Ես իրենց պահանջով երբեք չեմ հրաժարվելու, իրենք իրավունք չունեն խորհրդից պահանջել իմ հրաժարականը. Ղարիբյան

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում խռովությունները շարունակվում են: Պատճառը՝ կոլեգիալ կառավարման մարմնի խորհրդի մայիսի 22-ի որոշումն է, ըստ որի՝ Օպերային թատրոնի կառավարման խորհրդի նախագահ է ընտրվել ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը:

Օպերային թատրոնի կառավարման խորհուրդը բաղկացած է ութ անդամից. թատրոնի անձնակազմը լարվել է խորհրդում թատրոնի ներկայացուցիչներ՝ բալետի արտիստ Սերգեյ Սաֆարյանի եւ Օպերային թատրոնի մեներգիչ Պերճ Քարազյանի դեմ: Դեռեւս մայիսի 27-ին հրավիրված ժողովում բուռն քննարկումներից եւ վիճաբանությունից հետո լարվածությունը շարունակվում է: Օպերային թատրոնի աշխատակիցներն իրենց վստահված անձանց են մեղադրում Ղարիբյանի ընտրման համար, պահանջում են չեղարկել մայիսի 22-ի որոշումը: 

Օպերային թատրոնի լարվածության, գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանին տնօրենի պաշտոնից զրկելու եւ թատրոնի ներկայիս խռովությունների շուրջ «Հայկական Ժամանակ»-ը զրուցել է կատարվածի կիզկետում հայտնված Նազենի Ղարիբյանի հետ:

- Տիկին Ղարիբյան, արդեն մի քանի օր է՝ Օպերային թատրոնում խռովություններ են, այս անգամ էլ են հայտնում, որ պատճառը դուք եք: Թատրոնի անձնակազմը չի ուզում տեսնել ձեզ Օպերային թատրոնի կառավարման խորհրդի նախագահի պաշտոնում:

- Ես չէի ուզում լինել Կառավարման խորհրդի նախագահ, բայց խորհրդի անդամները պնդեցին: Ասացին՝ դուք փորձ ունեք, դուք կկարողանաք նորմալ ղեկավարել: Իմ լիազորությունները սկսվում եւ ավարտվում են խորհրդում: Ես Օպերային թատրոնը ոչ ղեկավարելու եմ, ոչ էլ որեւէ որոշում եմ կայացնելու, քանի որ խորհրդում ես մեկ ձայն ունեմ:

- Օպերային թատրոնի անձնակազմը խորհրդի իրենց ներկայացուցիչների առաջ հարց է դրել՝ չեղարկել 22-ի որոշումը եւ ըստ այդմ կառավարման խորհրդի նախագահի պաշտոնից զրկել ձեզ: Եթե խռովությունները շարունկավեն, դուք պատրա՞ստ եք հրաժարվել ձեզ վստահված պարտականություններից:

Ես իրենց պահանջով երբեք չեմ հրաժարվելու, եթե հրաժարվեմ, ապա դա կարող է լինել ուրիշ պատճառ: Իրենք ժողով են արել, երկու մարդ են ընտրել, ուղարկել են խորհուրդ, եթե հիմա հետ կկանչեն, դա իրենց խնդիրն է: Եվ մի բան էլ, Օպերային թատրոնն ունի 650 աշխատող, արդյո՞ք այդ 650 հոգին էլ պատրաստ են նորից քվեարկել եւ հետ կանչել իրենց ներկայացուցիչներին, ինչքան հասկանում եմ՝ այնտեղ ակտիվացածներն ընդամենը 50 հոգի են: Թող իրենք իրենց մեջ որոշեն, ես դրան չեմ խառնվի: Երկու ամիս է՝ այդ խորհուրդը գործում էր առանց նախագահի: Իրենք են ինձ ընտրել նախագահ, չնայած իմ ընդդիմանալուն՝ նրանք այդ պատասխանատվությունը վստահել են ինձ: Սակայն մի բան կասեմ, մեր նախարարությունները շուտով միանում են, կարող է եւ ամիսներ անց իմ զբաղվածությունն այնպիսին լինի, որ ես ինքս չհասցնեմ ու հրաժարվեմ: Իրենք իրավունք չունեն խորհրդից պահանջել իմ հրաժարականը, այդ խորհուրդը ձեւավորվել է ի հակակշիռ իրենց տնօրինության եւ գեղարվեստական խորհրդի: Եթե պետք է խորհրդում իրենց ուզած մարդիկ աշխատեն, դրա գոյության իմաստն էլ ո՞րն է: Այն անկախ խորհուրդ է, որը չի ենթարկվում Օպերային թատրոնին:

- Տիկին Ղարիբյան, լուրեր են շրջանառվում, որ նախարարությունների միացումից հետո մշակույթի գծով փոխնախարարը դուք եք լինելու: Նման առաջարկ ստացե՞լ եք կամ քննարկում եղե՞լ է:

