Երևան
12 °C
Երեկ անհաջողություն ունեցա կիրակնօրյա հանգիստս անցկացնելու համար ընկերուհուս հետ այցելել «Աշտարակի ձոր» ռեստորանային համալիր, մի կողմ թողնելով սպասարկման և սննդի որակի մասին դատողությունները, միանգամից անդրադառնամ ռեստորանային համալիրի տնօրեն ներկայացած Ռազմիկ Աբգարյանի ագրեսիվ պահվածքը հարուցած հանգամանքների շարադրմանը: Այս մասին իր Facebook-յան էջում գրել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, պատգամավոր Արման Եղոյանը:
«Հաշիվը փակելուց և մանրը ստանալուց հետո նկատեցի, որ աշխատակիցը չի տրամադրել ՀԴՄ կտրոնը, պարզաբանում պահանջեցի մատուցողից, թե ինչու գումարը ստանալուց և մանրը վերադարձնելուց հետո հաճախորդին չի տրամադրվում ՀԴՄ կտրոն. վերջինս առաջարկեց այդ հարցով խոսել համալիրի տնօրենի հետ:
Մինչ համալիրի տնօրենին մոտենալը՝ մատուցողը տպեց և ինձ տվեց ՀԴՄ կտրոնը: Տնօրենի հետ խոսելիս խնդրեցի պարզաբանել, թե ինչու հաճախորդին չեն տրամադրում ՀԴՄ կտրոն: Վերջինս ասաց, որ իրենք պարտավոր չեն կտրոնը հաճախորդին տրամադրել, իրենք տպում են կտրոնները, եթե ես բողոք ունեմ, կարող եմ բողոքարկել համապատասխան մարմիններ, որոնք էլ կգան, կստուգեն համակարգիչը և կտեսնեն, որ բոլոր կտրոնները տպված են: Իմ այն պարզաբանմանը, որ ինքը այնուամենայնիվ պարտավոր է գումարը ստանալուց հետո հենց հաճախորդի՛ն տրամադրել կտրոն, այլ ոչ՝ բանավոր հավաստիացնել, որ միշտ տպում են, և առաջարկել բողոքել համապատասխան մարմիններ, համալիրի տնօրեն ներկայացող Ռազմիկ Աբգարյանը սկսեց դրսևորել ակնհայտ անհարգալից ու ագրեսիվ պահվածք, իսկ երբ իմ ընկերուհին փորձեց լուսանկարահանել իր պահվածքը, հենց այն նույն մատուցողը փորձեց խոչնդոտել նրան:
Իմ դիտարկմանը, որ ՀՀ օրենսդրությունը չի արգելում հասարակական վայրում նկարահանումներ իրականացնել, համալիրի տնօրենն ասեց, որ իրեն դա շատ չի հետաքրքրում ու զուգահեռ սկսեց հարցուփորձ անել, թե ով եմ ես ու ինչ եմ արել այս երկրի համար ու նման այլ հարցեր: Ես ասացի, որ սովորական ՀՀ քաղաքացի եմ և պահանջում եմ, որ ինքը բոլոր գնումների համար ստացած գումարի դիմաց ՀԴՄ կտրոնները տրամադրի քաղաքացիներին: Ինքը սկսեց ինձ հրել, դուրս հրավիրել տարածքից, հետո էլ սկսեց փնտրել ինչ-որ հեռախոսահամարներ, զանգահարել ինչ-որ տեղեր, ասեց, որ ես հիմա իմ հալը կտեսնեմ, իրեն պահում էր ագրեսիվ, օգտագործում հայհոյախառը արտահայտություններ և դրսևորում ակնհայտ խուլիգանական պահվածք: Վերջը զանգահարեց ոստիկանություն, ասեց, որ օպերատիվ խումբ գա և այլն: Խումբը եկավ, ես ներկայացրեցի իրավիճակը, ու արդեն ոստիկաններին ի պաշտոնե ներկայացա, որից հետո գնացինք ոստիկանություն և պատմեցինք այս ամենը:
Կարծում եմ, որ և՛ ոստիկանությունը, և՛ հարկային մարմինները նման քաղաքացիներով և տնտեսվարողներով շատ լրջորեն պիտք է զբաղվեն: Չգիտեմ՝ ով է նրանց այսքան ինքնավստահություն ներշնչել, որ իրենք կարող են իրենց թույլ տալ քաղաքացիների հետ խոսելիս նման ամբարտավանություն դրսևորել ու այսքան կոպտորեն խախտեն հասարակական կարգը»,- ասված է Եղոյանի գրառման մեջ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կոտայքի և Գեղարքունիքի Էկոպարեկները երդվել են լիազորություններն իրականացնել բարձր պատասխանատվությամբ
Աշխատանքային հանդիպումներ Օփեն ԷյԱյ միջազգային թվային հարթակի պատվիրակության հետ
ՆԳ նախարարը հետևել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր գրասենյակների շինարարության ընթացքին
Երևանում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ
Ֆրանսիայում 40 մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից
Կարևորվել է ՀՀ-ԵՄ կապակցվածության գործընկերության մասին ստորագրված համատեղ հայտարարությունը
Իրանին թույլ չի տրվի վճար պահանջել Հորմուզի նեղուցով անցման համար․ Ռուբիո
Պայթյուն՝ Թուրքիայի զինամթերքի պահեստավորման և օգտահանման ձեռնարկությունում․ կան զոհեր
Քննարկվել է հայկական ավիափոխադրողներին ԵՄ օդային անվտանգության ցանկից դուրս բերելու գործընթացը
Հոգեվարքի մեջ են, իրենց ողորմաթասը խմված է, 7-ն ու 40-նքն էլ կտանք, վերանան գնան. Հասմիկ Հակոբյան․ տեսանյութ
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Պապոյանը ԵՄ դիվանագետների հետ քննարկել է ՀՀ տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ուղղությունները
Ներառական կապակցվածությունը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը և վստահության ամրապնդմանը
Մարդիկ գնացին, ընտրեցին ՔՊ-ին, քանի որ դրսից եկած հայերը գալիս էին Տաշիր Սամոյին ընտրելու. Ադամյան. տեսանյութ
Սևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի կապակցվածության համար ԵՄ-ն ակնկալում է ներգրավել մինչև 2 մլրդ եվրո
GRP-ն Հայաստան է բերում ամերիկյան երկու նոր հյուրանոցային բրենդ՝ Super 8 by Wyndham եւ Wyndham Grand Yerevan
Համբարձում Մաթևոսյանը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային կոնգրեսին
Կանանց մասնակցությունն անվտանգության, խաղաղության գործընթացներին ժողովրդավարական պետության կարևոր նախապայման է
Ներկայացվել են ՄԱԿ շրջանակներում կանխարգելման օրակարգն առաջ մղելուն ուղղված ՀՀ նախաձեռնությունները
Սուրեն Պապիկյանը հետևել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքին․ տեսանյութ
ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչները Բիշքեկում խորհրդակցության են մասնակցել
3 անձի կողմից 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարի հետ․ ինչ է քննարկվել
Ճանապարհաշինական նոր էջ է բացվում Գյումրիում․ վարչապետի հանձնարարականի պատշաճ կատարումը առաջնահերթություն է
Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը․ այն շուտով կդրվի քվեարկության
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 2-3 աստիճանով․ առանձին շրջաններում հորդառատ տեղումներ կլինեն
Շիրակի մարզպետն ու Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը շրջայցով եղել են Գյումրու Շիրակացի փողոցում
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 2,4 մլն դրամ արժեքով հերթական հողամասի նկատմամբ
Սաղաթելյանի հայտարարագրի գույքը եղել է առգրավման ենթակա. նրա կնոջ մեքենաներում հայտնաբերվել են զարդեր և փողեր
Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին
Վերջին 3 ամսում ՀԷՑ-ի վթարային անջատումների միջին տևողության ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Պետրոսյան
Հաստատվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 մլն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ ՀՀ-ում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու համար
ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ՝ ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով
Մեր սուր ելույթին պետք է սուր ելույթով պատասխանել. Գրիգորյանը՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի մասին
Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը
Կաշիներդ քերթվելու է, բոլորինդ՝ բոլոր ընտրակաշառք բաժանողներինը. չեք պատկերացնում՝ ինչ է սպասվում. Ավինյան
300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու, քաղաքական պատասխանատվության ճանապարհ եք անցնելու. Սիմոնյան
Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT