Երևան
12 °C
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում՝ դատավոր Հարություն Մանուկյանի նախագահությամբ, այսօր շարունակվեց Ճըվճվ Արո մականունով հայտնի Արա Վարդանյանի որդու՝ Սարգիս Վարդանյանի գործով դատական նիստը:
Վերջինս մեղադրվում է ճանապարհային ոստիկանության երկու ծառայողների մահվան ելքով վթարի (ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով) եւ պատահարի վայրից հեռանալու համար (ՀՀ ՔՕ 244 հոդվածով):
Ողբերգական ավտովթարը տեղի էր ունեցել 2018 թվականի հունվարի 8-ի լուսադեմին: Իրար էին բախվել Ճանապարհային ոստիկանության ծառայություն իրականացնող «Toyota Corolla» մակնիշի եւ «BMW X6» մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով «Toyota Corolla»-ի վարորդ, ՃՈ ծառայող Արեգ Դավթյանը եւ ուղեւոր, ՃՈ ծառայող Խաչիկ Գասպարյանը մահացել էին:
Սարգիս Վարդանյանն այսօր առաջին անգամ դատարանում խոսեց՝ դժգոհելով, որ դատական նիստերը հաճախ չեն նշանակվում. «Ամիսը մեկ անգամ է դատական նիստ նշանակվում, մեկ տարեկան երեխա ունեմ, կարելի է չէ՞ մի քիչ էլ իմ՝ ամբաստանյալիս մասին մտածել»,–հայտարարեց նա՝ հորդորելով դատարանին իր ասածը որպես խնդրանք ընդունել։
Արդեն 5 դատական նիստ է՝ նրա պաշտպան Հակոբ Մարտիրոսյանը միջնորդություն է ներկայացնում դատարանին՝ պահանջելով Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանից պահանջել եւ պաշտպանական կողմին տրամադրել հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումները թույլատրելու վերաբերյալ նյութերը: Պաշտպանական կողմը դեռեւս նախաքննության սկզբում վիճարկում է այս ապացույցի ձեռքբերման օրինականությունը։
Բանն այն է, որ ողբերգական վթարից հետո ոստիկանությունը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ նշելով, որ Սարգիս Վարդանյանը կասկածվում է ծանր հանցագործություն կատարելու մեջ. ըստ որոշ տեղեկությունների՝ նա դիտավորությամբ էր հարվածել ոստիկանական մեքենային ու նրա գործողություններում կարող էին լինել դիտավորությամբ տուժողների առողջությանը ծանր վնաս հասցնելու հատկանիշներ, որոնց արդյունքում տուժողները մահացել են: Այսինքն՝ գաղտնալսումն իրականացվել է ՀՀ ՔՕ 112–րդ (դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը) հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում, որով, սակայն, Վարդանյանի նկատմամբ անգամ քրեական հետապնդում չի իրականացվել։ Ըստ պաշտպանական կողմի՝ Վարդանյանին առաջադրված մեղադրանքներով (ՀՀ ՔՕ 242 հոդվածի 3-րդ մասի եւ ՀՀ ՔՕ 244-րդ հոդվածի հատկանիշներով) գաղտնալսում չէին կարող իրականացնել: Նշենք, որ «Օպերատիվ-հետախուզական գործունեության» մասին ՀՀ օրենքով օպերատիվ-հետախուզական միջոցառումները կարելի է անցկացնել միայն այն դեպքերում, երբ անձը, ում նկատմամբ պետք է դրանք անցկացվեն, կասկածվում է ծանր եւ առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ, իսկ Վարդանյանը մեղադրվում է միջին ծանրության հանցագործության մեջ։ Դատարանն, ուսումնասիրելով գործի նյութերը, ներկայացված միջնորդությունները, որոշել էր թույլատրել գաղտնալսումը։ Սարգիս Վարդանյանի պաշտպան Հակոբ Մարտիրոսյանի խոսքով՝ այդ գաղտնալսումները չեն իրականացվել օրենքով սահմանված կարգով, օրենքով սահմանված պայմաններում եւ դատարանի որոշմամբ։ Նախորդ դատական նիստում դաստարանը մերժել էր միջնորդությունը՝ նշելով, որ ամբաստանյալի նախկին պաշտպան Սամվել Ջաղինյանի կողմից համանման միջնորդություն դատարանում արդեն իսկ ներկայացվել է, դատարանը որոշում է կայացրել, այդ կապակցությամբ որոշում է կայացրել նաեւ վերաքննիչ դատարանը: Մինչդեռ Հակոբ Մարտիրոսյանը պնդում է, որ լրացուցիչ հիմնավորումներ է ներկայացրել, որոնք հիմք են, որպեսզի այդ նյութերը դատարանից պահանջվեն եւ տրամադրվեն իրենց։ Տուժող Արեգ Դավթյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը դժգոհեց, որ արդեն 5 դատական նիստ է՝ նույն միջնորդությունն են լսում՝ բանավոր եւ գրավոր տարբերակներով եւ առաջ չեն շարժվում եւ հորդորեց դատավորին՝ սահամանփակել պաշտպանի ելույթը։ Իր դժգոհությունն արտահայտեց նաեւ մեղադրող դատախազ Մարգարյանը՝ նշելով, որ ինքը նման ապացույց չի ներկայացրել դատարանին, հետեւաբար ըստ նրա՝ չի կարելի 5 դատական նիստ անընդմեջ քննարկել գոյություն չունեցող ապացույցի թույլատրելիության հարցը։ Այնուամենայնիվ, տուժողի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը ժամանակ խնդրեց՝ պաշտպանի ներկայացրած միջնորդության վերաբերյալ դիրքորոշում հայտնելու համար, ինչը դատարանը բավարարեց:
Նիստի ավարտին լրագրողները Վարդանյանից հետաքրքրվեցին, թե արդյոք նա հնարավորություն ո՞ւնի կալանավայրում տեսակցելու իր երեխային, ինչին ամբաստանյալը դրական պատասխան տվեց։ Վարդանյանը, սակայն, հրաժարվեց պատասխանել այն հարցին, թե արդյոք այս ընթացքում փորձել են կապ հաստատել տուժողների հարազատների հետ։
Ըստ մեղադրական եզրակացության՝ 2018թ. հունվարի 8-ին, ժամը 04:40-ի սահմաններում Սարգիս Վարդանյանը իրեն վստահված «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայով, չունենալով վարորդական վկայական, 2 ուղեւորով երթեւեկել է Աբովյան փողոցով` Մոսկովյան փողոցի կողմից դեպի Սայաթ-Նովա պողոտայի ուղղությամբ՝ լապտերները միացված վիճակում: 60 կմ/ժ գերազանցելով արագությունը՝ 113 կմ/ժ արագությամբ ստեղծել է վթարային իրադրություն, որի արդյունքում բախվել է ՃՈ «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենային, այնուհետեւ գովազդային վահանակին, որից հետո լքել է դեպքի վայրը եւ հեռացել: Վթարի հետեւանքով «Տոյոտա» մակնիշի վարորդ Արեգ Դավթյանին եւ ուղեւոր Խաչիկ Գասպարյանին անզգուշությամբ պատճառվել է մահ: Վարդանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը
Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
2 մլրդ դրամ` շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է
Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը
Կարևոր հանգույցի փակումը չէր կարող չանդրադառնալ երթևեկության վրա, բայց այս հատվածն ամենաօպտիմալն է. Կարապետյան
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Թորոսյան
Մարդ ձեր ընտանիքից բան չի հասկանում. հոպարն ասում է՝ լավ չի, եղբոր տղան ասում է՝ լավ է. Հակոբյան
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին կով են նվիրել
Եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները և գալ ԱԺ, նրանց քաղաքականապես ջախջախելու ենք. Հովհաննիսյան
ԱՄՆ-ն հերթական հարվածն է hասցրել նարկոահաբեկիչներին պատկանող նավակին. կան զոհեր
Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Վերջին 4-5 տարիների ընթացքում ՀՀ ռազմարդյունաբերական ոլորտում արձանագրվել է որակական թռիչք. Հայրապետյան
Կամչատկայի ափերի մոտ մեկուկես ժամվա ընթացքում տեղի է ունեցել 12 nւժեղ երկրաշարժ
9-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Գողացել են համագյուղացու մեքենան ու վթարի ենթարկվել. ինչ է կատարվել Մեծավանում. տեսանյութ
Ամերիաբանկն ամբողջությամբ տեղաբաշխել է 100 մլն ԱՄՆ դոլարի անժամկետ պարտատոմսեր
Հայտնի են «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուներից երկուսի խափանման միջոցները
Ժամանակավորապես փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը
Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց
Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում 13-ամյա երեխայի որոնումները շարունակվում են
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուն կալանավորվել է 100-ից ավելի ընտրողի ընտրակաշառք տալու համար
Ջերմուկ քաղաքի Ազատամարտիկների պուրակը բարեկարգվել է. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ հատվածի թունելում աշխատանքները թևակոխում են նոր փուլ
Շվեյցարիայում սպասվող ԱՄՆ-Իրան բանակցությունները չեն կայանա
Արարատյան դաշտում և Երևանում կգրանցվեն 2026 թվականի ընթացքում դիտված առավելագույն ջերմաստիճանները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Կոստանյանը և էկոնոմիկայի փոխնախարարները ԵՄ դեսպանների ու ներկայացուցիչների հետ քննարկել են տնտեսական հարցեր
ՀՀ ճանապարհների թերությունների մասին հնարավոր է տեղեկացնել Arm Roads Info բջջային հավելվածի միջոցով․ քայլեր
Մկրտչյանն ու Պետքարտուղարության հատուկ բանագնացը մտքեր են փոխանակել ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության շուրջ
Սահմանվել են ՀՀ-ից մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր սահմանափակում կիրառելու պայմանները
Կամրջի տակ 18-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 70 տարեկան հետիոտնի. բժիշկները պայքարում են տուժածի կյանքի համար
Գերմանիան Ուկրաինայի հետ համատեղ ՀՕՊ համակարգ կմշակի
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները․ ծառերի սրսկման աշխատանքներ Էրեբունի վարչական շրջանում
Հայաստանի և Ավստրիայի միջև երկկողմ և բազմակողմ ձևաչափերում առկա է համագործակցության բարձր մակարդակ
Շտապօգնության նոր մոպեդները՝ ավելի արագ արձագանքման համար․ Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Ամենամասշտաբային հարվածը Մոսկվային պատերազմի սկզբից ի վեր․ պայթյուններ, ավերածություններ, հրդեհներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT