Երևան
12 °C
Եվ այսպես, ազատության մեջ հայտնված Ռոբերտ Քոչարյանն իր ընտանիքին պատկանող «Կոնգրես» հյուրանոցում հանդիպել է իր աջակիցների հետ ու հետաքրքիր մտքեր հայտնել։ Մասնավորապես, հայտարարել է, թե տասը տարի առաջ կարծում էր, որ իր կյանքի հիմնական իրադարձություններն անցյալում են, եւ իրեն սպասվում է շատ կանխատեսելի, հանգիստ կյանք։ Սա շատ հետաքրքիր հոգեբանական դրվագ է։ Փաստորեն նա կարող էր տասը տարի շարունակ ասպատակել երկիրը, «անզգույշ քաշքշել» ցանկացածին, դառնալ երկրի 200 ամենահարուստ մարդկանցից մեկը, պաշտոնավարումն ավարտել տասը մարդու սպանությամբ ավարտված բախումներով ու «շատ հանգիստ, կանխատեսելի» ձեւով վայելել կյանքը։ Եվ այդպես էլ անում էր։ Պարզապես «խիյարը թարս բուսնեց», երկրում հեղափոխություն եղավ, ինքն էլ «շատ կանխատեսելի ձեւով» հայտնվեց անազատության մեջ։ Ու դա, իր իսկ խոսքերով, պայքարելու «շատ լուրջ ու նոր» շարժառիթ դարձավ։ Այսինքն՝ եթե իրեն ձեռք չտային, քրեական գործով որպես մեղադրյալ չներգրավեին ու հանգիստ թողնեին, ինքը «կանխատեսելի ձեւով» վայելելու էր կյանքը։ Ի՛նքն է ասում։ Եզրակացությունը միակն է՝ նա ակտիվ քաղաքականություն է վերադարձել բացառապես անձնական դրդապատճառներով։
Հիմա՝ աջակիցների մասին։ Քոչարյանն իր ուրախությունն է հայտնել, որ միայնակ չի պայքարելու, եւ շնորհակալություն է հայտնել աջակիցներին, պարզապես մոռացել է նշել, թե հանուն ինչի է լինելու այդ համատեղ պայքարը։ Մինչդեռ սա ամենակարեւոր հարցն է։ Վերջին հաշվով՝ նրա կողմնակիցները պիտի իմանան, թե հանուն ինչի է պայքարում «շեֆը»։ Գուցե նպատակն այնքան ազնիվ է, որ ազգովի՞ ենք միանում։ Բայց՝ չէ․ նպատակների մասին խոսք չկա։ Մնում է միայն ենթադրություններ անել։
Գուցե պայքարում է հանուն Արցախի՞։ Բայց դրա համար նա կարող էր քաղաքական գործունեություն ծավալել Արցախում (եթե «երեսատեղ ունենար») կամ գոնե իր նյութական կարողությունների մի փոքր մասով ներդրումներ աներ այնտեղ, մինչդեռ պաշտոնանկությունից հետո նա այնտեղ միայն որսի էր գնում։ Գուցե պայքարում է հանուն Հայաստանի եւ Արցախի միասնությա՞ն։ Բայց որեւէ մեկն այնքան վնաս չի հասցրել այդ միասնությանը, որքան նա։ Կամ գուցե ցանկանում է վերադարձնել իշխանությունը, որպեսզի կարգուկանոն հաստատի երկրում, արմատախիլ անի կոռուպցիան, ամրապնդի ժողովրդավարությունն ու խոսքի ազատությունը, տնտեսական ազնիվ մրցակցություն երաշխավորի, անկախ դատական համակարգ ձեւավորի․․․ Բայց նրա նախագահության տասը տարիների ընթացքում Հայաստանում ճիշտ հակառակն է տեղի ունեցել, Քոչարյանն էլ այն մարդը չէ, որ անազատության մեջ կամ որսի ժամանակ՝ դադարների պահին, «անգլերեն լեզվով մի գիրք կարդա» ու վերանայի կյանքի նկատմամբ իր մոտեցումները։ Իսկ գուցե Քոչարյանը պայքարում է հանուն ընտանեկան բիզնեսների բարգավաճմա՞ն (որպեսզի, ասենք, Հայաստանի ոչ թե 200, այլ 100 ամենահարուստ ընտանիքների ցանկում հայտնվի)։ Սրանում ոչ մի քննադատելի բան չկա, նորմալ ցանկություն է։ Պարզապես անհասկանալի է մնում, թե աջակից ակտիվիստնե՞րն ինչ կապ ունեն դրա հետ։
Հնարավոր է՝ Քոչարյանի նպատակը կուսակցություն հիմնելն ու հաջորդ ընտրություններին մասնակցելն է, բայց կուսակցություն հիմնելը ոչ թե նպատակ է, այլ նպատակին հասնելու միջոց, իսկ մենք նպատակի մասին ենք խոսում։ Ո՞րն է նպատակը։
Ստացվում է, որ միակ նպատակն արդարադատությունից խուսափելն ու «կանխատեսելի, հանգիստ կյանք» վայելելն է։ Հետեւաբար՝ նրա աջակիցները պիտի լինեն միայն «պայմանագրային հիմունքներով» այդ աջակցությունը ցուցաբերողներն ու իրավապաշտպանները։ Եվ մեծ հաշվով՝ հենց այդպես էլ կա։ Իսկ եթե կան նաեւ այլ համակիրներ (վստահաբար՝ կան), նրանց խորհուրդ կտանք պարզապես ճշտել, թե կոնկրետ ինչի համար է պայքարում Քոչարյանը, եւ միայն դրանից հետո միանալ այդ պայքարին։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հայաստանը ողջունում է Իրանի և ԱՄՆ-ի միջև համաձայնագիրը. Նիկոլ Փաշինյան
Ռուսական ուժերը լայնածավալ հարձակում են նախաձեռնել Կիևի ուղղությամբ. հրդեհվել է Կիև-Պեչորյան հնագույն վանքը
Ավտովթար Վանաձոր-Ալավերդի ճանապարհին. կա տուժած
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել. այն տևել է շուրջ մեկ ժամ
Ինչու չի եղել որոշ ընտրատեղամասերում վերաքվեարկություն նշանակելու որոշում. ԿԸՀ նախագահը պարզաբանել է
Էլինա Ավանեսյանը՝ Զագրեբի մրցաշարի հաղթող
Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետ
ԱՄՆ-Իրան պատերազմն ավարտված է, հրապարակվել է կնքված 14 կետանոց նախագիծը, կողմերը գոհ են. ինչ է ներառվում
Հրդեհ Ձորափի փողոցում գտնվող ռեստորաններից մեկում. այրվել է պահեստը
Ինչպես է Քոչարյանը «Զվարթնոց» օդանավակայանով փորձում լքել Հայաստանը. լուսանկարներ
Հայտնի է՝ որ ուժը քանի մանդատ կունենա խորհրդարանում
Ռոբերտ Քոչարյանը փորձել է լքել Հայաստանը․ իրավապահները թույլ չեն տվել
Ընտրակաշառքով ԱԺ-ում հայտնված ընդդիմադիրները չեն կարող ներկայացնել մեր ժողովրդին, նրանք լեգիտիմ չեն. Պապոյան
Ժողովրդի իշխանությունը զավթել փորձածները հայտնվելու են ճաղերի հետևում. հետհաշվարկը սկսված է. Կոնջորյան
Դուք քաղաքական ուժ չեք, դուք փողի տոպրակ եք, որը ՀՀ Ազգային ժողովում անելիք չունի. Ղազարյան
Հայաստանը պետություն է. այն զավթելու փորձ արած եռագլուխ մաֆիան զգալու է պետության համը իր բերանում. Խուդաթյան
Միլիոնավոր դոլարների ընտրակաշառք բաժանեն, հետո պատառոտվեն, թե իշխանությունն արդյունքները կեղծել է. Սինորյան
Ընտրակաշառք տված կուսակցությունները մանդատ չունեն. դրանք պետք է փակվեն, իսկ սեփականատերերը գնալու են բանտ
ՀՀ պաշտպանության նախարարը ժամանել է Ֆրանսիա. տեսանյութ
Մի հատ հայելու առաջ կանգնեք ու ինքներդ ձեզ հարց տվեք՝ առանց փողի մեկ մանդատի կարժանանայի՞ք. Հակոբյան
ԿԸՀ-ն ամփոփել է ընտրությունների արդյունքները. վերջնական հաշվարկով որ ուժը քանի ձայն է ստացել
Ամեն քաղաքացու ճակատին փակցված գնապիտակի համար հատ-հատ ամբողջական ցուցակներով պատասխան եք տալու. Ալեքսանյան
Դիլիջանում հանդիպել են Արմեն Գրիգորյանն ու Հիքմեթ Հաջիևը
Բրիտանական ծովային ուժերն առաջին անգամ ռուսական «ստվերային նավատորմի» տանկեր են առգրավել. մանրամասներ
Հայաստանում հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը Վարդենիսում․ Գագիկ Սուրենյան
Տավուշի մարզի Բագրատաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Ռուսաստանը ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը․ ՌԴ ԱԳՆ
Դոդը, Ռոբը, կալուգացին հացին կակա պիտի ասեն, որ մտքներով չանցնի այլևս ընտրակաշառք բաժանել. Փաշինյան
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Լյուքսեմբուրգում
Ակնկալում ենք Ձեր վարչակազմի հետ կնքել ավելի շատ պատմական համաձայնագրեր. Փաշինյանը շնորհավորել է Թրամփին
Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա, ջերմաստիճանն աստիճանաբար զգալի կբարձրանա. Սուրենյանը մանրամասներ է հայտնել
Սևանա լճի մակարդակը բարձրացել է 40սմ-ով
Առաջիկա օրերին Երևանում ու մարզերում անձրևոտ եղանակը կպահպանվի. որոշ շրջաններում սպասվում է կարկուտ
Հայաստանն ավելի է բարելավել իր դիրքերը Գլոբալ խաղաղության ինդեքսում
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են «Մերսեդես»-ը և «ԿամԱզ»-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Բերման է ենթարկվել Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի հուշարձաններից ոսկեգույն տառերը պոկած տղամարդը
Պտտահողմ է դիտվել նաև Վարդենիսում. տեսանյութ
Ուժեղ պտտահողմ է դիտվել Մարտունիում. Սուրենյան
Հորդառատ անձրևներից հետո հեղեղվել են Մոսկվան և հարակից շրջանները. լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT