողմից դրական եզրակացություն է ստացել 54 փաթեթ, սահմանված կարգով մինչեւ մայիսի 25-ը 54 ծրագրային փաթեթները ներկայացվել են նախարարություն: 4 ծրագրային հայտ դուրս է մնացել՝ Վանաձորի փողոցների լուսավորություն, Սարամեջի խմելու ջրի ծրագիրը, Գյուլագարակի դասարանները եւ Ջրաշենի ճանապարհների ասֆալտապատման ծրագրերը:
54 ծրագրային հայտերի ընդհանուր արժեքը կազմում է 2 մլրդ 286 մլն դրամ, որից համայնքների ներդումը` 1 մլրդ 59 մլն, իսկ պետական աջակցությունը` շուրջ 1մլրդ 166 մլն դրամ գումար: 4 ծրագրերում այլ ներդրողներ կան:
Բաժնի պետը հայտնեց, որ միջկառավարական հանձնաժողովը սկսել է ծրագրերի ամփոփման փուլը, արդյունքների վերաբերյալ պարբերաբար տեղեկացնում են համայնքներին. «Այս պահին ունենք հաստատված 11 ծրագրեր, որից 3-ը հաստատվել են պայմանով՝ միջգերատեսչական հանձնաժողովի դիտողությունները պետք է հաշվի առնեն ու ներառեն նախահաշվային փաստաթղթերում: Սահմանվելու է խիստ հսկողություն վերոհիշյալ աշխատանքների իրականացման համար»,-ասաց բաժնի պետն ու առաջարկեց մինչեւ գնման գործընթացը համաձայնեցնեն մարզպետարանի հետ:
Իսկ այն համայնքները, որոնց ծրագրերը դիտողություն կամ նկատառումներ չեն ստացել հանձնաժողովի կողմից, Հասմիկ Մկրտչյանը համայնքների ղեկավարներին հորդորեց հնարավորինս արագ կազմակերպել մրցութային գործընթացները:
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը բաժնի պետից հետաքրքրվեց՝ վերջնական հավանության արժանացած 11 ծրագրերից քանի՞սն են արդեն իսկ մրցույթ հայտարարել. «Մրցույթ է հայտարարվել Լեռնապատի ծրագրով, պետք է կայանար նաեւ Լոռի բերդ համայնքի մրցույթը, մյուս համայնքների վերաբերյալ տեղեկություններ չկան»,-պատասխանեց Հասմիկ Մկրտչյանը:
Անդրեյ Ղուկասյանը հետաքրքրվեց, թե ինչն է խնդիրը: Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը որպես պատճառ նշեց գնման գործընթացի հետ կապված ձգձգումները: Մարզի ղեկավարը պահանջեց մրցույթների հայտարարությունները ուղղարկել նաեւ մարզպետարան՝ պաշտոնական էջերով տարածելու նպատակով. «Ունենք ժամանակային խնդիր, էնպես չստացվի, որ ծրագրերի մի մասն անցնեն մյուս տարվա մեջ: Պետք է հնարավորինս արագ անել եւ այս տարի ավարտել բոլոր 54 ծրագրերը»:
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց
Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է
Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է
Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ
Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ
Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը
Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է
Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան
Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը
Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել
Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները
Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ
Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել
Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի
«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել
Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել
Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է
ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»
Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել
Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից
Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև
Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են
Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ
Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել
Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն
Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր
Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը
Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց
© 2024 Հայկական ժամանակ