Պատգամավորները համալսարանը նոր ավարտած եւ դիպլոմ ստացած ուսանողների համար ստաժ ձեռք բերելու տարբերակ են առաջարկում

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վիկտոր Ենգիբարյանն ու Հովհաննես Հովհաննիսյանը Հայաստանի Հանրապետության Աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագիծ են դրել շրջանառության մեջ: Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի  9-ի ՀՕ-124-Ն աշխատանքային օրենսգրքի 20-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել նոր 2.1-րդ կետ: Սրանով պատգամավորները համալսարանը նոր ավարտած եւ դիպլոմ ստացած ուսանողների համար ստաժ ձեռք բերելու տարբերակ են առաջարկում, որպեսզի հետագայում աշխատանքի ընդունվելուց խնդիր չունենան:

Ի՞նչ է ենթադրում իրենից այս լրացումը. բարձրագույն ուսումնական հաստատություն ավարտած անձն իր մասնագիտության համապատասխան կարող է դիմել ինչ-որ ոչ պետական կազմակերպություն (օրինակ՝ ՀԿ), գրանցվել որպես փորձնակ, գտնվել մասնագիտական գործունեությամբ զբաղվող կազմակերպությունում, հետեւել, կատարել մասնագիտական որոշակի գործառույթներ եւ վերջում ձեռք բերել իր կողմից սպասված մասնագիտական աշխատանքային ստաժը: Այս պարագայում համապատասխան կազմակերպությունն էլ շահագրգռված կլինի ընդունելու նորավարտ ուսանողին, քանի որ օրենսդրությամբ վճարելու պարտավորություն չի ունենա, (վճարումը՝ փոխհատուցումը, կարող է կատարվել կազմակերպության հայեցողությամբ) կներգրավի իր մասնագիտական գործունեության մեջ եւ ինչու չէ նաեւ իր համար կպատրաստի ստաժ ունեցող մասնագետ: Այս ամենի հետ միասին, լրացվող նորմում նախատեվում է նաեւ սահմանափակում, մասնավորապես փորձնակ գրանցող կազմակերպությունը պետք է ունենա առնվազն 10 աշխատակից, որպեսզի կարողանա գրանցել 1 փորձնակ: Այսինքն, սա արված է նրա համար, որ ամեն մի փոքր կազմակերպության չկարողանան դիմեն եւ նախաձեռնության առարկան ծառայի իր նպատակին, բացի դրանից շահագրգիռ կողմը հնարավորություն չունենա բացելու կազմակերպություն եւ գրանցելու փորձնակներ:

Պատգամավորներն իրավական ակտի ընդունման ահրաժեշտություն են տեսնում՝ ելնելով նրանից, որ Հայաստանի Հանրապետությունում ներկայումս մեծ խնդիր եղել եւ մնում է թե՛ գործատուների կողմից համապատասխան մասնագետներ գտնելու, թե՛ նորավարտ մասնագետների կողմից համապատասխան աշխատանք գտնելու հանգամանքը, քանի որ գործատուները շեշտադրում են մասնագիտական գործնական հմտություններ ունենալու չափանիշները, մինչդեռ դրան զուգահեռ նորավարտ մասնագետների մոտ խոչընդոտող գործոն է այդ չափանիշների բացակայությունը: Այսինքն, բարձրագույն ուսումնական հաստատություն ավարտած մասնագետը, ում մոտ դեռեւս թարմ եւ նորարար է մասնագիտական տեսական գիտելիքները եւ ձգտումները եւ պատրաստ է ցածր վարձատրության դիմաց աշխատել՝ հիմանականում հնարավորություն չի ունենում ներգրավվելու մասնագիտական աշխատանքային գործընթացներում: Իսկ քանի որ գործատուների մեծ մասը հնարավոր ցածր փոխհատուցման դիմաց փնտրում է արդեն իսկ գործնական հմուտ մասնագետի, (որովհետեւ չի ցանկանում ժամանակ եւ ճիգ գործադրել մասնագետի պատրաստման համար) ուստի նորավարտ մասնագետները հնարավորություն չեն ունենում ձեռք բերելու համապատասխան աշխատանքը: Տվյալ պարագայում համապատասխան փորձ ունեցող մասնագետներն էլ գերադասում են աշխատել ավելի բարձր վարձատրվող մասնագիտական աշխատատեղերում:

Պատգամավորները նախագծի ընդունման պարագայում ակնկալում են, որ նորավարտ ուսանողները, ինչպես նաեւ այն անձինք, որոնք բուհն ավարտելուց հետո 3 տարվա ընթացքում չեն կարողացել որեւէ պատեհ առիթով ձեռք բերել մասնագիտական աշխատանքային ստաժ, կարող են դիմել ոչ պետական հատվածի մասնագիտական կառույցներ եւ գրանցվելով որպես փորձնակ ձեռք բերել մասնագիտական աշխատանքային ստաժ: Իսկ գրանցող կազամակերպությունը կարող է անվճար հիմունքներով գրանցել դիմող փորձնակին եւ ներգրավել նրան իր մասնագիտական գործունեության աշխատանքներում:

Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները.

2018 թվականից Քաղաքացիական ծառայության համակարգում կատարված բարեփոխումների արդյունքում «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում ամրագրվեց փորձնակի ինստիտուտը, համաձայն որի՝ փորձնակը «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի սահմանված կարգով համապատասխան մարմիններում աշխատանքային փորձ ձեռք բերելու համար գրանցված անձն է: Փորձնակ գրանցված ժամանակաշրջանը հաշվարկվում է որպես հանրային ծառայության ստաժ քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու համար: Փորձնակ գրանցված ժամանակահատվածում աշխատանքների մասնակցության համար փորձնակը չի վարձատրվում: Փորձնակ գրանցելու եւ աշխատանքների մասնակցության առանձնահատկությունները սահմանված է ՀՀ առաջին փոխվարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 12-ի թիվ 439-ն որոշմամբ: Ստացվում է, որ անձը կարող է պետական կառավարման մարմիններում գրանցվել որպես փորձնակ եւ այդ ստաժն օգտագործելով՝ զբաղեցնել մեկ տարվա հանրային ծառայության ստաժ պահանջող պաշտոն՝ օրինակ առաջատար ծառայողի պաշտոն: Այսինքն, պետությունը որոշ չափով հնարավորություն է տվել ստաժ չունեցող անձանց՝ օգտվել փորձնակի ինստիտուտից, ստաժ ձեռք բերել եւ համալրել հանրային ծառայության պաշտոնները (մասնագիտական պաշտոնների 3-րդ, 4-րդ եւ 5-րդ ենթախմբերի պաշտոններ): Նշենք, որ առաջատար հանրային ծառայողի պաշտոնի համար «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի համաձայն՝ մեկ տարվա հանրային ծառայության ստաժի չափանիշը հավասարեցված է 3 տարվա մասնագիտական ստաժին: Հետեւաբար, հաշվի առնելով, որ մասնագիտական աշխատանքային ստաժի ձեռքբերումը հնարավոր է նաեւ ոչ պետական հատվածում ըստ մասնագիտության գործունեության իրականացման առաջացել է օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու մտահղացումը:

Տպել
3888 դիտում

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը