ԵԱՀԿ ՄԽ այցերն ու հայտարարությունը՝ սահմանային լարման ֆոնին

Տեւական հարաբերական անդորրից հետո (չհաշված մայիսի առաջին շաբաթվա «ավանդական» սրացումները) մայիսի վերջում կրկին սահմանային լարվածության աճ գրանցվեց՝ հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի ավելացում եւ, որպես հետեւանք, մեկ զոհ: Մայիսի 31-ի լույս հունիսի 1-ի գիշերը գրանցվել էր անցած շաբաթվա 220 խախտումներից 80-ը:

Ընդ որում, «ակցիայի» տեղեկատվական նախապատրությունն Ադրբեջանը սկսել էր ավելի վաղ՝ սեփական կորուստի վերաբերյալ տեղեկությունների տարածումով: Մայիսի 30-ին ադրբեջանական մամուլում տեղեկատվություն տարածվեց զինծառայող Ագիլ Օմարովի զոհվելու մասին: Ինչպես հետագայում պարզվեց, խոսքը գումարտակի հրամանատար մայորի մասին է: Կորուստ ադրբեջանական բանակում ակնհայտորեն կա, սակայն որքանով է դրան նպաստել հայկական կողմը՝ հայտնի չէ:

Դրանից հետո տարածվեց Միլի Մեջլիսի պատգամավոր Այդին Միրզազադեյի հայտարարությունը, որում նա կոչ էր անում ադրբեջանցի դիպուկահարներին «լիկվիդացնել Նիկոլ Փաշինյանին ու Դավիթ Տոնոյանին»: Հետագայում նա, իհարկե, հերքեց դա եւ հայտարարեց, որ ԶԼՄ-ները խեղաթյուրել են իր խոսքերը, սակայն հենց փաստը, որ նման «մտքերը» լայն տարածում են գտնում ադրբեջանական մամուլում՝ այդ հասարակությունում տիրող տրամադրությունների եւ սպասումների ցուցիչ է, ինչպես նաեւ ազդակ, որ հարեւան երկրում չեն շտապում իրենց հասարակությանը նախապատրաստել խաղաղության:

Մի կողմ թողնելով Ադրբեջանի դրդապատճառները հարկ է նշել, որ լարվածության աճը գրանցվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ տարածաշրջան կատարած այցից եւ հայտարարությունից ընդամենը մեկ օր անց: Համանախագահներն այցը սկսել էին մայիսի 27-ին՝ Երեւանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումով, ապա մայիսի 28-ին Ստեփանակերտում հանդիպում էին ունեցել «Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանությունների հետ»: Բաքվում նրանք հանդիպել էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների» հետ:

«Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների» հետ հանդիպումն, առաջին հայացքից բացառապես վտանգներ է պարունակում: Մյուս կողմից, սակայն, այն նախ հուշում է, որ Արցախի վերադարձը բանակցությունների սեղանի շուրջ առնվազն չի բացառվում համանախագահների կողմից: Արցախի «ադրբեջանական համայնքի ներկայացուցիչներն», այդ պարագայում հանդես են գալու որպես յուրօրինակ հակակշիռ: Այլ հարց է, որ դեպքերի նման զարգացման պարագայում անհրաժեշտ է լինելու նախ հստակեցնել «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայացուցչի» չափանիշները, ապա նաեւ թույլ չտալ, որպեսզի նրանց ու Արցախի իշխանությունների միջեւ հավասարության նշան դրվի:

ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տարածած հայտարարությունն ունի մի քանի ուշագրավ շեշտադրումներ: Նախ, շարունակվել են ըստ էության ոչինչ չասող «խորը մտահոգությունը» կապված վերջին կորուստների հետ եւ կողմերի միջեւ հավասարության նշան դնող կոչը՝ «առավելագույն կերպով զսպվածություն ցուցաբերել սրացումից խուսափելու համար»:

Որպես դրական միտում կարելի է նշել համանախագահների անդրադարձը մարտի 29-ին Վիեննայում Փաշինյան-Ալիեւ եւ ապրիլի 15-ին Մոսկվայում Մնացականյան-Մամեդյարով հանդիպումներին: Առարկայական տեղեկատվության չափաբաժինը հայտարարությունում ինչպես միշտ քիչ էր. դրա փոխարեն որոշակի հստակություն են հաղորդում ձեւակերպումները: Մասնավորապես Վիեննայի եւ Մոսկվայի հանդիպումները որակվել են որպես «քննարկումներ»՝ ի հեճուկս ադրբեջանական քարոզչության՝ դրանք որպես «բանակցությունների վերսկսում» ներկայացնելու շարունակական փորձերի: Դրական կարելի է որակել նաեւ մարդասիրական եւ անվտանգության միջոցառումների հետագա որոշակի քայլերի վերաբերյալ առաջարկների ներկայացումը:

Ինչ վերաբերվում է ընդհանուր իրավիճակին՝ սահմանային լարվածության աճը հերթական անգամ ապացուցում է, որ չնայած հայկական կողմի կառուցողական դիրքորոշմանը՝ ձեռք բերված անգամ միջանկյալ պայմանավորվածությունները կարող են հեշտությամբ հարվածի տակ դրվել հակառակ կողմից ագրեսիայի չնչին փորձի պարագայում: Ուստի ավելորդ է խոսել մարդկանց միջեւ շփումների հաստատման, կալանքի մեջ գտնվող անձանց հարազատների այցերի կամ ԶԼՄ-ների ներկայացուցիչների փոխադարձ այցելությունների մասին:

Լարվածության աճը տեւական դադարից, առավել եւս փոխստահության մթնոլորտ ապահովելուն ուղղված որոշ քայլերից հետո, ավելի է ընդգծում դեռեւս 2016 թ. Վիեննայում եւ Սանկտ-Պետերբուրգում ձեռքբերված՝ հետաքննող մեխանիզմի ներդրման եւ ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման անհրաժեշտության վերաբերյալ համաձայնության կյանքի կոչումը: Այդ ուղղությամբ հետեւողական աշխատանք տանելու պարագայում միայն հնարավոր կլինի գործնական հաջողություն գրանցել 2018թ. Դուշանբեում եւ 2019թ. Վիեննայում ու Մոսկվայում ստանձնած հանձնառությունների կատարման ուղղությամբ:

Տպել
20189 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց