Սպորտի գծով նորանշանակ փոխնախարարը՝ մարզադաշտեր կառուցելու, միջազգաին մրցումներ անցկացնելու եւ այլ նպատակների մասին

Հայկական սպորտի ոլորտում նախատեսվում են լուրջ փոփոխություններ: Դրանք վերաբերում են ինչպես օրենսդրական կարգավորումներին, այնպես էլ մարզական կառույցների աշխատանքներին: Դրանք համակարգվելու են Կրթության, գիտության, մշակությի եւ սպորտի նախարարության կողմից: ՀՀ կառավարության կառուցվածքային փոփոխություններից հետո Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունն ընդգրկվել է այս նախարարության կազմում, ու ղեկավարվելու է նախարարի՝ Արայիկ Հարությանի 1 տեղակալի միջոցով: Կառուցվածքային վերջնական փոփոխություններից հետո տեղակալի պաշտոնում նշանակվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, մասնագիտությամբ տնտեսագետ 24-ամյա Գեւորգ Լոռեցյանը, որը մինչեւ պետական պաշտոններ ստանձնելը մի քանի տարի զբաղվել է մարզական լրագրությամբ: Նա մինչեւ այս էլ մի քանի ամիս սպորտի նախարարի տեղակալի պաշտոնում էր: Նշանակվել էր 2018 թ. հոկտեմբերի 30-ին: Մինչեւ այդ եղել է ՀՀ ՏԶՆՆ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալը: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Լոռեցյանը խոսեց իր պաշտոնավարման ընթացքում կարաված աշխատանքների, ինչպես նաեւ այն մասին, թե փոփոխություններից հետո ինչպես է համակարգվելու սպորտի ոլորտը:

- Ի՞նչ փոփոխությունների է ենթարկվելու սպորտի կառավարումն այն բանից հետո, ինչ անցել է կրթության նախարարության ենթակայության տակ եւ ի՞նչ է տեղի ունենալու երիտասադրության հարցերի բլոկի հետ:

- Մինչեւ միացումը կրթության եւ գիտության նախարարությունն առանձին գործառույթներ ուներ, սպորտի նախարարությունը՝ առանձին: Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում կար 4 փոխնախարար՝ առաջին տեղակալ ու 3 տեղակալներ: Ամեն մեկը համակարգում էր մի առանձին բլոկ: Այժմ ամբողջ համակարգումը դրվելու է սպորտի գծով տեղակալի՝ այս դեպքում ինձ վրա, ու ես արդեն համակարգելու եմ ոչ միայն մարզական ֆեդերացիաների, բարձրագույն նվաճումների եւ մարզադպրոցների, մանկապատանեկան սպորտի քաղաքականությունը, այլեւ մասսայական, հաշմանդամային սպորտի բլոկը: Ինչ վերաբերում է երիտասարդության բլոկին, ապա դեռեւս հստակեցված չէ դրա համակարգման կարգավիճակը, բայց ամենայն հավանականությամբ նախարարն անձամբ է համակարգելու՝ միգուցե խոհրդականի միջոցով, բայց այդ հարցին այս պահին չեմ կարող պատասխանել:

- Դժվար չի՞ լինի, քանի որ, ինչպես նշեցիք, մի քանի տեղակալ կար, ու հիմա 1 հոգի է համակարգելու:

- Չեմ կարծում, որ դժվար լինի: Ծավալը, այո՛, շատանում է, բայց սպորտն այն բնագավառն է, որտեղ ճիշտ մոտեցումներ ցուցաբերելու դեպքում կարելի է հարցերը շատ արագ լուծել: Ավելացել է մասսայական ու հաշմանդամային սպորտը: Մինչեւ այս համակարգել եմ ամենածավալուն բլոկը՝ ֆեդերացիաների եւ մարզադպրոցների հետ աշխատանքը, ու մասսայական սպորտի բլոկը ծավալով համեմատաբար քիչ է: Ամբողջը հնարավոր կլինի համատեղել ու հավուր պատշաճի համակարգել:

- Ա՞յս շենքում եք շարունակելու աշխատել (սպորտի նախարարությունը, ինչպես Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մի քանի բաժիններ, նույն շենքում են՝ Աբովյան 9):

- Այս պահին չեմ կարող պատասխանել այդ հարցին, քանի որ դեռեւս դրահետ կապված որոշում չկա:

- Ինչպիսի՞ն է սպորտի նկատմամբ Արայիկ Հարությունյանի տրամադրվածությունը, քանի որ նախկինում երբեմն տպավորություն է եղել, որ երկրում սպորտն ընկալվում է որպես երկրորդական երեւույթ:

- Նախարար Արայիկ Հարությունյանը սպորտի մեծ սիրահար է: Մեծ ուշադրություն է դարձնում սպորտին, եւ սպորտ ասելով նկատի ունեմ բոլոր մարզաձեւերը, բոլոր ֆեդերացիաները: Այս ամբողջ ընթացքում կապի մեջ ենք եղել, նաեւ հիմա ենք պարբերաբար քննարկում բոլոր հարցերը, ու միանձնյա որոշումներ չեն կայացվում: Ամեն ինչ լինում է քննարկումների արդյունքում: Անպայման հաշվի են առնվում մասնագիտական վարչությունների կարծիքները, հենց սա է մեր սկզբունքը:

- Իսկ թիմային աշխատանքը գործընթացները չի՞ դանդաղեցնում:

- Եթե պետք է արագ որոշում կայացնենք, ու այն սխալ լինի, ու եթե դա համեմատենք այն որոշման հետ, որը կայացվել է մի փոքր ավելի երկար ժամանակահատվածում՝ թիմային քննարկումների արդյունքում, ապա կտեսնենք, որ շատ հաճախ թիմային քննարկումներն ավելի օպտիմալ լուծումներ են տալիս:

- Այս ընթացքում, ինչ աշխատում եք նախարարությունում, ի՞նչ կարեւոր խնդիրներ են լուծվել ու առաջիկայում ի՞նչ խնդիրներ կան լուծելու:

- Իմ համակարգման բնագավառում արդեն մի շարք աշխատանքներ են իրականացվել, տարատեսակ մրցաշարեր են կազմակերպվել: Օրինակ կարող եմ բերել, որ սպորտային պարերի ֆեդերացիայի հետ աշխարհի մինչեւ 21 տարեկանների առաջնությունն անցկացվեց: Դրա անցկացման հենց առաջին փուլից աջակցել եմ ֆեդերացիային տարբեր հարցերով՝ կազմակերպչական, խորհրդատվական: Հիմա աշխատանք է տարվում մարզադաշտի կառուցման ուղղությամբ: Այդ մասին իմ հրապարակային գրառումներով էլ եմ անդրադարձել: Այս պահին ուղղակի ամեն ինչը դեռ բանակցությունների փուլում է, չեմ ուզում փակագծերը բացել, հենց ամեն ինչ կհաստատվի, նոր պաշտոնական հայտարարությամբ հանդես կգանք:

Կան նաեւ ներդրումային տարբեր առաջարկներ: Գիտեք նաեւ, որ աշխատանքներ են տարվում Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի վերականգնման կամ նորի կառուցման ուղղությամբ: Այդ աշխատանքների անմիջական համակարգումով եմ զբաղվել, ու իհարկե շարունակում եմ զբաղվել:

- Ձեր նշածների շուրջ մի փոքր մանրամասնենք: Մարզադաշտի հետ կապված. Ֆուտբոլի ֆեդերացիայի հետ համագործակցություն լինելո՞ւ է, քանի՞ մարզադաշտ է լինելու, ինչո՞ւ է կառուցվելու:

- Մեր առաջ դրված են մի քանի տարբեր ներդրումային առաջարկներ՝ սկսած փոքր, լոկալ մարզադաշտի կառուցումից մեր ներքին առաջնության խաղերի համար, վերջացրած ազգային մարզադաշտի կառուցման առաջարկով: Առաջարկները ներկայացվել են տարբեր կողմերից: Մի մասը Հայաստանից են, միջազգային ներդրողներ էլ են հետաքրքրված: Այս պահին բոլորի մասով դեռեւս քննարկումների ամենաակտիվ փուլում ենք: Մարզադաշտ կառուցելը 1-2 օրվա որոշելու հարց չէ ու բավականին երկար նախապատրաստական աշխատանք է ենթադրում: Ինչ վերաբերում է ՀՖՖ-ի հետ աշխատանքին, ապա ուրախությամբ եմ ուզում նշել, որ նախարարությունը եւ ֆեդերացիան իրար հետ շատ ակտիվ աշխատում են ու փորձում են հարցերը լուծել համատեղ: Նույն մարզադաշտի մասով բազմաթիվ քննարկումներ են տեղի ունեցել ֆեդերացիայի ղեկավար կազմի՝ Արմեն Նիկողոսյանի, Արմեն Մելիքբեկյանի հետ: Քննարկել ենք չափանիշները, պահանջները՝ ինչ է մեզ պետք, որտեղ է պետք:

- Կարո՞ղ է լինել 1 փոքր մարզադաշտ եւ 1 «Ազգայի՞ն»:

- Մեկը չէ: Փոքր մարզադաշտեր շատ կարող են լինել: Եթե այսօր ֆուտբոլային ակումբները, նոր ակումբներ հիմնել ցանկացողներն ուզում են գալ ՀՀ-ում մարզադաշտ կառուցել կամ եղած վատ վիճակում գտնվող մարզադաշտերը վերանորոգել, այդ նախագծերը մշտապես քննարկվում են: Ինչ վերաբերում է «Ազգային» մարազադաշտին, ապա դա ստրատեգիական նշանակության հարց է: Մենք ցանկանում ենք ունենալ ՈՒԵՖԱ-ի 4-րդ կատեգորիային համապատասխանող մարզադաշտ: Մեր պատկերացրած «Ազգային» մարզադաշտը լինելու է Եվրոպայում լավագույններից մեկը: Անելուց անելու են այնպիսի բան, որ հետո ուրախությամբ գնանք ու ֆուտբոլ դիտենք:

- Այդ ստադիոնը կառուցելու ՀՖՖ հիմնական շարժառիթներից մեկն այն է, որ ՀՀ-ում միջազգային կարեւոր հանդիպումներ հյուրընկալելու ցանկություն կա: Մյուս մարզաձեւերի ֆեդերացիաները միջազգային մրցումներ կազմակերպելու ցանկություն չունե՞ն: Մենք ունենք ըմբշամարտ, ծանրամարտ, բռնցքամարտ, ու եթե ՀՀ-ում մրցումներ անցկացվեն, ամոթով չենք մնա:

- Իհարկե, մեր հիմնական նպատակներից է լինելու նաեւ առաջիկա տարիներին տարբեր մարզաձեւերի աշխարհի ու Եվրոպայի թե մեծահասակների, եւ թե պատանիների, երիտասարդների առաջնություններ հյուրընկալելը, քանի որ դա նպաստում է սպորտի մասսայականացմանը, զարգացմանը: Նպաստում է երկրի միջազգային համբավի բարձրացմանը, ու նաեւ, ինչպես նշեցիք, մենք ունենք բազմաթիվ ուժեղ մարզիկներ տարբեր մարզաձեւերում՝ ըմբշամարտում, ծանրամարտում, բռնքամարտում, սամբոյում, ձյուդոյում, ու ցանկալի կլինի, որ մեր մարզիկները հենց մեր երկրում բարձրացնեն Հայաստանի դրոշն ու հնչեցնեն հիմնը: Սա իհարկե մեր ցանկությունն է: Դրա վառ օրինակն է սպորտային պարերի աշխարհի առաջնությունը, որի համար բոլորովին վերջերս կառավարությունը 15 մլն դրամ հատկացրեց: Ճիշտ է՝ եթե գումարը համեմատենք այլ մարզաձեւերի հետ, այդքան էլ մեծ չէ, բայց նպատակն ակնհայտ է: Սա շատ լավ մարզաձեւ է, ցավոք, դեռեւս այնքան մասսայական չէ, որքան ըմբշամարտը կամ բռնցքամարտը, ու եթե այս մարզաձեւի մասով արել ենք, վստահ եղեք, որ մյուս մարզաձեւերի մասով եւս շատ ակտիվ աշխատանք ենք տանում ու փորձում ենք ամեն ինչ անել, որպեսզի ՀՀ-ն դառնա Եվրոպայի ու աշխարհի ամենաթեժ կետերից մեկը սպորտային իրադարձությունների առումով: Նաեւ գիտեք, որ այս տարի հեծանվավազքի առաջնություն է լինելու՝ «Տուր դե Արմենիա»: Ուզում ենք վոլեյբոլի առաջնություն անցկացնել: Կան բազմաթիվ նպատակներ, ու հուսանք՝ բոլորը հնարավոր կլինի իրականացնել:

- Արթուր Ալեքսանյանի դպրոցի աշխատանքներն ի՞նչ փուլում են:

- Հիմա նախագծման փուլում ենք: Տարածքի, չափերի եւ չափորոշիչների հստակեցումից հետո արդեն պետք է նախագիծն արվի: Աշխատանքները տարվում են: Մենք ամենօրյա կապի մեջ ենք թե՛ մարզադպրոցի տնօրենի՝ Գեւորգ Ալեքսանյանի հետ, որը նաեւ Արթուրի հայրն է, թե՛ նախագծողների հետ: Քննարկումներ են տեղի ունեցել Քաղաքաշինության կոմիտեի, Ճարտարապետաշինարարական համալսարանի ղեկավարության հետ: Այսինքն՝ դիտարկում ենք բոլոր տարբերակները: Հիմա պետք է հասկանանք՝ նորի կառուցումն ինչքան կարժենա, եղածի վերականգնումն ինչքան կարժենա, ու ըստ այդմ արդեն որոշում կկայացնենք՝ որ տարբերակն ենք ընտրում:

- Նախկինում նախագծման աշխատաքներ եղել են:

- Այս պահին կա միայն առկա շենքի վերակառուցման նախագիծ, բայց նորի կառուցման մասով ոչինչ չունենք արած: Որոշում է կայացվել դիտարկելու 2 տարբերակն էլ: Հիմա մենք նախագիծն ենք պատրաստում, որպեսզի ընտրենք՝ նորն ենք կառուցում, թե հինն ենք վերակառուցում: Եթե նորը կառուցենք, կլինի մարզական մի համալիր, որը կծառայի ամբողջ Գյումրի քաղաքին եւ կկարողանա հյուրընկալել մարզական տարբեր միջոցառումներ:

- Օրերս ԱԺ պատգամավոր, ՀՀ հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդան Արսեն Ջուլֆալակյանը ներկայացրեց օրենքի նախագիծ, որն ընդունվեց առաջին ընթերցմամբ: Այն հավաքական թիմերի կարգավիճակը, անդամների իրավունքներն ու պարտականությունները ֆիքսելու մասին է: Ինչպե՞ս կմեկնաբանեք նախագիծը եւ ինչո՞ւ էր նախարարությունը դրան բացասական եզրակացություն տվել:

- Նախագծին դրական եմ վերաբերվում իհարկե, որովհետեւ սպորտի բնագավառում ցանկացած կանոնակարգում միայն սպորտի շահերից է բխում: Իսկ այս դեպքում հավաքական թիմի, անդամի, մարզչի կարգավիճակն է հստակեցվում, նրանց պարտականությունները, իրավունքները, իսկ ինչ վերաբերում է կառավարության ներկայացրած բացասական դիրքրոշմանը, իրականում խնդիրը եղել էր ՀԿ-ների մասով: Օրենքի նախագծով առաջարկվում էր հավատարմագրման մեխանիզմ ավելացնել: Զուտ օրենսդրական խնդիր էր, կարծես թե փորձ էր արվում այդ օրենքի նախագծով միջամտել ՀԿ-ների գործունեությանը: Բոլոր կողմերն իհարկե ընդունեցին այդ փաստարկը, ու որոշում է կայացվել առաջինից 2-րդ ընթերցում վերանայել օրենքը տվյալ մասով: Իսկ ինչ վերաբերում է հավաքականի եւ մնացած մասերով, ապա օրենքը միայն դրականորեն է ընդունվում: Հիմա նաեւ մենք պատրաստում ենք օրենքի ավելի լայնածավալ փոփոխման նախագիծ: Դեռ սաղմնային փուլում է, բայց պատրաստվում է: Մենք ուզում ենք թարմություն մտցնել Սպորտի եւ ֆիզիկական կուլտուրայի մասին օրենքում:

- Ի՞նչ փոփոխությունների մասին է խոսքը:

- Անհրաժեշտ է որոշակի տերմինների ավելացում, կառավարության եւ նախարարության լիազորությունների սահմանում, Մարզական ՀԿ-ների մասով աշխատանքի կանոնակարգում, պետք է հստակեցվի, թե ինչ մեխանիզմներով ենք աշխատում, ինչպես է համակարգվելու տվյալ ոլորտը։

- ՀԿ-ների մասով ճիշտ է՝ միջամտություն է լինում, սակայն մյուս կողմից էլ անընդհատ ստեղծվում են անհայտ ծագման ֆեդերացիաներ, որոնք գործունեություն են ծավալում: Օրինակ, այժմ կա բռնցքամարտի 2 ֆեդերացիա, կան կարատեի բազմաթիվ ֆեդերացիաներ: Ծնողներն էլ երեխաներին ուղարկում են՝ մարզվելու:

- Խնդիրն իրականում շատ հեշտ լուծելի է, քանի որ ի՞նչ է ասում այսօր միջազգային սպորտում հաստատված կարգուկանոնը: Ֆեդերացիաները նախեւառաջ պարտավոր են ստանալ ճանաչում տվյալ մարզաձեւի միջազգային համակարգող մարմնի կողմից: Բռնցքամարտը համակարգող մարմինն ԱԻԲԱ-ն, ֆուտբոլի դեպքում, օրինակ, ՖԻՖԱ-ն է: Եթե երկրում գրանցված է X մարզաձեւի ֆեդերացիա, ապա այն պետք է ճանաչվի միջազգային կառույցի կողմից, ինչից հետո այդ մարզաձեւի ֆեդերացիան արդեն պետականորեն համարվում է երկրում մարզաձեւի քաղաքականությունը վարող կառույց:

- Այստեղ կա տեղեկացվածության խնդիր, որովհետեւ ծնողները երեխաներին ուղարկում են ինչ-որ մարզաձեւով զբաղվելու, լինում է, որ չեն իմանում՝ ինչ լիազորություններ ունի այդ ֆեդերացիան:

- Համաձայն եմ, մանավանդ կարատեների մասով այդ խնդիրն ունենք, երբ մարդիկ, որոնք նույնիսկ համապատասխան կրթություն չունեն, մարզչական գործունեություն են ծավալում, գումարի դիմաց վարձակալում են որոշակի տարածք եւ կարատեի մարզումներ են անցկացնում, հիմնում են կասկածելի ֆեդերացիաներ: Ոչ ոքի անմեղության կանխավարկածը չեմ ուզում խախտել, բայց այս ոլորտը նույնպես լուրջ կանոնակարգման կարիք ունի, որովհետեւ նախ ծնողները պետք է իմանան՝ ում մոտ են իրենց երեխային տանում մարզումերի: Պետք է վստահ լինենք, որ մարզիչներն ունեն համապատասխան որակավորում, որովհետեւ դա ոչ միայն հնարքներ սովորեցնելու գործընթաց է, այլ կրթություն է՝ արտադպրոցական կրթություն:

- Մարզադպրոցների հետ կապված կառավարության նիստերից մեկի ժամանակ խոսեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նշեց, որ դրանք պետական տարբեր կառույցների ենթակայության տակ են գտնվում: Ինչպե՞ս է այս հարցը լուծվելու:

- Արդեն սկսել ենք գույքագրման պրոցեսը: Նախ ամբողջությամբ հստակեցվում է, թե ՀՀ բոլոր մարզերում ու Երեւանում ինչ մարզադպրոցներ, դահլիճներ կան, ինչ վիճակում են, ինչ ունեն, ինչ չունեն, մարզիկների, մարզիչների քանակը, որպեսզի հստակ ինֆորմացիա ունենանք, թե, անկախ պատկանելիությունից, մարզաձեւով զբաղվող որքան մարդ կա, ով ինչ մարզաձեւով է զբաղվում, որտեղ ինչ խնդիրներ կան:

- Ի՞նչ լածկներ ունի նախարարությունը եւ ինչպե՞ս է վերահսկելու, եթե տվյալ մարզադպրոցը ոչ թե նախարարության, այլ ՏԻՄ-երի ենթակայության տակ է:

- Լծակներ պետք չեն ինչ-որ բան համակարգելու համար: Քաղաքապետի, ցանկացած մարզպետի հետ կարող ենք շատ լավ աշխատել: Նստել սեղանի շուրջ ու քննարկել հարցեր: Այստեղ առաջնայինը կարիքների ու խնդիրների հստակեցումն է: Եթե գիտենք՝ որտեղ ինչ խնդիր ունենք, հավատացեք այն լուծելն այնքան էլ դժվար չէ:

- Գուցե պատասխանատուներից մեկը բարի կամք է դրսեւորում ու լուծում է խնդիրը, մյուսը՝ ո՛չ: Ինչպե՞ս պետք է պարտավորեցնել նրան կատարել իր պարտականությունները, եթե նախարարության ենթակայության տակ չէ:

- Եթե տվյալ մարդիկ հրաժարվում են լուծել խնդիրները, ապա հասարակությունը, վստահ եմ, անհրաժեշտ արձագանքը տալիս է եւ վերահսկողությունն իրականցնում է: Այսօր մեր երկրում հաստատված է այնպիսի ժողովրդավարություն, որ լծակներ ոչ ոքի պետք չեն, ամենամեծ լծակը համաժողովրդական հետեւողականությունն է:

- Այսինքն կարիք չկա՞ ՏԻՄ-երից բերել նախարարության ենթակայության տակ:

- Նմանատիպ հարց չի քննարկվել:

- Վերջում անդրադառնք հայկական սպորտի գլխավոր սկանդալներից մեկին, որը ստեղծվել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի շուրջ: Ֆեդերացիայի մարզիչը Մինսկի Եվրոպական խաղերի համար ներկայացրել է մի կազմ, ՀԱՕԿ-ը հայտավորել է մեկ այլ կազմ:

- Քանի որ իրավաբան չեմ, ավելի շատ իմ դիրքորոշումը կներկայացնեմ, ու կողմերի իրավունքների մասին պնդումներ չեմ անի: Կա ֆեդերացիա, կա գլխավոր մարզիչ, որն իրականացնում է մարզումային պրոցեսը: Ճիշտ է՝ չեմ ուզում հայտարարել, որ ինչ-որ մեկը միջամտություն է արել, բայց ամեն դեպքում, եթե հավատանք մարզչի հայտարարություններին ու մամուլում շրջանառվող լուրերին, ապա այդքան էլ դրական չեմ գնահատում, որ փորձ է կատարվել միջամտելու մարզչի աշխատանքին: Եթե ֆեդերացիայի նախագահի կամ ֆեդերացիայի այլ աշխատանքների հետ կապված կան որոշակի վերապահումներ, դա քննարկելու այլ հարց է, ու դա խառնել մարզական կոմպոնենտին, ինձ չի թվում, որ ճիշտ է: Այո՛, իմ կարծիքով՝ պետք է լինի բռնցքամարտի 1 ֆեդերացիա, բոլոր մարզիկները եւ մարզիչները պետք է միահամուռ աշխատեն: Միջանձնային խնդիրներ չպետք է լինեն, որովհետեւ սպորտը համերաշխություն է, սպորտը թիմային աշխատանք է: Թե ինչպիսի հայտ է ՀԱՕԿ-ը ներկայացրել Եվրոպական խաղերին, ՀԱՕԿ-ի համակարգման տիրույթում է, բայց միեւնույն ժամանակ ՀԱՕԿ-ն այդ հայտը ներկայացնում է Բռնցքամարտի ֆեդերացիայի միջնորդությամբ՝ բռնցքամարտի ֆեդերացիայի ներկայացրած ցուցակով: Եթե կան ակնհայտ խախտումներ տվյալ հայտում, ՀԱՕԿ-ը կարող է միջամտել կանոնադրական այն իրավունքներով, որոնք ունի: Եթե նմանատիպ խախտում են գտել, նորմալ եմ համարում, որ անուն են փոփոխել, բայց նախ դա պետք է ապացուցվի փաստերով, ոչ թե խոսքերով: Ամբողջությամբ ծանոթ չեմ ՀԱՕԿ-ի պատճառաբաթյուններին, բայց, եթե դրանք կան, սիրով կծանոթանամ:

Տպել
4414 դիտում

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը