ՀԿ-ներն անհանգստացած են Զարուհի Բաթոյանի նկատմամբ խտրականության և ատելության խոսքի տարածման համար. հայտարարություն

03/06/2019 schedule12:28

Ներքոստորագրյալ կազմակերպությունները խիստ մտահոգված են վերջին շրջանում որոշ խմբերի և անհատների կողմից ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի նկատմամբ իրականացվող շարունակական և նպատակաուղղված թիրախավորմամբ և դատապարտում են հաշմանդամության և սեռի հիմքով խտրականության և ատելության հրահրումը: Ասված է մի շարք ՀԿ-ների տարածած հայտարարության մեջ, որը ներկայացնում ենք ստորեւ.

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ղեկավարի հանրային և անձնական գործունեությունից, խոսքից և մոտեցումներից առանձնացվում են երեխաների սեռական կրթության, հաշմանդամություն ունեցող անձանց անձնական կյանքի իրավունքի, հասարակության կրթության և առողջ հարաբերությունների վերաբերյալ արտահայտությունները և խեղաթյուրվում՝ արժեզրկող և մարդկային արժանապատվությունը նվաստացնող ոճով։ Զարուհի Բաթոյանի հանդեպ խտրականացնող և վտանգավոր խոսքի դրսևորումներն ուղեկցվում են անգամ վերջինիս հաշմանդամություն ունենալու փաստը կասկածի տակ դնելով, ինչը վկայում է սայլակով տեղաշարժվող անձանց տարբեր աստիճանի շարժունակություն ունենալու մասին պարզ գիտելիքների բացակայության կամ միտումնավոր անտեսման և վարկաբեկման մասին:

Կնատյաց և սեռականացված բառապաշարով Տիկին Բաթոյանի թիրախավորումը վկայում է մեր երկրում սեռով և հաշմանդամությամբ պայմանավորված խտրականության խորը արմատավորված խնդրի և խտրականության դեմ ուղղած գործողությունների անբավարար մակարդակի մասին: Սակայն հարկ է նշել, որ այս և նմանատիպ ատելության քարոզարշավները որպես շղարշ են օգտագործվում քաղաքական նպատակների իրագործման համար: Այսպիսի քաղաքականությունը մերժելի է Հայաստանում և անընդունելի է ժողովրդավարական հասարակության մեջ, իսկ անձի արժանապատվությունը նվաստացնող և բարի համբավը արատավորող խոսքը պատժելի է օրենքով: Այս արշավը ուղղորդող խմբերի կողմից նման շեշտադրումների շահարկումն ինքնին վկայում է տիկին Բաթոյանի կողմից բարձրաձայնվող հարցերի վերաբերյալ հասարակության իրազեկման և կրթության կարիքի մասին։

Ներքոստորագրյալներս մեր զորակցությունն ենք հայտնում Զարուհի Բաթոյանին և հաստատում մեր աջակցությունը Հայաստանում սոցիալական և աշխատանքային իրավունքների, հակախտրական պետական քաղաքականության և ներառական զարգացմանն ուղղված քայլերի իրագործման գործում:

  • «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ
  • «Աստղացոլք» ՀԿ
  • «Զարգացման նախաձեռնություններ» սոցիալ-տնտեսական ՀԿ
  • Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա
  • «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ
  • «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ
  • «Լիարժեք կյանք» ՀԿ
  • «Լռության ձայն» ՀԿ
  • Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիա
  • «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ
  • «Կանանց իրավունքների տուն» ՀԿ
  • «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ
  • «Հայկական ճամբար» ՀԿ
  • «Հասարակություն առանց բռնության» ՀԿ
  • «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» ՀԿ
  • Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
  • Մարդու իրավունքների տուն Երևան
  • «Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն» ՀԿ
  • «Մենք կարող ենք» ՀԿ
  • «Նոր Սերունդ» մարդասիրական ՀԿ
  • «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ
  • «Սկարպ» ՀԿ
  • «Փինք» իրավապաշտպան ՀԿ

Հայտարարությունը բաց է միանալու համար:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1671 դիտում

Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին

Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը

Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել

«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով

Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը

Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ

Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու

Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր

ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին

ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ

ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ

Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում

13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան

Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն

Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը