«Սասստեքս»-ի ղեկավարությունն անհարգալի՞ց է խոսում ՀՀ վարչապետի հասցեին

Երեկ ամբողջ օրը Գյումրու «Սասստեքս» կարի ֆաբրիկայում կրքերը չհանդարտվեցին: Աշխատավարձ չստացած բանվորուհիները օրվա տարբեր ժամերին բարձրաձայնեցին այդ մասին եւ իրենց խնդիրը ներկայացրեցին տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչներին: Պարզվում է, սա կեսօրն անց լուրջ մտահոգության առիթ է դարձել ֆաբրիկայի ղեկավարների համար: Հավաքել են տեխնոլոգներին եւ վարպետներին, վեճ ու կռվով ընդհանուր ժողով արել, բանվորներին իրենց կամքին հակառակ, ստիպելով տուն են ուղարկել:

«Ներսեսը (Քրիստիան Գելիջիի հետ համասեփականատեր), Քրիստիանին տեղեկացրել էր, որ  լրատվամիջոցների հարցազրույցներ ենք տվել, Քրիստիանն էլ ըսել էր՝ հանե ժողովրդին շենքից: Ով չգնաց, մնաց, ես կկրճատեմ իրան: Ժողովրդին տուն ուղարկեցին, որ խուսափեն լրատվամիջոցների գնալ-գալուց: Հանեցին, մեզի տուն ուղարկեցին, ու ասեցին՝ երկուշաբթի գուկաք, կաշխատիք արդեն գործարքայինով, ով կդիմանա, ում ձեռք կտա, թող աշխատի, ում չէ՝ թող չգա: Նաեւ տեխնոլոգներին ասել էին, որ 40 հոգու ցուցակը կազմած է, որ պետք է կրճատեն: Գուկանք, անուն-ազգանունները կկարդանք, ումը չենք կարդա, թող իմանան, որ իրանք արդեն կրճատված են: Ասել էին, որ էն աշխատողները, տեխնոլոգները, վարպետները, ովքեր որ հարզացրույցներ են տվել լրատվամիջոցներին, իրանք պետք է պատժվեն, հեռացվեն աշխատանքից»,- ՀԺ-ի հետ զրույցում պատմեցին կարող բանվորուհիները:

Աշխատակիցներն ունեն 2018 թվականի հոկտեմբերին կնքված 1 տարվա աշխատանքային պայմանագրեր՝ առաջին երեք ամիսը՝ 55.000դրամ, դրանից հետո արդեն գործավարձային պայմանով: Այդ առաջին 3 ամիսները բոլոր աշխատակիցները համարվել են աշակերտներ, քանի որ կարել են սովորել: Աշխատանքային առաջին ամսում 20.000 դրամ են ստացել, մտածել են, որ հունի մեջ կընկնի տնօրինությունը, պայմանագրով ֆիքսված գումարը կստանան: Այնուհետ մինչեւ ընթացիկ տարվա ապրիլ, այսինքն, 7 ամիս ստացել են 55.000 դրամ: Եվ միայն այս շաբաթվա սկզբում են իմացել, որ այլեւս նման գումար չեն ստանալու եւ աշխատավարձը գործավարձային է դարձել:

«6-7 ամիս վճարել են 55.000 դրամով, գործարքայինի խոսք անգամ չի եղել: Մենք էլ մտածեցինք, որ իրեն երեւի ավելի ձեռնտու է նվազագույն 55.000-ով մեզ վճարի, քան թե դարձնե գործարքային: Բայց մարդը միանգամից որոշեց, որ կանչե տեխնոլոգներին Երեւան, պատճառաբանե, որ մեր կարած գործերը բռակ են, եւ ասի, որ միտք չունի վարձատրելու: Տեխնոլոգները ետ եկան Երեւանից եւ ասացին, որ Քրիստիանն ասել է՝ չեմ վճարելու եւ վերջ, որովհետեւ ապրանքը բռակ է, բայց մեր տեխնոլոգները ընդեղ բռակ ապրանք չեն էլ տեսել: Մենք տեխնոլոգ լեհեր ունինք, մենք ունինք Վալտեր, մենք ունինք Գոշա, ովքեր մեր գործերից երբեք դժգոհություն չեն հայտնել, իրանք եթե տեղում նայում եւ թույլ են տալիս, որ մեր կարածն ուպակովկա էնեն ու ուղարկեն Եվրոպա, ուրեմն հավնել են չէ՞: Նույնիսկ Գոշան ասել էր, որ հենց Գյումրիի կարածն է դուրը գալիս: Մենք նույնիսկ գործարքայինի գները չիդենք, մեզի չեն էլ ըսել: Իրանք մեկ գուկան րոպեավճարով, մեկ գուկան հատով, մենք իրանցից բան չենք հասկնա: Եթե գուկան էդ գրատախտակի վրա կգրեն, որ բդի տաս օրական 120 հատ կամբինիզոն, հանկարծ, որ էդ օրը էդ չափը տվեցիր, հաջորդ օրը կշատցնեն էլի: Ու ամիսն էլ 2-3 անգամ մոդել կփոխեն, մոդելն էլ որ կփոխեն, գործը կդժվարանա»:

Բանվորուհիները նաեւ ասացին, որ ներսում աշխատանքային ծանր պայմաններ են ե՛ւ ֆիզիկական, ե՛ւ հոգեբանական առումներով: Իրենք անընդհատ թունավորվում են, ինչին տնօրինությունն ուշադրություն անգամ չի դարձնում:

«Հմի ներկա պահին մենք հրակայուն գործ ենք կարում, որից Երեւանը ժամանակին հրաժարվել էր, բերին Գյումրի, մենք կկարենք: Առաջի պարտիան կարելուց բոլորս թունավորվանք էդ կտորներից: Սրտխփոց, սրտխառնոց, ճնշման բարձրացում, կոկորդի խեղդոց: Ներսում էլ մաքուր օդ ապահովող ոչ մի բան չկա: Ու էդ թոզը մենք կշնչենք, երբ որ շտապօգնությունը գուկա, կըսե՝ ներսը թթվածին չկա, կոտորվում եք ժողովուրդ, անընդհատ պատուհանները բացեք: Պատուհաններն էլ կբացենք, սկվազնյակ կեղնի: Նույնիսկ նորմալ կարի մեքենաներ չկան, բոլորը խոտան մեքենաներ են: 3 հարկին հատկացրել է մեկ մեխանիկ: Էդ խեղճ տղեն Ամասիայից գուկա, կերտա, չի էլ հասցնե 3 հարկին սպասարկե: Եթե մեքենադ փչացավ, ժամերով պետք է կանգնիս, սպասես, մինչեւ հերթդ հասնի, գա, քեզի սպասարկե»:

«Սասստեքս»-ում, ըստ աշխատակիցների, իրենց կյանքին ավելի լուրջ սպառնալիք կա: Աշխատանքային ողջ օրվա ընթացքում իրենք ներսում կողպված են: Արտակարգ պատահարի դեպքում չեն կարողանա դուրս գալ շենքից, քանի որ դուռը բանալիով փակվում է:

«Մեզ առավոտները ներս կենեն ու դուռը կկողպեն: Ընդմիջմանը դուռը կբացեն, իսկ եթե հետ եկար 1 րոպե ուշացած, արդեն դուռը փակ է: Կպտտվինք, կադրերի բաժնով կանցնինք, որ տեսնին, ու մեր ուշացած րոպեները պահեն մեր աշխատավարձներից: Տեղում հաց կուտենք, տեղում ջուր ու կոֆե կխմենք, էդ թոզի ու թելի մեջ: Նստած տեղերս հավաքարարը գուկա կմաքրե, թոզը կհանե, մենք էլ կշնչենք: Ու անընդհատ լարված: Ջուր խմելը կհսկվի, քանի բաժակ խմիր, տուալետ գնալը կհաշվվի, թե քանի անգամ օգտվար: Իրանք ոչ տակտ ունին, ոչ շնորհք ունին, Քրիստիանը հազարից մեկ գուկա, էն էլ իրա պատվիատուների հետ, բանվորի կողմը նույնիսկ չի նայե, չի բարեւե: Պետականորեն ազատ օրերին գուկան, կհրամայեն, որ աշխատինք, ասում են՝ Երեւանն աշխատում է, ցանկալի է, որ դուք էլ աշխատիք, ու անընդհատ կշպրտեն երեսներիս, թե սեփական գործարան է, երբ կանչե (Քրիստիան Գելիջիին նկատի ունեն), ինչղ ուզենա, դու բդի հենց ըդպես էլ ենես: Կմտածեն, որ գյումրեցիք աշխատանք չունին, ուրեմն ինչ տան ու ինչ ըսեն, բդի ենթարկվի՞նք ու անենք: Ու անունն էրել են, որ աշխատատեղ են բացել, ժողովրդին աշխատանքով են ապահովե՞լ: Որովհետեւ վախեցնենգը, չեն թողնի խոսանք, հենց մի հատ էլ բան կսես, կըսեն՝ դուռը բացե, գնա:

Հետաքրքիրն էն է, որ մեր մարզպետը, կամ ոչ մի ղեկավար մարմին չեկավ, որ տեսնի, թե ինչ է կատարվում էստեղ: Դրսից եկած ինչ-որ մեկը ստորացնում է գյումրեցի կանանց: Կարելի՞ է: Բա արժանապատվությունը, թասիբը իրանց ու՞ր մնաց»:

«Էն ժամանակ, որ Փաշինյանն եկավ (նկատի ունեն 2018 թվականի դեկտեմբերի 7-ի բացումը) բացման ժամանակ մեզի ներս էրեցին, դուռն էլ փակեցին մեր վրա, թույլ չտվեցին անգամ, որ վարչապետին տեսնեինք: Վարչապետը, երբ որ արդեն մտավ հոսքագիծ ու եկավ ապրանքներին ծանոթանալու, մեզ վերեւի մասը պահեցին ու չթողեցին առաջ գայինք: Վերջը երկրի ղեկավարն է, կարող էինք չէ՞ մի հատ մոտիկից տեսնել»,-պատմեցին աշխատակիցները:

Ավելին, պարզվում է՝ դեկտեմբերի 7-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանին լայնաժպիտ ընդունած, ներդրողի նկատմամբ բարի եւ ջերմ վերաբերմունք պահանջողներն աշխատակիցների ներկայությամբ վատ արտահայտություններ են անում հենց նույն վարչապետի հասցեին http://www.armtimes.com/hy/article/150096, որը բոլորին հանձնարարել է ստեղծել ներդրումային բարենպսատ քաղաքականություն, տալ ներդրողներին արտոնություններ, որպեսզի երկրում աշխատատեղեր ստեղծվեն, մարդիկ կարողանան ընտանիքներ պահել, հաց վաստակել, որպեսզի չլքեն երկիրն ու օտարության ճամփեքը չբռնեն:

«Ու իրանք ինչ արտահայտություն ըսես կենեն վարչապետի հասցեին, ու չեն էլ հավնի: Կողմնակից չեն մեր վարչապետին, իրանք սովոր են էն ժամանակվա ղեկավարին, իրա ոգով միշտ աշխատել են, ըդպես էլ ուզում են շարունակեն: Ու առանց ամոթի իրանք էդ արտահայտություններն անում են, որ դեմ ենք ներկայիս վարչապետին ու չենք էլ խրախուսում իրա արածները»:

Ի դեպ, այս ֆաբրիկայում էր աշխատում Շիրակի նախկին փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանը: Երբ փորձեցինք նրանից մանրամասներ իմանալ, թե իրականում ինչ է կատարվում Սասստեքսում, ինչու է իրավիճակն այնքան սրվել, որ գործը նաեւ ՄԻՊ է հասել, Սեյրան Պետրոսյանն ասաց՝ արդեն մեկ ամիս է՝ Սասստեքսում չի աշխատում, առողջական խնդիր ունի, ազատվել է աշխատանքից: Որեւէ մեկից էլ հեռախոսի համար չի կարող տրամադրել, քանի որ ամեն ինչ թողել է նախկին աշխատավայրում:

Սասստեքսի աշխատակցուհիները զրույցի ընթացքում նաեւ Սեյրան Պետրոսյանից խոսեցին:

«Մենք ունեինք մի տնօրեն, ով որ մեր կողմից էր ու ժողովրդի շահերն էր պաշտպանում: Ինքը երբ որ զգաց՝ վատ հոտ է գալիս ու, երեւի թե տեղեկացել էր, որ մենք էլ աշխատավարձ չունինք ստանալու կամ նման մի բան, էդ խեղճ մարդը քարը փեշից թափեց, ու ինքնակամ լքեց, գնաց: Պետրոսյան Սեյրանի մասին է խոսքը, ով որ մարդ էր մեծատառով, բոլորիս մասին կմտածեր, կմտահոգվիր: Իսկ հմի գուզե ընդեղ ուշքդ անցնի, գուզե ընդեղ վատընաս, գուկան մի հատ կհարցնեն, կանցնին, կերտան: Կսեն՝ վատ ես, ել գնա տուն, չես կարող, մի արի աշխատի»:

Տպել
6918 դիտում

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ալեն Սիմոնյանին

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է