- Նման առաջարկ չի եղել, որովհետեւ որոշում է կայացվել, որ բոլոր նախարարությունները մեխանիկորեն միանում են: Ինձ դեռեւս չեն ասել, թե ես մնում եմ, կամ գնում: Նախարարությունների միացման որոշումն ուժի մեջ է մտնում հունիսի 3-ից: Հունիսի 3-ին կնշանակվի միացյալ նախարարությունների նոր նախարարը, որից հետո նա կնշանակի իր փոխնախարարներին: Մինչեւ այդ որեւէ մեկը չի կարող ասել՝ ինքը մնում է, թե՝ ո՛չ:

- Եթե ձեզ առաջարկ արվի, կմնա՞ք:

- Իմ սկզբունքը եղել եւ մնում է հետեւյալը, եթե ինձ հրավիրում են պետական ծառայության մեջ որեւէ աշխատանքի, որը նվիրված է նոր Հայաստանի շինարարությանը, ապա չեմ կարող հրաժարվել: Եթե ինձ հրավիրում են օգտակար լինել, նշանակում է՝ վստահություն եւ որոշակի ակնկալիք կա իմ մասնագիտական կարողություններից: Եթե գտնում են, որ կարող եմ այդ աշխատանքն իրականացնել, ուրեմն, ես չեմ հրաժարվի: Ես այս պաշտոնն անցյալ տարի էլ եմ ընդունել: Հետո մի բան էլ կա, ես թողնում եմ իմ ամբողջ կարիերան եւ՛ գիտական ե՛ւ դասախոսական, նաեւ գրողի, գալիս եմ, որովհետեւ գտնում եմ, որ կարող եմ օգտակար լինել նոր Հայաստանի շինարարության գործում՝ մասնավորապես մշակույթի ոլորտում:

Կոնստանտին Օրբելյանին օպերային թատրոնի տնօրենի պաշտոնից ազատելուց հետո նրա հետ հանդիպելու առիթ ունեցե՞լ եք:

- Ես այլեւս չեմ կարող Օրբելյանի հետ շփում ունենալ, որովհետեւ նա հիմա գեղարվեստական ղեկավար է, իսկ ես գեղարվեստական ղեկավարի հետ չեմ առնչվում: Օրբելյանն իր աշխատանքային եւ մնացած հարցերը իր տնօրենի հետ պետք է քննարկի: Մեր գերատեսչության հարաբերությունները թատրոնի տնօրենի հետ են: Նամակագրություններն ու մնացած հարցերը տիկին Կիրակոսյանի (տնօրենի ԺՊ) հետ են:

- Կոնստանտին Օրբելյանը ձեզ դատի է տվել եւ պահանջում է անվավեր ճանաչել տնօրենի իր լիազորությունները դադարեցնելու հրամանն ու աշխատանքում վերականգնել եւ հարկադիր պարապուրդի գումարը վճարել:

- Լավ է արել, դա իր իրավունքն է:

- ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է նայեր փաստաթղթերը եւ այն հիմնավորումները, որոնք Օրբելյանի ազատման հիմքում ներկայացրել էր մշակույթի նախարարությունը: Դուք առանձին հանդիպում կամ զրույց ունեցե՞լ եք վարչապետի հետ, թե հարցը փակվեց:

- Այդ հարցը չի փակվել: Արդարադատության նախարարությունն իր դիրքորոշումն է հայտնել, ըստ որի՝ ներկայացված գոնե երեք կետերը հիմնավոր են, ու ըստ այդմ Օրբելյանը չի կարող զբաղեցնել տնօրենի պաշտոն: Դրանցից գոնե մեկը անբեկանելի է. Օրբելյանը չի կարող զբաղեցնել տնօրենի պաշտոն, քանի որ նա արդեն զբաղեցնում է գեղարվեստական ղեկավարի պաշտոնը:

- Վերջին շրջանում շատ է քննարկվում նաեւ ձեր Ֆրանսիայի քաղաքացի լինելը, որը նաեւ շեշտում է Օրբելյանը:

- Հայաստանի բնակչության ուղիղ կեսը նաեւ Ռուսաստանի քաղաքացի է: Այդ առիթով որեւէ մեկը որեւէ բան չի ասում: Իսկ ինձ հետ կապված այնպես են ասում՝ նա երկքաղաքացի է, կարծես Ստալինի ժամանակ ասեն՝ նա ժողովրդի թշնամի է: Ոչ մի վատ բան չեմ տեսնում, որ ես երկքաղաքացիություն ունեմ: Ես վաղուց կարող էի հրաժարվել Հայաստանի քաղաքացիությունից, երբ ապրում էի Ֆրանսիայում: Այն օրը, երբ Հայաստանի խորհրդարանն ընդունեց երկքաղաքացիության օրենքը, հաջորդ օրը ես դիմում եմ գրել եւ ստացել նաեւ Ֆրանսիայի քաղաքացիություն: Այո, ես ոչ միայն երկքաղաքացի եմ, այլեւ այդ երկու երկրների մշակույթները լիարժեքորեն կրում եմ իմ մեջ: Ես Սորբոնի համալսարանի դոկտոր եմ, ֆրանսիացի գիտնական եմ: Ֆրանսիան քաղաքացիություն չի ճանաչում եւ ես էլ լիարժեքորեն համարվում եմ մյուսների հետ հավասար: Շառլ Ազնավուրը որ ասում էր՝ ես 100 տոկոս հայ եմ, 100 տոկոս ֆրանսիացի, ոչ ոք նրան չէր քննադատում, բայց հենց Ղարիբյանն է ասում, բոլորին թվում է, թե ազգի թշնամի է:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5801 դիտում

ՄԹ թագավոր Չարլզ III-ի հրավերով ՇՄ նախարարը Սենթ Ջեյմսի պալատում բարձր մակարդակի ընդունելության է մասնակցել

«Apple» ընկերությունը առանց նախազգուշացման «App Store»-ից հեռացրել է «VK» խմբի հավելվածները

Միքայել Աջապահյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվել է

Շարունակում եմ ներկայացնել «Կրթվելը նորաձև է» շարժման ռազմավարական ծրագիրը. Աննա Հակոբյան

ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին

Անգրավ բիզնես վարկ՝ մինչև 15 մլն դրամ

Պետք է սովորենք՝ մենք պետք է գնանք Թուրքիա, իրենք գան Հայաստան. Փաշինյան

Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցել ավագանու նիստին՝ հայտնելով պատճառը

Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ հայազգի ոստիկանապետ է նշանակվել

Ինչպիսին են ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ

Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական ծրագրում փոփոխություններ են կատարվել. մանրամասներ

Երևանում և Արմավիրում ուժգին քամին ծառեր է տապալել, տանիքների թիթեղներ պոկել

Բջջային հեռախոսների շուկան ամենաստվերայինն է. մենք կատաղում ենք, թռնում վերև, իջնում ցած, իրենք շարունակում են

Ցանկանում եմ շարունակել ղեկավարել Առողջապահության նախարարությունը. Անահիտ Ավանեսյան

Առողջության ապահովագրության համակարգի գործունեությունը գնահատում եմ լավ. Փաշինյան

Վարչապետը հայտնել է՝ սպասվո՞ւմ են Կառավարության կազմում փոփոխություններ

Այսօր պարզ կլինի՝ ով է լինելու Ազգային ժողովի նախագահը. փակ, գաղտնի քվեարկությամբ կընտրենք. Փաշինյան

ԵԱՏՄ-ն պետք է ասի՝ ինքը կա՞, թե՞ չկա. եթե կա, ուրեմն թյուրիմացություն է եղել, եթե չկա, ի՞նչ կարող ենք անել

Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի տանը խուզարկություն է իրականացվել

Մեկնարկել են Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները․ հետևել է նախարարը

Ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագրի շահառուներին մայր գումարի մարման արտոնյալ ժամկետ կտրամադրվի. Պապոյան

Ելակը անսովոր բարձր գին ունի. թանկացել են նաև կեռասը, ծիրանը, սա ի՞նչ է նշանակում. Փաշինյանը՝ Պապոյանին

Արարատ Միրզոյանը երկշաբաթյա արձակուրդ է մեկնում

«Էս գեղում քո հարցը լուրջ ա», «Ինձ ով ինչ խոստացել ա, անի, ծով ա», «ես անեմ, դուք չերևաք». ձայնագրություններ

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող չորրորդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Ճապոնիայի հյուսիսում 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Պապոյանը հրավեր է ստացել ռուս գործընկերոջից՝ մասնակցելու Եկատերինբուրգում կայանալիք առևտրատնտեսական ֆորումին

Մոսկվան սպասում է, որ Երևանը որոշում կայացնի ՀԱՊԿ-ին իր մասնակցության վերաբերյալ. Ռուսաստանի ներկայացուցիչ

Գազամատակարարման դադարեցումներ կլինեն Լոռու և Արարատի մարզերի մի շարք հասցեներում

Հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել Կարապետ Գուլոյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը

ԱՄՆ-ի վարչակազմը դիտարկում է Թուրքիային F-35 կnրծանիչներ փոխանցելու հնարավորությունը. Վենս

Ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ ԱՄՆ-ում մշակութային կամ մարզական միջոցառման մասնակցի վիզայի համար

Հզոր երկրաշարժեր Վենեսուելայում. զոհերի թիվը կարող է հասնել տասնյակ հազարների

Երևանի Վարդաշենի շենքերից մեկից ընտանիք է տեղափոխվել հիվանդանոց. ինչն է պատճառը

Գյումրուն հստակ կառավարում է պետք․ կվերցնի՞ պատգամավորական մանդատը Շիրակի մարզպետը, թե՞ ոչ․ տեսանյութ

Կիրանցը անկլավ համարող սուտ փրկիչները իրական փորձանք են Հայաստանի համար․ Չախոյան

Կալիֆոռնիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Նոր Հաճընի կամրջի վրա 5 ավտոմեքենա է բախվել․ հղին տեղափոխվել է հիվանդանոց

Երևանն այս գիշեր․ Ազիզյանը տեսանյութ է հրապարակել

Հունիսի 30-ից հուլիսի 1-ը Երևանը կընդունի 13 երկրի ավելի քան 170 ըմբիշի