Երևան
12 °C
Գյումրու քաղաքապետարանի տարածքում ընթացող շինարարությանը զուգահեռ արդեն մի քանի օր է՝ նոր հուշաղբյուր է հայտնվել: Այդ տարածքում միշտ էլ կարմրավուն քարից ցայտաղբյուր եղել է, որը հանվել էր շինաշխատանքների ընթացքում:
Հիմա, երբ քաղաքապետարանի շենքի դիմացի մայթերի բետոնապատումն ավարտվել է, այդ նույն ցայտաղբյուրի տեղում հուշաղբյուր է տեղադրվել՝ Զամիկ գրառմամբ:
Այն, որ պետք է հարգել բոլոր հանգուցյալներին, վիճարկելի թեմա չէ: Հարգանքի դրսեւորման ձեւի ընտրությունն էլ հանգուցյալի հարազատինը, ընկերոջն ու ծանոթինն է: Գյումրիում հանգուցյալների հանդեպ ունեցած հարգանքը շատ դեպքերում ի ցույց է դրվում հենց հուշաղբյուրի տեղադրմամբ, որը կառուցվում է տվյալ անձի ապրած տան դիմաց, փողոցում կամ թաղում:
Սեւ հուշաղբյուրը՝ սեւ պատվանդանով, բայց կարմրավուն քարե թասիկով, տեղադրվել է հենց քաղաքապետարանի դիմաց: Ո՞վ է Զամիկը, որի հիշատակին աղբյուր է դրվել Գյումրու քաղաքապետարանի պատի տակ՝ ՀԺ-ի հարցից քաղաքապետ Սամվել Բալասանյանը զարմացավ: Պատասխանը կարճ էր՝ Զամի՞կ, չգիտեմ, կճշտեմ:
Ընդամենը 5 րոպե անց քաղաքապետի աշխատակազմը ճշտեց հուշաղբյուրի մասին որոշ տեղեկություններ: Իհարկե չիմացան, թե Զամիկն ով է, սակայն ասացին՝ սեփականատիրոջ կողմից է տեղադրված: Սեփականատերը պարտավորվել է վճարել ջրի վարձը, բերել տեղադրել է: Ավելի հստակ, ունեցած հինը հանել, նորն է դրել: Նաեւ պնդեցին, թե նախկին կարմրավուն երանգով ցայտաղբյուրի վրա եւս գրված է եղել Զամիկ: Այնպես որ ոչ զարմանալու խնդիր կա, ոչ առիթ:
Ստացվում է՝ բոլոր նրանք, ովքեր կպարտավորվեն ջրի վարձը վճարել, ցանկության դեպքում կարող են իրենց հանգուցյալների անուններով տարբեր ձեւերի եւ գույների ցայտաղբյուրներ տեղադրել Գյումրու քաղաքապետարանի պատի տակ:
Այդ տարածքում, իսկապես ցայտաղբյուր ունենալը խիստ անհարժեշտություն է: Բայց արդյո՞ք քաղաքապետարանն ի վիճակի չէր վճարել ջրի վարձն ու քաղաքին պատկանող մի աղբյուր տեղադրեր, որ քաղաքինը լիներ, ոչ թե անհատինը, որ վերջինս էլ երբ ուզի, քանդի հանի, տանի մեկ այլ տեղում դնի, կամ էլ գույն ու ձեւ փոխի: Մեկ է՝ վճարողն ինքն է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի շարունակի պաշտոնավարումը ԲՏԱ նախարարի պաշտոնում
Երկրաշարժ Հայաստանի տարածքում
Ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Փաշինյանը և Միշուստինը. վարչապետը մանրամասներ է հայտնել
Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 10-ից 29-ը ներառյալ կգտնվի արձակուրդում
Կառավարությունը հունիսին արտահանում իրականացրած տնտեսվարողներին 3,14 մլրդ դրամի աջակցություն կտրամադրի
Հայաստանը բարձր է գնահատում Արգենտինայի հետ ձևավորված երկարամյա բարեկամական հարաբերությունները. Փաշինյան
Մարզական համալիրներից մեկում ՊԵԿ-ը բացահայտել է 2.6 մլրդ դրամի թաքցված շրջանառություն. նախաձեռնվել է քրվարույթ
Կիևյան կամուրջը կբացվի նախատեսված ժամկետից շուտ. տեսանյութ
Մոսկվան ուղերձ է հղում կաթողիկոսին՝ վերջին շրջանում որդեգրած չեզոք դիրքորոշումը չի բխում ոչ իր, ոչ ՌԴ շահերից
Զելենսկին ավելի շատ խոսում է Ուկրաինայի համար հատկացվող գումարի, քան հակամարտության ավարտի մասին․ Թրամփ
Ադրբեջանի և Հայաստանի միջև տարվում է սահմանազատման, սահմանագծման աշխատանք, էքսկլավների հարցը կլուծվի. Բայրամով
Հայտնի է՝ ինչի համար է ձերբակալվել և ինչում է մեղադրվում Արեգնազ Մանուկյանը
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու ևս մեկ հողատարածք
Շուքեյրը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ Լիբանանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար
Մեր նահատակ առաջնորդը Հայաստանն անվանում էր ազնիվ հարևան. Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների հերթական ալիքը
21-րդ դարի «անտեսանելի համաճարակ»-ը. որոնք են ալերգիայի դրսևորումները, և երբ է պետք դիմել բժշկի
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը
FPWC-ն սատարում է կենդանաբանական այգու գործողությունները․ առյուծի անկման պատճառը բուն տեղափոխման գործընթացը չէ
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողներ են զոհվել
Կարո՞ղ է կասկածում եք ձեր թիմակիցներին, հարգելի՛ թույլիկներ․ սպասում ենք ԱԺ-ում, թեկուզ 105-ով պակաս․ Թորոսյան
Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության անկախությունը պետք է երաշխավորված լինի․ ՄԻՊ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը 3-րդ անընդմեջ հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում
Քարահունջից մինչև Գորիսի Այգեստան թաղամաս ճանապարհին գայլը հարձակվել է մարդկանց վրա․ տուժածների թվում երեխա կա
Նոր ԱԺ-ն չձևավորված՝ կալուգացու դաշինքն արդեն քանդվում է․ վերջում մնալու են հոպարն ու հոպարի գանձերը․ Չախոյան
Պետք է տալ պատերով, ծեփել գետնին. չենք հանդուրժի այլանդակությունը. պետություն ենք, թե պրոխոդնոյ դվոր
Ռուսաստանն ամբողջական արգելք է սահմանել դիզվառելիքի արտահանման նկատմամբ
Ընտրակաշառքների լայնածավալ բաժանումն ի ցույց դրեց մեր պետության խոցելիությունները, որոնց շուրջ պետք է մտածենք
Վիզաների ազատականացման երկխոսությունը գտնվում է ակտիվ փուլում․ ՆԳ նախարար
Գագիկ Ծառուկյանը ոչինչ չսովորեց. փողոցային պայքար սկսելը գոռգոռացող գլուխներ ունենալով չէ. Եղոյան. տեսանյութ
ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա. Թրամփ
GIZ-ը Հայաստանի համար վստահելի գործընկեր է․ ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Թոմ Լանդեսի ղեկավարած պատվիրակությանը
«Ուժեղների» մոտ ամառային ուժեղ մանդատաթափ է․ եթե այսպես շարունակվի, մինչ աշուն ցուցակում մարդ չի մնա․ Ղազարյան
2026-ի ընտրությունները ՀՀ քաղաքական զարգացման նոր հանգրվանն են․ հանդիպել են վարչապետն ու Վահագն Խաչատուրյանը
Ինչ կարդալ հաջորդիվ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
ԿԳՄՍՆ-ն և Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը համագործակցության հուշագիր են ստորագրել
Մարիա Կարապետյանն ընտրվել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի 105 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել․ անուններ
Ծառուկյանի առանձնատնից տեղափոխված առյուծներն ու վագրերը ադապտացիոն շրջանից հետո կտեղափոխվեն ազատավանդակներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT