Երևան
12 °C
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը օրեր առաջ հաղորդեց եղանակի վերաբերյալ հերթական սենսացիոն նորությունը՝ նշելով, որ հունիսի 5-6-ին Արարատյան դաշտում ու Երեւանում օդի ջերմաստիճանը կհասնի +38․․․+39 աստիճանի։ Նաեւ ընդգծեց, որ Հայաստանի օդերեւութաբանական պատմության ընթացքում այդ վայրերում հունիսի առաջին տասնօրյակում նման ջերմաստիճան երբեւիցե չի գրանցվել: Այս առիթով Գագիկ Սուրենյանի հետ զրուցեցինք կլիմայի գլոբալ փոփոխությունների ու հնարավոր հետեւանքների մասին:
- Պարոն Սուրենյան, հունիսի 5-6-ի համար կանխատեսվել է Հայաստանի օդերեւութաբանության պատմության մեջ այդ ժամանակահատվածում երբեւէ չգրանցված բարձր ջերմաստիճան: Ընդհանրապես վերջին տարիներին դուք հաճախ եք հաղորդում նորմայից շեղումների մասին: Եվ կարծես թե դա հաստատումն է գիտնականների այն ահազանգերի, որ Երկիր մոլորակը կլիմայական գլոբալ փոփոխությունների փուլում է: Մասնավորապես Հայաստանի դեպքում լուրջ վտանգներ, շեղումներ կանխատեսվո՞ւմ են:
- Վտանգների մասին ես այս պահին ոչինչ չեմ կարող ասել, որովհետեւ դրանք գնահատում են փորձագետները, բայց կարող եմ փաստել մի բան, որ վերջին տասնամյակում մեզ մոտ մթնոլորտային երեւույթների փոփոխության ամպլիտուդները ահռելի սահմանների են հասնում: Դա նշանակում է, որ շատ կարճ՝ մոտ երկու-երեք օր ժամանակահատվածում օդի ջերմաստիճանի (եւ ոչ միայն) բավականին կտրուկ փոփոխություններ են լինում մեր երկրում: Այսինքն՝ նորմայից ցածր ջերմային ֆոնը կարող է փոխարինվել 5-8 աստիճան բարձր ջերմային ֆոնով եւ հակառակը: Կլիմայական միջին արժեք ասվածը կարծես թե վերացել է մեզ մոտ: Մենք հազվադեպ օրեր ենք ունենում, երբ օդի ջերմաստիճանը միջին արժեքի սահմաններում է: Մեզ մոտ ամենաքիչը 5-6 աստիճան նորմայից բարձր է կամ նորմայից ցածր: Տեսեք, ունեցանք շատ տաք ձմեռ, ունեցանք արտառոց մարտ եւ ապրիլ, մայիսի սկիզբը նույնպես սառն էր, այնուհետեւ ջերմաստիճանը կտրուկ բարձրացավ հասավ մինչեւ 34 աստիճանի, որը էլի շատ բարձր ջերմային ֆոն էր եւ կլիմայական նորմայից բարձր էր 7-8 աստիճանով: Հիմա նորից ունենք տաք օդի ալիք Իրաքի տարածքից, ինչի արդյունքում ջերմաստիճանը նորմայից կտրուկ բարձրացել է 5-7 աստիճանով: Հունիսի առաջին տասնօրյակի համար, այո, սպասում ենք շատ բարձր ջերմային ֆոն: Բացարձակ առավելագույնը 37 աստիճանն է, որը գրանցվել է 1990 թվականին, հիմա մենք սպասում ենք մինչեւ 38-39: Մի խոսքով, այդ շրջանառական պրոցեսները շատ ակտիվ են դարձել եւ, կարելի է ասել, անվերահսկելի: Անվերահսկելի այն առումով, որ շատ հաճախ ասենք արկտիկական օդային զանգվածը մի քանի ժամվա ընթացքում կարող է փոխարինվել արեւադարձային օդային զանգվածի եւ այլն: Միայն մեզ մոտ չէ այդպես: Ընդհանուր երկրագնդի վրա կա այդ խնդիրը: Դա էլ կապված է որոշակի էկոհամակարգերի փոփոխության հետ:
- Կարծիքներ կան, որ կլիմայական այս փոփոխությունների պայմաններում մշտապես պետք է պատրաստ լինել արտակարգ իրավիճակների: Մեզ մոտ դա արդիական համարո՞ւմ եք:
- Մեզ մոտ բարեբախտաբար արտառոց արտակարգ իրավիճակներ չեն լինում: Հիմա +38 աստիճանը ասենք թե դառնա +39 աստիճան, դա ինչ մի արտակարգ իրավիճակ է: Մեզ մոտ եղել է +40, +41, +42, +43: Պարզապես ինչո՞ւ է շեշտվել, որովհետեւ դա հունիսի առաջին տասնօրյակի համար իրոք աննախադեպ բարձր ջերմաստիճան է: Հիմա ենթադրենք +37 է եղել, դառնալու է +38: Իհարկե, դա գիտական առումով շատ մտահոգիչ է, որ այդ ռեկորդները ծածկվում են եւ շատ մեծ հաճախականությամբ, բայց դա որակել արտակարգ իրավիճակ, իհարկե, չի կարելի:
Հիմա համացանցը մեզ հնարավորություն է տալիս հետեւել, թե ինչ է կատարվում երկրագնդի վրա: Իրոք արտառոց երեւույթներ են լինում: Բայց դա, գիտեք ինչ, որոշ չափով էլ կապված է մոնիտորինգի հասանելիության հետ: Այսինքն՝ եթե վերցնենք 2000-ական թվականները կամ 1990-ական թվականները, ով էր իմանալու, որ ենթադրենք այս մի կետում սա է եղել, այն մի կետում նա է եղել: Հիմա կա համացանց եւ ցանկացած երեւույթ մեկ-երկու րոպեից հասանելի է դառնում բոլորին եւ մեզ թվում է, թե հաճախացել են աղետները: Բայց իրականում այդ էֆեկտն էլ կա, որ ինֆորմացիան է հասանելի դարձել:
- Բայց ինչ-որ օրինաչափություն չի՞ դիտվում մոլորակի պատմությանը հատուկ՝ սառցակալման ժամանակաշրջան, տաքացման փուլ, հետո նորից սառցակալում եւ այլն:
- Նման հայտարարություն անելու համար ես իրավասություն չունեմ, որովհետեւ դա լրիվ ուրիշ ոլորտ է: Դրանով զբաղվում են հնագետները, կլիմայագետները, որոնք պատմական կլիմայական տվյալներ են ուսումնասիրում, սառցապատումներ եւ այլն եւ այլն: Ես միայն, որպես մասնագետ, կարող եմ ասել, որ մոլորակի վրա միշտ էլ էական կլիմայական փոփոխություններ եղել են, սկսած որ Հայաստանը եղել է արեւադարձային անտառային գոտի, վերջացրած որ Հայաստանը գտնվել է չորրորդական սառցապատումների տակ: Նույնը նաեւ Եվրոպան: Այսինքն՝ երկրագնդի վրա միշտ էլ, պատմությունը ցույց է տալիս, որ կլիմայական փոփոխություններ եղել են, որոնք հիմնականում կապում են երկրի առանցքի ուղեծրի հարթության նկատմամբ թեքության փոփոխությունների, ինչպես նաեւ արեգակնային այս փոփոխությունների հետ: Բայց հիմա ինչ-որ տեղի է ունենում, ես որպես մասնագետ կարող եմ ասել, որ Հայաստանի առումով առանձնապես մտահոգվելու կարիք չկա:
- Իսկ կլիմայական գոտիների փոփոխություն հավանակա՞ն է:
- Կա այդպիսի որոշակի տենդենց: Մենք ութ կլիմայական գոտի ունենք, վերընթաց գոտիականություն է մեզ մոտ: Այսինքն՝ քանի որ մենք լեռնային երկիր ենք, մեզ մոտ կա հստակ արտահայտված գոտիականություն՝ չոր մերձարեւադարձայինից մինչեւ ձյունամերձ լեռնայինը, որը հիմնականում ընդգրկում է 3500 մ եւ ավելի բարձրություն ունեցող հատվածները: Եվ հիմա քանի որ հատկապես տարվա տաք սեզոնին ունենք ջերմաստիճանի որոշակի բարձրացում, հետեւապես կարող է լինել այդ կլիմայական գոտիների բարձրացում դեպի վերեւ: Բայց քանի որ ես բնության հետ շատ եմ շփվում, վերջին գոնե տասը տարում ինչ-որ առանձնապես լանդշավտային փոփոխություններ Հայաստանում հաստատ չեմ տեսնում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ինչպես է Քոչարյանը «Զվարթնոց» օդանավակայանով փորձում լքել Հայաստանը. լուսանկարներ
Հայտնի է՝ որ ուժը քանի մանդատ կունենա խորհրդարանում
Ռոբերտ Քոչարյանը փորձել է լքել Հայաստանը․ իրավապահները թույլ չեն տվել
Ընտրակաշառքով ԱԺ-ում հայտնված ընդդիմադիրները չեն կարող ներկայացնել մեր ժողովրդին, նրանք լեգիտիմ չեն. Պապոյան
Ժողովրդի իշխանությունը զավթել փորձածները հայտնվելու են ճաղերի հետևում. հետհաշվարկը սկսված է. Կոնջորյան
Դուք քաղաքական ուժ չեք, դուք փողի տոպրակ եք, որը ՀՀ Ազգային ժողովում անելիք չունի. Ղազարյան
Հայաստանը պետություն է. այն զավթելու փորձ արած եռագլուխ մաֆիան զգալու է պետության համը իր բերանում. Խուդաթյան
Միլիոնավոր դոլարների ընտրակաշառք բաժանեն, հետո պատառոտվեն, թե իշխանությունն արդյունքները կեղծել է. Սինորյան
Ընտրակաշառք տված կուսակցությունները մանդատ չունեն. դրանք պետք է փակվեն, իսկ սեփականատերերը գնալու են բանտ
ՀՀ պաշտպանության նախարարը ժամանել է Ֆրանսիա. տեսանյութ
Մի հատ հայելու առաջ կանգնեք ու ինքներդ ձեզ հարց տվեք՝ առանց փողի մեկ մանդատի կարժանանայի՞ք. Հակոբյան
ԿԸՀ-ն ամփոփել է ընտրությունների արդյունքները. վերջնական հաշվարկով որ ուժը քանի ձայն է ստացել
Ամեն քաղաքացու ճակատին փակցված գնապիտակի համար հատ-հատ ամբողջական ցուցակներով պատասխան եք տալու. Ալեքսանյան
Դիլիջանում հանդիպել են Արմեն Գրիգորյանն ու Հիքմեթ Հաջիևը
Բրիտանական ծովային ուժերն առաջին անգամ ռուսական «ստվերային նավատորմի» տանկեր են առգրավել. մանրամասներ
Հայաստանում հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը Վարդենիսում․ Գագիկ Սուրենյան
Տավուշի մարզի Բագրատաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Ռուսաստանը ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը․ ՌԴ ԱԳՆ
Դոդը, Ռոբը, կալուգացին հացին կակա պիտի ասեն, որ մտքներով չանցնի այլևս ընտրակաշառք բաժանել. Փաշինյան
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Լյուքսեմբուրգում
Ակնկալում ենք Ձեր վարչակազմի հետ կնքել ավելի շատ պատմական համաձայնագրեր. Փաշինյանը շնորհավորել է Թրամփին
Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա, ջերմաստիճանն աստիճանաբար զգալի կբարձրանա. Սուրենյանը մանրամասներ է հայտնել
Սևանա լճի մակարդակը բարձրացել է 40սմ-ով
Առաջիկա օրերին Երևանում ու մարզերում անձրևոտ եղանակը կպահպանվի. որոշ շրջաններում սպասվում է կարկուտ
Հայաստանն ավելի է բարելավել իր դիրքերը Գլոբալ խաղաղության ինդեքսում
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են «Մերսեդես»-ը և «ԿամԱզ»-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Բերման է ենթարկվել Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի հուշարձաններից ոսկեգույն տառերը պոկած տղամարդը
Պտտահողմ է դիտվել նաև Վարդենիսում. տեսանյութ
Ուժեղ պտտահողմ է դիտվել Մարտունիում. Սուրենյան
Հորդառատ անձրևներից հետո հեղեղվել են Մոսկվան և հարակից շրջանները. լուսանկարներ
Արյուն հանձնելն անվերապահ հոգատարություն է մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես ճանաչի. հունիսի 14-ը դոնորի օրն է
Երևանում ոչ սթափ վարորդը «Tesla»-ով մխրճվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց կայանված ավտոբուսի մեջ
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. երթևեկությունը վերականգնվել է
Հրդեհ Բաղրամյան գյուղում․ այրվել է մեծ քանակությամբ անասնակեր
Արման Ծառուկյանը RAF 10-րդ մրցաշարում հաղթել է Թոնի Ֆերգյուսոնին
ԱՄՆ-ն և Իրանը վիրտուալ ձևաչափով հուշագիր կստորագրեն. Axios
«BMW»-ն հայտնվել է ուժեղ կայծակի հետևանքով պայթած կամրջի մոտ առաջացած փոսում
12-ամյա երեխային թմրանյութ տալու դեպքով մեկ անձ ձերբակալվել է
Հատվածն է, որտեղ կառուցվելու է Իջևանի ստադիոնը, և ես՝ իմ հեծանիվով. վարչապետը տեսանյութ է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT