Շիրակի մարզում վերջին 20 տարում եզակի դեպք է գրանցվել

06/06/2019 schedule21:20

Հունիսի 4-ին, ժամը 20:00-ին Շիրակի մարզում տեղացած առատ կարկուտի վնասները հիմնականում ի մի են բերված: Մարզպետի հանձնարարականով ձեւավորված խմբերն ավարտել են ուսումնասիրությունները: «Քիչ աշխատանք է մնացել, ինչ կար, կարկուտը ջարդել, տարել է»,-ՀԺ-ի հետ զրույցում ասաց ՇՄ գյուղվարչության պետ Մովսես Մանուկյանը:

«Վերջին 20 տարում առաջին անգամ կարկտաբեր ամպերը եկել են ոչ թե արեւմտյան կողմից, Թուրքիայից, այլ հոսանքը եկել է լրիվ հակառակ ուղղությունից, եկել է Լոռվա մարզից, որտեղ մենք հակակարկտային կայանքներ գրեթե չունենք տեղադրված: Մեր հակակարկտային կայանքները գտնվում են հիմնականում հյուսիս-արեւմտյան, հարավ-արեւմտյան հատվածներում: Բայց էս հոսանքը հակառակ հոսանք էր: Կարկուտը Սպիտակից է եկել, բայց միշտ գալիս էր, Ջաջուռի վրայով գնում էր Լոռի»:Հոսանքն ուղիղ էր, թե հակառակ, այլեւս գյուղացիներին չի հետաքրքրում: Րոպեների ընթացքում կարկուտը հողին է հավասարեցրել իրենց բերքը, ջուրը գցել վարկերն ու պարտքերը մարելու հույսերը:

Հունիսի 4-ի կարկուտից Շիրակի մարզում 3 խոշորացված համայնք է վնասներ կրել՝ Ախուրյանը, Սարապատն ու Ամասիան: Ախուրյանում Կառնուտը, Հովիտը, Բասենն ու Կամոն բերքի հույս չունեն, եւս 4 բնակավայր Ամասիայում, 5-ն էլ Աշոցքում են հաշվում կրած վնասները: Կարկտաբեր ամպերն ընդհանուր թվով 12 համայնք են գրոհել: Նախնական հաշվարկով՝ ավերվել է մոտ 1500 հա-ին հասնող ցանքատարածություն: Դրանից 1000 հեկտարը վնասված է 70-ից 100 տոկոսով: Հիմնականում հողին է հավասարվել հացահատիկային կուլտուրան, գարին ու ցորենը, որն այլեւս վերականգնել հնարավոր չէ:

«Կառնուտ, Հովիտ, Բասեն համայնքներում բերքահավաք ընդհանրապես հնարավոր չէ իրականացնել: Հովիտում ոչ միայն ցանքատարածություններն են վնասվել, այլ նաեւ բանջարաբոստանային մշակաբույսերն ու պտղատու ծառերը: Գրեթե 100 տոկոս վնասված համայնք է: 20 տարի վարչության պետ եմ, երեւի մեկ անգամ էր Կառնուտը կամ Հովիտը կարկտահարվել: Բասենն անջրդի տարածքներից մինչեւ 50 -60ց բերք էր ստանում, հիմա 500 հա վնասել է, ամենամեծ վնասն է կրել Բասենը ծավալային իմաստով, 120-ից 130 հա Կառնուտն է վնասվել, 230-ից 250 հա-ի չափ Հովիտն է վնասվել, մոտ 70-ի չափ Կամոն է վնասվել: Ծավալային առումով ամենամեծ վնասը Բասենն է կրել, բայց գումարային առումով շատ հավանական է, որ Կառնոտը կրած լինի, քանի որ այս համայնքը բարձրարժեք մշակաբույսեր ուներ, որոնք կարկտահարվել են: Ամբողջական պատկերը, ֆինանսականն էլ ներառյալ, երեւի վաղը օրվա երկրորդ կեսին կունենանք»,-ասաց Գյուղվարչության պետը:

Մտահոգիչ մեկ փաստ կա: Շիրակի մարզն արտադրում է հանրապետության հացահատիկային պաշարի հիմնական մասը: Բայց արդեն 2-րդ տարին է՝ մարզում պակասում են հացահատիկային կուլտուրաների ցանքատարածությունները: Այս տարի 6000 հա պակաս հացահատիկ է մշակել շիրակցին, եղածն էլ կարկուտը ջարդեց: Թե հետեւանքն ինչ է լինելու, դեռ պարզ չէ:

«Մոտ 18.000 հա է հացահատիկ մշակվել, իսկ մեր մաքսիմում թիվը եղել է 24.000 հա: 6000 հա պակասել է: Կառավարության կողմից սերմնաբուծության ծրագիրը կասեցվեց, իսկ մենք շատ դեպքերում 7000-ից 8000 հա ցանք էինք իրականացնում այդ ծրագրով: Եթե այս տարվա աշնանն այդ ծրագիրը կյանքի կոչվի, հույս ունեմ, որ 2020 թվականին կմոտենանք նախորդ տարվա մեր ցուցանիշին»,-ասաց Մովսես Մանուկյանը:

Ի դեպ, Շիրակի մարզում միայն հացահատիկի ցանքսերը չեն, որ պակասել են: Այս տարի 400 հա-ով պակաս կարտոֆիլ, 100 հա-ով էլ պակաս բանջարաբոստանային կուլտուրա է մշակվել:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5018 դիտում

ԱՄՆ-Իրան պատերազմն ավարտված է, հրապարակվել է կնքված 14 կետանոց նախագիծը, կողմերը գոհ են. ինչ է ներառվում

Հրդեհ՝ Ձորափի փողոցում գտնվող ռեստորաններից մեկում. այրվել է պահեստը

Ինչպես է Քոչարյանը «Զվարթնոց» օդանավակայանով փորձում լքել Հայաստանը. լուսանկարներ

Հայտնի է՝ որ ուժը քանի մանդատ կունենա խորհրդարանում

Ռոբերտ Քոչարյանը փորձել է լքել Հայաստանը․ իրավապահները թույլ չեն տվել

Ընտրակաշառքով ԱԺ-ում հայտնված ընդդիմադիրները չեն կարող ներկայացնել մեր ժողովրդին, նրանք լեգիտիմ չեն. Պապոյան

Ժողովրդի իշխանությունը զավթել փորձածները հայտնվելու են ճաղերի հետևում. հետհաշվարկը սկսված է. Կոնջորյան

Դուք քաղաքական ուժ չեք, դուք փողի տոպրակ եք, որը ՀՀ Ազգային ժողովում անելիք չունի. Ղազարյան

Հայաստանը պետություն է. այն զավթելու փորձ արած եռագլուխ մաֆիան զգալու է պետության համը իր բերանում. Խուդաթյան

Միլիոնավոր դոլարների ընտրակաշառք բաժանեն, հետո պատառոտվեն, թե իշխանությունն արդյունքները կեղծել է. Սինորյան

Ընտրակաշառք տված կուսակցությունները մանդատ չունեն. դրանք պետք է փակվեն, իսկ սեփականատերերը գնալու են բանտ

ՀՀ պաշտպանության նախարարը ժամանել է Ֆրանսիա. տեսանյութ

Մի հատ հայելու առաջ կանգնեք ու ինքներդ ձեզ հարց տվեք՝ առանց փողի մեկ մանդատի կարժանանայի՞ք. Հակոբյան

ԿԸՀ-ն ամփոփել է ընտրությունների արդյունքները. վերջնական հաշվարկով որ ուժը քանի ձայն է ստացել

Ամեն քաղաքացու ճակատին փակցված գնապիտակի համար հատ-հատ ամբողջական ցուցակներով պատասխան եք տալու. Ալեքսանյան

Դիլիջանում հանդիպել են Արմեն Գրիգորյանն ու Հիքմեթ Հաջիևը

Բրիտանական ծովային ուժերն առաջին անգամ ռուսական «ստվերային նավատորմի» տանկեր են առգրավել. մանրամասներ

Հայաստանում հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը Վարդենիսում․ Գագիկ Սուրենյան

Տավուշի մարզի Բագրատաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Ռուսաստանը ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը․ ՌԴ ԱԳՆ

Դոդը, Ռոբը, կալուգացին հացին կակա պիտի ասեն, որ մտքներով չանցնի այլևս ընտրակաշառք բաժանել. Փաշինյան

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Լյուքսեմբուրգում

Ակնկալում ենք Ձեր վարչակազմի հետ կնքել ավելի շատ պատմական համաձայնագրեր. Փաշինյանը շնորհավորել է Թրամփին

Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա, ջերմաստիճանն աստիճանաբար զգալի կբարձրանա. Սուրենյանը մանրամասներ է հայտնել

Սևանա լճի մակարդակը բարձրացել է 40սմ-ով

Առաջիկա օրերին Երևանում ու մարզերում անձրևոտ եղանակը կպահպանվի. որոշ շրջաններում սպասվում է կարկուտ

Հայաստանն ավելի է բարելավել իր դիրքերը Գլոբալ խաղաղության ինդեքսում

ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. վարչապետ

Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են «Մերսեդես»-ը և «ԿամԱզ»-ը. 5 տուժած հոսպիտալացվել է

Բերման է ենթարկվել Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի հուշարձաններից ոսկեգույն տառերը պոկած տղամարդը

Պտտահողմ է դիտվել նաև Վարդենիսում. տեսանյութ

Ուժեղ պտտահողմ է դիտվել Մարտունիում. Սուրենյան

Հորդառատ անձրևներից հետո հեղեղվել են Մոսկվան և հարակից շրջանները. լուսանկարներ

Արյուն հանձնելն անվերապահ հոգատարություն է մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես ճանաչի. հունիսի 14-ը դոնորի օրն է

Երևանում ոչ սթափ վարորդը «Tesla»-ով մխրճվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց կայանված ավտոբուսի մեջ

Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. երթևեկությունը վերականգնվել է

Հրդեհ Բաղրամյան գյուղում․ այրվել է մեծ քանակությամբ անասնակեր

Արման Ծառուկյանը RAF 10-րդ մրցաշարում հաղթել է Թոնի Ֆերգյուսոնին

ԱՄՆ-ն և Իրանը վիրտուալ ձևաչափով հուշագիր կստորագրեն. Axios

«BMW»-ն հայտնվել է ուժեղ կայծակի հետևանքով պայթած կամրջի մոտ առաջացած փոսում