Մեզ համար առանցքային է ենթակառուցվածքների զարգացումն ու տնտեսական աճի նոր բևեռների ձևավորումը․ Սուրեն Պապիկյան

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր հանդիպել է Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Շիքսին Չենի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին փոխնախագահի գլխավոր խորհրդատու Չեն Չենը, ԱԶԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Շանե Ռոզենթալը, ԱԶԲ գլխավոր ղեկավարի տեղակալ Նիանշան Ժանգը, նախագծի գլխավոր պաշտոնյա Վարդան Կարապետյանը և այլ անձինք։

Ինչպես հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից, ողջունելով պատվիրակության անդամներին՝  նախարար Պապիկյանը նշել է, որ ուրախ է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի կարգավիճակում առաջին պաշտոնական հանդիպումը անցկացնել  Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչների հետ։  «Կարծում եմ սա շատ կարևոր սկիզբ է՝ հաշվի առնելով ԱԶԲ-ի դերակատարումը Հայաստանի ենթակառուցվածքների զարգացման գործում։ Մեր կառավարության համար կենսական նշանակություն ունի երկրի համաչափ զարգացումը, և այս համատեքստում առանցքային է ենթակառուցվածքների զարգացումն ու տնտեսական աճի նոր բևեռների ձևավորումը»,-նշել է նախարարը: Նա նաև խոսել է սոցիալական ենթակառուցվածքների զարգացման ոլորտում ՀՀ-ի և ԱԶԲ-ի միջև հաջողված համագործակցության մասին և ընդգծել, որ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի» շրջանակներում քաղաքաշինական բարելավման ենթարկված, սեյսմակայուն, էներգախնայող ու ժամանակակից դպրոցները դարձել են արդյունավետ կրթության գրավական։ 

ԱԶԲ-ի փոխնախագահ Շիքսին Չենը իր և պատվիրակության անունից շնորհավորել է Սուրեն Պապիկյանին նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ նրա առաջնորդությամբ ՀՀ-ի և ԱԶԲ-ի միջև երկարամյա համագործակցության պատմությունը կհարստացվի տարածաշրջանային զարգացմանը միտված ռազմավարական նորանոր ծրագրերի մշակմամբ և կյանքի կոչմամբ։ «Մենք վերահաստատում ենք Հայաստանի կարիքներից բխող տարածաշրջանային տնտեսական աճին ուղղված ենթակառուցվածքային զարգացման ծրագրերի հանդեպ մեր հանձնառությունը և պատրաստ ենք աջակցել Ձեր կողմից առաջ քաշված ապագայամետ ու երակարաժամկետ գաղափարներին»,-ասել է Շիքսին Չենը։

 Անդրդառնալով Հայաստանի և տարածաշրջանի համար Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի տնտեսական նշանակությանն ու նոր շուկաների ձևավորման հեռանկարներին՝ նախարար Պապիկյանը նկատել է, որ այն ռազմավարական կարևորություն ունի արտաքին աշխարհի հետ Հայաստանի առևտրատնտեսական կապերի ակտիվացման և շարժունակության բաձրացման տեսանկյունից։

Ամփոփելով՝ նախարարը ևս վերահաստատել է գործող ծրագրերի շարունակականության ապահովման և առկա խնդիրների կարգավորմանն ուղղված հայկակական կողմի պատրաստակամությունը և ավելացրել, որ սերտ փոխգործակցության և համատեղ աշխատանքի միջոցով հնարավոր կլինի նախագծել և իրականացնել նոր ծրագրեր։

Տպել
1055 դիտում

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը